Մինչ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների անցկացումը վերադառնալու եմ հայրենիք․ Սաակաշվիլի |tert.am|
16:46 - 20 ապրիլի, 2021

Մինչ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների անցկացումը վերադառնալու եմ հայրենիք․ Սաակաշվիլի |tert.am|

tert.am: Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ մինչ հոկտեմբերին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների անցկացումը վերադառնալու է հայրենիք, գրում է ՏԱՍՍ-ը:

«Ուզում եմ տեղեկացնել իմ որոշման մասին: Ես՝ Միխեիլ Սաակաշվիլիս, նախքան այս հանրաքվեի անցկացումը գալու եմ Վրաստան: Ես անպայման անմիջական մասնակից եմ դառնալու այդ գործընթացին»,- հայտարարել է Սաակաշվիլին իր կողմնակիցներին ուղղված տեսաուղերձի ընթացքում: 

Սաակաշվիլին բացատրել է, որ ինքը տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններն անվանում է հանրաքվե՝ կապված այն հանգամանքի հետ, որ իշխանությունների և ընդդիմության կողմից ստորագրված համաձայնագիրը պարունակում է պայման առաջիկա քվեարկության ժամանակ իշխող կուսակցությանը սատարելու առնչությամբ, որը չկատարելու դեպքում հաջորդ տարի կնշանակվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ:

Բացի այդ, Սաակաշվիլին իր հիմնադրած «Միացյալ ազգային շարժում» կուսակցության անդամներին կոչ է արել իշխանությունների հետ համաձայնագիր ստորագրել միայն կուսակցության նախագահ Նիկա Մելիայի՝ բանտից ազատ արձակվելու դեպքում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել