Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումն այլընտրանք չունի. Բայրամով |azatutyun.am|
22:26 - 04 նոյեմբերի, 2023

Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումն այլընտրանք չունի. Բայրամով |azatutyun.am|

azatutyun.am: «Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումն ու խաղաղությունն այլընտրանք չունեն»,- ադրբեջանական APA գործակալության փոխանցմամբ՝ այսօր Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բաերբոքի հետ մամուլի ասուլիսում հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը։

Բայրամովը նշել է, հայկական կողմը դեռևս չի արձագանքել Ադրբեջանի վերջին առաջարկներին։

Գերմանիայի ԱԳ նախարարն էլ նշել է. - «Ես հստակ ասել եմ, որ Ղարաբաղը Ադրբեջանի տարածքն է, և Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը միշտ պաշտպանվել է Գերմանիայի կողմից»։

«Ես հանդիպել եմ Ղարաբաղից տեղափոխված մարդկանց հետ: Կարծում եմ, որ արտաքին քաղաքականությունը չպետք է բաղկացած լինի միայն դիվանագետների հանդիպումից: Մենք պետք է հանդիպենք հասարակ մարդկանց հետ, իմանանք նրանց պատմությունը»,- ասել է Բերբոքը:

Ասուլիսին նախորդած հանդիպմանը Ադրբեջանի և Գերմանիայի ԱԳ նախարարը քննարկել են իրավիճակը տարածաշրջանում, ինչպես նաև երկկողմ և բազմակողմ հարաբերությունները:

Հիշեցնենք, որ Գերմանիայի ԱԳ նախարարը Հայաստան այցից հետո Բաքվում հանդիպում է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել