Կիպրոս

Ալիևի կուսակցության անդամներն այցելել են Հյուսիսային Կիպրոս
 |azatutyun.am|

Ալիևի կուսակցության անդամներն այցելել են Հյուսիսային Կիպրոս |azatutyun.am|

azatutyun.am: Անկարայի վերահսկողության տակ գտնվող Հյուսիսային Կիպրոսում այսօր կայացել է Թուրքիայի, Ադրբեջանի և «Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետության» իշխող կուսակցությունների ղեկավար անդամների հավաքը։ Այս մասին տեղեկացնում է թուրքական Sabah օրաթերթը։ Պարբերականի տեղեկություններով՝ եռակողմ նիստին մասնակցել են թուրքական «Արդարություն և զարգացում» կուսակցության փոխնախագահ Նուման Քուրթուլմուշը, «Ենի Ազերբայջան» կուսակցության փոխնախագահ Թաիր Բոդաղովը և «Ազգային միասնություն» կուսակցության նախագահ, Հյուսիսային Կիպրոսի վարչապետ Ունալ Ուստելը։ «Կուսակցական պատվիրակությունների անդամներին ընդունել է Հյուսիսային Կիպրոսի նախագահ Էրսին Թաթարը», - տեղեկացնում է Sabah-ը՝ հիշեցնելով նաև, որ «Թուրքիայի և Հյուսիսային Կիպրոսի բարձրաստիճան պաշտոնյաները բազմիցս են հայտարարել, որ Ադրբեջանի կողմից «Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետության» ճանաչումը կարող է վճռորոշ քայլ հանդիսանալ»։
16:12 - 19 դեկտեմբերի, 2022
ՀՀ-ում Կիպրոսի դեսպանն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

ՀՀ-ում Կիպրոսի դեսպանն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

ՀՀ-ում Կիպրոսի Հանրապետության նորանշանակ դեսպան Կիպրոս Յորգալիսի (նստավայրը՝ Մոսկվա) գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 15-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր:   Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի թանգարանային աշխատանքների գծով փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը նրանց ներկայացրել է Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ, Կիրովաբադ (Գանձակ), Բաքու քաղաքներում ադրբեջանական կառավարության կազմակերպած կոտորածներին զոհ գնացած հայերի հիշատակին տեղադրված երեք խաչքարերի և Արցախյան գոյամարտի տարիներին Հուշապատի դիմացի հատվածում հուղարկավորված հինգ ազատամարտիկների պատմությունները՝ շեշտելով կապը տեղի ունեցածի և Հայոց ցեղասպանության միջև:     Նրանք անմար կրակի մոտ մեկ րոպե լռությամբ հարգել են Հայոց ցեղասպանության մեկուկես միլիոն անմեղ զոհերի հիշատակը:   Հյուրերին ուղեկցել են Հուշապատի մոտ, որի հետնամասում ամփոփված են օտարազգի այն հասարակական, քաղաքական գործիչների, միսիոներների մասունքները, որոնք իրենց բողոքի ձայնն են բարձրացրել ընդդեմ թուրքական կառավարության իրագործած հայերի ցեղասպանության:     Նրանք շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, ծանոթացել մշտական և ժամանակավոր ցուցադրություններին, որից հետո Կիպրոս Յորգալիսը գրառում է կատարել Պատվավոր հյուրերի հուշամատյանում:  
15:36 - 15 նոյեմբերի, 2022
Իշխան Սաղաթելյանը հանդիպել է Կիպրոսի արտաքին գործերի նախարարի տեղակալի հետ

Իշխան Սաղաթելյանը հանդիպել է Կիպրոսի արտաքին գործերի նախարարի տեղակալի հետ

Աշխատանքային այցով Կիպրոսում գտնվող ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Իշխան Սաղաթելյանը հանդիպել է Կիպրոսի արտաքին գործերի նախարարի տեղակալ Սպիրոս Ադդասի հետ։ Այս մասին հայտնում է ՀՅԴ ԳՄ Հանրային կապերի գրասենյակը։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են միջազգային հարթակներում Հայաստանի և Կիպրոսի համար երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ։ Իշխան Սաղաթելյանը Սպիրոս Ադդասին է ներկայացրել Հայաստանի ու Արցախ դեմ Ադրբեջանի կողմից վարվող ագրեսիվ քաղաքականությունը, խոսել հայ ժողովրդի իրական ձգտումների ու առաջնահերթությունների մասին։ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչը նաև նշել է, որ անհրաժեշտ է ջանքեր գործադրել, որպեսզի միջազգային ճնշման տակ Ադրբեջանը ստիպված լինի ազատ արձակել հայ ռազմագերիներին ու պահվող այլ անձանց, ինչպես նաև իր զորքերը դուրս բերի Հայաստանի Հանրապետության տարածքից։ Կիպրոսի փոխարտգործնախարարը նախ ողջունել է ՀՅԴ ԳՄ ներկայացուցչին և ողջ հայ ժողովրդին իր ու նախարար Իոաննիս Կասուլիդեսի անունից՝ նշելով, որ վերջինս երկրում չէ և չի կարողացել անձամբ ներկա գտնվել հանդիպմանը։ Կիպրիացի դիվանագետն իր խոսքում աջակցություն է հայտնել Ի. Սաղաթելյանի բարձրաձայնած խնդիրներին՝ ասելով, որ Կիպրոսը մշտապես եղել ու շարունակելու է մնալ պատմական արդարության պաշտպանության հավատարիմ մարտիկ։
14:58 - 15 նոյեմբերի, 2022
ՀՀ և Կիպրոսի նախագահներն անդրադարձել են Երևանում նախատեսվող Հայաստան- Հունաստան-Կիպրոս եռակողմ հանդիպմանը

ՀՀ և Կիպրոսի նախագահներն անդրադարձել են Երևանում նախատեսվող Հայաստան- Հունաստան-Կիպրոս եռակողմ հանդիպմանը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության կոնվենցիայի կողմերի 27-րդ համաժողովի շրջանակում հանդիպել է Կիպրոսի Հանրապետության նախագահ Նիկոս Անաստասիադիսի հետ:Ինչպես տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմից, ողջունելով կիպրացի պաշտոնակցին նախագահ Խաչատուրյանը նշել է, որ երկու եղբայրական երկրների միջև հարաբերությունները հիմնված են ամուր պատմական, մշակութային և քաղաքակրթական կապերի վրա, ինչն ապահովում է միջպետական հարաբերությունների շարունակականությունն և դրանք է՛լ ավելի ընդլայնելու պատրաստակամությունը:«Երկու նախագահները գոհունակությամբ արձանագրել են, որ երկու երկրները միջազգային հարաբերություններում առկա խնդիրների շուրջ ունեն համանման մոտեցումներ, ինչպես նաև միջազգային տարբեր հարթակներում սերտորեն համագործակցում են:Քաղաքական ու ոլորտային համագործակցությունն առավել խթանելու առումով կարևորվել է երկու երկրներում մշտական դիվանագիտական ներկայացուցչությունների հաստատման անհրաժեշտությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ։Ըստ աղբյուրի՝ կողմերը կարևորել են ընդհանուր արժեքների, մշակույթի և ժառանգության վրա հիմնված Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ համագործակցությունը, անդրադարձել այդ ձևաչափով Երևանում նախատեսված հանդիպմանը: 
21:04 - 08 նոյեմբերի, 2022
Հայաստանի, Կիպրոսի և Հունաստանի ԱԳ նախարարների հանդիպման արդյունքներով մամուլի համար հայտարարությունը

Հայաստանի, Կիպրոսի և Հունաստանի ԱԳ նախարարների հանդիպման արդյունքներով մամուլի համար հայտարարությունը

Սեպտեմբերի 19-ին, Նյու Յորքում ՄԱԿ ԳԱ 77-րդ նստաշրջանի շրջանակներում, տեղի է ունեցել Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, Կիպրոսի ԱԳ նախարար Իոաննիս Կասուլիդիսի և Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասի հանդիպումը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հարավային Կովկասին և Արևելյան Միջերկրականին վերաբերող անվտանգային հարցեր։ Նախարար Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի դեմ ադրբեջանական վերջին ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը։ Նախարար Դենդիասն անդրադարձել է Հունաստանի դեմ Թուրքիայի թշնամական հռետորաբանության ուժգնացմանը: Նախարար Կասուլիդեսն իր գործընկերներին ներկայացրել է Արևելյան Միջերկրականում ստեղծված իրավիճակը և Կիպրոսի վերամիավորման գործընթացին վերաբերող վերջին զարգացումները: Նախարարներ Կասուլիդեսը և Դենդիասն իրենց համերաշխությունն ու աջակցությունն են հայտնել հայ ժողովրդին։ ԱԳ նախարարները պատրաստակամություն են հայտնել շարունակել ակտիվ շփումները եռակողմ ձևաչափի շրջանակներում` այն որակապես նոր մակարդակի հասցնելու և համագործակցության շրջանակն ընդլայնելու համար: Կողմերը քննարկել են նաև Հայաստան-ԵՄ գործընկերությանը վերաբերող հարցեր:
21:27 - 19 սեպտեմբերի, 2022
Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Կիպրոսի ԱԳ նախարարի հետ

Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Կիպրոսի ԱԳ նախարարի հետ

Սեպտեմբերի 19-ին ՄԱԿ ԳԱ 77-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Կիպրոսի ԱԳ նախարար Իոաննիս Կասուլիդեսի հետ: Նախարար Միրզոյանը մանրամասներ է ներկայացրել սեպտեմբերի 13-ից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիայի հետևանքների, ադրբեջանական զինված ուժերի կողմից քաղաքացիական բնակչության և ենթակառուցվածքների թիրախավորման, ինչպես նաև միջազգային և հումանիտար իրավունքի կոպտագույն խախտումների վերաբերյալ։ Արարատ Միրզոյանը շնորհակալություն է հայտնել կիպրական կողմին՝ հայ ժողովրդին համերաշխություն ցուցաբերելու, ստեղծված իրավիճակի վերաբերյալ հստակ ու հասցեական արձագանքի համար՝ նշելով, որ հրադադարի ռեժիմի պահպանման, ադրբեջանական զորքերի՝ ՀՀ ինքնիշխան տարածքից դուրսբերման և նոր ագրեսիայի բացառման համատեքստում հիմնարար է միջազգային հանրության կողմից ագրեսոր երկրի հստակ և միանշանակ դատապարտումն ու համապատասխան գործողությունների ձեռնարկումը։ Հանդիպման ընթացքում Հայաստանի և Կիպրոսի արտաքին գործերի նախարարներն անդրադարձ են կատարել են նաև երկկողմ օրակարգի մի շարք հարցերի, մտքեր են փոխանակել Հայաստանի-Հունաստան-Կիպրոս ձևաչափի շրջանակներում փոխգործակցությունն առավել ընդլայնելու և նոր մակարդակի բարձրացնելու շուրջ։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային խնդիրների շուրջ: Նախարար Միրզոյանը զրուցակցին է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշումը: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին։
17:55 - 19 սեպտեմբերի, 2022
ՀՀ դեսպանը կարևորել է սփյուռքի հարցում համագործակցությունն ինչպես ՀՀ-Կիպրոս, այնպես էլ Հունաստանի հետ եռակողմ ձևաչափում

ՀՀ դեսպանը կարևորել է սփյուռքի հարցում համագործակցությունն ինչպես ՀՀ-Կիպրոս, այնպես էլ Հունաստանի հետ եռակողմ ձևաչափում

Կիպրոսում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը Նիկոսիայում (նստավայրը՝ Աթենք) հանդիպել է Կիպրոսի Հանրապետության նախագահի հումանիտար և սփյուռքի հարցերով հանձնակատար Ֆոտիս Ֆոտիույի հետ: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացրել է Հունաստանում Հայաստանի դեսպանությունը։ «Ողջունելով Ֆոտիս Ֆոտիույին` դեսպան Մկրտչյանն անդրադարձել է երկու երկրների միջև եղբայրական ու երկարամյա հարաբերություններին` նշելով, որ երկու ժողովուրդներին միավորում են ընդհանուր պատմությունը, արժեհամակարգը, մարտահրավերները: Դեսպանն ընդգծել է երկու երկրների միջև Սփյուռքին վերաբերվող հարցերի շուրջ համագործակցությունը` կարևորելով ինչպես Հայաստան-Կիպրոս երկկողմ, այնպես էլ` Հայաստան-Կիպրոս-Հունաստան եռակողմ ձևաչափով համագործակցությունը։ Դեսպան Մկրտչյանը շեշտել է նաև ս.թ. հունիսի 24-ին Հունաստանի Պատրա քաղաքում ստորագրված եռակողմ ձևաչափով համագործակցության հուշագրի կարևորությունը և դրանում ներառված դրույթների հետևողականորեն կյանքի կոչման անհրաժեշտությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ: Ըստ աղբյուրի՝ կիպրացի պաշտոնյան նշել է, որ երեք երկրները աշխարհի տարբեր անկյուններում ունեն բավականին գործուն ու ակտիվ համայնքներ` յուրաքանչյուրը լիովին ինտեգրված իրենց բնակության երկրներում` կազմակերպված կառույցներով` հավելելով, որ չափազանց կարևոր է օգտագործել սփյուռքի առկա ներուժը ընդհանուր օրակարգերը ներկայացնելու, ընդհանուր նպատակները և շահերը կյանքի կոչելու գործում: Նշվում է, որ հանդիպման ընթացքում դեսպան Մկրտչյանն առանձնահատուկ ընդգծել է կիպրահայ համայնքի դերակատարությունը հայ-կիպրական հարաբերություններին խթանելու և դրանք էլ ավելի ամրապնդելու գործում: Այդ համատեքստում դեսպան Մկրտչյանը կարևորել է հանդիպմանը ներկա Կիպրոսի ներկայացուցիչների պալատում կիպրահայ համայնքի պետական ներկայացուցիչ Վարդգես Մահտեսյանի անգնահատելի դերակատարությունն ու ավանդը այդ հարցում:  
19:21 - 15 հուլիսի, 2022
Հայաստանը ծրագրում է դիվանագիտական գրասենյակ բացել Կիպրոսում

Հայաստանը ծրագրում է դիվանագիտական գրասենյակ բացել Կիպրոսում

Կիպրոսի Հանրապետության հանրային ՌԻԿ հեռուստաընկերության լուրերի գլխավոր թողարկման ընթացքում անդրադարձ է եղել Կիպրոսում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանի՝ Կիպրոսի Հանրապետություն կատարած առաջին պաշտոնական այցին, ինչպես նաև հեռուստաընկերության տնօրինության և տնօրենների խորհրդի նախագահ Միխալիս Միխաիլի հետ հանդիպմանը: Այս մասին տեղեկանում ենք Հունաստանում Հայաստանի դեսպանության «Ֆեյսբուք»-ի էջում հրապարակված հաղորդագրությունից։ Տեսանյութում նշվում է, որ հեռուստաընկերության տնօրինության և տնօրենների խորհրդի նախագահ Միխալիս Միխաիլի հետ հանդիպման ժամանակ դեսպան Մկրտչյանը նշել է, որ գալիք տարի ՀՀ-ը ծրագրում է դիվանագիտական գրասենյակ բացել Կիպրոսում, որը կներկայացվի հայ դիվանագետի կողմից՝ հույս հայտնելով, որ մոտ ապագայում նաև Կիպրոսը դիվանագիտական գրասենյակ կբացի Հայաստանում: Նա ընդգծել է, որ երկու երկրների միջև առկա են երկարամյա սերտ հարաբերություններ՝ հույս հայտնելով, որ մոտ ապագայում հնարավորություն կընձեռվի փոխադարձության սկզբունքով դիվանագիտական ներկայացուցչություններ բացել երկու երկրների մայրաքաղաքներում՝ Երևանում և Նիկոսիայում: Դեսպանն անդրադարձել է նաև եռակողմ ձևաչափով Կիպրոս-Հայաստան-Հունաստան համագործակցությանը՝ նշելով, որ այդ համագործակցության շրջանակներում տարբեր ոլորտներում տեղի են ունեցել մի շարք հանդիպումներ՝ ինչպես, օրինակ, ռազմական, քաղաքական, սփյուռքի ոլորտներում՝ հույս հայտնելով, որ այդ համագործակցության շրջանակներն էլ ավելի կընդլայնվեն: Դեսպան Մկրտչյանն իր խորին երախտագիտությունն է հայտնել Կիպրոսի Հանրապետությանը՝ Հայաստանին ցուցաբերվող աջակցության համար: Իր հերթին ՌԻԿ հեռուստաընկերության տնօրենների խորհրդի նախագահ Միխալիս Միխաիլը նշել է, որ ջանքեր են գործադրվելու Հայաստանի հետ համագործակցությունն էլ ավելի ընդլայնելու և խորացնելու նպատակով, ներառյալ լուրերի և տեղեկատվության ոլորտում համագործակցությունը և հավելել, որ ՌԻԿ-ը նաև ամենօրյա ռադիոհաղորդումներ է հեռարձակում հատուկ կիպրահայերի համար: Հանդիպմանը ներկա է եղել նաև Կիպրոսի ներկայացուցիչների պալատում կիպրահայ համայնքի պետական ներկայացուցիչ Վարդգես Մահտեսյանը:
12:18 - 15 հուլիսի, 2022
Արարատ Միրզոյանը և Կատերինա Սակելլարոպուլուն քննարկել են տարբեր ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները

Արարատ Միրզոյանը և Կատերինա Սակելլարոպուլուն քննարկել են տարբեր ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները

Հունիսի 27-ին աշխատանքային այցով Աթենքում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Հունաստանի նախագահ Կատերինա Սակելլարոպուլուի հետ: Ընդգծելով, որ այս տարի լրանում է Հայաստանի ու Հունաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը՝ Արարատ Միրզոյանը և Կատերինա Սակելլարոպուլուն նշել են, որ հայ և հույն ժողովուրդների միջև ավանդական բարեկամության վրա հիմնված միջպետական հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա և առանձնանում դինամիկ զարգացող բազմաոլորտ համագործակցությամբ: Այս համատեքստում երկուստեք նշվել է վերջին շրջանում պաշտոնական շփումների ու փոխայցելությունների ակտիվացման կարևորությունը՝ ուղղված երկու երկրների միջև հարաբերությունների օրակարգը շարունակաբար հարստացմանը:   Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստան-Հունաստան-Կիպրոս համագործակցության ձևաչափին։ Զրուցակիցները քննարկել են առևտրի, կրթության, մշակույթի, տեղեկատվական տեխնոլոգիաների, զբոսաշրջության և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում հայ-հունական փոխգործակցության խորացման հնարավորությունները։ Արարատ Միրզոյանը Հունաստանի նախագահին է ներկայացրել Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակը և հայկական կողմի դիրքորոշումը՝ տարածաշրջանային խաղաղության հաստատմանն ուղղված գործընթացների վերաբերյալ։ Ընդգծվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հիմնարար միջնորդական դերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խաղաղ գործընթացի առաջմղման գործում։ Արարատ Միրզոյանը նաև կարևորել է Հունաստանի աջակցությունը հայ ժողովրդին 44-օրյա պատերազմի օրերին և հատկապես՝ ցուցաբերված հումանիտար օժանդակությունը։
11:07 - 28 հունիսի, 2022
Թուրքիայի ԱԳՆ-ն Անկարայի դեմ ԵՄ կայացրած որոշումները կողմնակալ է համարում |1lurer.am|

Թուրքիայի ԱԳՆ-ն Անկարայի դեմ ԵՄ կայացրած որոշումները կողմնակալ է համարում |1lurer.am|

1lurer.am: Հունիսի 23-24-ը Բրյուսելում կայացած ԵՄ գագաթնաժողովին Անկարայի դեմ կայացված որոշումները կողմնակալ են: Նման հայտարարությամբ է հանդես եկել Թուրքիայի ԱԳՆ-ն։ «Միջերկրական ծովի արևելյան հատվածի և Էգեյան ծովի վերաբերյալ ծայրահեղական և անօրինական թեզերը օրինականացնելու Եվրամիության փորձերն անընդունելի են»,- ընդգծել են գերատեսչությունում՝ նկատի ունենալով, որ Կիպրոսի, Էգեյան ծովի ավազանի կղզիների և դրանց ռազմականացման շուրջ խնդիրների կարգավորման հարցում Բրյուսելը Հունաստանի կողմից է։ Հայտարարության մեջ ընդգծվում է, որ «այդ որոշումները ոչ միայն չեն նպաստում խնդրի լուծմանը, այլև խաթարում են տարածաշրջանային կայունությունը»։ Միևնույն ժամանակ, Անկարան ողջունել է Ուկրաինային և Մոլդովային ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակի տրամադրումը, սակայն տարօրինակ է որակել այն փաստը, որ Միությունն այդ հարցով բանակցություններ չի սկսել Ալբանիայի, Մակեդոնիայի ու Բոսնիա և Հերցեգովինայի հետ։ Հետևե՛ք մեզ նաև Telegram-ում
12:09 - 25 հունիսի, 2022
Կիպրոսի վերաբերյալ բանակցությունները հնարավոր են երկու պետությունների ճանաչման հիման վրա. Չավուշօղլու
 |news.am|

Կիպրոսի վերաբերյալ բանակցությունները հնարավոր են երկու պետությունների ճանաչման հիման վրա. Չավուշօղլու |news.am|

news.am: Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Կիպրոսում կարգավորման վերաբերյալ բանակցություններն այսուհետ հնարավոր են կղզում երկու ինքնիշխան պետությունների գոյությունն ընդունելու սկզբունքի հիման վրա։ Այս մասին նախարարը ասել է միջազգային հանրության կողմից չճանաչված Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետություն (ՀԿԹՀ) կատարած այցի ընթացքում, հայտնում է ՏԱՍՍ-ը։  «Այսուհետ խոսքը կարող է վերաբերել միայն ինքնիշխան, այլ ոչ թե քաղաքական հավասարությանը։ Այսինքն՝ կարգավորմանը երկու պետությունների սկզբունքի հիման վրա»,- նշել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարը։ Նա ավելացրել է, որ Թուրքիան ակտիվ ջանքեր է գործադրում Հյուսիսային Կիպրոսի միջազգային ճանաչման համար։ Կիպրոսը բաժանվել է ըստ ազգային պատկանելության, 1974թ. Թուրքիայի ներխուժման ժամանակներից, Հունաստանին կղզու միանալու կողմնակիցների պետական հեղաշրջման պատճառով։ Ռազմական գործողությունների հետեւանքով թուրքական վերահսկողության տակ անցավ Կիպրոսի տարածքի 37 տոկոսը, որի վրա 1983թ. կազմավորվեց ՀԿԹՀ-ն։ Կղզու հարավային մասը մնաց Կիպրոսի Հանրապետության վերահսկողության տակ։ Հունական եւ թուրքական համայնքների միջեւ բանակցությունները Կիպրոսի վերամիավորման մասին վարվում են ՄԱԿ-ի միջնորդությամբ։ Դրանք ընդհատվել էին շվեյցարական Կրան Մոնտանա քաղաքում 2017թ. հերթական փուլի ձախողումից հետո։  
14:12 - 13 հունիսի, 2022
Պարենային ապրանքների գների աճը՝ ցույցերի պատճառ զարգացող երկրներում․ Reuters

Պարենային ապրանքների գների աճը՝ ցույցերի պատճառ զարգացող երկրներում․ Reuters

Պատերազմն Ուկրաինայում և կլիմայական փոփոխությունների հետևանքով առաջացած երաշտը հանգեցրել են հացահատիկի, ձեթի, վառելիքի և պարարտանյութերի համաշխարհային գների աճի, գրում է Reuters-ը, որի հոդվածը ներկայացնում ենք կրճատումներով․ «Սննդամթերքի գների աճը ցույցերի պատճառ է դարձել աշխարհի տարբեր երկրներում՝ Ինդոնեզիայից մինչև Իրան։ Եվրոպայում ցորենի գներն աճել են 52%-ով, իսկ արմավենու յուղի ֆյուչերսների գինը հունվարից հետո աճել է 25%-ով։ Այս միտումը շարունակվում է և տագնապ առաջացնում քաղաքական գործիչների շրջանում․ ՄԱԿ-ը զգուշացնում է, որ գների բարձրացումը կվատթարացնի առկա պարենային ճգնաժամն Աֆրիկայում՝ երեխաների մոտ «աղետալի» թերսնման բերելով։ Ներկայացնում ենք այն երկրների ցանկը, որտեղ վերջին մի քանի ամսում բողոքի ցույցեր են սկսվել պարենային ապրանքների գների աճի պատճառով։   Արգենտինա Հազարավոր ֆերմերներ ցույցի են դուրս եկել Բուենոս Այրեսում ապրիլի 23-ին՝ բողոքելով նախագահ Ալբերտո Ֆերնանդեսի կառավարման դեմ, որի՝ գնաճի դեմ պայքարի համար սննդամթերքի գների զսպմանն ուղղված քաղաքականությունը քննադատության է արժանացել երկրի գյուղատնտեսական հատվածի կողմից։   Չիլի Չիլիի մայրաքաղաք Սանտյագոյում մարտի 25-ին հազարավոր ուսանողներ երթ են անցկացրել՝ պահանջելով ավելացնել սննդամթերքի համար նպաստները։   Կիպրոս Կիպրոսի ֆերմերները մայիսի 18-ին տոննաներով կաթ են թափել և այրել ծղոտի դարսակները Նիկոսիայում՝ նախագահական պալատի առջև՝ բողոքելով բարձր գներից և արտադրական խնդիրներից։   Հունաստան Հազարավոր հույն աշխատավորներ Աթենքում Աշխատավորների օրը ցույցեր են անցկացրել՝ էներգակիրների և սննդամթերքի գների աճի դեմ։ Հունաստանում տարեկան սպառողական գնաճը մարտին հասել է 8,9%-ի, որը վերջին 27 տարում ամենաբարձր ցուցանիշն է։   Գվինեա Գվինեայի մայրաքաղաքում հունիսի 2-ին մեկ մարդ է սպանվել վառելիքի գների բարձրացման դեմ բողոքի ցույցերի ժամանակ։ Սրանք ամենալուրջ հուզումներն են այն պահից ի վեր, երբ անցյալ տարի երկրում իշխանության է եկել ռազմական խունտան: Կոնակրիում գիշերը կրակոցներ էին հնչել, երբ մարդիկ փակել էին փողոցները, անվադողեր այրել՝ որպես բողոքի նշան բենզինի գների 20% տոկոս աճի դեմ։   Ինդոնեզիա Մայիսի 17-ին ինդոնեզացի ֆերմերները բողոքի ցույց են անցկացրել Ջակարտայում՝ արմավենու յուղի արտահանման արգելքի դեմ։ Ֆերմերների APKASINDO ասոցիացիայի տվյալներով՝ արգելքի սահմանումից հետո արմավենու յուղ արտադրողների նվազագույնը 25%-ը դադարել է արմավ գնել անկախ ֆերմերներից։ Արդյունքում՝ արմավի գները սահմանված նվազագույն արժեքից 70%-ով ավելի ցածր են։   Իրան Գների աճի դեմ ցույցերն Իրանում քաղաքական երանգ են ստանում՝ դրանց տարածմանը զուգահեռ։ Ցույցերը սկսվել են մայիսի սկզբին այն բանից հետո, երբ կառավարությունը որոշում է ընդունել կրճատել սուբսիդիաները։ Այս որոշման  հետևանքով Իրանում 300%-ով աճել են հացաբուլկեղենի գները։ Աճել են նաև որոշ առաջին անհրաժեշտության ապրանքների՝ ձեթի և կաթնամթերքի գները։ Թոշակառուներն Իրանում բողոքի ցույց են անցկացրել հունիսի 6-ին՝ ընդդեմ գների աճի։ Շուրջ 1000 թոշակառուներին ուղեկցել է ոստիկանությունը։   Քենիա Նայրոբիում ցուցարարները հանրահավաք են անցկացրել մայիսի 17-ին՝ կառավարությանը խնդրելով իջեցնել ապրանքների, հատկապես՝ սննդամթերքի գները։   Լիբանան Լիբանանում բեռնատարների և ավտոբուսների վարորդները հունվարին փակել են ճանապարհները՝ բողոքելով գների աճի դեմ։ Ցուցարարները քաղաքական գործիչներին մեղադրում էին 2019 թ-ից սկսված տնտեսական ճգնաժամը հաղթահարելու անկարողության համար։   Պաղեստին Պաղեստինի ոստիկանությունը հունիսի 6-ին մի շարք անձանց է ձերբակալել սննդամթերքի և առաջին անհրաժեշտության ապրանքների գների աճի դեմ բողոքի ցույցերի ժամանակ։ Պաշտոնական տվյալներով՝ սննդամթերքի աճը կազմել է 15-18%։   Պերու Պերուում նույնպես գրանցվել է գնաճի ամենաբարձր ցուցանիշը վերջին 25 տարում։ Սննդամթերքի և վառելիքի գների աճը բնակչության շրջանում զայրույթ է առաջացրել, ապրիլին նրանք փակել են ճանապարհները, կառավարությունը ստիպված է եղել դիմել բանակի օգնությանը։   Շրի Լանկա Շրի Լանկայի նախագահ Գոտաբայա Ռաջապակսան մայիսին արտակարգ դրություն էր հայտարարել ահագնացող տնտեսական ճգնաժամի պատճառով անցկացված հակակառավարական ցույցերից և գործադուլներից հետո։ Տնտեսական ճգնաժամը Շրի Լանկայում աննախադեպ է՝ 1948 թ-ին անկախություն ձեռք բերելուց ի վեր։ Դրա պատճառը կորոնավիրուսի համավարակն է ու նավթի գների աճը։   Սուդան Սուդանում նախորդ տարվա հոկտեմբերին տեղի ունեցած ռազմական հեղաշրջումից հետո ազգային արժույթը մեկ երրորդով արժեզրկվել է։ Սա հանգեցրել է վառելիքի, սննդամթերքի և այլ ապրանքների գների աճի։ Մարդիկ դժգոհ են և մարտին երթեր են անցկացրել՝ բողոքելով ռազմական հեղաշրջման և որպես դրա հետևանք՝ տնտեսական ճգնաժամի դեմ»։   Նորա Վանյան Լուսանկարը՝ reuters-ի, Պերուի ցույցերից   
20:18 - 10 հունիսի, 2022