Վրաստանի իշխանությունները հայտարարել են, որ Սաակաշվիլին երկիր է եկել պետական հեղաշրջում իրականացնելու նպատակով |armenpress.am|
11:26 - 02 հոկտեմբերի, 2021

Վրաստանի իշխանությունները հայտարարել են, որ Սաակաշվիլին երկիր է եկել պետական հեղաշրջում իրականացնելու նպատակով |armenpress.am|

armenpress.am: Վրաստանի իշխող «Վրացական երազանք. Դեմոկրատական Վրաստան» կուսակցության ղեկավար, խորհրդարանի նախկին խոսնակ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հայրենիք է եկել պետական հեղաշրջում իրականացնելու ու անկարգություններ կազմակերպելու նպատակով: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Նա Վրաստան է ժամանել պետական հեղաշրջում իրականացնելու և երկրում անկարգություններ հրահրելու նպատակով: Հետևաբար իրավապահ մարմինները ձեռնարկել են բոլոր միջոցները նրա նոր հանցանքները կանխելու նպատակով»,- ասել է Կոբախիձեն:

Նա հավելել է, որ Սաակաշվիլիի հետ կապված բոլոր գործընթացներն իրականացվելու են իրավական նորմերի համապատասխան:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել