Կիպրոսը դատապարտել է Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիան
 |1lurer.am|
19:53 - 13 սեպտեմբերի, 2022

Կիպրոսը դատապարտել է Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիան |1lurer.am|

1lurer.am: Կիպրոսի արտաքին գործերի նախարարությունը խոր մտահոգություն է հայտնում այսօր գիշերը Հայաստանի տարածքում հայկական դիրքերի դեմ Ադրբեջանի սանձազերծած հարձակումից հետո Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածության սրման կապակցությամբ՝ նշված է Կիպրոսի ԱԳՆ հայտարարության մեջ։

«Արտաքին գործերի նախարարությունը դատապարտում է հարձակումը և կոչ է անում պահպանել 2020 թ. նոյեմբերի 9-ի հրադադարի մասին համաձայնագիրը՝ լարվածությունը արագ թուլացնելու համար։ Կիպրոսի Հանրապետությունը պաշտպանում է վեճերի խաղաղ կարգավորումը՝ միջազգային իրավունքի հիման վրա»,- նշված է փաստաթղթում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել