Սահման

Այս պահին սահմանային իրավիճակը հարաբերականորեն կայուն է, լարման միտում չի նկատվում. ՊՆ փոխնախարար |news.am|

Այս պահին սահմանային իրավիճակը հարաբերականորեն կայուն է, լարման միտում չի նկատվում. ՊՆ փոխնախարար |news.am|

news.am: Այս պահին Հայաստանի սահմանամերձ հատվածներում վիճակը հարաբերականորեն կայուն է, ՊՆ-ն ուշի ուշով հետեւում է այդ իրավիճակի փոփոխության դինամիկային եւ որեւէ փոփոխության դեպքում, ինչպես նախկինում, այնպես էլ հիմա, անմիջապես կիրազեկենք հանրությանը մեր լրատվական ծառայության միջոցով: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 29-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը: «Ես այս պահին չեմ ցանկանա ասել լրացուցիչ տեղեկատվություն, կխնդրեմ բավարարվել վերջին շրջանում, այդ թվում կառավարության նիստի ընթացքում  եւ նաեւ մեր կողմից հրապարակված տվյալներով: Մենք չպետք է մոռանանք, որ ՀՀ-ն արդեն գրեթե Ադրբեջանի հետ ամբողջ սահմանագծով սահմանային գոտում ենք հայտնվել եւ եթե կուտակումներ լինում են, ապա դա վերաբերում է բոլոր հատվածներին՝ մի տեղ ավել, մի տեղ պակաս: Կարեւորը, որ այս պահին սահմանային իրավիճակը հարաբերականորեն կայուն է եւ լարման, ընդհարման միտում գոնե այս պահին չի նկատվում»,-ասաց նա:
12:11 - 29 սեպտեմբերի, 2023
Ալիևը Բլինքենին ասել է, որ կընդունի դիտորդական առաքելություն․ Պետքարտուղարության խոսնակ

Ալիևը Բլինքենին ասել է, որ կընդունի դիտորդական առաքելություն․ Պետքարտուղարության խոսնակ

Միջազգային դիտորդների տեղակայումը հարց է, որ քննարկվում է տարածաշրջանում մեր դաշնակիցների ու գործընկերների հետ։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը՝ ի պատասխան հարցին, թե արդյո՞ք ԼՂ-ում միջազգային դիտորդական առաքելություն տեղակայելու թեման քննարկվել է Երևանի ու Բաքվի հետ։ «Ես չեմ ցանկանում նախապես ասել, թե սա ինչ տեսք կարող է ունենալ, մինչև երկխոսությունները չավարտվեն»,- ասել է նա՝ հիշեցնելով, որ Բլիքենն Ալիևի հետ ունեցած հեռախոսազրույցի ու ԱՄՆ պետքարտուղարի՝ Ադրբեջանի նախագահին ուղղված կոչի մասին։ «Եվ մենք նշում ենք, և ԱՄՆ պետքարտուղարն էլ նշել է այդ հեռախոսազրույցում, որ նախագահ Ալիևը ասել է, որ հետագա ռազմական գործողությունները չեն լինի և մենք ակնկալում ենք, որ նա հավատարիմ կմնա դրան։ Նա նաև ասել է, որ ինքը կընդունի դիտորդական առաքելություն, և մենք ակնկալում ենք, որ նա հավատարիմ կմնա դրան»։ Հարցին, թե արդյո՞ք Յուրի Քիմը և Սամանթա Փաուերը նախատեսում են այցելել Ադրբեջան, Միլլերը պատասխանել է․ «Ես որևէ այլ հայտարարություն չունեմ, քանի դեռ նրանք տարածաշրջանում են»։
10:04 - 27 սեպտեմբերի, 2023
Ինտեգրվելու մասին խոսք անգամ լինել չի կարող. մարդիկ դեռ տրամադրված չեն դուրս գալու. շրջափակված Մեծ Շենի գյուղապետ
 |news.am|

