Ադրբեջանի ԱԳՆ

Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն (ադրբ.՝ Azərbaycan Respublikası Xarici İşlər Nazirliyi) գործադիր իշխանության հանրապետական մարմինն է, որը մշակում և իրականացնում է արտաքին գործերի բնագավառում Ադրբեջանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը, կազմակերպում և ղեկավարում է դիվանագիտական ծառայությունը։ ԱԳՆ-ը համակարգում է Հանրապետության գործադիր իշխանության մարմինների գործունեությունը միջազգային ասպարեզում։ 

Ադրբեջանը հավատացնում է, թե պատրաստ է պաշտպանել Ղարաբաղի հայերի իրավունքները
 |azatutyun.am|

Ադրբեջանը հավատացնում է, թե պատրաստ է պաշտպանել Ղարաբաղի հայերի իրավունքները |azatutyun.am|

azatutyun.am: Բաքուն արձագանքել է միջազգային դատարանի նոյեմբերի 17-ի որոշմանը: Ադրբեջանն իր սահմանադրությանը և միջազգային պարտավորություններին համապատասխան հանձնառու է պաշտպանել Ղարաբաղի հայ բնակիչների իրավունքները՝ մյուս քաղաքացիների հետ հավասար հիմունքներով։ Արձագանքելով արդարադատության միջազգային դատարանի այսօրվա որոշմանն, այդ մասին, ըստ Trend լրատվական գործակալության, նոյեմբերի 17-ին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը: «Դատարանի կողմից նշված միջոցները համահունչ են Ղարաբաղի հայ բնակիչների նկատմամբ Ադրբեջանի կառավարության արդեն որդեգրած քաղաքականությանը, որը ներառում է մեր հանձնառությունն՝ ապահովելու բոլոր բնակիչների անվտանգությունն, անկախ ազգային կամ էթնիկական պատկանելությունից։ Ադրբեջանը երբեք չի վտարել հայ բնակիչներին։ Ղարաբաղից Հայաստան և այլ երկրներ տեղափոխվելը նրանց որոշումն է՝ չնայած Ադրբեջանի կոչերին՝ չլքել տարածաշրջանը»,- նշվում է հայտարարությունում: Ադրբեջանի արտաքին գերատեսչությունը ողջունում է դատարանի որոշումը, որը ևս մեկ անգամ հաստատում է Ադրբեջանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը և մերժում Հայաստանի պահանջը, որը կասկածի տակ էր դնում Ադրբեջանի վաղուց ճանաչված ինքնիշխանությունը Ղարաբաղի նկատմամբ։ «Միջազգային դատարանը մերժել և անհիմն է համարել Ղարաբաղի տարածաշրջանից Ադրբեջանի ողջ ռազմական և իրավապահ անձնակազմը դուրս բերելու մասին Հայաստանի անհիմն և ծիծաղելի պահանջը»,- նշում է ԱՀ ԱԳՆ-ն։ Ըստ Trend-ի, Ադրբեջանի արտաքին գերատեսչությունը նշում է նաև, որ միջազգային դատարանը չի բավարարել Հայաստանի հայցը կալանավորված անջատականների վերաբերյալ։
21:05 - 17 նոյեմբերի, 2023
ԱՄՆ-ն Հայաստանին ու Ադրբեջանին բանակցության կոչ է անում՝ անկախ դրա անցկացման վայրից |tert.am|

ԱՄՆ-ն Հայաստանին ու Ադրբեջանին բանակցության կոչ է անում՝ անկախ դրա անցկացման վայրից |tert.am|

tert.am: Վաշինգտոնը վերահաստատում է՝ շարունակում է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին։ Այս մասին ամենօրյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենի խոսնակ Մեթյու Միլլերն՝ արձագանքելով Բաքվի երեկվա հայտարարությանը, թե հրաժարվում է Վաշինգտոնում արտգործնախարարների մակարդակով հայ-ադրբեջանական հանդիպումից։ «Մենք շարունակում ենք աջակցել խաղաղ բանակցություններին՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա խնդիրները լուծելու համար։ Մենք խրախուսում են կողմերին ներգրավվել այդ բանակցություններում, անկախ նրանից՝ դրանք կլինեն այստեղ, թե մեկ այլ տեղ, և դա շարունակելու է մնալ մեր քաղաքականությունը»,- ասել է Միլլերը։ Հիշեցնենք, որ ավելի վաղ Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտնել է, որ Բաքուն հրաժարվել է Վաշինգտոնում Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպումից։ Որպես հրաժարման պատճառ նշվում է «ԱՄՆ-ի միակողմանի մոտեցումը», ինչը, ըստ Բաքվի, կարող է պատճառ դառնալ, որ Միացյալ Նահանգները կորցնի միջնորդի իր դերը:
09:20 - 17 նոյեմբերի, 2023
Բաքուն չեղարկել է նոյեմբերի 20-ին Վաշինգտոնում Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների մակարդակով նախատեսված հանդիպումը

Բաքուն չեղարկել է նոյեմբերի 20-ին Վաշինգտոնում Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների մակարդակով նախատեսված հանդիպումը

Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է «Լեռնային Ղարաբաղի ապագան» խորագրով քննարկման ժամանակ ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ՛Բրայենի հայտարարություններին՝ հայտարարելով, որ «նման պայմաններում հնարավոր չի համարում նոյեմբերի 20-ին Վաշինգտոնում Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների մակարդակով նախատեսված հանդիպումը»։  Ադրբեջանի ԱԳՆ-ից հայտարարել են, թե նման լսումներն ու ելույթները համարում են հարված Ադրբեջան-ԱՄՆ երկկողմ հարաբերություններին, ինչպես նաև Ադրբեջանին ուղղված մեղադրանքները անհիմն են և խաթարում են խաղաղությունն ու անվտանգությունը տարածաշրջանում։  Բաքուն նշում է՝ մինչ ԱՄՆ-ն խոսում է խաղաղության գործընթացի մասին, Հայաստանը երկու ամիս է, ինչ չի պատասխանում խաղաղության համաձայնագրի վերաբերյալ Բաքվի առաջարկներին։ ԱԳՆ-ից, պնդելով, թե Հայաստանն է խոչընդոտում խաղաղության գործընթացին, նշել են, թե Ադրբետանը մշտապես հարգել է ՀՀ տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, ինչը վերահաստատել է նաև 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում կայացած հանդիպմանը։  Ադրբեջանի ԱԳՆ-ն նշել է, թե ԱՄՆ-ն, որը տարածաշրջանային երկիր չէ, իր գործողություններով ու հայտարարություններով խաթարում է տրասնորտային անվտանգության ոլորտում տարածաշրջանի երկրների ջանքերը։ «Ամերիկյան կողմը քաջ գիտակցում է, որ Հայաստանի կողմից 2020 թվականի Եռակողմ հայտարարության 9-րդ կետից բխող պարտավորությունները չկատարելը ստիպել է Ադրբեջանին որոշել այլընտրանքային ճանապարհներ կառուցել։ Հարևան պետությունների, այդ թվում՝ Իրանի հետ Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն տանող երթուղու վերաբերյալ համաձայնագիրը, Ադրբեջանի ինքնիշխան իրավունքն է։ Այս ֆոնին Ադրբեջանը ևս մեկ անգամ հաստատում է, որ «3+2» ձևաչափը (Ադրբեջան-Հայաստան-Թուրքիա-Ռուսաստան-Իրան) առաջնահերթություն է տարածաշրջանի անվտանգության համար։ Այս առումով, ցանկացած մեկնաբանություն, որը խաթարում է այդ ջանքերը, տեղին չեն»,- նշել են ԱԳՆ-ից։  «Ինչ վերաբերում է 907-րդ բանաձեւի գործողության կասեցման վերաբերյալ Ջեյմս Օ՛Բրայընի նկատառմանը,  ապա, կարծես, ամերիկյան կողմը դարձյալ կրկնում է այն նույն սխալը, որն արել է 1992 թվականին, երբ Ադրբեջանը պատժամիջոցների ենթարկվեց այդ բանաձեւի օգնությամբ, չնայած նրան, որ այն ագրեսիայի ու օկուպացիայի բախված պետություն էր։ ԱՄՆ-ի կողմից նման անտարբեր գործողությունը, որը կայանում է 907-րդ բանաձեւը չեղարկելու ցանկություն չունենալու մեջ, անբարյացակամ քայլ է Ադրբեջանի հանդեպ»,- նշված է հաղորդագրության մեջ։  Արձագանքելով Ջեյմս Օ՛Բրայենի այն հայտարարությանը, որ սեպտեմբերի 19-ից հետո Ադրբեջանի հետ ոչինչ բնականոն չի շարունակվի, եթե ԱՄՆ-ն խաղաղության ուղիով առաջընթաց չտեսնի, Բաքվից նշել են․ «Հարկ է նշել, որ հարաբերությունները չեն կարող լինել միակողմանի։ Այսպիսով, նույն մոտեցումը հավասարապես կկիրառվի Ադրբեջանի կողմից․ նման պայմաններում մենք անտեղի ենք համարում ԱՄՆ բարձր մակարդակի այցերի հնարավորությունը Ադրբեջան: ԱՄՆ-ի նման միակողմանի մոտեցումը կարող է հանգեցնել միջնորդական դերի կորստի։ Նման պայմաններում հնարավոր չենք համարում նոյեմբերի 20-ին Վաշինգտոնում Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների մակարդակով նախատեսված հանդիպումը։  Միջազգային իրավունքի նորմերն ու սկզբունքները միշտ առաջնահերթ են եղել Ադրբեջանի արտաքին քաղաքականության մեջ։ Ադրբեջանը միշտ գործելու է իր միջազգային պարտավորություններին համապատասխան։ Միաժամանակ, Ադրբեջանը վճռականորեն և համարժեք պատասխան կտա բոլոր այն բացասական քայլերին, որոնք հակասում են իր ազգային շահերին»,- նշված է ԱԳՆ հյատարարության մեջ։ 
15:56 - 16 նոյեմբերի, 2023
Ադրբեջանը դատապարտել է Հայաստանին աջակցելու վերաբերյալ Բորելի հայտարարությունները
 |1lurer.am|

Ադրբեջանը դատապարտել է Հայաստանին աջակցելու վերաբերյալ Բորելի հայտարարությունները |1lurer.am|

1lurer.am: Ադրբեջանի արտգործնախարարությունն արձագանքել է Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հայտարարություններին: Բաքվից նշել են, թե Բորելի «մեղադրանքները սպառնալիք են Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը»: «Այն ժամանակաշրջանում, երբ ԵՄ անդամ երկրները տառապում են ագրեսիվ անջատողականության միտումներից, մեր երկրի տարածքում անջատողականություն հրահրելու ԵՄ արտաքին քաղաքական գերատեսչության փորձերը լուրջ մտահոգության աղբյուր են»,- նշված է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարությունում։ Ավելի վաղ Բորելը հայտարարել էր, որ Եվրամիությունը դիտարկում է Հայաստանին ռազմական օգնություն տրամադրելու, ինչպես նաև քաղաքացիների համար վիզային ռեժիմի ազատականացման հնարավորությունը։ Նա նաև նշել էր, որ ԵՄ-ն զգուշացնում է Ադրբեջանին, որ Հայաստանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության ցանկացած խախտում անընդունելի է և կհանգեցնի «ծանր հետևանքների»։
12:48 - 14 նոյեմբերի, 2023
Ադրբեջանի ԱԳՆ-ն մեկնաբանել է «Ֆրանսիայից Հայաստան զինտեխնիկայի ուղարկումը» |tert.am|

Ադրբեջանի ԱԳՆ-ն մեկնաբանել է «Ֆրանսիայից Հայաստան զինտեխնիկայի ուղարկումը» |tert.am|

tert.am: Ադրբեջանը խստորեն դատապարտում է Ֆրանսիայի կողմից «Բաստիոն» հարձակողական զրահատեխնիկայի «ուղարկումը Հայաստան»։ Այս մասին, տեղի լրատվամիջոցների փոխանցմամբ, ասել է այդ երկրի ԱԳՆ մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն՝ պատասխանելով հարցին, թե «լուրեր են տարածվել այն մասին, որ Ֆրանսիան մեծ քանակությամբ «Բաստիոն» բազմաֆունկցիոնալ զրահատեխնիկա և տեխնիկա է ուղարկել Հայաստան»։ Հաջիզադեն նշել է, որ նշված զինտեխնիկայի փոխանցումը ծառայում է տարածաշրջանում Հայաստանի ռազմական ներուժի և «ապակառուցողական գործողությունների ամրապնդմանը»։ «Քայլերը, որոնք ծառայում են Հայաստանի ռազմականացման քաղաքականությանը՝ Ֆրանսիայի զրպարտիչ հակաադրբեջանական արշավի և տարածաշրջանում նրա ապակառուցողական գործունեության ֆոնին ցույց են տալիս, որ Ֆրանսիան սխալ շահեր ունի տարածաշրջանում։  Հայաստանն ու Ֆրանսիան պետք է վերջ դնեն տարածաշրջանում սպառազինման և ռազմականացման քաղաքականությանը, այս երկրները պետք է վերջապես հասկանան, որ տարածաշրջանում խաղաղությունն ու համագործակցությունն այլընտրանք չունեն»,- նշել է Հաջիզադեն։ Հիշեցնենք, որ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի՝ Ֆրանսիա կատարած այցից հետո, Ֆրանսիայի ԶՈՒ նախարար Սեբաստիեն Լըկորնյուն ներկայացրել էր ՀՀ-Ֆրանսիա պաշտպանական հարաբերությունների 3 առանցքային կետերը, այդ թվում՝ ցամաքային ՀՕՊ համակարգերի ուժեղացում․ 3 GM200 ռադիոտեղորոշիչ կայանի ձեռքբերման պայմանագրի և հակաօդային պաշտպանության վերաբերյալ փոխըմբռնման հուշագրի ստորագրում, «Միստրալ» զենիթահրթիռային համալիրների ձեռքբերման վերաբերյալ փոխըմբռնման հուշագրի ստորագրում, հայկական ցամաքային ՀՕՊ համակարգերի առաջիկա աուդիտ։
10:47 - 13 նոյեմբերի, 2023
Ադրբեջանի ԱԳՆ-ն Թեհրանից «համապատասխան միջոցներ» է ակնկալում ՀՀ-ում Իրանի դեսպանի հայտարարությունների առնչությամբ |tert.am|

Ադրբեջանի ԱԳՆ-ն Թեհրանից «համապատասխան միջոցներ» է ակնկալում ՀՀ-ում Իրանի դեսպանի հայտարարությունների առնչությամբ |tert.am|

tert.am: Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սուբհանիի հայտարարություններին, որոնք արվել են «ՍիվիլՆեթ»-ին տված հարցազրույցում:Մասնավորապես գերատեսչության մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն Իրանի դեսպանի կարծիքը որակել է «սադրիչ» և «անհիմն»։ «Նման հայտարարությունները վնասում են Ադրբեջանի և Իրանի հարաբերություններին՝ հիմնված միմյանց տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ փոխադարձ հարգանքի վրա, ինչպես նաև հակասում են Իրանի նախագահի՝ 2023 թվականի նոյեմբերի 9-ին Տաշքենդում Ադրբեջանի նախագահի հետ հանդիպման ժամանակ ասած խոսքերին։ Նշված հանդիպման ժամանակ Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսին ուրախությամբ նշել էր, որ Ադրբեջանը երկար տարիներ անց ապահովել է իր տարածքային ամբողջականությունը, և որ Ղարաբաղը վերադարձել է Ադրբեջանին»,- ընդգծել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը։ Հաջիզադեն նշել է, որ Բաքուն Հայաստանում Իրանի դեսպանի կարծիքը համարում է «սադրանք»։ «Մենք ակնկալում ենք, որ Իրանը կկանխի մեր հարաբերությունների ոգուն չհամապատասխանող նման քայլերը, ինչպես նաև համապատասխան միջոցներ կձեռնարկի դեսպանի արտահայտած կարծիքի կապակցությամբ»,- հավելել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը։ Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին «ՍիվիլՆեթ»-ին տված հարցազրույցում հայտարարել էր Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության անհրաժեշտության մասին։ Խոսելով Հայաստանով անցնող ճանապարհների դեպքում միջանցք տերմինի օգտագործման մասին՝ նա նշել էր, որ «այդ հայտարարությունների հետևում գաղտնի մտքեր են թաքնված»։ «Մենք պաշտպանում ենք Հայաստանի անկախությունը, տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանութունը և դեմ ենք այն ամենին, ինչը խախտում է նրա միջազգային սահմանները։ Ինչ վերաբերում է միջանցքին, ապա նշեմ, որ միջազգային գրականության մեջ այն նշանակում է հաղորդակցման ուղի, բայց երբ այն կապված է Հայաստանի հետ, այն ձեռք է բերում հատուկ իրավաբանական նշանակություն։ Նրանք, ովքեր կրկնում են այս բառը, այն օգտագործում են հատուկ իմաստով և գաղտնի մտքեր են թաքցնում իրենց հայտարարությունների հետևում»,- ասել էր դեսպանը։Դեսպանը վստահեցրել էր, որ Իրանը դեմ չէ տրանսպորտային հաղորդակցության վերականգնմանը, սակայն անընդունելի է համարում Հայաստանի վերահսկողությունից դուրս ճանապարհների առկայությունը։Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
13:21 - 12 նոյեմբերի, 2023
Մոսկվան պատրաստ է կազմակերպել Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը
 |azatutyun.am|

Մոսկվան պատրաստ է կազմակերպել Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը |azatutyun.am|

azatutyun.am: Մոսկվան հաստատում է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպում կազմակերպելու պատրաստակամությունը՝ Ռուսաստանի մայրաքաղաքում, սակայն հստակ ժամկետ դեռ չկա: Այդ մասին այսօր ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը։ «Մենք բազմիցս ենք հաստատել մեր պատրաստակամությունը՝ տրամադրելու մոսկովյան հարթակը հետագա երկխոսության և Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների մակարդակով երկկողմ հարաբերությունների կարգավորման և խաղաղության պայմանագրի ստորագրման համար»,- ասել է Գալուզինը: Նրա խոսքով՝ ռուսական կողմի պատրաստակամությունը հայ-ռուս-ադրբեջանական հանդիպում կազմակերպելու վերաբերյալ մնում է անփոփոխ։ «Երբ մենք կպայմանավորվենք նման միջոցառման ժամկետների մասին, ապա դրա մասին ժամանակին կտեղեկացնենք»,- ասել է Գալուզինը լրագրողներին։ Անցած ամիսներին Միխայիլ գալուզինն այցելել է Երևան և Բաքու և հայնդիպումներ է անցկացրել երկրու երկրների բարձրաստիճան ղեկավարների հետ:
16:10 - 10 նոյեմբերի, 2023
Բաքուն «անհիմն և ստերով լի» է որակել Արարատ Միրզոյանի՝ Փարիզում արված հայտարարությունները
 |tert.am|

Բաքուն «անհիմն և ստերով լի» է որակել Արարատ Միրզոյանի՝ Փարիզում արված հայտարարությունները |tert.am|

tert.am: Արդբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Այհան Հաջիզադեն արձագանքել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր համաժողովի 42-րդ նստաշրջանում ունեցած ելույթին՝ «անհիմն» որակելով Ադրբեջանի հասցեին հնչած մեղադրանքները։ «Մենք կտրականապես մերժում ենք 2023 թվականի նոյեմբերի 9-ին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի կողմից ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր համաժողովի 42-րդ նստաշրջանում ելույթի ժամանակ Ադրբեջանի հասցեին հնչեցված անհիմն և ստերով լի մեղադրանքները», - նշել է ԱԳՆ խոսնակը։ Հաջիզադեն շեշտել է, որ Լեռնային Ղարաբաղի հայերն ինքնակամ են տեղափոխվել Հայաստան, մինչդեռ հայկական կողմը կեղծավորաբար շարունակում է մեղադրել Ադրբեջանին էթնիկ զտումների համար, այդ կերպ չարաշահելով միջազգային տարբեր հարթակները։ Նրա խոսքով՝ «Հայաստանի կողմից նման անհիմն պնդումները ուղղակիորեն հակասում են տարածաշրջան այցելած և այս երկրում ակտիվ գործունեություն ծավալող ՄԱԿ-ի մասնագիտացված կառույցների ներկայացուցիչների զեկույցներին ու հայտարարություններին»։ Անդրադառնալով ԼՂ-ում հայկական մշակութային ու պատմական հուշարձաններին սպառնացող վտանգի մասին ՀՀ ԱԳ նախարարի ահազանգերին՝ Հաջիզադեն ընդգծել է, որ Ադրբեջանի ինքնիշխան տարածքներում գտնվող պատմական և կրոնական հուշարձաններն իրենց «ազգային մշակութային ժառանգությունն են և պաշտպանված են՝ անկախ իրենց ծագումից, աշխարհիկ կամ կրոնական պատկանելությունից»։ Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
09:38 - 10 նոյեմբերի, 2023
«Ադրբեջանական 8 գյուղեր Հայաստանը չի վերադարձրել»․ Բաքուն կրկին տարածքային պահանջներ է ներկայացնել ՀՀ-ին

 |factor.am|

«Ադրբեջանական 8 գյուղեր Հայաստանը չի վերադարձրել»․ Բաքուն կրկին տարածքային պահանջներ է ներկայացնել ՀՀ-ին |factor.am|

factor.am: Ադրբեջանի ԱԳ նախարարությունը հայտարարություն է տարածել 2020 թվականի արցախյան 44-օրյա պատերազմի վերաբերյալ։ Դրանում պաշտոնական Բաքուն շարունակում է արդարացնել միջազգային իրավունքի խախտմամբ Արցախի դեմ իրականացրած ռազմական ագրեսիան ու հանցագործությունները։ Բաքուն նաև հայտարարել է, թե Հայաստանը նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո «ընտրել է խաղաղ համաձայնության բանակցություններին խոչընդոտելու ճանապարհը՝ շարունակելով սպառնալ խաղաղ գործընթացին»։ 2022 թվականի սեպտեմբերին Հայաստանի դեմ ագրեսիա իրականացրած ու հայկական ինքնիշխան տարածքներն օկուպացրած Ադրբեջանը շարունակում է նաև Հայաստանին անհիմն տարածքային պահանջներ ներկայացնել՝ մեղադրելով «ադրբեջանական 8 գյուղերի օկուպացիայի մեջ, որոնք Հայաստանը չի վերադարձրել»։ Ադրբեջանի ԱԳՆ հայտարարությունում նաև նշվում է, որ սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ իրականացրած ռազմական ագրեսիայից և դրան հաջորդած հայերի էթնիկ զտումից հետո «բարենպաստ պայմաններ են ստեղծվել, և Ադրբեջանը, հավատարիմ մնալով երկու երկրների հարաբերությունների կարգավորման գործընթացին, ինչպես նաև Ղարաբաղի տարածաշրջանում բնակվող հայ բնակիչների վերաինտեգրմանը, Հայաստանին կոչ է անում կառուցողական և արդար դիրքորոշում դրսևորել խաղաղության գործընթացում»։
13:27 - 07 նոյեմբերի, 2023
Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումն այլընտրանք չունի. Բայրամով |azatutyun.am|

Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումն այլընտրանք չունի. Բայրամով |azatutyun.am|

azatutyun.am: «Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումն ու խաղաղությունն այլընտրանք չունեն»,- ադրբեջանական APA գործակալության փոխանցմամբ՝ այսօր Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բաերբոքի հետ մամուլի ասուլիսում հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը։ Բայրամովը նշել է, հայկական կողմը դեռևս չի արձագանքել Ադրբեջանի վերջին առաջարկներին։ Գերմանիայի ԱԳ նախարարն էլ նշել է. - «Ես հստակ ասել եմ, որ Ղարաբաղը Ադրբեջանի տարածքն է, և Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը միշտ պաշտպանվել է Գերմանիայի կողմից»։ «Ես հանդիպել եմ Ղարաբաղից տեղափոխված մարդկանց հետ: Կարծում եմ, որ արտաքին քաղաքականությունը չպետք է բաղկացած լինի միայն դիվանագետների հանդիպումից: Մենք պետք է հանդիպենք հասարակ մարդկանց հետ, իմանանք նրանց պատմությունը»,- ասել է Բերբոքը: Ասուլիսին նախորդած հանդիպմանը Ադրբեջանի և Գերմանիայի ԱԳ նախարարը քննարկել են իրավիճակը տարածաշրջանում, ինչպես նաև երկկողմ և բազմակողմ հարաբերությունները: Հիշեցնենք, որ Գերմանիայի ԱԳ նախարարը Հայաստան այցից հետո Բաքվում հանդիպում է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ 
22:26 - 04 նոյեմբերի, 2023
Հայաստանին աջակցելու՝ Բլինքենի հայտարարությունները Բաքվի դժգոհությունն են առաջացրել

 |factor.am|

Հայաստանին աջակցելու՝ Բլինքենի հայտարարությունները Բաքվի դժգոհությունն են առաջացրել |factor.am|

factor.am: ԱՄՆ Պետքարտուղարության, ինչպես նաև անձամբ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի՝ Հայաստանին վերաբերող հայտարարությունները Բաքվում դժգոհություն են առաջացրել։ Մասնավորապես, Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն հայտարարել է, թե «չնայած այն հանգամանքին, որ Միացյալ Նահանգները տասնամյակներ շարունակ միջնորդ է եղել, ցավոք, երբեք այսքան խստորեն չի խրախուսել աջակցել Ադրբեջանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը, ադրբեջանցի փախստականներին տեղահանվածներին մարդասիրական օգնություն տրամադրելու հարցին»։ Նա նշել է, թե «ԱՄՆ-ը Հայաստանին ուղղորդել է սխալ ուղղությամբ, որպեսզի պաշտպանի անջատողականների անօրինական գործունեությունը, հնարավորություն ստեղծել նրանց ԱՄՆ այցերի համար, հատկացրել է ֆինանսական միջոցներ»։ «Ադրբեջանի դեմ ցանկացած նոր գործողություն չի բերի դրական արդյունքի, այդ գործողություններին կտրվի համարժեք պատասխան»,- ասել է Հաջիզադեն։ Հիշեցնենք, որ ԱՄՆ Սենատում լսումների ժամանակ Բլինքենը հայտարարել էր Հայաստանի տրվելիք ֆինանսական աջակցության մասին՝ Լեռնային Ղարաբաղից փախստականների հոսքով պայմանավորված։ Բացի այդ, ԱՄՆ Պետքարտուղարությունը վերահաստատել էր իր վճռական աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը՝ պատասխանելով «Ամերիկայի ձայնի» հայկական ծառայության հարցմանը։
18:41 - 02 նոյեմբերի, 2023
Խաղաղության պայմանագրի կետերի մեծ մասը համաձայնեցվել է․ Ադրբեջանի ԱԳ նախարարի տեղակալ
 |civilnet.am|

Խաղաղության պայմանագրի կետերի մեծ մասը համաձայնեցվել է․ Ադրբեջանի ԱԳ նախարարի տեղակալ |civilnet.am|

civilnet.am: Ադրբեջանն ու Հայաստանը համաձայնեցրել են խաղաղության պայմանագրի նախագծի կետերի մեծ մասը։ Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի փոխարտգործնախարար Էլնուր Մամեդովը, փոխանցում է «Ինտերֆաքսի» ադրբեջանական ծառայությունը։ «Կարծում ենք, որ այն բանից հետո, երբ Ադրբեջանը Ղարաբաղում լիովին վերականգնեց ինքնիշխանությունը իր միջազգայնորեն ճանաչված տարածքների նկատմամբ, խաղաղության համաձայնությանը հասնելու գործընթացը հեշտացավ, և դրա ստորագրման հավանականությունը պետք է ավելի մեծ լինի»,- ասել Մամեդովը: Նրա խոսքով՝ խաղաղության պայմանագրի ստորագրման հարցում Ադրբեջանը սպասում է Հայաստանի գործողություններին։ «Ադրբեջանը հավատարիմ է խաղաղության օրակարգին։ Խաղաղության պայմանագրի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկն այսօր էլ ուժի մեջ է։ Այդ պատճառով հետագա քայլերը պետք է արվեն, առաջին հերթին, Հայաստանի կողմից»,- նշել է Ադրբեջանի արտգործնախարարի տեղակալը։ Հիշեցնենք, որ հոկտեմբերի 30-ին ԱԺ-ում 2024-ի պետական բյուջեի քննարկման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր․ «Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման և խաղաղության երեք հիմնական սկզբունքները համաձայնեցված են։ Եթե կողմերը մնում են հավատարիմ այդ համաձայնեցված սկզբունքներին, խաղաղության պայմանագրի ստորագրումը դառնում է իրատեսական»։
16:59 - 30 հոկտեմբերի, 2023
Բաքուն արձագանքել  է Ֆրանսիայի մշակույթի նախարարի հայտարարություններին |tert.am|

Բաքուն արձագանքել է Ֆրանսիայի մշակույթի նախարարի հայտարարություններին |tert.am|

tert.am: Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն պատասխանել է տեղական լրատվամիջոցների հարցին՝ կապված Ֆրանսիայի մշակույթի նախարար Ռիմա Աբդուլ Մալակի՝ Հայաստանում հնչեցրած հայտարարության հետ։ Հիշեցնենք, որ Մալակն ասել էր, որ Լեռնային Ղարաբաղում գտնվող հայկական պատմամշակութային ժառանգության պաշտպանության հարցը միջազգային հարթակներում բարձրաձայնելու համար ֆրանսիական կողմը պատրաստ է ներդնել առավելագույն ջանքեր: Ֆրանսիայի Հանրապետության մշակույթի նախարարը նշել է, որ իրենք պաշտոնական հայցով դիմել են ՅՈՒՆԵՍԿՕ-ին, որպեսզի վերջինս թույլտվություն ձեռք բերի այցելելու Լեռնային Ղարաբաղ և արձանագրելու բոլոր պատմամշակութային նմուշները՝ դրանք նույնականացնելու համար: Հաջիզադեն ֆրանսիացի նախարարին մեղադրել է «կողմնակալության» համար: «Ադրբեջանը քաջ գիտակցում է իր տարածքում գտնվող բոլոր մշակութային և պատմական հուշարձանների պաշտպանության կարևորությունը և, մասնավորապես, իր պարտավորությունները այս համատեքստում։ Ֆրանսիան, որպես այլ ժողովուրդներին պատկանող պատմամշակութային արժեքները օտարած երկիր, բարոյական իրավունք չունի նման հարցեր բարձրացնելու։ Պնդումները, որ մշակութային և պատմական հուշարձանները վտանգի տակ են գտնվում Ադրբեջանի հակաահաբեկչական միջոցառումներից հետո, անհիմն են, ինչը հաստատվել է տարածաշրջանում ՄԱԿ-ի երկու առաքելությունների կողմից», - ասել է Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցիչը։ Նա հավելել է, որ «Ադրբեջանի տարածքում» գտնվող մշակութային ժառանգությունը ներկայացնում է «ադրբեջանցի ժողովրդի մշակութային բազմազանությունը»,  որը Ադրբեջանը գնահատում և պաշտպանում է անկախ դրա ծագումից, աշխարհիկ կամ կրոնական պատկանելությունից։ «Մենք ևս մեկ անգամ կոչ ենք անում ֆրանսիական կողմին չմիջամտել Ադրբեջանի ներքին գործերին և վերջ դնել նման սադրիչ հայտարարություններին»,- ասել է Հաջիզադեն՝ մեկնաբանելով Ֆրանսիայի մշակույթի նախարարի հայտարարությունը։ Հիշեցնենք, որ Ֆրանսիայի մշակույթի նախարարը Երևանում նաև ասել էր, որ Ֆրանսիայի մշակույթի նախարարը տեղեկացրել է՝ պատվիրակության կազմում են նաև հակամարտությունների գոտիներում ժառանգության պաշտպանության միջազգային դաշինքի՝ ALIPH-ի ներկայացուցիչները, որոնք զբաղվում են պատմամշակութային ժառանգության պահպանման հարցերով: Ֆրանսիայի կառավարության տրամադրած ֆինանսական միջոցներով ALIPH ասոցիացիան կարողացել է արբանյակային տարբեր պատկերներ, լուսանկարներ նույնականացնել, և արդեն ձևավորվել է Լեռնային Ղարաբաղում մնացած ժառանգության տվյալների բազան:
12:19 - 27 հոկտեմբերի, 2023
Բաքուն արձագանքել է Ադրբեջանի դեմ պատժամիջոցների թեմայով Կանադայի ԱԳ նախարարի հայտարարությանը |factor.am|

Բաքուն արձագանքել է Ադրբեջանի դեմ պատժամիջոցների թեմայով Կանադայի ԱԳ նախարարի հայտարարությանը |factor.am|

factor.am: Երևանում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ մամուլի ասուլիսում Կանադայի ԱԳ նախարար Մելանի Ժոլիի հայտարարությունը հարուցել է պաշտոնական Բաքվի դժգոհությունը։  Ադրբեջանի ԱԳՆ-ն Մելանի Ժոլիին մեղադրել է Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ կողմնակալ դիրքորոշման մեջ և «կոչ անում հրաժարվել սադրիչ հայտարարություններից»։ «Այն իրավիճակում, երբ տարածաշրջանում հումանիտար ճգնաժամ չկա, կանադացի նախարարի հակառակ հայտարարությունները Կանադայի կողմից դրսևորված ակնհայտ կողմնակալության վառ օրինակ են»,- ասվում է հայտարարության մեջ։ Բաքվին դուր չեն եկել հատկապես Կանադայի ԱԳ նախարարի՝ Ադրբեջանի դեմ պատժամիջոցների հնարավոր սահմանման մասին հայտարարությունները։ «Ինչ վերաբերում է հայտարարություններին, թե Կանադան չի բացառում պատժամիջոցների կիրառումը Ադրբեջանի դեմ, մենք նշում ենք, որ ծայրահեղ անընդունելի ենք համարում կանադական կողմի փորձը՝ խոսել Ադրբեջանի հետ սպառնալիքների լեզվով, և դա չի համապատասխանում երկու երկրների շահերին»,- ասվում է հայտարարության մեջ։ Ադրբեջանի ԱԳՆ-ն դժգոհել է նաև ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հայտարարություններից՝ դրանք անվանելով «սադրիչ ու կողմնակալ»՝ պնդելով, թե «Երևանի դիրքորոշման պատճառով է խաղաղության գործընթացը դանդաղել»։ Չնայած պաշտոնական Բաքվի այս պնդումներին՝ հենց Ադրբեջանն է հրաժարվել բրյուսելյան հարթակում հոկտեմբերի վերջին  նախատեսված հանդիպմանը մասնակցելուց։
12:03 - 26 հոկտեմբերի, 2023