Գևորգ Պապոյան

Գեւորգ Հարությունի Պապոյանը (փետրվարի 11, 1987ՈւջանԱրագածոտնի մարզ) ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր է, «Իմ քայլը» խմբակցության եւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ։

2008թ. ավարտել է Հայաաստանի պետական տնտեսագիտական համալսարանը: 2011թ.՝ ՀՊՏՀ մարկետինգի ամբիոնի ասպիրանտուրան: Տնտեսագիտության թեկնածու, դոցենտ: Հեղինակ է մեկ ուսումնական ձեռնարկի եւ գիտական տասնյակ հոդվածների:

2008-2009թթ. աշխատել է «ԻՄԷՔՍ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ում: 2009-2013թթ. եղել է «ԶԵԹ ԸՆԴ ԷՅ» ՍՊԸ մարկետինգային հետազոտությունների մասնագետ: 2011 թվականից դասավանդում է ՀՊՏՀ մարկետինգի ամբիոնում: 2015-2018թթ.՝ «ԲԴ ԳՐՈՒՊ» ՍՊԸ մարկետինգի բաժնի ղեկավար: 2018-2019թթ.՝ «ԲԴ ԳՐՈՒՊ» ՍՊԸ փոխտնօրեն:

2018 թվականի դեկտեմբերի 9-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի թիվ 3 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով:

Մարզպետների հաշվետվողականության մակարդակը կբարձրանա. ԱԺ-ն ընդունեց նախագիծը |armenpress.am|

Մարզպետների հաշվետվողականության մակարդակը կբարձրանա. ԱԺ-ն ընդունեց նախագիծը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների կողմից ներկայացված օրենսդրական նախաձեռնությունը, որի արդյունքում մարզպետները հաշվետու կդառնան նաև ոլորտը համակարգող փոխվարչապետին: «Տարածքային կառավարման մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ նիստում քվեարկությամբ ստացավ 75 կողմ, 2 ձեռնպահ ձայներ: Նախագծի համահեղինակ Գևորգ Պապոյանը շեշտեց, որ այս նախագծով ցանկանում են ավելի բարձրացնել մարզպետների հաշվետվողականության մակարդակը, ավելի արդյունավետ կառավարման համակարգ ներդնել: Այսպիսով մարզպետները հաշվետու են լինելու նաև վարչապետի հանձնարարությամբ ոլորտը համակարգող փոխվարչապետին: Կտարանջատվեն տարածքային կառավարման ոլորտում կառավարության ոլորտը համակարգող փոխվարչապետի լիազորությունները: Մասնավորապես, փոխվարչապետը մարզպետների գործունեության արդյունավետության բարձրացման նպատակով համակարգելու է մարզպետների ընթացիկ գործունեությունը, ինչպես նաև պետական կառավարման համակարգի այլ մարմինների հետ՝ մարզպետների աշխատանքը: Փոխվարչապետը քննարկելու և համադրելու է տարածքների համաչափ զարգացումն ապահովելու նպատակով Հայաստանի պետական բյուջեով և այլ միջոցներով նախատեսվող ծրագրերը, իրավական վերահսկողություն է իրականացնելու մարզպետների ընդունած որոշումների նկատմամբ, այս ոլորտի հետ կապված վարչապետին ներկայացնելու է համապատասխան առաջարկներ: Նա իրականացնելու է մարզպետի աշխատակազմի գործունեության վերահսկողություն: Առաջինից երկրորդ ընթերցմամբ քննարկման ընթացքում նախագծի վերաբերյալ առաջարկներ չէին եղել, ըստ այդմ՝ նախագծում փոփոխություն չէր արվել:
12:34 - 01 հուլիսի, 2021
Հնարավոր է՝ «չիպերով» պետհամարանիշներ տրամադրվեն, որ դրանց գտնվելու վայրը ֆիքսվի․ Տիգրան Ավինյանը՝ պետհամարանիշների գողության դեպքերը կանխելու մասին |tert.am|

Հնարավոր է՝ «չիպերով» պետհամարանիշներ տրամադրվեն, որ դրանց գտնվելու վայրը ֆիքսվի․ Տիգրան Ավինյանը՝ պետհամարանիշների գողության դեպքերը կանխելու մասին |tert.am|

tert.am: Ոստիկանություն այլ մարմինների հետ ակտիվ աշխատում է այս ուղղությամբ։ Այս մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում հայտարարեց ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանի՝ ավտոմեքենաների պետհամարանիշների գողության դեպքերի վերաբերյալ հարցին։ Ավինյանը հայտարարեց, որ, նախնական տվյալներով, մի քանի ուղղությամբ լուծումներ են առաջարկվում՝ հաշվի առնելով միջազգային փորձը։ «Մի տարբերակը «չիպերով» պետհամարանիշների տրամադրումն է, որով հնարավոր է լինելու պետհամարանիշի գտնվելու վայրը ֆիքսել, դրա հետ համադրել նման դեպքերում պառտասխանատվության խստացումը։ Կարող են լուծումներ լինել, որ հնարավոր լինի վերականգնել պետհամարանիշները։ Ոստիկանությունը սեղմ ժամկետում տվյալ հարցի լուծման համար նախաձեռնությամբ հանդես կգա»,-ասաց նա։
17:25 - 05 մայիսի, 2021
Ըստ «Իմ քայլ»-ի պատգամավորի՝ տնտեսությունը վերականգնվում է արագ տեմպերով |armenpress.am|

Ըստ «Իմ քայլ»-ի պատգամավորի՝ տնտեսությունը վերականգնվում է արագ տեմպերով |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը հավատացած է, որ կառավարության աջակցության ծրագրերի շնորհիվ է, որ 2020-ին մակրոտնտեսական շատ մեծ խնդիրներ չեն առաջացել, իսկ այս տարի նա արդեն տնտեսության արագ տեմպերով վերականգնում է նկատում: Պապոյանը նման տեսակետ հայտնեց ԱԺ ճեպազրույցներում: «Կորոնավիրուսին և պատերազմին զուգընթաց տնտեսությունն ունեցել է ընդամենը 7.5 տոկոս անկում: Ընդ որում, առանձին ամիսների՝ հատկապես դեկտեմբերին, մենք նկատում էինք դրական դինամիկա: Կորոնավիրուսը մեզ համար ոչ միայն մարտահրավեր է եղել, այլ նաև տնտեսության առանձին ճյուղերի համար՝ հնարավորություն»,- ասաց Պապոյանն ու հիշեցրեց, որ առանձին ճյուղերում արձանագրվել են բավականին լավ ցուցանիշներ: Նա նշեց, որ հագուստի արտադրությունը նախորդ տարի աճել է 4.3 տոկոսով, քիմիական նյութերի և քիմիական արտադրատեսակների արտադրությունը՝ 23.6 տոկոսով, պատրաստի մետաղական արտադրատեսակներինը՝ 20.6 տոկոսով և այլն: «Մի շարք ոլորտներում ունեցել ենք արտահանման աճ, որը էլի կորոնավիրուսի ստեղծած հնարավորություններից օգտվելու հետևանք է: Մասնավորապես, կենդանական ծագման արտադրանքի արտահանումն աճել է ավելի քան 50 տոկոսով, բուսական ծագման արտադրանքի արտահանումն աճել է ավելի քան 27 տոկոսով, հանքահումքային արտադրատեսակների դեպքում ունենք ավելի քան 11 տոկոս աճ և այլն»,- ասաց պատգամավորը: Նա նշեց, որ կառավարությունը 2020-ին ավելի քան 200 մլրդ դրամի տարբեր տեսակի աջակցության ծրագրեր է իրականացրել թե ֆիզիկական անձանց և թե կազմակերպությունների, բիզնեսի համար: «Եվ այդ աջակցության ծրագրերի շնորհիվ է, որ Հայաստանում, ըստ էության, մեծ հաշվով չենք ունեցել մակրոտնտեսական խնդիրներ, և պահպանվել է մակրոտնտեսական կայունությունը»,- ասաց Պապոյանը: Նա նաև նշեց, որ այս տարվա հունվար-փետրվարին հարկային մուտքերը նախորդ տարիների համեմատ ավելացել են, դրանք պլանավորվածից ավելի են 8 տոկոսով: «Նույնիսկ 2019-ի համեմատ ունենք բավականին լավ ցուցանիշ: Սա նույնպես ցույց է տալիս, որ տնտեսությունն արագ տեմպերով վերականգնվում է, և մենք կանխատեսում ենք մարտ ամսից սկսած կայուն տնտեսական աճ»,- ասաց պատգամավորը:
12:08 - 20 ապրիլի, 2021
Ակադեմիական քաղաքի կառուցումն ունի նվազագույնը 3 հիմնական բաղադրիչ. Գևորգ Պապոյան

Ակադեմիական քաղաքի կառուցումն ունի նվազագույնը 3 հիմնական բաղադրիչ. Գևորգ Պապոյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը գրառում է արել Ֆեյսբուքի իր էջում՝ նշելով, որ ակադեմիական քաղաքի կառուցումը, իր կարծիքով, ունի նվազագույնը 3 հիմնական բաղադրիչ՝ կրթական, տնտեսական և մայրաքաղաքի բեռնաթափում: «Կրթական բաղադրիչի էությունը կայանում է մի կողմից այն հանգամանքով, որ ակադեմիական քաղաքում լինելու է իրապես ակադեմիական, կրթական միջավայր, քանի որ բոլորը ուսանողներ ու դասախոներ են՝ չհաշված օժանդակ անձնակազմը, առկա են լինելու մեծ ու հարուստ գրադարաններ, սպորտային համալիրներ, լողավազաններ՝ նախատեսված միայն ուսանողների և դասախոսների համար, նորագույն տեխնոլոգիաներով լեցուն լսարաններ, ժամանակակից լուծումներով այգիներ, նոր պայմաններին բավարարող լսարաններ, դասախոսների աշխատասենյակներ, զարգացած հանրակացարանային ենթակառուցվածքներ և այլն: Մյուս կողմից՝ չեն լինի այն խոչընդոտները, որոնք այսօր առկա են մեր պայմաններում արդյունավետ կրթություն տալու կամ ստանալու համար, ամենապարզ օրինակը աղմուկն է. վերոնշյալը կհաստատեն ԵՊՀ-ի, ՀՊՏՀ-ի, ՀՊՄՀ-ի, ՀՊՃՀ-ի և այլ բուհերի այն ուսանողները, որոնք դաս են անում Խանջյան, Չարենց, Նալբանդյան, Տերյան, Հերացի և այլ փողոցների անմիջական հարևանությամբ, որտեղ անգամ փակ պատուհանների պայմաններում հաճախ ուսանողի և դասախոսի ձայնը լսելի չէ՝ քաղաքային աղմուկի պատճառով: Տնտեսական բաղադրիչը կայանում է նրանում, որ մի կողմից երկրում կաշխուժանա քաղաքաշինությունը, կստեղծվի նոր ՀՆԱ, մյուս կողմից էականորեն կաճի զբոսաշրջությունը՝ ընդ որում երկու ուղղությամբ, մի կողմից կաճի կրթական նպատակով երկիր այցելող օտարերկրացի ուսանողների թիվը, ինչն էլ իր հերթին կբերի ինչպես ուղղակի ֆինանսական ներհոսքի, այնպես էլ մի շարք ենթակառուցվածքների զարգացման՝ միտված այդ ուսանողներին սպասարկելուն: Մյուս կողմից Երևանի կենտրոնի շենքերը պետությունը կարող է բարձր գնով վաճառել կամ վարձակալության տալ մասնավոր սեկտորին, ինչը կարող է բերել նոր հյուրանոցների բացմանը, այդ շենքերի կառուցմանն ու վերակառուցմանը, որի հետևանքով կավելանա զբոսաշրջիկների թիվը, կաշխուժանա շինարարությունը և տնտեսության մյուս ճյուղերը՝ ստեղծելով բարձր վարձատրվող հազարավոր նոր աշխատատեղեր: Վերոնշյալը կարող է չվերաբերվել միայն առանձին ճարտարապետական արժեք ներկայացնող շենքեր: Մայրաքաղաքի բեռնաթափումը նույնպես կարևոր վերջնարդյունք է, ինչը հնարավորություն կտա խուսափել ժամանակի ընթացքում էլ ավելի ահագնացող խցանումներից, էականորեն կլուծվի ավտոմեքենաների կայանման խնդիրը: Ակադեմիական քաղաքը կարող է լինել Երևանի հարևանությամբ, պետք է գործի անխափան և արագ տրանսպորտային համակարգ, որը կկապի այն Երևանի հետ, կունենա զարգացած ավտոկայանատեղիների ենթակառուցվածք, գերազանց հանրակացարանային հատված և այլ ենթակառուցվածքներ»,- գրել է պատգամավորը:
14:15 - 29 մարտի, 2021
Միայն ցորենը չէ, էլի կան ապրանքներ, որոնք խնդիրներ են բերելու, բայց պետք է գիտակցենք, որ մեր հողատարածքների կեսը չենք մշակում․ Գևորգ Պապոյան |hetq.am|

Միայն ցորենը չէ, էլի կան ապրանքներ, որոնք խնդիրներ են բերելու, բայց պետք է գիտակցենք, որ մեր հողատարածքների կեսը չենք մշակում․ Գևորգ Պապոյան |hetq.am|

hetq.am: Ադրբեջանին տարածքներ զիջելու պատճառով արցախյան տարածքներից հակառակորդին է անցել 50 հազար հա հացահատիկի ցանքատարածք (նախնական հաշվարկներով): Թե այս հանգամանքն ինչ ազդեցություն կարող է ունենալ և արդյոք կարող է հանգեցնել պարենային անվտանգության, այս մասին զրուցել ենք ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Գևորգ Պապոյանի հետ: Պատգամավորը ցավով ընդգծում է, որ Հայաստանի տարածքում գտնվող հողատարածքների միայն 54 %-ն է մշակվում, մնացած 46% անմշակ է, ինչը լուրջ խնդիրներ է առաջացնում, և առաջին հերթին` պարենային անվտանգության: «Սա էքստենսիվ ճանապարհ է, բայց անգամ այս ճանապարհով կարող ենք մեր գյուղատնտեսական արտադրանքի ծավալները երկու անգամ մեծացնել, բայց դրան զուգահեռ անհրաժեշտ է լինելու ոռոգման ջրի հարցում արդյունավետ աշխատել: Որոշ տվյալներով անգամ 80% ջրային կորուստներ են լինում, և եթե կարողանանք կաթիլային ճանապարհով կամ փակ ոռոգման համակարգի անցնենք, կարծում եմ ջրի խնդիր էլ չենք ունենա»,- ասում է պատգամավորը` հավելելով, որ որոշ վայրերում ջրի պատճառով է նաև, որ կան անմշակ հողատարածքներ: Ըստ քաղաքական մեծամասնության պատգամավորի` երկրորդ խնդիրը ինտենսիվացման խնդիրն է: Հայաստանում գյուղատնտեսության մեջ զբաղված մեկ անձը մոտ 5400 դոլարին համապատասխան արժեք է ստեղծում, Դանիայում` 63 հազար դոլար, Իսրայելում` 94500 դոլար: Սա, ըստ Պապոյանի, պայմանավորված է գյուղատնտեսության մեջ ժամանակից գիտելիքների, տեխնոլոգիաների ներդրման անհրաժեշտությամբ: Պապոյանն ասում է` նույնիսկ այս տրամաբանության շրջանակում կան մի խումբ ապրանքներ, որոնք պարենային ապահովության խնդիր չեն առաջացնում, ինչպես` կարտոֆիլ, պտուղ-բանջերեղեն, խաղող, ոչխարի միս, սակայն նույն իրավիճակը չէ հացահատիկի, հատիկաընդեղենի, խոզի, թռչնի մսի հարցում: «Հետևաբար այս ապրանքների պահանջարկը մենք լրացրել ենք ներմուծման ճանապարհով, բայց էստեղ էլ ունենք զգալի հնարավորություններ: Եթե խոզի միս ինտենսիվ արտադրենք, էժան գին ստանանք, ապա կարելի է ասել, որ վաճառքի մեծ շուկա կա, նույնը հացահատիկի, հատիկաընդեղնեի մասով»,- ասում է Գևորգ Պապոյանը` վկայակոչելով ԵԱՏՄ շուկան, որը մեծ հնարավորություններ է բացում Հայաստանի համար: Պատգամավորը նաև ընդգծում է` հարցի պատասխանը զգայական ու էմոցիոնալ դաշտում չէ, պետք է սառը դատել և խոստովանել, որ հացահատիկի հարցում խնդիրներ ունենալու ենք: «Միայն ցորենը չէ, կան էլի ապրանքներ, որոնք խնդիրներ են բերելու, բայց պետք է գիտակցենք, որ մեր հողատարածքների կեսը չենք մշակում, որն էլ մշակում ենք էքստենսիվ`ավանդական եղանակով ենք մշակում, ժամանակակից տեխնոլոգիաներ գրեթե չեն կիրառվում, ինչի հետևանքով մեր արտադրողականությունը միջին եվրոպական արտադրանքի համեմատ մոտ տասն անգամ ցածր է»,-ասում է պատգամավորը: Ըստ նրա` տարածքներում որտեղ ռելիեֆի խնդիր կա, պետք է ինտենսիվ անասնապահության վրա կենտորանանալ, այնտեղ որտեղ հողերի որակը բարձր է, ինչպես`Արարատյան դաշտավայրում, պետությունն անգամ մեկ սմ չմշակված  հող թողնելու իրավունք չունի: Ընդ որում` դա պետք է իրականացվի ոչ թե կամ 50-60-ականների գիտելիքներով, այլ  գյուղատնտեսությունն ամբողջությամբ վերափոխելով: Մեր դիտարկմանը, որ Էկոնոմիկայի նորանշանակ նախարար Վահան Քերոբյանը Հանրային հեռուստաընկերության եթերում ասել է, որ ցանկանում է վերափոխել գյուղատնտեսության մոդելը, դարձնել ֆերմերային, որպեսզի գյուղերում գյուղացիներն այլ զբաղվածություն ունենան, այլ ոչ թե հողատարածք մշակեն, արդյոք սա հնարավոր է իրականացնել, Գևորգ Պապոյանն արձագանքեց. «Եթե ձևակերպենք, թե ինչպիսին պետք է լինի Հայաստանի գյուղատնտեսությունը ենթադրենք 2050 թվականին, ես կասեմ` այդպիսին, բայց թե ինչպիսին պետք է լինի 2025 թվականին, վստահ եմ` էդպիսին չի կարող լինել: Պիտի իրատես լինենք, մեկ այլ բան է, թե ուր ենք ուզում գնանք ու աշխատենք այդ ուղղությամբ, մեկ այլ բան է մարտավարական առումով կարճաժամկետ փոքր գործողություններ ձեռնարկելիս ինչ ենք անելու: Մարտավարական առումով իմ նշած գործողություններն ավելի իրագործելի են, բայց ռազմավարական առումով դրանք պետք է բերեն նախարարի նշած գործողությունների իրականացման»:  Շարունակությունը՝ hetq.am-ում
16:06 - 08 դեկտեմբերի, 2020
Մարդկանց եկամուտը ավելի քիչ ենք հարկում, դրա փոխարեն մի փոքր ավելի բարձրացնում ենք գույքահարկը․ Գևորգ Պապոյան |lragir.am|

Մարդկանց եկամուտը ավելի քիչ ենք հարկում, դրա փոխարեն մի փոքր ավելի բարձրացնում ենք գույքահարկը․ Գևորգ Պապոյան |lragir.am|

lragir.am: Հարցազրույց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանի հետ։ Ինչպես եք գնահատում գույքահարկի փոփոխությունների վերաբերյալ օրինագիծը, որի արդյունքում գույքահարկնաստիճանաբար բարձրանալու է միջինը 4 անգամ: Մարդկանց տնօրինվող եկամուտները էականորեն ավելանալու են, եթե համեմատենք, որ նախկինում եկամտային հարկը 23, 28 և 36 տոկոս համակարգով էր հաշվարկվում, իսկ ձեր նշած ժամկետում այն հասնելու է 20 տոկոսի: Դրա արդյունքում մարդկանց եկամուտները, որոնք նրանք ստանալու են եկամտային հարկի նվազեցման արդյունքում, բազմապատիկ անգամ ավելի է լինելու, քան գույքահարկինը: Այսինքն այս առումով խնդիր չկա, ավելին, մենք հայտարարել ենք, որ մեզ համար առաջնային է, որպեսզի մենք քիչ հարկենք աշխատանքը, ջանքը: Այսինքն բիզնեսի շահութահարկը ավելի քիչ ենք հարկում, մարդկանց եկամուտը ավելի քիչ ենք հարկում: Դրա փոխարեն մի փոքր ավելի բարձրացնում ենք գույքահարկը: Բայց գույքահարկից ստացվող եկամուտները բազմապատիկ անգամ ավելի քիչ են, քան եկամտային հարկից կամ շահութահարկից նվազեցումները: Օրինագծի քննադատները նշում են, որ դրանից տուժելու են հատկապես Երևանի կենտրոնում բնակվող անապահով խավի մարդիկ, որոնք գուցե ստիպված լինեն վաճառել իրենց տները՝ չկարողանալով վճարել գույքահարկը: Իշխանությունը պնդում է, որ անապահով խավի համար առանձին դրույթներ կգործեն: Իսկապես կա՞ նման վտանգ, որի մասին ահազանգում են: Երևանի կենտրոնում ապրող անապահովները չեն տուժի: Երկու օրինակ կարող եմ բերել. Մեկն այն է, որ եթե թոշակառուներ են ապրում, ապա եթե նրանք գույքահարկ չվճարեն, նրանց կյանքում ոչ մի բան չի փոխվի, քանի որ թոշակից չեն կարող բռնագանձում կատարել: Ինչ վերաբերում է այն մարդկանց, որոնք իրոք սոցիալապես խոցելի են, ապա կա դրույթ, որը հնարավորություն է տալիս համայնքին 10 տոկոսի չափով զիջումներ կատարել: Այդ 10 տոկոսը հատուկ այդ նպատակով է նախատեսվում: Այսինքն եթե տնտեսական ինչ-որ նպատակահարմարություն կա կամ սոցիալական ինչ-որ խնդիր կա, այդ մարդկանց, բնականաբար, համայնքը կարող է աջակցել: Այս առումով կարծում եմ՝ որևէ խնդիր այդ դեպքերում չի կարող առաջանալ: Մնացած դեպքերում թանկարժեք գույքը պետք է իր արժեքին համապատասխան հարկվի: Շարունակությունը՝ lragir.am-ում
11:26 - 29 հունիսի, 2020
ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց գույքահարկի վերանայման օրինագիծը |armtimes.com|

ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց գույքահարկի վերանայման օրինագիծը |armtimes.com|

armtimes.com: Քիչ առաջ ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունեց «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը 70 կողմ եւ 11 դեմ եւ 2 ձեռնպահ ձայներով։ Այս նախագծով միավորվում է հողի եւ բարելավումների (շենք-շինություն) հարկման բազան։ Մյուս փոփոխությունը սանդղակման վերանայումն է։ Առաջարկվում է նաեւ վերացնել չհարկվող շեմը։ Ի պատասխան ընդդիմության այն պնդումների, թե պետք չէ ճգնաժամային այս պայմաններում ավելացնել հարկային բեռը՝ մի շարք պատգամավորներ մեջբերեցին, որ համակարգի ներդրումը սահուն իրականացնելու համար առաջարկվում է ներդնել այն 2021 թվականի հունվարի 1-ից սկած՝ 4 հաջորդական տարիների ընթացքում։ Այսօր նույնպես օրենքի այս նախագիծը երկար քննարկման արժանացավ: «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պապոյանը օրինակ բերեց մի առանձնատուն, որը գտնվում է Էրեբունի համայնքում եւ որը այժմ չի վճարում հարկ։ Ըստ հաշվարկների՝ այս տունը միայն 6 տարի հետո է վճարելու հարկ եւ միայն 3000 դրամ։ Նա նաեւ հայտնեց, որ Ազատության պողոտայի վրա նույնպես կա մի առանձնատուն մի քանի միլիոն դոլար արժեքով, որի համար վճարում է մեկ միլիոն դրամ հարկ։ Վերահաշվարկի արդյունքում նշված գույքի սեփականատերը վճարելու է 7 միլիոն դրամ հարկ։ Նույն խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանը նախ հայտնեց, որ ներկայումս կա մինչեւ 3 միլիոն գույքի շրջանակներում չհարկվող շեմ։ Այնուհետեւ նա ասաց, որ այս ռեֆորմների արդյունքում ձեւավորվելու են ուժեղ համայնքներ, սակայն միաժամանակ շեշտեց, որ հարկման առավելագույն ավելացման չափը կազմում է 1500 դրամ տարվա ընթացքում։ Օրական կտրվածքով սա կազմում է 4 դրամ, այսինքն՝ վճարելով 4 դրամ տեղական մարմիններին որպես համայնքային բյուջե՝ քաղաքացին հնարավորություն է ունենում այդ ծառայությունների նկատմամբ զգալ սեփականության իրավունք եւ պահանջել։
15:11 - 25 հունիսի, 2020
Ճանապարհների հիմանորոգման ուղղությամբ նախորդ տարի 5 մլրդ դրամի խնայողություն է արվել |armenpress.am|

Ճանապարհների հիմանորոգման ուղղությամբ նախորդ տարի 5 մլրդ դրամի խնայողություն է արվել |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում նախորդ տարի պետությունը  ճանապարհաշինության մրցույթների արդյունքում միայն հիմնանորոգման ուղղությամբ արել է 5 մլրդ դրամի խնայողություն, որը կվերաբաշխվի այլ ճանապարհների շինարարության համար: Այս մասին ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը՝ ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարց ու պատասխանի ժամանակ՝ պատասխանելով «Իմ քայլը»-ից Գևորգ Պապոյանի հարցին: Պապոյանը նկատեց, որ դասական բյուջետավորման կանոնների համաձայն բազմաթիվ տողերով առկա է թերակատարում: Օրինակ x ճանապարհը կառուցելու համար նախատեսվել է 1 մլրդ դրամ, բայց 600 մլն դրամն է ծախսվել: «Սակայն, երբ ծրագրային բյուջետավորման կանոններով ենք նայում, տեսնում ենք, որ ճանապարհը կառուցվել է: Ավելի քիչ բյուջետային միջոցներով նպատակներն իրականացվել են, խնայված գումարներով հանրային այլ կարիքներ են հոգացել»,-ասաց Պապոյանն ու հարցրեց, թե արդյոք կարելի է պնդել, որ նախկինում այդպիսի տոկոսներով գողացվել են պետական բյուջեի միջոցները: «2019-ի աշխատանքների արդյունքում, ընթացիկ տարվա ճանապարհաշինության մրցույթների արդյունքում միայն հիմնանորոգման ուղղությամբ ունենք 5 մլրդ դրամի խնայողություն: Նոր գնման ընթացակարգի և դրա արդյունքների մասին է խոսքը: Սա ենթադրում է նաև, որ այդ նույն 5 մլրդը վերաբաշխվել է, և հավելյալ այլ ճանապարհների շինարարություններ նույնպես տեղի կունենան»,-ասաց Պապիկյանը: Նախարարը նկատեց, որ կառավարումից մեծապես կախված է արդյունավետությունն ու դրամական միջոցների ճիշտ օգտագործումը: Խնդիրը հետևողականության, ընթացակարգերին հետևելու մեջ է: Նա չցանկացած գնահատականներ հնչեցնել, թե նախկինում որտեղ ինչ կոռուպցիոն մեխանիզմներ են եղել, հիշեցրեց, որ իրավապահ մարմինները հետևողականորեն դրանով զբաղվում են, բացահայտում են:
17:44 - 17 հունիսի, 2020
Առցանց և շրջիկ վաճառքի ու ծառայությունների մատուցման որոշ խոչընդոտներ կվերացվեն |armenpress.am|

Առցանց և շրջիկ վաճառքի ու ծառայությունների մատուցման որոշ խոչընդոտներ կվերացվեն |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը։ Նախագիծը հեղինակել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը։ Ըստ պատգամավորի` նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ-ում առցանց կամ շրջիկ վաճառքների իրականացման և շրջիկ ծառայությունների մատուցման խոչընդոտների վերացմամբ: Ակնկալվում է, որ կարգավորումը կբացառի առցանց վաճառք իրականացնող կազմակերպությունների ռիսկերը, կվերացնի շրջիկ առևտրի իրականացման և ծառայությունների մատուցման պարագայում ՀԴՄ-ի կիրառման խոչընդոտը, կխթանի առցանց առևտուրը և նոր բիզնեսի տեսակների աճը: Օրենքի նախագիծն ընդունվեց է 112 «կողմ» և 2 «դեմ» ձայներով։
12:53 - 01 հունիսի, 2020
Ովքեր ունեն հնարավորություն երեխաներին չտանելու նախակրթարան, կոչ ենք անում չտանել. Տիգրան Ավինյան
 |armtimes.com|

Ովքեր ունեն հնարավորություն երեխաներին չտանելու նախակրթարան, կոչ ենք անում չտանել. Տիգրան Ավինյան |armtimes.com|

armtimes.com: Թեեւ նախակրթարանները բացվում են, սակայն ՀՀ պարետ Տիգրան Ավինյանը կոչ է անում բոլոր այն ծնողներին, որոնք հնարավորություն ունեն երեխաներին մանկապարտեզ չտանել, չտանեն: ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Գեւորգ Պապոյանի հարցին՝ այն երեխաները, որոնք խնամող ունեն, կարո՞ղ են մանկապարտեզ չհաճախել, Տիգրան Ավինյանը քիչ առաջ պատասխանեց. «Առհասարակ մենք կոչ ենք անում բոլոր գործատուներին, որոնք որ հեռավար ռեժիմով իրականացնում են իրենց աշխատանքը, շարունակել այդպես իրականացնել: Որովհետեւ վարակը դեռ առկա է ու տարածվում է»: Ավինյանն ընդգծեց՝ նախակրթարանները բացվում են նրա համար, որպեսզի աշխատող ծնողները հնարավորություն ունենան երեխային ուղարկել նախակրթարան, սակայն այդ հաստատություններում եւս պետք է պահպանվեն բոլոր կանոնները, որոնց մասին, ըստ նրա, մանրամասն գրված կլինի այսօր հրապարակվելիք պարետի որոշման մեջ: «Ովքեր ունեն հնարավորություն չտանել նախակրթարան, կոչ ենք անում չտանել»,- հավելեց Ավինյանը:
18:04 - 14 մայիսի, 2020
Քննարկվել են հարկային ոլորտին, պետական տուրքին ու ընդերքօգտագործմանն առնչվող մի շարք օրինագծեր

Քննարկվել են հարկային ոլորտին, պետական տուրքին ու ընդերքօգտագործմանն առնչվող մի շարք օրինագծեր

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը Բաբկեն Թունյանի նախագահությամբ ապրիլի 7-ին հրավիրած նիստում առաջին ընթերցմամբ քննարկել է Հայաստանի Հանրապետության Կառավարության ծրագրի 2019 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցը: ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը նշել է, որ հաշվետու ժամանակաշրջանում իրականացվել են նախատեսված ռազմավարական ծրագրերը, կատարողականները կազմել են 90-100 տոկոս: Ըստ այդմ` 2019 թվականը հետհեղափոխական կառավարության գործունեության առաջին լիարժեք տարին էր, եւ Կառավարությանը հաջողվել է գրանցել 2008 թվականից ի վեր ամենաբարձր տնտեսական աճի մակարդակը` 7.6%, որն ամենաբարձրն է ԵԱՏՄ անդամ, հարեւան բոլոր եւ եվրոպական տարածաշրջանի երկրների համեմատ: Հաշվետու տարում Հայաստանի տնտեսական աճն ուղեկցվել է տնտեսության ճյուղային կառուցվածքի բարելավմամբ, ցածր գնաճով, ֆինանսական կայուն ցուցանիշներով: Մշակող արդյունաբերությունում 2019 թվականին տնտեսական աճը կազմել է 12%` 2008 թվականից հետո առաջին անգամ ՀՆԱ-ի կառուցվածքում 12.1% կշռով դառնալով տնտեսության առաջատար ճյուղը: Հաշվետու ժամանակահատվածում ամենաբարձր տնտեսական աճն արձանագրել է կացության եւ հանրային սննդի ծառայությունների ոլորտը` նախորդ տարվա համեմատ աճելով 27.2%-ով, ինչը 2019 թվականի ընթացքում Հայաստան այցելած զբոսաշրջիկների թվի 14.7%-ով աճի կարեւոր արտահայտություններից է: Այնուհետեւ Կառավարության անդամներն ու գերատեսչությունների ղեկավարները հակիրճ ներկայացրել են տարբեր բնագավառներում 2019թ-ին իրականացրած ծրագրերը, անդրադարձել առկա խնդիրներին, կարեւորել դրանց հրատապ լուծումը: Առաջին ընթերցմամբ քննարկվել է ՀՀ ԱԺ պատգամավոր Մերի Գալստյանի հեղինակած «Ողջիի, Փխրուտի, Արծվանիկի պոչամբարներում կուտակված եւ կուտակվող, ինչպես նաեւ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերության գործունեության արդյունքում գոյացած եւ գոյացող արտադրական լցակույտերի մշակման ներդրումային ծրագրի մասին» ՀՀ օրենքն ուժը կորցրած ճանաչելու մասին» օրենքի նախագիծը: Ըստ պատգամավորի` գործող օրենքով թափոնների վերամշակումը պետք է իրականացներ «Ալյոտիգ» ՍՊԸ-ն, սակայն ընկերությունը կյանքի չի կոչել որեւէ ծրագիր: Մերի Գալստյանի հավաստմամբ` 2016 թվականին Գեղարքունիքի Ընդհանուր իրավասության դատարանը սնանկ է ճանաչել վերոհիշյալ ընկերությանը: Նա կարծիք է հայտնել, որ թափոնների վերամշակումը չպետք է կատարվի օրենքով: Կառավարության դիրքորոշումը հարցի վերաբերյալ դրական էր: Սակայն որոշ հարցեր հստակեցնելու նպատակով Մերի Գալստյանն առաջարկել է օրենքի նախագծի քվեարկությունը հետաձգել երկամսյա ժամկետով: Հանձնաժողովականներն առաջին ընթերցմամբ քննարկել են ԱԺ պատգամավոր Գեւորգ Պապոյանի հեղինակած «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որի ընդունման անհրաժեշտությունը, ըստ պատգամավորի, պայմանավորված է ՀՀ-ում առցանց կամ շրջիկ վաճառքների իրականացման եւ շրջիկ ծառայությունների մատուցման խոչընդոտների վերացմամբ: Ակնկալվում է, որ կարգավորումը կբացառի առցանց վաճառք իրականացնող կազմակերպությունների ռիսկերը, կվերացնի շրջիկ առեւտրի իրականացման եւ ծառայությունների մատուցման պարագայում ՀԴՄ-ի կիրառման խոչընդոտը, կխթանի առցանց առեւտուրը եւ նոր բիզնեսի տեսակների աճը:Պատգամավորն ընդունել էր կառավարության ներկայացրած բոլոր առաջարկները: Նախագիծը ստացել է դրական եզրակացություն: «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագծի առնչությամբ հեղինակը` ՀՀ ԱԺ պատգամավոր Միքայել Մելքումյանը, տեղեկացրել է, որ իր կողմից առաջարկվող փոփոխություններն արդեն իրականացվել են Կառավարության որոշմամբ, այդ իսկ պատճառով նա հետաձգել է նախագծի քվեարկությունը: Քննարկվել է նաեւ Կառավարության հեղինակած «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը: ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանի հավաստմամբ` օրինագծի ընդունումը պայմանավորված է ԵԱՏՄ անդամ պետություններից ՀՀ ներմուծվող դեղերի նկատմամբ վերահսկողությունն ուժեղացնելու, դեղերի շուկայի նկատմամբ պատշաճ ու հնարավորինս ամբողջական վերահսկողություն սահմանելու անհրաժեշտությամբ: Քննարկման արդյունքում նախագիծը ստացել է դրական եզրակացություն` յոթերորդ գումարման չորրորդ նստաշրջանի օրակարգի նախագծում ընդգրկվելու համար: Պատգամավորները երկրորդ ընթերցմամբ քննարկել եւ դրական եզրակացություն են տվել ԱԺ պատգամավորներ Արտակ Մանուկյանի ու Բաբկեն Թունյանի ներկայացրած «Էներգետիկայի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ ԱԺ պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի հեղինակած «Մաքսային կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերին: Առաջին ընթերցումից հետո երկու նախագծերի վերաբերյալ ներկայացվել էին տեխնիկական բնույթի առաջարկներ: Հեղինակների առաջարկով երկամսյա ժամկետով հետաձգվել է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյանի եւ ԱԺ պատգամավոր Արտակ Մանուկյանի հեղինակած «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկումը:
17:29 - 07 ապրիլի, 2020
Կառավարությունն առաջարկում է արգելել մեկանգամյա օգտագործման պլաստիկի կիրառումը |armenpress.am|

Կառավարությունն առաջարկում է արգելել մեկանգամյա օգտագործման պլաստիկի կիրառումը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովը քննարկում է կառավարության կողմից ներկայացված օրենքի նախագիծը, որով առաջարկվում է 2022 թվականից արգելել մեկանգամյա պլաստիկի, պոլիէթիլենային տոպրակների իրացումը: ԱԺ մարտի 25-ի նիստում ՀՀ կառավարության կողմից ներկայացված «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը ներկայացրեց Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը: «Նախագիծը վերաբերում է մեկանգամյա օգտագործման պլաստիկի արգելմանը: Առաջարկվում է 2022 թվականի հունվարի 1-ից առևտրի օբյեկտներում և առևտրի իրականացման վայրերում արգելել մինչև 50 միկրոն հաստությամբ պոլիէթիլենային պարկերի և տոպրակների` բացառությամբ կշռափաթեթավորման և երկրորդային հումքից արտադրվածը, վաճառքը և իրացումը»,-ասաց Գրիգորյանն ու նշեց` նախագիծը բավականին երկար ժամանակ քննարկվել է կառավարությունում, նաև այս գործունեությամբ զբաղվող 44 արտադրողների, իրացման ցանցերի հետ: «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը խնդրեց հստակեցնել, թե ինչ է 50 միկրոն հաստությունը: Էրիկ Գրիգորյանը պարզաբանեց`  բոլոր սուպերմարկետներում և առևտրի ցանցերում վաճառվող բոլորին ծանոթ տոպրակները 50 միկրոնից ցածր են, այսինքն՝ բազմակի օգտագործումներն ավելի շատ են: Նախագծով հիմնականում արգելվելու է մեկանգամյա օգտագործման պլաստիկը:
12:49 - 25 մարտի, 2020
Գույքը վաճառելուց առաջ հարկի պարտավորության կատարումը պարտադիր դարձնող նախագիծը հավանություն ստացավ |armenpress.am|

Գույքը վաճառելուց առաջ հարկի պարտավորության կատարումը պարտադիր դարձնող նախագիծը հավանություն ստացավ |armenpress.am|

armenpress.am:  ՀՀ ազգային ժողովի տնտեսական  հարցերի մշտական հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկմանը հավանություն տվեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Գևորգ Պապոյանի և Արգիշտի Մեխակյանի հեղինակած օրինագծին, որով առաջարկվում է պարտադիր դարձնել գույքը վաճառելուց առաջ՝ մինչև վաճառքի ամիսը ներառյալ, գույքահարկի գծով պարտավորությունների ամբողջական կատարումը:   «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագիծը հանձնաժողովի նիստում ներկայացրեց Գ. Պապոյանը: Պատգամավորը նշեց՝ առաջին ընթերցմամբ ընդունումից հետո մի քանի հանդիպում են ունեցել Կադաստրի կոմիտեի ղեկավարության հետ, բայց, այնուամենայնիվ, որոշում են կայացրել, որ կոմիտեի բարձրաձայնած հարցերի մասով նախագծում փոփոխություն չի լինելու:  Նախագծում բովանդակային փոփոխություններ չեն եղել, կատարվել են միայն տեխնիկական փոփոխություններ: Ակնկալվում է, որ օրենքի ընդունումից հետո կվերանան բոլոր այն դեպքերը, երբ գնորդը օրենքի չիմացության արդյունքում ձեռք է բերում անշարժ գույք, որը ծանրաբեռնված է մինչ այդ գոյացած գույքահարկով: ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Վաչե Տերտերյանը տեղեկացրեց, որ քննարկել են նախագիծը, հեղինակները կաշխատեն նախագծի շուրջ:
16:29 - 26 փետրվարի, 2020
Մեկ պետհամարանիշով երթեւեկելու համար նախատեսված տուգանքը կնվազեցվի․ ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց նախագիծը |armtimes.com|

Մեկ պետհամարանիշով երթեւեկելու համար նախատեսված տուգանքը կնվազեցվի․ ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց նախագիծը |armtimes.com|

armtimes.com: Հայաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պապոյանի ներկայացրած նախագիծը, որով նա առաջարկում է մեղմացնել մեքենայի պետհամարանիշերից մեկի բացակայության համար սահմանված պատիժը։ Գործող օրենսդրական կարգավորմամբ, երբ մեքենայի պետհամարանիշերից մեկը կամ երկուսը բացակայում են, ապա երկու դեպքում էլ տվյալ մեքենայի վարորդը մեկ տարով զրկվում է մեքենան վարելու իրավունքից: Պապոյանն առաջարկում է, որ եթե մեքենայի վրա պետհամարանիշերից միայն մեկն է բացակայում, կիրառել շատ ավելի մեղմ վարչական պատժամիջոց՝ 20 հազար դրամ տուգանք եւ ճանապարհային երթեւեկության կանոնները խախտելու համար նախատեսված բալերից երկուսը։ Նախագիծն ընդունվեց 92 կողմ, 12 դեմ եւ 2 ձեռնպահ ձայներով։
18:24 - 13 փետրվարի, 2020
Չեմ ուզում մտնել իրավական մանրուքների մեջ, ինչ արել ենք մենք՝ ամբողջը համապատասխան է օրենքի տառին. Գևորգ Պապոյան
 |tert.am|

Չեմ ուզում մտնել իրավական մանրուքների մեջ, ինչ արել ենք մենք՝ ամբողջը համապատասխան է օրենքի տառին. Գևորգ Պապոյան |tert.am|

tert.am: ԱԺ-ի կողմից հանրաքվե անցկացնելու որոշումն ընդունվել իրավական հիմնավորմամբ, այլապես կունենային ինչպես իրավական, այնպես էլ բարոյական խնդիրներ: Այս մասին այսօր ԱԺ հայտարարությունների ժամին ասաց ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը: «Ես չեմ ուզում իրավական մանրուքների մեջ մտնել, այն, ինչ մենք արել ենք, ամբողջապես օրենքի տառին համապատասխան է: Ես ուզում եմ խոսել այն տրամաբանության մասին, որի շուրջ մարդիկ ելույթներ են ունենում: ՀՀ քաղաքացիները, ժողովուրդը, սահմանադիրը կարող է որոշել, որ ուզում է Սահմանադրության մեջ փոփոխություն կատարել, և 7 կամ 9 հոգի ասում են՝ ոչ, դու պետք է ապրես այն Սահմանադրությամբ, ինչը մենք արդեն որոշել ենք ձեզ համար: Ես կարծում եմ, որ այդպես չի կարող լինել: Իշխանության իրական կրողը` ժողովուրդը, որը նաև սահմանադիրն է, ցանկացած ժամանակ իր որոշմամբ կարող է Սահմանադրության մեջ փոփոխություն մտցնել, կարող է նույնիսկ որոշել, որ իրեն նոր Սահմանադրություն է պետք: Որևէ 7 կամ  9 հոգի չի կարող ժողովրդի այդ կամքին ընդդիմանալ»,-ասաց Պապոյանը: Գևորգ Պապոյանը մեջբերեց վարչապետի խոսքերը. «Ժողովուրդը չէ Սահմանադրության համար, այլ Սահմանադրությունն է ժողովրդի համար»,- ապա հավելեց. «Մենք այստեղ խնդիր իրավական առումով խնդիր չունենք: Հակառակ պարագայում խնդիր կունենայինք՝ իրավական, տրամաբանական, ժողովրդավարական և բարոյական առումով, եթե այս կերպ չշարունակեինք և լիներ հակառակ գործընթացը»,-նշեց պատգամավորը:
19:00 - 11 փետրվարի, 2020