Այս պահին փոխհատուցումներ տրվում են նրանց, ովքեր կվերադառնան Արցախ. Քաշաթաղի վարչակազմի ղեկավար |tert.am|
13:58 - 29 հունվարի, 2021

Այս պահին փոխհատուցումներ տրվում են նրանց, ովքեր կվերադառնան Արցախ. Քաշաթաղի վարչակազմի ղեկավար |tert.am|

tert.am: Կառավարության մոտ կացարան պահանջող քաղաքացիների հետ հանդիպման է եկել Քաշաթաղի շրջանի վարչակազմի ղեկավար Մուշեղ Ալավերդյանը: Նա քաշաթաղցիներին հորդորեց վերադառնալ Արցախ, վերաբնակվել այն տարածքներում, որոնք մնացել են հայկական վերահսկողության տակ:

Լրագրողների հետ զրույցում Ալավերդյանը նշեց, որ շատ պաշտոնյաների հետ է հանդիպել քաշաթաղցիների բնակարանների խնդիրների հարցով, սակայն այս պահին դեռ հստակ որոշում չկա: «Փոխհատուցումներն այս պահին Արցախում են տրամադրվում. փոխհատուցման ծրագրերն առաջնային գործում են Արցախի տարածքում: Հիմա, որ տեղափոխվեն Արցախ, տանիքով, հողամասով կապահովենք, չեն համաձայնում: Բոլորը կարող են վերաբնակեցվել Արցախում, ինչքան շատ լինեն, այնքան լավ»,- ասաց նա:

Դիտարկմանը՝ 94 թ․ Քաշաթաղը վերաբնակեցվել էր, հիմա վերադարձողներն ի՞նչ երաշխիք ունենան, որ նորից նույնը չի կրկնվի, նա արձագանքեց. «Ոչ մի երաշխիք չկա, դա ընտրության հարց է»:

Ճշտող հարցին՝ նա ի՞նչ ընտրություն է կատարել, հիմա որտեղ է ապրում, ասաց, որ դեռ ընտրություն չի կատարել, բայց հիմա ապրում է Բերձորում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել