Արցախյան վերջին պատերազմի մի խումբ մասնակիցներ պահանջում են իրենց հասանելիք գումարները |armenpress.am|
15:17 - 29 հունվարի, 2021

Արցախյան վերջին պատերազմի մի խումբ մասնակիցներ պահանջում են իրենց հասանելիք գումարները |armenpress.am|

armenpress.am: Արցախյան վերջին պատերազմի մի խումբ մասնակիցներ բողոքի ակցիա են կազմակերպել Պաշտպանության նախարարության շենքի դիմաց:

Ակցիայի մասնակիցները նշում են, որ պետությունը չի վճարել իրենց հասանելիք գումարը և պահանջում են այն:

«Հիմա մեզ պետք է մոտենա Արա Առաքելյանը, ով այդ հարցերով հանձնաժողովի նախագահն է, և պարզաբանում տա: Ոչ մեկը մեզ հետ այդ հարցով չի կապվել, ոչ մեկը պատասխան չի տվել», -ասաց բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը:

Պատերազմի մի խումբ մասնակիցներ չեն հասկանում, թե ինչու մինչև օրս իրենց չեն տվել հասանելիք գումարները:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել