Սաակաշվիլին կրկին խոստանում է Վրաստան վերադառնալ
 |azatutyun.am|
10:54 - 25 սեպտեմբերի, 2021

Սաակաշվիլին կրկին խոստանում է Վրաստան վերադառնալ |azatutyun.am|

azatutyun.am: Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, թե կկատարի առաջիկայում հայրենիք վերադառնալու խոստումը, սակայն, ինչպես շեշտել է, իշխանափոխության համար միայն իր ներկայությունը չի օգնի, և անհրաժեշտ է վրաց ժողովրդի ակտիվությունը։

«Ես, իհարկե, կկատարեմ այն, ինչ խոստացել եմ, սակայն եթե վրաց ժողովուրդը մատը մատին չտա, Միշան ոչնչով չի կարող օգնել»,- հայտարարել է հայրենիքում մի շարք ծանր հանցանքներում մեղադրվող Վրաստանի նախկին առաջնորդը։

Պաշտոնաթողությունից անմիջապես հետո արտասահմանում բնակվող Սաակաշվիլին բազմիցս է հայտարարել հայրենիք վերադառնալու մտադրության մասին, որտեղ, սակայն, նրան ձերբակալություն է սպառնում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել