Միրիամ Լեքսմանը ողջունել է Բորելի հայտարարությունը Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի վերաբացման անհրաժեշտության մասին
15:47 - 27 հուլիսի, 2023

Միրիամ Լեքսմանը ողջունել է Բորելի հայտարարությունը Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի վերաբացման անհրաժեշտության մասին

Ողջունում եմ Ժոզեպ Բորելի հստակ հայտարարությունն Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի վերաբացման անհրաժեշտության մասին։ Այդ մասինթվիթերյան իր միկրոբլոգում գրել է Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Միրիամ Լեքսմանը։

«Բայց դրան կհասնենք միայն այն դեպքում, եթե ԵՄ-ն ճնշում գործադրի Ալիևի ռեժիմի վրա։ Մենք չենք կարող թույլ տալ, որ մարդկանց կյանքը վտանգի ենթարկվի Ալիևի ցինիկ խաղերում»,- հավելել է պատգամավորը:

Նշենք, որ ԵՄ արտաքին հարաբերությունների գծով բարձրագույն հանձնակատար Ժոզեպ Բորելը նշել էր, որ ԵՄ-ն ի գիտություն է ընդունել Բաքվի՝ Աղդամով ապրանքներ մատակարարելու պատրաստակամությունը, բայց դա Լաչինի միջանցքի բացման այլընտրանքը չէ։

ԵՄ-ն նաև նշում է, որ ԿԽՄԿ-ի գործունեությունը տարածաշրջանում մեծ ազդեցություն է ունեցել և կոչ է անում վերսկսել այն՝ ներառյալ բժշկական նպատակներով տարհանումը և մարդասիրական մատակարարումները: ԵՄ-ն ընդգծում է, որ մարդասիրական հասանելիությունը չպետք է քաղաքականացվի որևէ դերակատարի կողմից:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել