azatutyun.am: Անկարայի վերահսկողության տակ գտնվող Հյուսիսային Կիպրոսում այսօր կայացել է Թուրքիայի, Ադրբեջանի և «Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետության» իշխող կուսակցությունների ղեկավար անդամների հավաքը։ Այս մասին տեղեկացնում է թուրքական Sabah օրաթերթը։
Պարբերականի տեղեկություններով՝ եռակողմ նիստին մասնակցել են թուրքական «Արդարություն և զարգացում» կուսակցության փոխնախագահ Նուման Քուրթուլմուշը, «Ենի Ազերբայջան» կուսակցության փոխնախագահ Թաիր Բոդաղովը և «Ազգային միասնություն» կուսակցության նախագահ, Հյուսիսային Կիպրոսի վարչապետ Ունալ Ուստելը։
«Կուսակցական պատվիրակությունների անդամներին ընդունել է Հյուսիսային Կիպրոսի նախագահ Էրսին Թաթարը», - տեղեկացնում է Sabah-ը՝ հիշեցնելով նաև, որ «Թուրքիայի և Հյուսիսային Կիպրոսի բարձրաստիճան պաշտոնյաները բազմիցս են հայտարարել, որ Ադրբեջանի կողմից «Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետության» ճանաչումը կարող է վճռորոշ քայլ հանդիսանալ»։
comment.count (0)