Չպայթած զինամթերքի վնասազերծման աշխատանքներ Կոլխոզաշեն և Այգեստան համայնքներում. ԱՀ ԱԻԾ
11:14 - 29 հունվարի, 2021

Չպայթած զինամթերքի վնասազերծման աշխատանքներ Կոլխոզաշեն և Այգեստան համայնքներում. ԱՀ ԱԻԾ

ԱՀ ներքին գործերի նախարարության Արտակարգ իրավիճակների ծառայությունն իրազեկում է, որ հանրապետության տարածքից հայտնաբերված չպայթած կամ վտանգ ներկայացնող զենք-զինամթերքի վնասազերծման աշխատանքներ են նախատեսվում Մարտունու շրջանի Կոլխոզաշեն գյուղում և հարակից բնակավայրերի տարածքներում, ինչպես նաև Ասկերանի շրջանի Այգեստան համայնքում:
 
ԱԻ պետական ծառայությունը ևս մեկ անգամ հորդորում է՝ պայթյունների ձայներ լսելիս չանհանգստանալ և խուճապի չմատնվել: Սակրավորներն են աշխատում:
Տեղեկատու հեռախոս՝ 911:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել