Արցախի Հանրապետության ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Կիպրոսի խորհրդարանում ներկայացված «Կանաչների կուսակցություն» և «Ընկերվարական /սոցիալիստական/ ԷՏԷՔ կուսակցություն» խմբակցությունների պատգամավորների հետ։ Այս մասին հայտնում են Արցախի ԱԺ լրատվական բաժնից։
Քննարկվել է հարցերի լայն շրջանակ։ Պատվիրակության անդամները պատասխանել են խորհրդարանականներին հուզող հարցերին։
«Ընկերվարական ԷՏԷՔ կուսակցության» պատգամավոր Անդրեաս Ապոստոլուն վերջերս ընդգրկվել է «Կիպրոս- Արցախ» բարեկամական շրջանակի կազմում։ Պատգամավորի այդ որոշումը ողջունել են Հայ դատի հանձնախումբը և արցախյան պատվիրակության անդամները։
comment.count (0)