Չորեքշաբթի օրը քաշաթաղցիները կհանդիպեն փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ՝ քննարկելու իրենց խնդիրները |tert.am|
14:03 - 29 հունվարի, 2021

Չորեքշաբթի օրը քաշաթաղցիները կհանդիպեն փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ՝ քննարկելու իրենց խնդիրները |tert.am|

tert.am: Կառավարության մոտ բողոքի ակցիա իրականացնող քաշաթաղցիները չորեքշբթի օրը կհանդիպեն փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ: Այս մասին լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց Հայկազյան համայնքի ղեկավարը:

Նա նշեց, որ հանդիպել է վարչապետի օգնականի հետ, որն ասել է, որ չորեքշաբթի օրը կհանդիպեն փոխվարչապետի հետ՝ քննարկելու իրենց խնդիրները:

«Ուրիշ հարցերի չենք պատասխանի, քանի չենք զրուցել կառավարության ներկայացուցիչների հետ: Կառավարությունը ստեղծել է աշխատանքային խումբ՝ մեր խնդիրներով զբաղվելու համար»,- ասաց նա:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել