Արցախ

Արցախի Հանրապետություն կամ Լեռնային Ղարաբաղ․ 1991թ․ սեպտեմբերի 2-ին անկախացած հանրապետություն։ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո Արցախում տեղակայվել են ՌԴ խաղաղապահ ուժերը։ Ներկայումս  Արցախի  վերահսկողության տակ է նախկին Խորհրդային Միության կազմի մեջ մտնող Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը՝ բացառությամբ Հադրութի շրջանի և Շուշիի շրջանի Շուշի և Քարին տակ բնակավայրերի։

Մայրաքաղաքը Ստեփանակերտն է։ Գործող նախագահը Արայիկ Հարությունյանն է։

Արցախի Հանրապետության անկախությունը դեռեւս չի ճանաչել ՄԱԿ անդամ որեւէ պետություն։

Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող ՀԷԿ-երի լիցենզիաներն ուժը կորցրած են ճանաչվել

Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող ՀԷԿ-երի լիցենզիաներն ուժը կորցրած են ճանաչվել

Արցախում ուժը կորցրած են ճանաչվել ադրբեջանական վերահսկողության ներքո անցած տարածքներում գտնվող մի շարք հիդրոէլեկտրակայանների արտադրության լիցենզիաները: Այս մասին  տեղեկացնում են Արցախի հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող հանձնաժողովից: «Հանձնաժողովի՝ հունվարի 29-ին կայացած նիստում,   որոշվել է ուժը կորցրած ճանաչել՝ «ՋԵՆԵՐԱԼ ԷՆԵՐՋԻ» ՍՊ ընկերության «ՉԱՐՀԷԿ» ՓՀԷԿ-ի, «Արցախ ՀԷԿ» ԲԲ ընկերության «Քարվաճառ» ՓՀԷԿ-ի, «Արցախ ՀԷԿ» ԲԲ ընկերության «ԼԵՎ-1» ՓՀԷԿ-ի, «Զանգեզուր ԷԶՇ» ՍՊ ընկերության «Զանգեզուր» ՓՀԷԿ-ի, «ՄՌԱՎ» ՍՊ ընկերության «Մռավ» ՓՀԷԿ-ի, «Արցախ ՀԷԿ» ԲԲ ընկերության «Մատաղիս-1» ՓՀԷԿ-ի, «Արցախ ՀԷԿ» ԲԲ ընկերության «Մատաղիս-2» ՓՀԷԿ-ի էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության լիցենզիաները՝ հաշվի առնելով Ռուսաստանի Դաշնության, Ադրբեջանի Հանրապետության նախագահների և Հայաստանի Հանրապետության վարչապետի միջև 2020 թվականի նոյեմբերի 9-ին կնքված համաձայնագիրը: Միաժամանակ, ընկերությունները ազատվել են բանկի երաշխիքային պարտավորությունից»,- մանրամասնում են հանձնաժողովից: Նիստի օրակարգում քննարկվել է նաև  «Բենզին» և «Դիզվառելիք» ապրանքային շուկաներում ուսումնասիրություն իրականացնելու հարցը: «Հանձնաժողովը պարբերաբար ուսումնասիրություններ է իրականացնում լայն սպառում ունեցող պարենային և ոչ պարենային ապրանքային շուկաներում, ինչպես նաև տնտեսության այն ոլորտներում, որոնցում առկա են բարձր կենտրոնացվածություն և մրցակցության սահմանափակման հնարավոր ռիսկեր: Անհրաժեշտություն է առաջացել իրականացնել ուսումնասիրություն՝  հնարավոր գերիշխող դիրք ունեցող տնտեսվարող սուբյեկտների շրջանում,  օրենքի հնարավոր խախտման հատկանիշները պարզելու նպատակով»,-հայտնում են Արցախի հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող հանձնաժողովից՝ հավելելով, որ առաջարկություն է ներկայացվել  է ուսումնասիրություն իրականացնել նաև ծաղիկների շրջանառության ոլորտում:
18:26 - 29 հունվարի, 2021
Արցախի ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը աշխատանքային այցով ՀՀ- ում է

Արցախի ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը աշխատանքային այցով ՀՀ- ում է

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը «Ազատ հայրենիք -ՔՄԴ»  խմբակցության ղեկավար Արթուր Հարությունյանի, «Միասնական հայրենիք» խմբակցության ղեկավար Մարսել Պետրոսյանի, Արցախի «Արդարություն» խմբակցության անդամ Կարեն Հովհաննիսյանի և ԱԺ աշխատակազմի ղեկավար Ռոբերտ Ղահրամանյանի ուղեկցությամբ հունվարի 29-ին այցելել է  ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբ և  տեղում հանդիպել Հադրութի, Քաշաթաղի, Շահումյանի և Շուշիի շրջվարչակազմերի ղեկավարների հետ: Այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության Ազգային ժողովից: Հանդիպման ընթացքում անդրադարձել են հետպատերազմյան իրողություններից ծագած առկա խնդիրներին, քննարկել դրանց լուծմանը միտված հնարավոր ուղիներն ու հետագա անելիքները: Հանդիպման ավարտին ԱՀ ԱԺ նախագահը «Հադրութի բուժմիավորում» ՓԲԸ բժիշկ-մանկաբույժ, արցախյան առաջին պատերազմի մասնակից, հաշմանդամ Երջանիկ Խորենի Համբարձումյանին և Հադրութի «Համաճարակային և հիգիենայի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արևիկ Հրանտի Բալայանին է փոխանցել ԱՀ նախագահի օգոստոսի 29-ի հրամանագրով Արցախի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար և Արցախի Հանրապետության հռչակման  29-րդ տարեդարձի կապակցությամբ շնորհված պետական պարգևները:
16:58 - 29 հունվարի, 2021
Անկարան ցանկանում է ընդլայնել ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի ձևաչափը

Անկարան ցանկանում է ընդլայնել ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի ձևաչափը

Թուրքիայի իշխանությունները նպատակ ունեն ընդլայնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի ձևաչափը՝ այն դարձնելով 3+3՝ ՌԴ, Ադրբեջան, Հայաստան, Իրան, Վրաստան, Թուրքիա։ Այս մասին այսօր Ստամբուլում հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում։ Հայտնում է tass.ru-ն։ «Մեզ անհրաժեշտ է նպաստել կրակի դադարեցմանը։ Ու մենք այդ նպատակին հասնելու համար համագործակցելու ենք նաև 3+3 ձևաչափով»,- նշել է արտգործնածարարը։  Չավուշօղլուն նաև նշել է, որ «Հարավային Կովկասում իրավիճակի կարգավորման լոկ ցանկություն ունենալը բավարար չէ, անհրաժեշտ է համագործակցության ընդլայնմամբ հասնել կրակի մշտական դադարեցմանը»։   Թարգմանությունը՝ Լիլիթ Հարությունյանի
15:41 - 29 հունվարի, 2021
Արցախում թարմացրել են ադրբեջանական ԶՈՒ կողմից քաղաքացիական անձանց սպանության դեպքերի վերաբերյալ զեկույցը

Արցախում թարմացրել են ադրբեջանական ԶՈՒ կողմից քաղաքացիական անձանց սպանության դեպքերի վերաբերյալ զեկույցը

Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը թարմացրել է ադրբեջանական զինված ուժերի կողմից Արցախի քաղաքացիական անձանց սպանության դեպքերի վերաբերյալ հրապարակված միջանկյալ զեկույցը, որում ներառվել են նաև 2020 թ. դեկտեմբերի 22-ից հետո որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերված քաղաքացիական անձանց սպանության դեպքերը:   Զեկույցում ամփոփված են 2020 թ. սեպտեմբերի 27-ից Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի ու Թուրքիայի ռազմական ագրեսիայի ընթացքում թիրախային հարվածների հետևանքով և Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ հայտնված (գերեվարված) քաղաքացիական անձանց սպանության դեպքերը՝ վերաբերելի հակիրճ տեղեկությունների ներկայացմամբ:   2020 թ. սեպտեմբերի 27-ից մինչև 2021 թ. հունվարի 28-ն ընկած ժամանակահատվածում արձանագրվել է Ադրբեջանի զինված ուժերի կողմից 72 քաղաքացիական անձանց սպանության դեպք, որից 41-ը՝ թիրախային հարվածների հետևանքով, 31-ը՝ գերեվարման մեջ: Արձանագրվել են խոշտանգման և դիակների խեղման, անխուսափելիորեն քաղաքացիական մահերի հանգեցնող թիրախային հարվածների մի շարք դեպքեր: Մարդու իրավունքների պաշտպանն արձանագրել է նաև 163 քաղաքացիական անձի վիրավորման դեպք, որոնց զգալի մասը տեղի է ունեցել այլ անձանց մահվան հանգեցրած հարվածների հետևանքով:   Զեկույցում ներկայացվել են միայն անառարկելի հիմքերով ապացուցված դեպքերը, սակայն ԱՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը շարունակում է ստանալ նաև այլ ենթադրյալ դեպքերի վերաբերյալ ուսումնասիրություն պահանջող տեղեկություններ, որոնց հետազոտության արդյունքները կներառվեն Զեկույցի հետագա թարմացումներում:   Զեկույցի թարմացման պահի դրությամբ՝ Պաշտպանի աշխատակազմը շարունակում է տիրապետել անհետ կորած քաղաքացիական անձանց վերաբերյալ տվյալների, որոնց մի մասը հավանաբար գտնվում է ադրբեջանական գերության մեջ, իսկ մյուս մասը ենթադրաբար սպանվել է ադրբեջանական զինված ուժերի կողմից: Այդ մասին են վկայում Ադրբեջանի վերահսկողության տակ անցած արցախյան բնակավայրերում քաղաքացիական անձանց դիակների հայտնաբերման պարբերական դեպքերը:   Որոշ զոհերի մարմիններ գտնվել են մահից տևական ժամանակ անց, ինչը պահանջում է խոր մասնագիտական հետազոտություն կոնկրետ դեպքերում մահվան հանգամանքները մանրամասն արձանագրելու և կատարված հանցագործությունների հետքերը բացահայտելու համար: Այդուհանդերձ, որոշ դեպքերով ներկայացվել են նաև դատաբժիշկ-փորձագետի նախնական եզրակացությունները:   Զեկույցի թարմացված տարբերակը հասանելի է հետևյալ հղմամբ:      
15:36 - 29 հունվարի, 2021
Այս պահին փոխհատուցումներ տրվում են նրանց, ովքեր կվերադառնան Արցախ. Քաշաթաղի վարչակազմի ղեկավար |tert.am|

Այս պահին փոխհատուցումներ տրվում են նրանց, ովքեր կվերադառնան Արցախ. Քաշաթաղի վարչակազմի ղեկավար |tert.am|

tert.am: Կառավարության մոտ կացարան պահանջող քաղաքացիների հետ հանդիպման է եկել Քաշաթաղի շրջանի վարչակազմի ղեկավար Մուշեղ Ալավերդյանը: Նա քաշաթաղցիներին հորդորեց վերադառնալ Արցախ, վերաբնակվել այն տարածքներում, որոնք մնացել են հայկական վերահսկողության տակ: Լրագրողների հետ զրույցում Ալավերդյանը նշեց, որ շատ պաշտոնյաների հետ է հանդիպել քաշաթաղցիների բնակարանների խնդիրների հարցով, սակայն այս պահին դեռ հստակ որոշում չկա: «Փոխհատուցումներն այս պահին Արցախում են տրամադրվում. փոխհատուցման ծրագրերն առաջնային գործում են Արցախի տարածքում: Հիմա, որ տեղափոխվեն Արցախ, տանիքով, հողամասով կապահովենք, չեն համաձայնում: Բոլորը կարող են վերաբնակեցվել Արցախում, ինչքան շատ լինեն, այնքան լավ»,- ասաց նա: Դիտարկմանը՝ 94 թ․ Քաշաթաղը վերաբնակեցվել էր, հիմա վերադարձողներն ի՞նչ երաշխիք ունենան, որ նորից նույնը չի կրկնվի, նա արձագանքեց. «Ոչ մի երաշխիք չկա, դա ընտրության հարց է»: Ճշտող հարցին՝ նա ի՞նչ ընտրություն է կատարել, հիմա որտեղ է ապրում, ասաց, որ դեռ ընտրություն չի կատարել, բայց հիմա ապրում է Բերձորում:
13:58 - 29 հունվարի, 2021
Քաշաթաղի շրջանի բնակիչները կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա են իրականացնում՝ պահանջելով, որ իրենց բնակության տեղ տան |tert.am|

Քաշաթաղի շրջանի բնակիչները կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա են իրականացնում՝ պահանջելով, որ իրենց բնակության տեղ տան |tert.am|

tert.am: Մենք Քաշաթաղից ենք, մեր բնակչությունը բռնի ուժով տեղահանվել է՝ սկսած հոկտեմբերի 18-ից, մեր բնակչության մեծ մասը եղել է ռազմաճակատում, համայնքները հանձնվել են, այժմ մեր պահանջը մեր գույքի փոխհատուցումն է՝ համարժեք և խելամտության սահմաններում: Այս մասին  ասաց Արցախի Քաշաթաղի շրջանի Հայկազյան համայնքի ղեկավարը: Նշենք, որ Արցախի Քաշաթաղի շրջանի բնակիչները կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա են իրականացնում՝ պահանջելով, որ իրենց բնակության տեղ տան: Նրա խոսքով՝ Քաշաթաղից այսօր տեղահանված է մոտ 13 հազար բնակիչ, 3000 ընտանիք, որոնց մեծ մասը բնակվում է ՀՀ-ում: Նա նշեց, որ Հայաստանի կառավարությունից տրամադրվել է 300 հազար դրամ և 68 հազար դրամ օգնություն: «Այդտեղ էլ ծրագրային խնդիրներ կան, և բնակչության մոտ 20 տոկոսը չի կարողանում օգտվել այդ ծրագրերից, և արդեն 4 ամիս է՝ մարդիկ ապրելու հնարավորություն չունեն»,- ասաց Հայկազյան համայնքի նախկին ղեկավարը և հավելեց, որ իրենց խնդիրն այն չէ, որ դառնան նպաստառու, պետությունից գումար ստացող, իրենց խնդիրն է գույքի փոխհատուցում ստանալը: Շարունակությունը՝ tert.am-ում։
13:11 - 29 հունվարի, 2021
Լեռնային Ղարաբաղ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների այցի ժամկետները ճշտվում են. Մարիա Զախարովա
 |1lurer.am|

Լեռնային Ղարաբաղ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների այցի ժամկետները ճշտվում են. Մարիա Զախարովա |1lurer.am|

1lurer.am: Ըստ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների այց Արցախ նախատեսվում է, սակայն ամսաթիվը դեռ հստակեցված չէ՝ այն համաձայնեցվում է կողմերի հետ:    Հումանիտար կենտրոնը միջազգային դարձնելու վերաբերյալ ՌԴ դիրքորոշման ու հայտարարությունների մասին հարցին ի պատասխան Մարիա Զախարովան ասել է. «Այն ամենը, ինչ կապված է ԼՂ և հարակից շրջանների բնակչությանը մարդասիրական օգնություն տրամադրելու հետ, այդ հարցերը գտնվում են մեր ԱԻՆ-ի ուշադրության կենտրոնում՝ ՌԴ մասով: Ռուս մասնագետներն աշխատում են հումանիտար առաքելության շրջանակում՝ անցյալ տարվա նոյեմբերից սկսած: Առաջնահերթ ուղղություններից են՝ բնակչությանը բուժօգնություն ցուցաբերելը, ականազերծումը, չպայթած առարկաների հայտնաբերումն ու ոչնչացումը, անբարենպաստ եղանակային պայմաններում իրավիճակի վերահսկողությունը և հետևանքների վերացումը: Մեր ԱԻՆ-ը հումանիտար հարցերով կապի մեջ է Ադրբեջանի և Հայաստանի գործընկերների հետ, այդ թվում՝ հումանիտար արձագանքման միջազգային կենտրոնի մասով»: 
19:33 - 28 հունվարի, 2021
Oգտակար ենք համարում միջազգային իրավասու կառույցների միացումը. Զախարովան՝ ԼՂ-ում իրավիճակի կայունացման առաջնահերթ ծրագրերի մասին |tert.am|

Oգտակար ենք համարում միջազգային իրավասու կառույցների միացումը. Զախարովան՝ ԼՂ-ում իրավիճակի կայունացման առաջնահերթ ծրագրերի մասին |tert.am|

tert.am: ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբթյա ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կայունացմանը՝ ընդգծելով մարդասիրական ծրագրերի իրականացման առաջնահերթությունը:«Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակի կանոնավոր կայունացման հասնելու առումով առաջնային տեղում է տուժածներին և կարիքավորներին համալիր մարդասիրական աջակցության ծրագիրը:  Ինչպես Բաքվի, այնպես էլ Երևանի համապատասխան ջանքերից և այլ երկրների, առաջին հերթին՝ մեր երկրի օգնությունից բացի, օգտակար ենք համարում միջազգային իրավասու կառույցների միացումը: Ներկա պահին Լեռնային Ղարաբաղում և նրա հարակից շրջաններում ակտիվորեն աշխատում է Կարմիր խաչի միջազգային կոմիտեն: Ինչ վերաբերում է ՄԱԿ-ի համակարգի մասնագիտացված գործակալություններին, ՄԱԿ-ի ղեկավարությունը կապի մեջ է գտնվում հայկական և ադրբեջանական կողմերի հետ և շարունակում է համաձայնեցնել Լեռնային Ղարաբաղ գնահատման համալիր առաքելության ուղարկման հարցերը»,- ասել է Զախարովան:Զախարովան ընդգծել է Ադրբեջանում և Հայաստանում ՄԱԿ-ի թիմերի ջանքերը և աջակցություն հայտնել ՄԱԿ-ի փոխգործակցությանը Բաքվի և Երևանի հետ հումանիտար օգնություն տրամադրելու հարցերով:
17:46 - 28 հունվարի, 2021
Երբ ադրբեջանցիները գլխատում էին հայ զինվորին, մորթում հայ տարեց մարդուն ու դա նկարահանում և տեղադրում համացանցում, ինչո՞ւ մենք չտեսանք միջազգային հանրության բողոքը․ Ն․ Զոհրաբյանի ելույթը՝ ԵԽԽՎ–ում

Երբ ադրբեջանցիները գլխատում էին հայ զինվորին, մորթում հայ տարեց մարդուն ու դա նկարահանում և տեղադրում համացանցում, ինչո՞ւ մենք չտեսանք միջազգային հանրության բողոքը․ Ն․ Զոհրաբյանի ելույթը՝ ԵԽԽՎ–ում

ԵԽԽՎ-ում որպես հրատապ թեմա քննարկվել է ռուս բլոգեր Ալեքսեյ Նավալնու  ձերբակալությունը։ ԵԽԽՎ-ն հրաժարվել է քննարկել հայ ռազմագերիների հարցը, մինչդեռ Նավալնու հարցը դարձել է Ստրասբուրգի օրակարգի թիվ մեկ թեման։ Հայկական պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանն իր ելույթում անդրադարձել է Նավալնու հարցի շուրջ բարձրացված համաշխարհային աղմուկին, նշելով, որ սա եվրոպական արժեքների լուրջ ճգնաժամ է, երբ մեկ բլոգերի հարցը շատ ավելի կարեւոր է դառնում, քան մի ամբողջ ժողովրդի հանդեպ իրականացված ռազմական հանցագործությունը։ Նաիրա Զոհրաբյանի ելույթը ստորև․ «Հարգելի գործընկերներ,        էթնիկ պրոֆիլավորումների, էթնիկ զտումների, էթնիկ պաշտպանության հարցերը մենք հաճախ ենք քննարկել մեր Վեհաժողովում։ Եւ քանի որ մեր Վեհաժողովն ինձ անհայտ պատճառներով բլոգեր Նավալնու հարցը շատ ավելի կարեւոր համարեց, քան արցախյան վերջին պատերազմի հումանիտար ճգնաժամն ու ռազմագերիների հարցը։ Եվրոպական միությունը կոչ է անում Ռուսաստանի հանդեպ հատուկ սանկցիաներ կիրառել Ալեքսեյ Նավալնու ձերբակալության հետ կապված։ Եվրոպական խորհրդարանը շտապ քննարկում է անցկացնում Ալեքսեյ Նավալնու ձերբակալման կապակցությամբ եւ կրկին կոչ անում «լուրջ պատժամիջոցներ» սահմանել Ռուսաստանի դեմ:  Եվրոպական միությունը, ԱՄՆ-ի եւ Կանադայի արտաքին գերատեսչությունները եւս անհապաղ դատապարտեցին այդ ձերբակալությունը։ Եվրոպայի ամենահայտնի քաղաքական գործիչներն իրենց բողոքի ձայնը բարձրացրեցին, ինչին միացան համաշխարհային բոլոր հայտնի լրատվամիջոցները՝ բրտիանական «Գարդիանը», «Նյու Յորք Թայմսը», «Ինդիփենդենտը», «Լե մոնդը», «Վաշինգթոն պոսը», եւ համաշխարհային բոլոր առաջատար հեռուստաալիքները։ Ես մշտապես եղել եմ ու կամ մարդու իրավունքի կողմնակից։ Սակայն ինձ համար մարդու իրավունքը չի կարող եւ չպետք է լինի ընտրովի եւ չպետք է պայմանավորված լինի կոնկրետ երկրի հանդեպ ունեցած համակրանքներով կամ հակակրանքներով։ Ինձ համար մարդու իրավունքը երբեք եւ ոչ մի անգամ չի եղել պայմանավորված քաղաքական նպատակահարմարությամբ ու քաղաքական շահերով։ Ու երբ միջազգային ողջ հանրությունն այսպես մեկ բռունցք դարձած դատապարտում է Նավալնու ձերբակալությունը, ես՝ որպես հայ պատգամավոր, չեմ կարող չտալ իմ կարծիքով խիստ լեգիտիմ մի հարց՝ երբ Ադրբեջանը սեպտեմբերի 27-ին Արցախի դեմ սկսած վերջին պատերազմում իրականացրեց ամենազազրելի պատերազմական հանցագործությունները՝ օգտագործելով միջազգային բոլոր կոնվենցիաներով արգելված զինատեսակներ, այդ թվում՝ կասետային ռումբեր, հարվածելով քաղաքացիական բնակավայրերին ու մշակութային օբյեկտներին, օգտագործեց քիմիական զենք՝ սպիտակ ֆոսֆոր, անասելի տառապանք պատճառելով ֆոսֆորից այրված զինվորներին եւ քաղաքացիական անձանց, երբ գլխատում էին հայ զինվորին ու կենդանի մորթում հայ տարեց մարդուն ու այդ ամենը նկարահանում եւ տեղադրում իրենց սոցիալական մեդիայում, ինչո՞ւ մենք չտեսանք միջազգային հանրության բողոքը եւ ընդզվումը, ինչո՞ւ միջազգային հանրությունը չդատապարտեց 21-րդ դարում իրականացված այս անմարդկային ոճիրը։ Մենք աշխարհի բազմաթիվ երկրների օրինակներով տեսանք, թե ինչպես Սորոսի մետաստազները քանդում են տվյալ երկրի արժեքային համակարգը, եկեղեցին, ընտանիքը, հասարակությունը բաժանում են սեւերի ու սպիտակների, թուլացնում են այն երկրի ազգային իմունիտետը, որտեղ կարողանում են զավթել իշխանություն կամ իշխանության մեջ մաս ունենալ։ Եւ հիմա նույն ծրագիրը փորձ է արվում իրականացնել Ռուսաստանում եւ այնպիսի սորոսական դրածոների միջոցով, ինչպիսին Նավալնին է՝ ներթափանցել Ռուսաստան  եւ Ռուսաստանը զրկել իր արժեքային համակարգից և պաշտպանական իմունիտետից, ինչպես  Սորոսի մետաստազները արեցին Հայաստանում։ Ես կրկնում եմ՝ ինձ համար մարդու իրավունքը չունի քաղաքական ենթատեքստ եւ կապ չունի այդ մարդը ո՞ր երկրի քաղաքացի է՝ ձեզ համար չսիրված Ռուսաստանի՞, Հայաստանի՞, Ֆրանսիայի՞, թե՞ դեռ չճանաչված Արցախի։ Ես ուզում եմ, որ մեր Վեհաժողովը, որի հիմնարար սկզբունքը հավասարությունն ու արդարությունը պիտի լինի, պարզապես մնա այդ արժեքներին հավատարիմ եւ թույլ չտա, որ սորոսական  դրածոները ոչնչացնեն Ռուսաստանի իմունիտետը»։
16:17 - 28 հունվարի, 2021