Վրաստանում ձերբակալել են Թբիլիսիի բնակարանի սեփականատիրոջը, որտեղ թաքնվում էր Սաակաշվիլին |armenpress.am|
13:47 - 02 հոկտեմբերի, 2021

Վրաստանում ձերբակալել են Թբիլիսիի բնակարանի սեփականատիրոջը, որտեղ թաքնվում էր Սաակաշվիլին |armenpress.am|

armenpress.am: Վրաստանում ձերբակալել են թբիլիսյան այն բնակարանի սեփականատիրոջը, որտեղ թաքնվում էր երկրի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին։

Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնել են Վրաստանի Անվտանգության ծառայությունից։

Սահակաշվիլին ձերբակալվել էր Թբիլիսիում և նրան տեղափոխել էին Ռուսթավ քաղաքի կալանավայր։

«Վրաստանի ՆԳՆ-ն հետաքննություն է իրականացնում երկրի սահմանն ապօրինի հատելու դեպքի առթիվ։ Հետաքննության շրջանակներում Թբիլիսիի ոստիկանությունը ձերբակալել է 1958 թվականին ծնված անձին, ում տանը թաքնվում էր Սաակաշվիլին»,- հայտարարել են Ազգային անվտանգության ծառայությունից։

Կառույցից նշել են նաև, որ այդ անձին մեղսագրվում է Վրաստանի ՔՕ 371-րդ հոդվածի 1-ին մասը (Հանցագործության թաքցնելը), պատժվում է տուգանքով կամ տնային կալանքով՝ մինչև 2 տարի ժամկետով կամ նույն ժամանակահատվածով ազատազրկում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել