Մարտերը շփման գծի երկայնքով շարունակվում են, Ադրբեջանը շարունակում է կիրառել հրետանային ու հրթիռային միջոցներ. Արցախի ՊՆ
00:01 - 20 սեպտեմբերի, 2023

Մարտերը շփման գծի երկայնքով շարունակվում են, Ադրբեջանը շարունակում է կիրառել հրետանային ու հրթիռային միջոցներ. Արցախի ՊՆ

Մարտերը շփման գծի երկայնքով շարունակվում են։ Այս մասին հայտնում են Արցախի ՊՆ-ից:

«Արցախի Հանրապետության պաշտպանության բանակը համառ դիմադրություն է ցույց տալիս տարբեր ուղղություններում առաջխաղացման փորձեր իրականացնող ադրբեջանական զինուժին: Ադրբեջանական ԶՈՒ-ն շարունակում է կիրառել հրետանային ու հրթիռային միջոցներ։ Իրավիճակի հետագա զարգացման դեպքում ՊԲ մամուլի ծառայությունը հանդես կգա լրացուցիչ հաղորդագրություններով»,- հայտնում են Արցախի ՊՆ մամուլի ծառայությունից:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել