armenpress.am: ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը։
Նախագիծը հեղինակել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը։
Ըստ պատգամավորի` նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ-ում առցանց կամ շրջիկ վաճառքների իրականացման և շրջիկ ծառայությունների մատուցման խոչընդոտների վերացմամբ:
Ակնկալվում է, որ կարգավորումը կբացառի առցանց վաճառք իրականացնող կազմակերպությունների ռիսկերը, կվերացնի շրջիկ առևտրի իրականացման և ծառայությունների մատուցման պարագայում ՀԴՄ-ի կիրառման խոչընդոտը, կխթանի առցանց առևտուրը և նոր բիզնեսի տեսակների աճը:
Օրենքի նախագիծն ընդունվեց է 112 «կողմ» և 2 «դեմ» ձայներով։
comment.count (0)