Ինտեգրվելու մասին խոսք անգամ լինել չի կարող. մարդիկ դեռ տրամադրված չեն դուրս գալու. շրջափակված Մեծ Շենի գյուղապետ |news.am|

news.am: Շուշիի շրջանի Մեծ Շեն գյուղը շարունակում է շրջափակված մնալ, գյուղ սնունդ առայժմ չի մտել: Այս մասին NEWS.am-ին պատմեց Մեծ Շենի գյուղապետ Դավիթ Դավթյանը: «Էսօր խաղաղ է: Գիշերվանից դադարել են կրակոցները: Տարհանում չի արվել, բնակիչները դեռ գյուղում են: Սնունդ չի մտնում, դրա մասին մոռացեք, չկա նման բան: Բնակիչների մոտ անորոշություն է, ոչ ոք չգիտի՝ ինչ է լինելու: Արդեն մենք չենք որոշում, թե ինչը ոնց է լինելու»,- նշեց գյուղապետը: Հարցին, թե ի՞նչ տրամադրություններ են բնակչության շրջանում, գյուղապետը պատասխանեց. «Մարդիկ դեռ տրամադրված չեն դուրս գալու, դուրս գալու տեղ էլ չկա, ո՞ւր գնան: Եթե մարդիկ կարողանան մնալ իրենց հողում, ապրեն ինչպես առաջ էր, բոլորն էլ այդպես ուզում են, իսկ ինտեգրվելու մասին խոսք անգամ լինել չի կարող»:
19:24 - 21 սեպտեմբերի, 2023
Ադրբեջանի ՊՆ-ն, ամենօրյա ռեժիմով տարածելով կեղծ հաղորդագրություններ` տեղեկատվական հենք նախապատրաստեց ռազմական ագրեսիա սկսելու համար. Արցախի ՊՆ

Ադրբեջանի ՊՆ-ն, ամենօրյա ռեժիմով տարածելով կեղծ հաղորդագրություններ` տեղեկատվական հենք նախապատրաստեց ռազմական ագրեսիա սկսելու համար. Արցախի ՊՆ

Ադրբեջանի ԶՈՒ-ն, շաբաթներ շարունակ ապատեղեկատվություն տարածելուն զուգահեռ, ռազմական տեխնիկայի և անձնակազմի տեղաշարժեր և կուտակումներ էր իրականացնում շփման գծի երկայնքով, ինչը փաստող անհերքելի տեսանյութ պաշտպանության բանակը ներկայացրել էր դեռևս սեպտեմբերի 5-ին: Այս մասին հայտնում են Արցախի ՊՆ-ից: «Այդպիսի տեսանյութեր սփռվում էին նաև հենց ադրբեջանական սոցիալական ցանցերում: Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ամենօրյա ռեժիմով տարածելով հրադադարի խախտման, ամրաշինական և ինժեներական աշխատանքների կատարման, քաղաքացիական օդանավերի GPS տեղորոշման համակարգի աշխատանքը խափանելու վերաբերյալ կեղծ հաղորդագրություններ` քարոզչական դաշտում տեղեկատվական հենք նախապատրաստեց Արցախի Հանրապետության դեմ լայնածավալ ռազմական ագրեսիա սկսելու նպատակով»,- հայտնում են Արցախի ՊՆ-ից: 
00:45 - 20 սեպտեմբերի, 2023
Ադրբեջանի ՊՆ տեղեկատվական ստահոդ քաղաքականության նպատակը միջազգային հանրությանը մոլորեցնելն է․ Արցախի ՊՆ

Ադրբեջանի ՊՆ տեղեկատվական ստահոդ քաղաքականության նպատակը միջազգային հանրությանը մոլորեցնելն է․ Արցախի ՊՆ

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը ողջ օրվա ընթացքում փորձել է հիմնավորել իր կեղծ պնդումն այն մասին, թե քաղաքացիական ենթակառուցվածքների և քաղաքացիական անձանց ուղղությամբ իբր կրակ չի բացել: Այս մասին հայտնում են Արցախի ՊՆ-ից։   Ադրբեջանի պաշտպանության նախարարության տեղեկատվական ստահոդ քաղաքականության նպատակը միջազգային հանրությանը մոլորեցնելն է: Ինչպես հայտնել են պաշտոնական աղբյուրները, զոհեր կան նաև քաղաքացիական բնակչության շրջանում:   Ադրբեջանական քարոզչամեքենայի կիրառած տեղեկատվական հնարքների հետևանքով հայկական սոցիալական ցանցերում շրջանառվել են նաև մի շարք սխալ կամ կեղծ տեղեկություններ:   Պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը կոչ է անում հետևել բացառապես պաշտոնական աղբյուրներին:
00:32 - 20 սեպտեմբերի, 2023
Թևանյանը հայտարարեց, որ  հրապարակում վրան են տեղադրելու և չեն հեռանալու այդտեղից այնքան, մինչև Փաշինյանին չհեռացնեն իշխանությունից

Թևանյանը հայտարարեց, որ հրապարակում վրան են տեղադրելու և չեն հեռանալու այդտեղից այնքան, մինչև Փաշինյանին չհեռացնեն իշխանությունից

Անդրանիկ Թևանյանը հայտարարեց, որ Հանրապետության հրապարակում վրան են տեղադրելու և չեն հեռանալու այդտեղից այնքան, մինչև Նիկոլ Փաշինյանին չհեռացնեն իշխանությունից։  «Մենք մնալու ենք այստեղ մինչեւ Նիկոլ Փաշինյանի հրաժարականին ու հեռացմանը հասնելը։ Ես հիմա խնդրում եմ ձեզ՝ ովքեր ունեն այս հնարավորությունը, աջակցել անձամբ ինձ, և կոչ եմ անում 24-ժամյա ռեժիմով անընդհատ մնալ, և հիմա իմ բնակարանը դառնում է այս տարածքը, հիմա խնդրում եմ օգնեք տեղադրել այն վրանը, որտեղ ես մնալու եմ այնքան ժամանակ, մինչեւ ժողովուրդը գա, հավաքվի ու մենք միասին ժողովրդի ճնշմամբ հասնենք փոփոխությունների, որին զուգահեռ մենք խորհրդարանում իրականացնելու ենք իշխանազրկման գործընթաց»,- նշեց Թևանյանը։
23:41 - 19 սեպտեմբերի, 2023
Երեւանում ՌԴ դեսպանատան բնականոն գործունեությունը շարունակում է անհնարին մնալ, դիվանագիտական ներկայացուցչությունը նոտա է հղել ՀՀ ԱԳՆ-ին՝ միջոցներ ձեռնարկելու նպատակով

Երեւանում ՌԴ դեսպանատան բնականոն գործունեությունը շարունակում է անհնարին մնալ, դիվանագիտական ներկայացուցչությունը նոտա է հղել ՀՀ ԱԳՆ-ին՝ միջոցներ ձեռնարկելու նպատակով

Երեւանում ՌԴ դեսպանատան բնականոն գործունեությունը շարունակում է անհնարին մնալ, դիվանագիտական ներկայացուցչությունը նոտա է հղել ՀՀ ԱԳՆ-ին՝ միջոցներ ձեռնարկելու նպատակով. ՌԴ դեսպանատան մամուլի ծառայություն։  «Ուշադրություն ենք հրավիրել համացանցում տարածվող՝ ՀՀ-ում ՌԴ դեսպանատան մոտ բողոքի ակցիա անցկացնելու կոչերի վրա։ Դրանց հայտնվելուց հետո դիվանագիտական առաքելությունը արգելափակման մեջ է հայտնվել սկզբում մասնակի, հետո ամբողջությամբ։ Բնականոն գործունեությունը շարունակում է անհնարին մնալ։ Կապի մեջ ենք ՀՀ իրավասու մարմինների հետ։ Նոտա ենք հղել ՀՀ ԱԳՆ-ին՝ դեսպանության բնականոն գործունեության վերականգման ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու համար՝ համաձայն դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիայով ստանձնած պարտավորությունների»։ 
23:37 - 19 սեպտեմբերի, 2023