Ժոզեպ Բորել

Կոչ ենք անում Ադրբեջանին համապարփակ եւ թափանցիկ երկխոսություն ծավալել Ղարաբաղի հայերի հետ․ Ժոզեպ Բորելը՝ ՄԱԿ-ում

Կոչ ենք անում Ադրբեջանին համապարփակ եւ թափանցիկ երկխոսություն ծավալել Ղարաբաղի հայերի հետ․ Ժոզեպ Բորելը՝ ՄԱԿ-ում

Արցախում իրավիճակի հարցով ՄԱԿ ԱԽ նիստին ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հայտարարել է՝ ԵՄ-ն ուշի ուշով հետեւում է զարգացումներին, ամբողջական համերաշխություն եմ հայտնում Ղարաբաղի հայերին, որոնք ինտենսիվ դժվարությունների ժամանակաշրջանում են ապրում։  «Նրանք ամիսներ շարունակ մեկուսացած են եղել Լաչինի միջանցքի արգելափակման հետեւանքով, ինչի պատճառով սննդի եւ դեղորայքի անբավարարություն է, նրանց տեղաշարժի ազատությունը սահմանափակված է եղել։ Նրանք գազի եւ էլէներգիայի մատակարարման բազմաթիվ ընդհատումներ են ունեցել», - նշել է նա։ ԵՄ պաշտոնյան հայտարարել է, որ Ադրբեջանն է կրում պատասխանատվությունը՝ ապահովելու լիարժեք հարգանքը Ղարաբաղի հայերի իրավունքների եւ անվտանգության նկատմամբ։ Նա նշել է, որ ԵՄ-ն բազմիցս հստակորեն ընդծել է, որ վեճերը լուծելու նպատակով ուժի գործադրումն ընդունելի չէ։ Այդ պատճառով ԵՄ-ն դատապարտել է Ադրբեջանի ռազմական գործողությունը։  «Դատապարտելի ենք համարում այդ լարվածության հետեւանքով տեղի ունեցած մարդկային կորուստները։ Մենք ի գիտություն ենք ընդունել հրադադարի մասին համապատասխան հայտարարությունները եւ ակնկալում ենք, որ մարտական գործողությունների և որեւէ տեսակի բռնության դադարը կպահպանվի։ Տեղի բնակչությանը հրատապ անհրաժեշտ է մարդասիրական օգնություն, նրանց անհրաժեշտ են նաեւ երաշխիքներ, որ նրանց իրավունքներն ու անվտանգությունը կհարգվեն», - ասել է Բորելը՝ նշելով, որ կոչ են անում Ադրբեջանին այս առումով կոնկրետ քայլեր ձեռնարկել։ Բորելը 2 կետ է առանձնացրել. «Առաջին՝ ապահովել առանց խոչընդոտների մարդասիրական հասանելիությունը կարիքի մեջ գտնվող քաղաքացիական բնակչության համար, այդ թվում լիարժեքորեն բացելով Լաչինի միջանցքը, կարեւոր է, որպեսզի մարդասիրական կառույցները կարողանան ընդլայնել իրենց գործունեությունը, ինչն անհրաժեշտ է ներկայիս իրավիճակում։ ԵՄ-ն եւ վերջինիս անդամ պետությունները պատրաստ են հրատապ մարդասիրական օգնություն ցուցաբերել, եւ այսօր Եվրոպական հանձնաժողովը հայտարարել է մարդասիրական օգնության առաջին փաթեթի մասին կարիք ունեցող մարդկանց օգնելու նպատակով։ - Երկրորդը՝ համապարփակ եւ թափանցիկ երկխոսություն ծավալել Ղարաբաղի հայերի հետ՝ ապահվելու համար նրանց անվտանգության իրավունքները, այդ թվում՝ իրենց տներում արժանապատվորեն ապրելու իրենց իրավունքը։ Ի գիտություն ենք ընդունում, որ այսօր այս հարցին նվիրված հանդիպում է տեղի ունեցել։ Հստակ հայտարարեմ՝ ԵՄ-ն լիովին սատարում է Ադրբեջանի եւ Հայաստանի ինքնիշխանությանը եւ տարածքային ամբողջականությանը, եւ ակնկալում, որ բոլոր դերակատարները նույնը կանեն։ Ադրբեջանին կոչ ենք անում վերահաստատել իր աներկբա հարգանքը Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ եւ համաձայնել իրենց սահմանի սահմանազատմանը՝ 91թ․ Ալմա-Աթայի հռչակագրի տառին եւ ոգուն համահունչ։ ԵՄ-ն նաեւ կոչ է անում վերսկսել բանակցությունները Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բոլոր առկա հարցերի վերաբերյալ՝ նպատակ ունենալով կնքել խաղաղության համաձայնագիր։ Մենք պատրաստ ենք շարունակելու ֆասիլիտացնելու կողմերի երկխոսությունը, որպեսզի համապարփակ, մնայուն խաղաղություն ձեւավորվի՝ հանուն տարածաշրջանի բոլոր ժողովուրդների», - ելույթը եզրափակելով՝ նշել է Բորելը։
02:03 - 22 սեպտեմբերի, 2023
ԼՂ-ից քաղաքացիական բնակչության բռնի տեղահանումը ռազմական կամ այլ միջոցներով կարժանանա ԵՄ-ի խիստ արձագանքին․ Ժոզեպ Բորել

ԼՂ-ից քաղաքացիական բնակչության բռնի տեղահանումը ռազմական կամ այլ միջոցներով կարժանանա ԵՄ-ի խիստ արձագանքին․ Ժոզեպ Բորել

ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հայտարարել է՝ ԵՄ-ն դատապարտում է Ադրբեջանի ռազմական գործողությունը ԼՂ հայ բնակչության դեմ և ափսոսանք է հայտնում այս էսկալացիայի հետևանքով զոհերի և մարդկային կորուստների համար։ Հայտարարության մեջ նշվում է․ «Մենք ի գիտություն ենք ընդունել  հրադադարի պայմանավորվածության մասին հայտարարությունները։ Մենք ակնկալում ենք ռազմական գործողությունների անհապաղ և ամբողջական դադարեցում և հրադադարի պահպանում։ ԵՄ-ն կոչ է անում Ադրբեջանին թույլատրել անհապաղ և անարգել հումանիտար մուտքը կարիքավոր բնակչությանը, այդ թվում՝ Լաչինի միջանցքի ամբողջական վերաբացման միջոցով՝ համաձայն Արդարադատության միջազգային դատարանի՝ 2023 թ․ փետրվարի և հուլիսի հրամանների: Մարդասիրական դերակատարները պետք է կարողանան ազատորեն գործել: ԵՄ-ն և նրա անդամ երկրները պատրաստ են հրատապ մարդասիրական օգնություն ցուցաբերել։ ԵՄ-ն կոչ է անում Բաքվին և Ղարաբաղի հայերին հրատապ ներգրավվել համապարփակ և թափանցիկ երկխոսության մեջ։ Ադրբեջանը պատասխանատվություն է կրում ապահովելու՝ ԼՂ հայերի իրավունքները և անվտանգությունը, այդ թվում՝ առանց ահաբեկման և խտրականության իրենց տներում ապրելու իրավունքը։ Քաղաքացիական բնակչության բռնի տեղահանումը ռազմական կամ այլ միջոցներով կարժանանա ԵՄ-ի խիստ արձագանքին։ ԵՄ-ն պատրաստ է ձեռնարկել համապատասխան գործողություններ իրավիճակի հետագա վատթարացման դեպքում։ ԵՄ-ն վերահաստատում է իր աջակցությունը ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը։ Մենք կոչ ենք անում Ադրբեջանին վերահաստատել իր միանշանակ հավատարմությունը Հայաստանի տարածքային ամբողջականությանը՝ 1991թ. Ալմաթիի հռչակագրի համաձայն»։  
20:17 - 21 սեպտեմբերի, 2023
Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ժոզեպ Բորելի հետ

Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ժոզեպ Բորելի հետ

Սեպտեմբերի 19-ին Նյու Յորքում ՄԱԿ ԳԱ 78-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ: ՀՀ արտաքին գործերի նախարարությունը տեղեկացնում է, որ Արարատ Միրզոյանը ներկայացրել է սեպտեմբերի 19-ից Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ Ադրբեջանի կողմից իրականացվող լայնածավալ ագրեսիայի մանրամասները, այդ թվում՝ քաղաքացիական բնակչության շրջանում առկա զոհերի մասին տվյալներ։ Նախարար Միրզոյանը շեշտել է, որ Ադրբեջանի թե՛ գործողությունները, թե՛ պաշտոնական հայտարարությունները բացահայտ վկայում են Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումներ իրականացնելու մտադրության մասին և ընդգծել միջազգային գործընկերների, ի թիվս ԵՄ-ի՝ կողմից հստակ քայլերի հրատապությունը: Անդրադարձ է կատարվել սեպտեմբերի 21-ին ՄԱԿ Անվտանգության խորհրդի՝ Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի վերաբերյալ նախատեսվող նիստին։ Քննարկվել են նաև Հայաստան-ԵՄ գործընկերության հարցեր:
15:52 - 20 սեպտեմբերի, 2023
Գուտերեշը Միշելի և Բորելի հետ քննարկել է պարենային անվտանգությունը
 |armenpress.am|

Գուտերեշը Միշելի և Բորելի հետ քննարկել է պարենային անվտանգությունը |armenpress.am|

armenpress.am: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը Նյու Յորք ժամանած Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և ԵՄ արտաքին քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ քննարկել է Ուկրաինայի հակամարտությունը և դրա ազդեցությունը գլոբալ պարենային անվտանգության վրա։ Այս մասին հաղորդում է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի մամուլի ծառայությունը: «Նրանք քննարկել են Ուկրաինայում պատերազմը և դրա գլոբալ հետևանքները, հատկապես՝ պարենային անվտանգության վրա», - ասվում է հաղորդագրության մեջ։ Գուտերեշը Բորելի և Միշելի հետ քննարկել է նաև իրադրությունն Արևմտյան Աֆրիկայում, որտեղ վերջին ամիսներին մի շարք պետական ​​հեղաշրջումներ են տեղի ունեցել։ Կողմերի քննարկման թեմաներից է եղել նաև կլիմայի փոփոխությունը։ ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի 78-րդ նստաշրջանի բացումը տեղի է ունեցել սեպտեմբերի 5-ին։ Գլխավոր վեհաժողովում առաջին բարձր մակարդակով քննարկումը տեղի կունենա սեպտեմբերի 19-ին։ 
11:56 - 18 սեպտեմբերի, 2023
Վրաստանի նախագահի իմփիչմենթը հասարակության մեջ բևեռացման վտանգ կստեղծի. Բորել
 |armenpress.am|

Վրաստանի նախագահի իմփիչմենթը հասարակության մեջ բևեռացման վտանգ կստեղծի. Բորել |armenpress.am|

armenpress.am: Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի իմփիչմենթը, որի ընթացակարգը մեկնարկել են երկրի իշխանությունները, հասարակության մեջ լրացուցիչ բևեռացման վտանգ կստեղծի։ Այս մասին հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը Թբիլիսիում, որտեղ նա գտնվում է այցով։ «Ինչ վերաբերում է նախագահի իմփիչմենթին, ապա առկա է հակաարդյունավետ բևեռացման հետագա աճի վտանգ: Ես կարծում եմ, որ երկրի բոլոր ինստիտուտները պետք է աշխատեն միասին՝ աջակցելու եվրոպական ուղուն», - Բորելի խոսքերն է մեջբերում ТАСС-ը: Սեպտեմբերի 1-ին Վրաստանի իշխող կուսակցությունը հայտարարել էր նախագահի նկատմամբ իմփիչմենթի ընթացակարգ սկսելու մասին։ Պատճառը դարձել է այն, որ Զուրաբիշվիլին, չնայած կառավարության մերժմանը, մեկնել էր Եվրոպա՝ ԵՄ երկրների ղեկավարների հետ հանդիպելու։ Այսպիսով, Զուրաբիշվիլին խախտել է Սահմանադրությունը, որի համաձայն՝ նախագահը կարող է արտաքին քաղաքականության մեջ ներկայացուցչական գործառույթներ իրականացնել միայն նախարարների կաբինետի համաձայնությամբ։ 2022 թ. հունիսին Եվրամիությանն անդամակցելու թեկնածուի կարգավիճակ տրամադրվեց Մոլդովային և Ուկրաինային։ ԵՄ երկրների ղեկավարները ճանաչեցին Վրաստանի եվրոպական հեռանկարները, ինչպես նաև պատրաստակամություն հայտնեցին նրան թեկնածուի կարգավիճակ տրամադրել 12 պայմանների կատարումից հետո։ 2023 թ. վերջին Վրաստանն ակնկալում է ԵՄ-ի հերթական որոշումը` իրեն թեկնածուի կարգավիճակ տրամադրելու վերաբերյալ։
16:53 - 08 սեպտեմբերի, 2023
Բորել․ «Ադրբեջանի հետ համագործակցության դադարեցման հարցն այս պահին չի քննարկվում»
 |azatutyun.am|

Բորել․ «Ադրբեջանի հետ համագործակցության դադարեցման հարցն այս պահին չի քննարկվում» |azatutyun.am|

azatutyun.am: Եվրամիությունը չի դիտարկում Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի պատճառով Ադրբեջանի հետ էներգետիկ համագործակցությունը դադարեցնելու հարցը։ Այս մասին այսօր հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձրագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։ «2022 թվականի հուլիսի 18-ին ԵՄ էներգակիրների աղբյուրների դիվերսիֆիկացման շրջանակներում Ադրբեջանի հետ ստորագրված «էներգետիկայի ոլորտում փոխըմբռնման մասին» հուշագրի սառեցումն այս պահին չի քննարկվում։ Դրա հետ մեկտեղ ԵՄ շարունակում է բացատրել Բաքվին Լեռնային Ղարաբաղում վատթարացող հումանիտար կացության խնդրի շուտափույթ լուծման անհրաժեշտությունը», - նշում է Բորելը՝ հավելելով, - «Այս խնդրի համարժեք լուծման բացակայությունը կարող է գործնական ազդեցություն ունենալ Ադրբեջանի՝ ԵՄ հետ ունեցած հարաբերությունների վրա»։
18:30 - 06 սեպտեմբերի, 2023
Ժոզեպ Բորելը սեպտեմբերի 7-8-ը կայցելի Վրաստան
 |azatutyun.am|

Ժոզեպ Բորելը սեպտեմբերի 7-8-ը կայցելի Վրաստան |azatutyun.am|

azatutyun.am: Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը սեպտեմբերի 7-8-ը կայցելի Վրաստան։ «Հանձնակատարի պաշտոնում նրա առաջին այցը Վրաստան թույլ կտա քննարկել Վրաստանի առաջընթացը եվրոպական ինտեգրման ճանապարհին, մտքեր փոխանակել արտաքին քաղաքականության և տարածաշրջանային ավելի լայն հարցերի շուրջ», - հայտնում է ԵՄ արտաքին քաղաքականության ծառայությունը։ Բորելը հանդիպումներ է ունենալու Վրաստանի նախագահի, վարչապետի, արտգործնախարարի, պատգամավորների ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ։ Նրա այցը կատարվում է Վրաստանի իշխող ուժի ու նախագահի միջև լարվածության ֆոնին։ «Վրացական երազանք»-ը նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին մեղադրում է Սահմանադրությունը խախտելու մեջ ու նրա իմփիչմենթի գործընթաց է սկսել։ Զուրաբիշվիլին համարվում է արևմտամետ քաղաքական գործիչ, իսկ Վրաստանի իշխող ուժն ու կառավարությունը քննադատվում են Ռուսաստանին մերձենալու քայլերի համար։ Եվրահանձնաժողովը ներկայումս ավարտում է Վրաստանի վերաբերյալ զեկույց կազմելու աշխատանքները, որտեղ գնահատվում է Եվրամիության առաջարկների իրականացման ընթացքը՝ ԵՄ-ին անդամակցելու թեկնածու երկրի կարգավիճակ ստանալու համար։
13:06 - 05 սեպտեմբերի, 2023
Արարատ Միրզոյանը Ժոզեպ Բորելի հետ քննարկել է Արցախում եւ Լաչինի միջացքում  ստեղծված իրավիճակը

Արարատ Միրզոյանը Ժոզեպ Բորելի հետ քննարկել է Արցախում եւ Լաչինի միջացքում ստեղծված իրավիճակը

Օգոստոսի 2-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բոռելի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային անվտանգության հարցերի շուրջ: Քննարկվել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ահագնացող հումանիտար ճգնաժամը: Արարատ Միրզոյանը շեշտել է Լաչինի միջանցքի արգելափակման անհապաղ վերացման հրամայականը` համաձայն Արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ի և հուլիսի 6-ի որոշումների, և ԼՂ սննդի, դեղորայքի և առաջնային անհրաժեշտության այլ ապրանքների մատակարարման հրատապությունը: Ընդգծվել է ԼՂ մուտք ունեցող միակ միջազգային հումանիտար կազմակերպության՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի լիարժեք և անխափան գործունեության ապահովման անհրաժեշտությունը։ ԱԳ նախարարը միջազգային հումանիտար իրավունքի կոպտագույն խախտում է որակել ԼՂ-ից բժշկական նպատակով Հայաստան տեղափոխվող Վագիֆ Խաչատրյանի՝ Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների կողմից առևանգման դեպքը: Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը վերահաստատել է ԼՂ ժողովրդի իրավունքների և անվտանգության հարցերի՝ միջազգային մեխանիզմի ներքո հասցեագրման կարևորության հարցում հայկական կողմի դիրքորոշումը: Ընդգծվել է միջազգային գործընկերների կողմից հստակ քայլեր ձեռնարկելու անհրաժեշտությունը՝ կանխելու Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից էթնիկ զտմանն ուղղված գործողությունները։
23:56 - 02 օգոստոսի, 2023
Միրիամ Լեքսմանը ողջունել է Բորելի հայտարարությունը Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի վերաբացման անհրաժեշտության մասին

Միրիամ Լեքսմանը ողջունել է Բորելի հայտարարությունը Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի վերաբացման անհրաժեշտության մասին

Ողջունում եմ Ժոզեպ Բորելի հստակ հայտարարությունն Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի վերաբացման անհրաժեշտության մասին։ Այդ մասինթվիթերյան իր միկրոբլոգում գրել է Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Միրիամ Լեքսմանը։ «Բայց դրան կհասնենք միայն այն դեպքում, եթե ԵՄ-ն ճնշում գործադրի Ալիևի ռեժիմի վրա։ Մենք չենք կարող թույլ տալ, որ մարդկանց կյանքը վտանգի ենթարկվի Ալիևի ցինիկ խաղերում»,- հավելել է պատգամավորը: Նշենք, որ ԵՄ արտաքին հարաբերությունների գծով բարձրագույն հանձնակատար Ժոզեպ Բորելը նշել էր, որ ԵՄ-ն ի գիտություն է ընդունել Բաքվի՝ Աղդամով ապրանքներ մատակարարելու պատրաստակամությունը, բայց դա Լաչինի միջանցքի բացման այլընտրանքը չէ։ ԵՄ-ն նաև նշում է, որ ԿԽՄԿ-ի գործունեությունը տարածաշրջանում մեծ ազդեցություն է ունեցել և կոչ է անում վերսկսել այն՝ ներառյալ բժշկական նպատակներով տարհանումը և մարդասիրական մատակարարումները: ԵՄ-ն ընդգծում է, որ մարդասիրական հասանելիությունը չպետք է քաղաքականացվի որևէ դերակատարի կողմից:
15:47 - 27 հուլիսի, 2023
Հայաստանում Դանիայի դեսպանը հիշեցրել է Լաչինի միջանցքի տևական շրջափակման վերաբերյալ ԵՄ դիրքորոշումը

Հայաստանում Դանիայի դեսպանը հիշեցրել է Լաչինի միջանցքի տևական շրջափակման վերաբերյալ ԵՄ դիրքորոշումը

Լաչինի միջանցքի տևական շրջափակման վերաբերյալ Եվրամիության դիրքորոշումը հետևյալն է․ «Ադրբեջանի իշխանությունները պարտավոր են անհապաղ երաշխավորել Լաչինի միջանցքով տեղաշարժի անվտանգությունն ու ազատությունը և թույլ չտալ ճգնաժամի հետագա խորացում»։ Այդ մասին թվիթերյան իր միկրոբլոգում գրել է Հայաստանում և Վրաստանում Դանիայի դեսպան Աննե Թոֆթ Սորենսենը՝ հիշեցնելով ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի երեկվա հայտարարությունը։  Նշենք, որ ԵՄ արտաքին հարաբերությունների գծով բարձրագույն հանձնակատար Ժոզեպ Բորելը նշել էր, որ ԵՄ-ն ի գիտություն է ընդունել Բաքվի՝ Աղդամով ապրանքներ մատակարարելու պատրաստակամությունը, բայց դա Լաչինի միջանցքի բացման այլընտրանքը չէ։ ԵՄ-ն նաև նշում է, որ ԿԽՄԿ-ի գործունեությունը տարածաշրջանում մեծ ազդեցություն է ունեցել և կոչ է անում վերսկսել այն՝ ներառյալ բժշկական նպատակներով տարհանումը և մարդասիրական մատակարարումները: ԵՄ-ն ընդգծում է, որ մարդասիրական հասանելիությունը չպետք է քաղաքականացվի որևէ դերակատարի կողմից:
15:03 - 27 հուլիսի, 2023
Ադրբեջանի իշխանությունների պարտականությունն է երաշխավորել անվտանգությունն ու ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով․ Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան

Ադրբեջանի իշխանությունների պարտականությունն է երաշխավորել անվտանգությունն ու ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով․ Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան

Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Անն Բուայոնը «Թվիթերում» տարածել է Լաչինի միջանցքի բացման մասին Բորելի հայտարարությունը՝ նշելով․ «Ադրբեջանի իշխանությունների պարտականությունն է երաշխավորել անվտանգությունն ու ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքի երկայնքով և թույլ չտալ ճգնաժամի հետագա սրացում»։ Նշենք, որ ԵՄ արտաքին հարաբերությունների գծով բարձրագույն հանձնակատար Ժոզեպ Բորելը նշել էր, որ ԵՄ-ն ի գիտություն է ընդունել Բաքվի՝ Աղդամով ապրանքներ մատակարարելու պատրաստակամությունը, բայց դա Լաչինի միջանցքի բացման այլընտրանքը չէ։ ԵՄ-ն նաև նշում է, որ ԿԽՄԿ-ի գործունեությունը տարածաշրջանում մեծ ազդեցություն է ունեցել և կոչ է անում վերսկսել այն՝ ներառյալ բժշկական նպատակներով տարհանումը և մարդասիրական մատակարարումները: ԵՄ-ն ընդգծում է, որ մարդասիրական հասանելիությունը չպետք է քաղաքականացվի որևէ դերակատարի կողմից:
13:49 - 27 հուլիսի, 2023