Սաակաշվիլին հացադուլ է հայտարարել |aliq.ge|
10:30 - 02 հոկտեմբերի, 2021

Սաակաշվիլին հացադուլ է հայտարարել |aliq.ge|

aliq.ge: Վրաստանի հանրային պաշտպան Նինո Լոմջարիան ասել է որ Ռուսթավիի բանտում գտնվող Միխեիլ Սաակաշվիլին հացադուլ է սկսել:

Սաակաշվիլին, նաև որպես Ուկրաինայի քաղաքացի, հանդիպում է պահանջում Ուկրաինայի հյուպատոսի հետ: Ըստ Հանրային պաշտպանի` ձերբակալության ժամանակ Սաակաշվիլին դիմադրություն չի ցուցաբերել իրավապահ մարմինների աշխատակիցներին, եւ նրա նկատմամբ ուժ չի կիրառվել:

«Երբ ես ներս մտա, նա բժիշկների գրասենյակում էր, բժշկական զննում էր անցնում, իսկ հետո մենք հնարավորություն ունեցանք զրուցել խցում: Ինձ հետաքրքրում էին ձերբակալության հանգամանքները, արդյոք եղել է ոչ պատշաճ վերաբերմունք կամ ուժի կիրառում, արդյոք նա վնասվածքներ ունի: Միխեիլ Սաակաշվիլիի խոսքով՝ նա այսօր բերման է ենթարկվել Թբիլիսիի բնակելի շենքերից մեկից: Նա ասաց, որ միայնակ է եղել, երբ նրան ձերբակալել են ոստիկանները: Նշում է, որ բուժումը գոհացուցիչ էր: Հայտարարում է հացադուլ եւ որպես Ուկրաինայի քաղաքացի, պահանջում է հանդիպում Ուկրաինայի հյուպատոսի հետ», — ասել է Նինո Լոմջարիան:

 

Հիշեցնենք, որ երեկ Միխեիլ Սաակաշվիլին հայտնել էր, որ ժամանել է Վրաստան։ Ավելի ուշ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել էր, որ Սաակաշվիլին ձերբակալվել է և տեղափոխվել քրեակատարողական հիմնարկ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել