1lurer.am: Հունիսի 23-24-ը Բրյուսելում կայացած ԵՄ գագաթնաժողովին Անկարայի դեմ կայացված որոշումները կողմնակալ են: Նման հայտարարությամբ է հանդես եկել Թուրքիայի ԱԳՆ-ն։
«Միջերկրական ծովի արևելյան հատվածի և Էգեյան ծովի վերաբերյալ ծայրահեղական և անօրինական թեզերը օրինականացնելու Եվրամիության փորձերն անընդունելի են»,- ընդգծել են գերատեսչությունում՝ նկատի ունենալով, որ Կիպրոսի, Էգեյան ծովի ավազանի կղզիների և դրանց ռազմականացման շուրջ խնդիրների կարգավորման հարցում Բրյուսելը Հունաստանի կողմից է։
Հայտարարության մեջ ընդգծվում է, որ «այդ որոշումները ոչ միայն չեն նպաստում խնդրի լուծմանը, այլև խաթարում են տարածաշրջանային կայունությունը»։
Միևնույն ժամանակ, Անկարան ողջունել է Ուկրաինային և Մոլդովային ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակի տրամադրումը, սակայն տարօրինակ է որակել այն փաստը, որ Միությունն այդ հարցով բանակցություններ չի սկսել Ալբանիայի, Մակեդոնիայի ու Բոսնիա և Հերցեգովինայի հետ։
Հետևե՛ք մեզ նաև Telegram-ում
comment.count (0)