Ադրբեջանը դատապարտել է Հայաստանին աջակցելու վերաբերյալ Բորելի հայտարարությունները
 |1lurer.am|
12:48 - 14 նոյեմբերի, 2023

Ադրբեջանը դատապարտել է Հայաստանին աջակցելու վերաբերյալ Բորելի հայտարարությունները |1lurer.am|

1lurer.am: Ադրբեջանի արտգործնախարարությունն արձագանքել է Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հայտարարություններին: Բաքվից նշել են, թե Բորելի «մեղադրանքները սպառնալիք են Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը»:

«Այն ժամանակաշրջանում, երբ ԵՄ անդամ երկրները տառապում են ագրեսիվ անջատողականության միտումներից, մեր երկրի տարածքում անջատողականություն հրահրելու ԵՄ արտաքին քաղաքական գերատեսչության փորձերը լուրջ մտահոգության աղբյուր են»,- նշված է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարությունում։

Ավելի վաղ Բորելը հայտարարել էր, որ Եվրամիությունը դիտարկում է Հայաստանին ռազմական օգնություն տրամադրելու, ինչպես նաև քաղաքացիների համար վիզային ռեժիմի ազատականացման հնարավորությունը։ Նա նաև նշել էր, որ ԵՄ-ն զգուշացնում է Ադրբեջանին, որ Հայաստանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության ցանկացած խախտում անընդունելի է և կհանգեցնի «ծանր հետևանքների»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել