#armVote

2021 թվականի հունիսի 20-ին Հայաստանում կանխատեսվում են խորհրդարանական արտահերթ ընտրություններ: 

2021 թվականի մարտի 18-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ այս որոշումը կայացվել է ՀՀ նախագահի, «Իմ քայլը» խմբակցության, «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի ու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ քննարկումներից հետո։

ՀՀ Սահմանադրությունը սահմանում է, որ խորհրդարանական արտահերթ ընտրություններ անցկացնելու համար Ազգային ժողովը պետք է արձակվի, դրա համար վարչապետը պետք է հրաժարական ներկայացնի, որից հետո 2 շաբաթում 2 անգամ անընդմեջ չընտրվի նոր վարչապետ, այնուհետեւ ոչ շուտ, քան 30 եւ ոչ ուշ, քան 45 օր հետո նշանակվեն նոր ընտրություններ։

Այս գործընթացի համար վարչապետը հրաժարական է ներկայացրել 2021 թվականի ապրիլի 25-ին, եւ արդեն մեկ անգամ չի ընտրվել։ Վարչապետի ընտրության հարցով հաջորդ նիստը կգումարվի մայիսի 10-ին։

Քաղաքական մի շարք ուժեր կարեւորում են նախքան ընտրությունները Ընտրական օրենսգրքի փոփոխությունների ընդունումը։ Խորհրդարանական մեծամասնությունը հայտարարել էր, որ Օրենսգրքում փոփոխություններ անելու որոշում ունեն, դրանցից որոշներն արդեն ընդունվել են, մասնավորապես, ռեյտինգային ընտրակարգը վերացվել է։ ԸՕ փոփոխությունների մեծ փաթեթը դեռեւս ընդունված չէ։

Կարող եք կատարել նվիրատվություն հետևյալ հղումով՝

Նվիրաբերել
Ընտրողներից մեկը պարզել է, որ իր հասցեում մահացած մարդ է գրանցված

Ընտրողներից մեկը պարզել է, որ իր հասցեում մահացած մարդ է գրանցված

Նոր Նորքի Բաղյան 2, նրբանցք 14 հասցեում բնակվող Դ․ Մ․-ն մի քանի օր առաջ ծանուցում է ստացել ոմն Միդուշա Ղևոնդի Կուրղինյանի անունով։ Ծանուցմամբ Միդուշա Կուրղինյանը տեղեկացվել է, որ սեպտեմբերի 17-ին ընտրելու է 2/03 տեղամասում։ Դ․ Մ․-ի ստացած ծանուցումը Ծանուցումը Դ․ Մ․-ին զարմացրել է, քանի որ նա չի ճանաչում նշված անձին։ Այսօր Դ․ Մ․-ն ընտրատեղամաս է եկել ծանուցումը ձեռքին և հանձնաժողովի անդամներից հետաքրքրվել, թե ինչպես կարող էր այսպիսի ծանուցում գալ իրենց հասցեով։ Հանձնաժողովի անդամներից մեկը նրան ուղղորդել է Անձնագրային և վիզաների վարչություն։ ԿԸՀ կայքում երևում է, որ Կուրղինյանը գրանցված է նշված հասցեում Մեզ հետ հեռախոսազրույցի ընթացքում Դ․ Մ․-ն պատմում է՝ Անձնագրային և վիզաների վարչություն այցելության ժամանակ ինքը պարզել է, որ 1936 թ․ ծնված Միդուշա Կուրղինյանը մահացած է, և հայտնի չէ՝ ինչպես է գրանցվել իրենց հասցեում։ Քաղաքացու խոսքով Անձնագրային և վիզաների վարչությունից ասել են, որ սա գուցե տեխնիկական խնդիր է, և առաջարկել են մահացած անձին գրանցումից հանելու համար օնլայն գրանցվել ու սպասել հերթին։ Դ․ Մ․-ն գրանցվել է․ նրա հերթը կհասնի հոկտեմբերին։   Գլխավոր լուսանկարում՝ 2/03 ընտրատեղամասը Ջուլիետտա Հովհաննիսյան
18:51 - 17 սեպտեմբերի, 2023
Նման պնդումը հիմնազուրկ է․ ԿԸՀ-ն՝ տեղամասերում ուղղորդում կատարելու վերաբերյալ լուրերի մասին

Նման պնդումը հիմնազուրկ է․ ԿԸՀ-ն՝ տեղամասերում ուղղորդում կատարելու վերաբերյալ լուրերի մասին

ԿԸՀ-ն տեղեկացնում է, որ լրատվամիջոցներով տարածվում է լուսանկար և նշվում է, որ տեղամասերում կատարվում է ուղղորդում։ «Նման պնդումը հիմնազուրկ է և պայմանավորված՝ օրենսդրության չիմացությամբ։ Նշվածի վերաբերյալ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն իրազեկում է, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2017 թվականի հունվարի 11-ի թիվ 7-Ն որոշմամբ սահմանված է տեղամասային ընտրական հանձնաժողովում վիճակահանությունների անցկացման կարգը, որի 3-րդ կետով սահմանվում է, թե որ գործառույթներն են բաշխվում հանձնաժողովի անդամների միջև՝ նշելով, որ պատրաստվում են իրարից չտարբերվող թերթիկներ, որոնցից՝ «1) մեկի վրա նշում է «ցուցակ-1», իսկ ընտրական տեղամասում 1200-ից ավել ընտրողի դեպքում՝ հաջորդ թերթիկի վրա` «ցուցակ-2» բառերը, 2) մեկի վրա նշում է «քվեաթերթիկ-1», իսկ ընտրական տեղամասում 1200-ից ավել ընտրողի դեպքում՝ հաջորդ թերթիկի վրա` «քվեաթերթիկ-2» բառերը: Ստացիոնար բժշկական հաստատությունում և ձերբակալված անձանց պահելու վայրում շրջիկ արկղի միջոցով քվեարկություն կազմակերպելու դեպքում երկրորդ թերթիկի վրա նշվում է «քվեաթերթիկ և շրջիկ արկղ» բառերը, 3) մեկի վրա նշում է «քվեատուփ» բառը, 4) մեկի վրա նշում է «շրջիկ արկղ» բառերը` ստացիոնար բժշկական հաստատությունում և ձերբակալված անձանց պահելու վայրում շրջիկ արկղի միջոցով քվեարկություն կազմակերպելու դեպքում, եթե ընտրական տեղամասում ընտրողների թիվը չի գերազանցում 1200-ը:»։ Տեղամասային ընտրական հանձնաժողովները հանձնաժողովի անդամների աշխատասեղաններին փակցրել են ցուցանակներ, որոնք նշում են պարունակում համապատասխան գործառույթի վերաբերյալ («ցուցակ-1», «ցուցակ-2», «քվեաթերթիկ-1», «քվեաթերթիկ-2», «քվեատուփ») և որևէ ընտրողի չեն ուղղորդում։ Հարկ է նշել նաև, որ վերը նշված կարգավորումը կիրառվում է արդեն շուրջ 20 տարի», - նշված է հաղորդագրության մեջ։
18:44 - 17 սեպտեմբերի, 2023
Քարոզարշավի ընթացքում Ոստիկանությունում ստացվել է 26 հաղորդում, 8-ը՝ առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող
 |armenpress.am|

Քարոզարշավի ընթացքում Ոստիկանությունում ստացվել է 26 հաղորդում, 8-ը՝ առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող |armenpress.am|

armenpress.am: Երևան քաղաքի ավագանու ընտրությունների ընթացքում պատշաճ հասարակական կարգի պահպանության իրականացման, ինչպես նաև ընտրությունների բնականոն ընթացքն ապահովելու նպատակով ՆԳՆ ոստիկանությունում ձեռնարկվել են մի շարք նախապատրաստական և կազմակերպչական միջոցառումներ: Կենտրոնական ընտրական հանձնաժողովում կայացած ասուլիսի ընթացքում այս մասին հայտնեց Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության շտաբի պետ Արմեն Մկրտչյան: «Ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում ստեղծվել է օպերատիվ շտաբ և ձևավորվել են համապատասխան աշխատանքային խմբեր, այդ թվում՝ տեղեկատվության հավաքման և ամփոփման, ծառայության կազմակերպման, համակարգման և վերահսկման, օպերատիվ արագ արձագանքման, նյութատեխնիկական և այլն: Սահմանվել են նշված խմբերի գործառույթները և գործունեության կարգը: Մշակվել և ոստիկանության ծառայողներին են տրամադրվել ընտրությունների ժամանակ ոստիկանության գործողությունների ուղեցույցներ, որոնցում ամփոփված են հասարակական կարգի պահպանության գործում ներգրավված ոստիկանության ծառայողների հիմնական լիազորությունները, ընտրական հանձնաժողովների հետ փոխգործակցության կարգը, ինչպես նաև ընտրական իրավունքի ոլորտին վերաբերող իրավախախտումները»,- մանրամասնել է Արմեն Մկրտչյանը: Նրա խոսքով՝ ընտրական իրավախախտումների վերաբերյալ ստացվող տեղեկատվությունը սահմանված կարգով ստուգվում է և տրվում համապատասխան ընթացք: Օպերատիվ շտաբն իր առջև դրված խնդիրներն իրականացնելիս սերտորեն համագործակցում է ՀՀ այլ իրավապահ մարմինների, մասնավորապես՝ դատախազության և քննչական կոմիտեի հետ: Օպերատիվ շտաբի կողմից կատարվող աշխատանքների ընթացքում վերլուծվել, քննարկվել և սահմանված կարգով ընթացք են տրվել իրավախախտումների վերաբերյալ ստացված հաղորդումներին: Արմեն Մկրտչյանն ընդգծեց, որ քարոզարշավի ընթացքում՝ օգոստոսի 23-ից մինչև սեպտեմբերի 16-ը, Ոստիկանությունում ստացվել և քննարկվել է ընդհանուր առմամբ 26 հաղորդում, որոնցից 8-ը առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող, իսկ 18-ը՝ ստուգման ենթակա այլ տեղեկություններ: Հանցագործության մասին ստացված բոլոր ութ հաղորդումներն ուղարկվել են ՀՀ Քննչական կոմիտե՝ քրեական վարույթ ձեռնարկելու հարցը քննարկելու համար: Յոթով նախաձեռնվել են քրեական վարույթներ, իսկ մեկով կազմվել է քրեական վարույթ չնախաձեռնելու մասին արձանագրություն, որի օրինականությունը ստուգվել է հսկող դատախազի կողմից: Ստուգման ենթական 19 հաղորդումներից երկուսն առերևույթ հանցագործության և այլ իրավախախտման հատկանիշներ չպարունակելու հիմքով թողնվել է անհետևանք, իսկ 17-ով դեռևս կատարվում են ստուգումներ: «Եթե ներկայացնենք տվյալ հանցագործության վերաբերյալ հաղորդումներն ըստ Քրեական օրենսգրքի, ապա դրանցից չորսը եղել է քարոզչությանը խոչընդոտելու դեպք, երկուսը՝ գույքը ոչնչացնելու կամ վնասելու դեպք, մեկը՝ հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելը կամ հարկադրելը, մեկն էլ ընտրական իրավունքի խոչընդոտման դեպք է եղել: Հաղորդումներից երեքը ստացվել է Մալաթիայի, երկուական՝ Կենտրոնի և Նոր Նորքի, մեկը՝ Շենգավիթի ոստիկանության կողմից սպասարկվող վարչական տարածքներից»,- շեշտեց ՆԳՆ ոստիկանության շտաբի պետը: Վարչական իրավախախտումների վերաբերյալ հաղորդումներ դեռևս չեն ստացվել: Սեպտեմբերի 17-ին ժամը 12:30-ի դրությամբ ստացվել և քննարկվել է ստուգման ենթակա երկու տեղեկություն, որից մեկը երկու մեքենաներով ճանապարհը փակելու, մյուսը՝ մտավոր խնդիրներ ունեցող որդու տվյալները ընտրացուցակում հայտնաբերելու մասին, և երրորդ հաղորդումը ստացվել է անհայտ քաղաքացուց և այն մասին է, որ ընտրական հանձնաժողովի անդամը մարդ է բերում ընտրատեղամաս ընտրության: Նշված բոլոր ահազանգերով կատարվում են ստուգողական աշխատանքներ, որոնց մասին կտեղեկացվի ավելի ուշ:      
18:40 - 17 սեպտեմբերի, 2023
Ժամը 17-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է ընտրողների 21,36 տոկոսը

Ժամը 17-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է ընտրողների 21,36 տոկոսը

Ժամը 17-ի դրությամբ Երևանի ավագանու ընտրություններին մասնակցել է քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների 21, 36 տոկոսը կամ 824 հազար 250 ընտրողներից 176 հազար 27-ը, փոխանցում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ)։ Աջափնյակ վարչական շրջան՝ 20,79 տոկոսը կամ քվեարկելու իրավունք ունեցող 83 հազար 14 քաղաքացիներից ընտրությանը մասնակցել է 17 հազար 261-ը։ Ավան վարչական շրջան՝ 24,01 տոկոսը կամ 39 հազար 30 քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների 9 հազար 373-ը։ Արաբկիր վարչական շրջան՝ 23,62 տոկոսը կամ քվեարկելու իրավունք ունեցող 94 հազար 537 քաղաքացիներից մասնակցել է 22 հազար 334-ը։ Դավթաշեն վարչական շրջան՝ 23,74 տոկոսը կամ քվեարկելու իրավունք ունեցող 33 հազար 484 ընտրողներից 7 հազար 949-ը։ Էրեբունի վարչական շրջան՝ 18, 17 տոկոսը կամ 89 հազար 206 ընտրողներից16 հազար 212-ը։ Կենտրոն վարչական շրջան՝ 23,19 տոկոսը կամ 94 հազար 922 ընտրողներից 22 հազար 15-ը։ Մալաթիա- Սեբաստի վարչական շրջան՝ 19, 22 տոկոսը կամ 106 հազար 317 ընտրողներից 20 հազար 434-ը։ Նոր Նորք վարչական շրջան՝ 22,20 տոկոսը կամ 97 հազար 497 ընտրողներից 21 հազար 648-ը։ Նորք Մարաշ վարչական շրջան՝ 24,16 տոկոսը կամ 10 հազար 667 ընտրողիցներից 2 հազար 577-ը։ Նուբարաշեն վարչական շրջան՝ 18, 52 տոկոսը կամ 8 հազար 65 ընտրողիցներից1494-ը։ Շենգավիթ վարչական շրջան՝ 19, 81 տոկոսը կամ 110 հազար 780 ընտրողներից 21 հազար 945-ը։ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան՝ 22,54 տոկոսը կամ 56 հազար 731 ընտրողներից 12 հազար 785-ը։ 2018 թվականի քվեարկությանը ժամը 17-ին մասնակցել էր ընտրողների 30,72 տոկոսը։
18:28 - 17 սեպտեմբերի, 2023
Ամփոփվել են դատախազության աշխատանքային խմբի տվյալները՝ 14:00-ի դրությամբ
 |1lurer.am|

Ամփոփվել են դատախազության աշխատանքային խմբի տվյալները՝ 14:00-ի դրությամբ |1lurer.am|

1lurer.am: Գլխավոր դատախազության Հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետ Էդգար Արսենյանն այսօր Կենտրոնական ընտրական հանձնաժողովում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ներկայացրել է 2023 թվականի օգոստոսի 23-ից մինչև սեպտեմբերի 15-ն ընկած ժամանակահատվածում և այսօր՝ ժամը 14:00-ի դրությամբ, ՀՀ գլխավոր դատախազի հրամանով ստեղծված Աշխատանքային խմբի իրականացրած աշխատանքները: Էդգար Արսենյանը, մասնավորապես, նշել է. «Նախքան ընտրությունների օրվա՝ ժամը 08:00-ից 14:00-ի դրությամբ իրականացված մշտադիտարկման արդյունքներն ամփոփելը՝ հակիրճ տեղեկություն ներկայացնեմ Երևան քաղաքի ավագանու ընտրություններին ընդառաջ՝ ՀՀ գլխավոր դատախազի հրամանով ստեղծված Աշխատանքային խմբի կողմից իրականացված աշխատանքների մասին: Աշխատանքային խմբի նպատակը՝ առերևույթ ընտրական հանցանքների մասին դիմումները, հաղորդումները, ինչպես նաև ԶԼՄ-ներով կամ սոցիալական ցանցերով արված հրապարակումներն ու ահազանգերը գրանցելը, հաշվառելը, ուսումնասիրելը, ստուգելը, ըստ ենթակայության ուղարկելն ու այդ հաղորդումների քննարկման և դրանց հիման վրա նախաձեռնված քրեական վարույթների նախաքննության նկատմամբ դատախազական հսկողության արդյունավետությունը բարձրացնելն է: Այն դեպքերում, երբ ընտրական գործընթացին առնչվող առերևույթ հանցանքների վերաբերյալ հաղորդումը պարունակել է վերացական, ընդհանուր և անորոշ տեղեկատվություն, ապա ՀՀ գլխավոր դատախազի կողմից աշխատանքային խմբին հանձնարարվել է հետևողական լինել, որպեսզի բոլոր նման հաղորդումներն ուղարկվեն Ոստիկանության համապատասխան տարածքային բաժիններ՝ դրանցով ստուգողական գործողություններ ձեռնարկելու: Այս համատեքստում, Քրեական օրենսգրքի 218-221-րդ և 231-232-րդ հոդվածների վերաբերյալ ստացված դիմումները, բողոքները և հաղորդումներն ուղարկվել են Հակակոռուպցիոն կոմիտեի իրավասու ստորաբաժանում՝ «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքով սահմանված կարգով ստուգելու: Նշված հոդվածները վերաբերում են ընտրակաշառք տալուն և ստանալուն, դրա միջնորդությանը, ընտրության ժամանակ բարեգործության արգելքը խախտելուն, ինչպես նաև կուսակցության օգտին խոշոր չափերով ապօրինի նվիրատվություն ներգրավելուն և կուսակցությանը նվիրատվություն կատարելու՝ օրենքով սահմանված չափը չգերազանցելու արգելքը կամ օրենքով չթույլատրված աղբյուրներից նվիրատվությունների արգելքը խոշոր չափերով շրջանցելուն: Այն դեպքերում, երբ հաղորդումն ի սկզբանե բովանդակել է հանցագործության վերաբերյալ բավարար տեղեկատվություն կամ այդ տեղեկությունը ձեռք է բերվել հաղորդման հիման վրա ձեռնարկված ստուգողական գործողությունների արդյունքում, քրեական վարույթ նախաձեռնելու հարցը լուծելու նպատակով՝ հաղորդումն անհապաղ վերահասցեագրվել է իրավասու քննչական մարմին: Գլխավոր դատախազի կողմից հանձարարվել է նաև քրեական վարույթ նախաձեռնելուց հետո նախաքննության շրջանակներում ապահովել ամբողջ ծավալով գործի հանգամանքներից բխող ապացուցողական և վարութային այլ գործողությունների կատարումը՝ անհապաղ: Նախընտրական քարոզչության ընթացքում, այսինքն՝ 2023 թվականի օգոստոսի 23-ից մինչև սեպտեմբերի 15-ն ընկած ժամանակահատվածում, աշխատանքային խումբը փաստացի ուսումնասիրել է 17 հրապարակում, ահազանգ, առերևույթ հանցանքի մասին հաղորդում՝ 17 դեպքի վերաբերյալ: Ստացված առերևույթ հանցանքի մասին հաղորդումների հիման վրա նախաձեռնվել է 6 քրեական վարույթ, որից`  4-ը՝ նախընտրական քարոզչություն կատարելուն կամ քարոզչություն կատարելուց հրաժարվելուն հարկադրելու կամ նախընտրական քարոզչություն կատարելուն այլ կերպ խոչընդոտելու դեպքերի առթիվ:  1-ը՝ անձի կամ նրա մերձավոր ազգականի կամ մերձավորի նկատմամբ բռնություն գործադրելու, գույքը ոչնչացնելու, վնասելու կամ վերցնելու սպառնալիքով կամ շանտաժի միջոցով, ինչպես նաև հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելու եղանակով օրինական կամ անօրինական հավաքին մասնակցելուն հարկադրելու փաստի առթիվ:  1-ը՝ ընտրական իրավունքի իրականացումը, ընտրական հանձնաժողովների աշխատանքներին կամ ընտրությանը մասնակցող անձանց իրավունքների կամ պարտականությունների իրականացումը խոչընդոտելու դեպքի առթիվ: Ստացված առերևույթ հանցանքի մասին հաղորդումներից 1-ը քրեական վարույթ նախաձեռնելու հարցը լուծելու նպատակով ուղարկվել է նախաքննական մարմին` ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչություն: 1 հաղորդում վերաբերել է ընտրական պաստառների տեղադրման ծառայության համար վճարներ ստանալուն, սակայն դրանք չտեղադրելուն: Ստացված առերևույթ հանցանքի մասին ընտրության ժամանակ բարեգործության արգելքը խախտելու վերաբերյալ 1 հաղորդման հիման վրա քրեական վարույթ նախաձեռնելու մասին արձանագրություն չի կազմվել: Ստացված ահազանգերից, դիմումներից, հաղորդումներից 7-ն ուղարկվել են Ոստիկանության համապատասխան տարածքային բաժիններ՝ դրանցում նշված տեղեկությունների կապակցությամբ ստուգողական գործողություններ կատարելու նպատակով: Վերոնշյալ 7 դեպքերից՝   5 դեպք վերաբերել է անձի կամ նրա մերձավոր ազգականի կամ մերձավորի նկատմամբ բռնություն գործադրելու, գույքը ոչնչացնելու, վնասելու կամ վերցնելու սպառնալիքով կամ շանտաժի միջոցով, ինչպես նաև հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելու եղանակով օրինական կամ անօրինական հավաքին մասնակցելուն հարկադրելուն,  1 դեպք վերաբերել է կուսակցության կողմից ընտրության ժամանակ բարեգործության արգելքը խախտելուն,  1 դեպք վերաբերել է ընտրողների ցուցակները կազմելու, դրանք քաղաքացիներին կամ կուսակցություններին տրամադրելու կամ հրապարակելու կարգը խախտելուն: Բացի այդ, 2 հաղորդում, որոնք վերաբերել են ընտրության ժամանակ բարեգործության արգելքը խախտելուն, համապատասխան օպերատիվ-հետախուզական միջոցառումներով ստուգելու նպատակով ուղարկվել է Հակակոռուպցիոն կոմիտե: Աշխատանքային խմբի կողմից այսօր՝ ժամը 14:00-ի դրությամբ, ուսումնասիրվել է հրապարակում, ահազանգ, առերևույթ հանցանքի մասին հաղորդում պարունակող՝ 4 դեպք: Ստացված առերևույթ հանցանքի մասին հաղորդումներից 2-ը՝ քրեական վարույթ նախաձեռնելու հարցը լուծելու նպատակով, ուղարկվել են նախաքննական մարմին` Քննչական կոմիտեի իրավասու ստորաբաժանումներ: Դրանցից մեկը վերաբերել է մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելուն, մյուսը՝ այլ իրավախախտման: Ստացված 4 ահազանգներից, դիմումներից, հաղորդումներից 2-ն ուղարկվել է Ոստիկանության իրավասու ստորաբաժանումներ՝ դրանցում նշված տեղեկությունների կապակցությամբ ստուգողական գործողություններ կատարելու նպատակով: Դրանք վերաբերում են հավաքին մասնակցելուն հարկադրելուն»:
17:27 - 17 սեպտեմբերի, 2023
Իշխանական վերնախավը եւ Ավինյանը ծառայե՞լ են բանակում, եթե ոչ, ինչո՞ւ չեն ծառայել. Մարության
 |news.am|

Իշխանական վերնախավը եւ Ավինյանը ծառայե՞լ են բանակում, եթե ոչ, ինչո՞ւ չեն ծառայել. Մարության |news.am|

news.am: Ես ծառայել եմ ՀՀ բանակում, բայց ինձ հետաքրքրիր է, օրինակ՝ իշխանական թեկնածուն, էլ չեմ ասում ամբողջ իշխանության վերնախավը, ծառայե՞լ են ՀՀ բանակում, իրենք գիտե՞ն դա ինչ է, թե՞ ոչ. եթե չեն ծառայել, ապա ինչո՞ւ. առողջության հետ կապված խնդի՞ր ունեն, բայց նայում ենք, լավ էլ առույգ թռվռում են: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 17-ին, Երեւանի ավագանու ընտրություններին լրագրողների հետ զրույցում ասաց Երեւանի նախկին քաղաքապետ, «Ազգային առաջընթաց» կուսակցության կողմից քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը: Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե Մարությանն իրեն թիկունքից հարվածել է, Մարությանն արձագանքեց. «Թիկունքից հարվածելը կլիներ այն, եթե ես դուրս գայի այդ ժամանակահատվածում թե՛ պաշտոնից, թե՛ կուսակցությունից եւ հայտարարեի դրա մասին բոլորին, սակայն ես ներքին կարգով միայն մեկ հոգու՝ Սուրեն Պապիկյանին ուղղակի հայտնել եմ, որ այլեւս մեր ճանապարհները չեն կարող լինել իրար հետ, սա ուղղակի սկզբունքային խնդիրների համար է, եւ ես ոչ մի դեպքում սրա մասին ոչ մեկին չեմ ասելու եւ կհայտարարեք այդ մասին դուք երբ ձեզ հարմար կլինի, երբ էլ վտանգավոր չի, ամեն հարնդարտվել է եւ հանգիստ է: Անգամ ունենալով սկզբունքային եւ լուրջ տարաձայնություններ ՔՊ-ի վերնախավի հետ եւ այդ քայլին դիմել եմ միայն նրա համար, որպեսզի ապահովեմ իրենց անվտանգությունը»: Մարությանը շեշտեց, որ իր որոշումը եղել է մինչեւ պատերազմը, եւ պատերազմն ուղղակի հետաձգել է այդ որոշման կատարումը: Անդրադառնալով Փաշինյանի այն խոսքին, որ Մարությանը չի նայել իր աչքերի ու չի հայտնել խնդիրների մասին, Մարությանն ասաց. «Ինձ համար շատ զարմանալի է եւ ինչ-որ տեղ նաեւ անընդունելի է, որ հեղափոխական թիմի անդամները մյուս օրվանից սկսում են ստանալ ահռելի մեծ պարգեւավճարներ այն դեպքում, երբ մենք 2018-ին հայտարարում էինք, որ առաջինը ժողովրդի վիճակը պետք է բարելավվի, մեկ էլ չգիտես՝ ոնց մյուս օրվանից բարելավվում է հեղափոխականների իրավիճակը, բայց ժողովրդի վիճակը նույնն է մնացել»: Հարցին, թե քաղաքապետ եղած ժամանակ ի՞նչ զանգեր է ինքը եղել, Մարությանն ասաց՝ բազմաթիվ. «Իմ կողմից արձանագրվել է, որ զանգերը իմ սկզբունքներից այն կողմ է, ես այդ ամեն կանխել եմ»:
17:16 - 17 սեպտեմբերի, 2023
Զեյնալյանը բոլորին կոչ է արել մասնակցել ընտրությանը
 |1lurer.am|

Զեյնալյանը բոլորին կոչ է արել մասնակցել ընտրությանը |1lurer.am|

1lurer.am: «Հանրապետություն» կուսակցության քաղաքապետի թեկնածուն ընտրությանը մասնակցել է 4/30 տեղամասում: Արտակ Զեյնալյանը կոչ է արել բոլորին մասնակցել ընտրություններին՝ հավաստելու հավատարմությունը Հայաստանի պետականությանը և Երևան համայնքին: Ես քվեարկել եմ, որպեսզի Երևանը լինի կոկիկ, գեղեցիկ, կազմակերպված, ուրախ, երջանիկ մարդկանց քաղաք, ես քվեարկել եմ, որպեսզի Հայաստանը լինի անկախ, ինքիշխան, և տարածքային ամբողջականությունը վերականգվի, և ունենա բարձր վարկանիշ միջազգային տարածաշրջանում և աշխարհում. քվեարկել եմ սրա օգտին: Մենք կոալիցիա չենք կազմի այն քաղաքական ուժերի հետ, որոնք մտել են պայքարի մեջ որպես 5-րդ շարասյուն, որոնք մտել են պայքարի մեջ ավագանիում ներկայացված լինելու և ներկայացնելու կրեմլյան շահերը, մենք այդ ուժերի հետ կոալիցիա չենք ձևավորի:
16:57 - 17 սեպտեմբերի, 2023
ՄԻՊ գրասենյակը ժամը 16։00-ի դրությամբ ընտրություններին վերաբերող 56 զանգ է ստացել

ՄԻՊ գրասենյակը ժամը 16։00-ի դրությամբ ընտրություններին վերաբերող 56 զանգ է ստացել

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի թեժ գծին Երևանի ավագանու ընտրության օրը՝ սեպտեմբերի 17-ին, ժամը 15:00-ի դրությամբ ստացվել է ընտրական գործընթացին վերաբերող 56 հեռախոսազանգ:  Խնդիրներից 16-ը Պաշտպանի աջակցությամբ ստացել է դրական լուծում։ Այս մասին հայտնում են ՄԻՊ գրասենյակից: Պաշտպանի հրամանով ստեղծված աշխատանքային խումբը նշված ժամանակահատվածում ուսումնասիրել է նաև լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում զետեղված շուրջ 800 հրապարակում։ Աշխատանքային խմբի կողմից վեր հանված խնդիրները հիմնականում վերաբերել են տեղամասային կենտրոնների վերաբերյալ ծանուցված չլինելուն, այլ հասցեում հաշվառում ունենալուն, սակայն  ընտրության օրն իրենց նախընտրած վայրում ընտրական իրավունքն իրացնելու խնդրին, անձնագիր չունենալու, դրա վավերականության ժամկետը լրացած լինելու պարագայում այլ փաստաթղթով ընտրություններին մասնակցելու հնարավորությանը, կացության կարգավիճակ ունենալու դեպքում ընտրացուցակներում տվյալների բացակայության պատճառով ընտրական իրավունքն իրացնել չկարողանալուն, տեղամասային ընտրական կենտրոններ ինքնուրույն ներկայանալու հնարավորություն չունեցող (անկողնային հիվանդ, ինքնուրույն տեղաշարժվելու խնդիր ունեցող) անձանց ընտրական իրավունքի իրացմանը, Երևանում 6 ամսից պակաս հաշվառում չունենալու դեպքում ընտրություններին մասնակցելու հնարավորությունից զրկված լինելուն, քվեարկության կարգին և ընտրատեղամասի մատչելիությանը։ Մշտադիտարկման արդյունքում արձանագրվել են նաև ընտրողների ուղղորդումների, տեղամասերում կողմնակի անձանց ներկայության, քվեախցիկների պատշաճ կահավորման, նույնականացման սարքերի տեխնիկական վիճակի հետ կապված առերևույթ խնդիրներ: Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը հատուկ ուշադրությամբ ուսումնասիրում է լրագրողների և դիտորդների աշխատանքի հնարավոր խոչընդոտների վերաբերյալ տեղեկատվությունը, վերջիններիս գործունեությանը խոչընդոտելու առերևույթ դեպքերը։ Հիշեցնենք, որ Պաշտպանի աշխատակազմն այսօր աշխատում է արտակարգ ռեժիմով, քաղաքացիներին տրամադրվում է իրավական խորհրդատվություն, իսկ անհրաժեշտության դեպքում իրականացվում է արագ արձագանքում: Ընտրական իրավունքների իրացմանն առնչվող բողոքները Պաշտպանին կարելի է ուղղել 116 և (096) 116100 թեժ գիծ հեռախոսահամարներով կամ այցելելով աշխատակազմ՝ ք. Երևան, Պուշկինի փող., 56ա շենք հասցեով:
16:36 - 17 սեպտեմբերի, 2023
«Անկախ դիտորդ» ներկայացնում է առաքելության իրավաբանների և շրջիկ խմբերի կողմից արձանագրված միջադեպերը

«Անկախ դիտորդ» ներկայացնում է առաքելության իրավաբանների և շրջիկ խմբերի կողմից արձանագրված միջադեպերը

«Անկախ դիտորդ» դիտորդական առաքելությունը 2023 թ. սեպտեմբերի 17-ի առավոտյան 7:00-ից սկսած դիտարկում է Երևան քաղաքի ավագանու ընտրությունները 60 շրջիկ խմբերի կազմով, որոնք շրջայցեր են իրականացնում բոլոր 475 տեղամասերում: «Անկախ դիտորդ» դիտորդական առաքելությունը ներկայացնում է 105 տեղամասերում 07:00-08:00 ժամանակահատվածի վիճակագրական արդյունքները և մինչև ժամը 12:00-ն առաքելության իրավաբանների և շրջիկ խմբերի կողմից արձանագրված միջադեպերը: Հանձնաժողովի նիստի ընթացքում դիտարկված  *105 տեղամասերից 4-ում հանձնաժողովի նիստը մեկնարկել է նախատեսվածից առնվազն 20 րոպե ուշ։  * Մեկ դեպքում չի ներկայացել հանձնաժողովի նախագահը։ Դիտարկված 267 տեղամասային կենտրոններից  * 4-ում քվեարկության սենյակը գտնվել է նկուղում,  * 34 դեպքում՝ 2-րդ հարկում: Հանձնաժողովի նիստի ընթացքում դիտարկված տեղամասերից  * միայն 5-ում ներկայացված չեն եղել առաջադրվող ուժերից որևէ մեկի վստահված անձինք,  *ևս 19-ում եղել են միայն մեկ ուժը ներկայացնող վստահված անձինք, որոնցից 11-ը «Ապրելու երկիր» կուսակցությունից, 6-ը՝ «Քաղաքացիական պայմանագրից» և 1-ական՝ «Ազգային առաջընթաց» և «Հանրային ձայն» կուսակցություններից։ Մինչև ժամը 12:00-ն շրջիկ խմբերը դիտարկել էին ընդհանուր առմամբ 138  տեղամասերի շենքերը (տեղամասային կենտրոնները)։  * Դրանցից 38-ում կա թեքահարթակ, սակայն հարմար չէ սայլակով տեղաշարժման համար։  * Քվեարկության տարածքն անբավարար է գնահատվել տեղամասային կենտրոններից 7-ում։  * 19 քվեասենյակում լուսավորությունն անբավարար է: * 28-ում Բրալյան կաղապար չի եղել: *16 տեղամասում քվեախցիկների դասավորությունը եղել է այնպիսին, որ կարող էր խախտել քվեարկության գաղտնիությունը: Դիտարկման մեկնարկից մինչև ժամը 13:00-ն շրջիկ դիտորդներից ստացվել է տարբեր խախտումների վերաբերյալ 104 ահազանգ, որոնք վերաբերում են 79 տեղամասերի: * Շուրջ 48 դեպքերում խախտումներում ներգրավված են հանձնաժողովի անդամները, ընդ որում՝ 4 դեպքում հանձնաժողովների նախագահները, 21-ում՝ վստահված անձինք, ևս 21-ում՝ այլ ընտրողները:  * 16 դեպքում այդ խախտումները իրականացվում էին ի օգուտ ՔՊ կուսակցությանը, 3 դեպքում՝ «Ապրելու երկրի», 2 դեպքում՝ «Ազգային առաջընթացի», մեկական դեպքերում՝ «Հանրային ձայն», «Ուժը հայրենյաց», «Հանրապետություն», «Լուսավոր Հայաստան», «Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինքի օգտին:  * Մեկ դեպքում դիտորդների գնահատմամբ խախտումը կատարվում էր ի վնաս ՔՊ կուսակցության: Արձանագրվել է 30 ընթացակարգային խախտում, որոնք վերաբերում են  * քվեարկության խցիկից չօգտագործված քվեաթերթիկներն ամբողջությամբ հանելուն,  * քվեաթերթիկները տրամադրելուց կարգը չբացատրելուն,  * գրանցամատյանում մատիտով գրառումներ անելուն,  * դիտորդների կողմից որևէ փաստաթղթերի ծանոթանալու խոչընդոտման փորձերին,  * տեղեկատվական նյութերի բացակայությանը,  * որոշ դեպքերում գտնվելու իրավունք ունեցող անձանց ժամանակին չգրանցելուն:  Հարկ է նշել, որ խախտումների մասին ահազանգելուց հետո դրանք վերացվում էին, իսկ հաջորդ այցերի ժամանակ նմանատիպ խախտումներ չէին արձանագրվում: Կուտակումներ են արձանագրվել 18 տեղամասերի շրջակայքում, 4 դեպքում դրանք իրականացվում էին ՔՊ վստահված անձանց մասնակցությամբ, ընդ որում՝ որոշ դեպքերում կուտակումները կրել են կրկնվող բնույթ: Ընտրողների ուղղորդման դեպքեր են արձանագրվել 9 տեղամասերում, որոնցից 4-ում այդ դեպքերը պարբերաբար կրկնվել են: Արձանագրված դեպքերից 4-ը իրականացվել են ՔՊ կուսակցության օգտին, արձանագրվել են մեկական դեպքեր «Հանրապետություն», «Ապրելու երկիր», «Լուսավոր Հայաստան» կուսակցությունների, «Մայր Հայաստան» դաշինքի օգտին: Նույն շինությունում գտնվող 9/56-9/57 տեղամասերում ՔՊ վստահված անձը, նրա հայրը, շինության պահակը և անհայտ անձինք ցուցակագրում էին ընտրողներին, ուղղորդում նրանց, ովքեր եկել էին քվեարկության, զանգում նրանց, ովքեր դեռևս չէին եկել։ Դիտորդների կողմից բացահայտվելուց հետո նրանք փորձում էին ներկայացնել, թե իբր աշխատում են ոչ թե ՔՊ-ի օգտին, այլ մեկ այլ կուսակցության, թեև մինչ այդ դիտորդներն արձանագրել էին, որ նշված անձինք հիշեցնում էին ընտրողներին, որ պիտի քվեարկեն 2-րդ համարի օգտին։ 4/45-ում դիտորդներն արձանագրել են, որ հանձնաժողովի նախագահը կապի մեջ է ՔՊ շտաբի հետ, հաղորդակցվում է վստահված անձանց և ընտրողների հետ։  Արձանագրվել է բաց քվեարկության/գաղտնիության բացահայտման 20 դեպք, որից 4-ը պայմանավորված է քվեախցիկի դիրքով։ 4/20 տեղամասում արձանագրվել է դեպք, երբ 2 ընտրող միաժամանակ քվեարկում են մեկ քվեախցիկում, իսկ հանձնաժողովի անդամը քվեախցիկ է մտնում և ցուցումներ տալիս: 
15:53 - 17 սեպտեմբերի, 2023
Ես եկել եմ իմ բալիկների հետ և քվեարկեցի հանուն բոլոր բալիկների ապագայի. Երվանդ Թարվերդյան
 |tert.am|

Ես եկել եմ իմ բալիկների հետ և քվեարկեցի հանուն բոլոր բալիկների ապագայի. Երվանդ Թարվերդյան |tert.am|

tert.am: Ես եկել եմ իմ բալիկների հետ և քվեարկեցի հանուն բոլոր բալիկների ապագայի: Այս մասին քվեարկելուց հետո լրագրողների հետ զրույցում ասել է «Միացյալ Հայաստան» կուսակցության ղեկավար, Երևանի քաղաքապետի թեկնածու Երվանդ Թարվերդյանը: «Հանուն բալիկների, հանուն նրանց համար իսկապես երջանիկ և լավ քաղաք ապահովելու, և այս խորհրդանշական օրը թող Աստծու կամոք իր արդյունքը տա: Եվ թող այսօր մեր պետությունում իսպառ վերանա քաղաքական մոնոպոլիան, որպեսզի բոլորը անգամ ստիպված համախմբված կառուցեն մեր պետությունը»,- ասել է նա: Թարվերդյանը նշեց, որ ավելի քան վստահ է, որ խախտումներ կլինեն այս ընտրություններում: «Մեր ժողովուրդի մեջ կան մի շարք անձնավորություններ, որոնց հիմնական առաքելությունը ծառայելն է, նրանց համար էական չէ, թե ում են ծառայում, մի օր հանրապետականներին մի օր գործող իշխանություններին, նրանք սովոր են կռացած ման գալ»,- ասել է նա: Նա հավելեց, որ իր նպատակը քաղաքացու վստահություն ստանալն է, այլ ոչ թե մյուսներին խաղթելը:
15:39 - 17 սեպտեմբերի, 2023
Քվեարկել եմ հանուն պայքարի օրակարգի․ քաղաքապետի թեկնածու Սուրեն Պետրոսյան
 |armenpress.am|

Քվեարկել եմ հանուն պայքարի օրակարգի․ քաղաքապետի թեկնածու Սուրեն Պետրոսյան |armenpress.am|

armenpress.am: «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության քաղաքապետի թեկնածու Սուրեն Պետրոսյանը Երևանի ավագանու ընտրություններում քվեարկել է հանուն պայքարի օրակարգի։  Քվեարկությունից հետո լրագրողների հետ զրույցում Պետրոսյանը վստահություն հայտնեց, որ «պայքարի օրակարգը կյանքի կոչելը ստացվելու է»։  Նա դժվարացավ հստակ պատճառ նշել, թե ինչով է պայմանավորված ընտրողների պասիվությունը քվեարկությանը մասնակցելու առումով։ Նրա կարծիքով՝ հիմնական պատճառ կարող է լինել մարդկանց հիասթափությունը և անվստահությունը ընտրական գործընթացների նկատմամբ։ «Այս ընտրությունները շատ կարևոր են։ Սրանք պարզապես քաղաքային ընտրություններ չեն, սրանք քաղաքական ընտրություններ են խորքային առումով։ Նույնիսկ հիմա արդեն սկսվել են խորքային փոփոխություններ, որոնք չեն կարող կանգնել»,- ասաց նա։
15:30 - 17 սեպտեմբերի, 2023
Քվեարկությանը մասնակից օտարերկրացին բողոքել է, որ չի կարողանում ընթերցել հայերեն քվեաթերթիկը
 |armenpress.am|

Քվեարկությանը մասնակից օտարերկրացին բողոքել է, որ չի կարողանում ընթերցել հայերեն քվեաթերթիկը |armenpress.am|

armenpress.am: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ Ժիրայր Կարապետյանը ներկայացրել է մինչև ժամը 14:00-ն Հանձնաժողովի իրավիճակային վերլուծության կենտրոնի ստացած ահազանգերի վերաբերյալ տեղեկատվությունը։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովում կայացած ասուլիսի ընթացքում նա հայտնեց, որ քաղաքացիների դժգոհությունների մեծ մասը կապված է ընտրողների՝ ծանուցում չստանալու հանգամանքով: «Բացը լրացվում է ԿԸՀ աշխատակիցների կողմից ընտրողներին տրամադրված տեղեկատվությամբ իրենց տեղամասերի համարների և գտնվելու վայրերի վերաբերյալ: Հարցը փորձում ենք կարգավորել նաև այլ տեղեկատվական եղանակով՝ ԿԸՀ կայքի միջոցով, որտեղ քաղաքացիները հնարավորություն ունեն գտնել իրենց տեղամասերը: Կայքը մշտապես գործում է»,- նշեց նա: Ստացվել է նաև տեղեկատվություն տեղամասում գտնվելու իրավունք չունեցող անձանց կողմից տեղամասում լինելու վերաբերյալ: Տեղեկատվությունն ուսումնասիրվել է, որի արդյունքում պարզվել է, որ միջազգային գործընկերները՝ այցելուները կամ միջազգային դիտորդները, տեղամասային կենտրոն են ներկայացել Ընտրական օրենսգրքով սահմանված թարգմանչի ուղեկցությամբ, և որևէ խնդիր այդ առումով չի եղել, սակայն, հաշվի առնելով տեղական դիտորդների արձագանքը և  փաստը որպես իրավախախտում կամ խախտում ներկայացնելը, ԿԸՀ-ն հանդես է եկել հայտարարությամբ և պարզաբանել է, որ ԿԸՀ-ն թարգմանչի վկայականի ձև չի սահմանել և թարգմանիչներին վկայականներ չի տրամադրել: Վերջիններս հանձնաժողովի նիստերին, ինչպես նաև քվեարկության ընթացքում քվեարկության սենյակում ներկա գտնվելու համար վկայական կրելու պարտականություն չունեն։ Դրանով խնդիրը լուծվել է: «Ստացվել է ահազանգ այն մասին, որ ընտրողներից պահանջում են հրապարակել, թե ում օգտին են իրենք քվերակել: Չի թույլատրվում ընտրողին պարտադրել որևէ եղանակով հրապարակել իր քվեարկությունը, ավելին՝ քվեարկության արդյունքը հայտնելուն հարկադրելը կարող է առաջացնել քրեական պատասխանատվություն: Պետք է զերծ մնալ նման վարքագիծ դրսևորելուց: Էական չէ, թե ԶԼՄ-ների կամ որևէ հարցում իրականացնող կազմակերպությունների կողմից է դա արվում:  Արձանագրել ենք ևս մեկ խնդիր: Ընտրողը ներկայացել է նոր ստացած անձնագրով:  Քանի որ ցուցակները ԿԸՀ-ում երկու մասի են բաժանվում՝ էլեկտրոնային և թղթային, իսկ էլեկտրոնային ցուցակները ներբեռնված են անձը հաստատող այն փաստաթղթով, որը գոյություն է ունեցել ներբեռնման պահին, ապա ավելի ուշ տրամադրված փաստաթուղթը, բնականաբար, կայքում չի կարող լինել, հետևաբար սարքը չի կարող ճանաչել նոր փաստաթուղթը: Բայց դա չի նշանակում, որ ընտրողը պետք է զրկվի իր իրավունքից: Խնդիրը կարգավորվել է, քանի որ կրում է տեխնիկական բնույթ: Բոլոր դեպքերում ընտրողները քվեարկությանը մասնակցելու հնարավորություն ունեցել են»,- մանրամասնեց Կարապետյանը: Եվս մեկ ահազանգ է հնչել հայերենին չտիրապետող օտարերկրացիներից: Պատճառաբանությունն այն է, որ քվեաթերթիկը տպագրված է հայերեն, ու, թեև իրենք ընտրելու իրավունք ունեն, բայցևայնպես չեն կարողանում հայերեն կարդալ և ծանոթանալ ընտրաթերթիկին: ԿԸՀ-ն ընտրական հանձնաժողովներին հանձնարարել է հայերենին չտիրապետող ընտրողների համար հերթականությամբ ընթերցել բոլոր կուսակցությունների և մեկ դաշինքի անվանումները ու նաև քվեաթերթիկներում առաջին երեք համարների թեկնածուների անունները: Օտարերկրյա քաղաքացիներին առաջարկվել է հիշել համարը և, քվեաթերթիկն ընտրելիս, առաջնորդվել համարով և համապատասխան համարի քվեաթերթիկը դնել ծրարի մեջ:    
15:17 - 17 սեպտեմբերի, 2023
Երևանի քաղաքապետի խորհրդական Սաշա Կատվալյանը շրջում է ընտրատեղամասերով |hetq.am|

Երևանի քաղաքապետի խորհրդական Սաշա Կատվալյանը շրջում է ընտրատեղամասերով |hetq.am|

hetq.am:   Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի նախկին ղեկավար, Երևանի քաղաքապետի խորհրդական Սաշա Կատվալյանը շրջում է ընտրատեղամասերով: Մոտ 13:40-ին Սաշա Կատվալյանը Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի 7/06 (11 դպրոց) տեղամասում էր: Վերջինս, մտնելով տեղամաս, դուրս հանեց ՔՊ մեկ այլ վստահված անձի, ապա ինքը գրանցվեց որպես վստահված անձ: Կատվալյանը փորձում էր ցուցումներ տալ: Խոսում էր արձանագրության մասին՝ նշելով, որ պետք է արձանագրություն կազմվի: Պաշտոնյայի ներկայությունն ընտրատեղամասում լարվածություն առաջացրեց: Կատվալյանը ընտրատեղամասում մնաց մի քանի րոպե: «Հանրային ձայն» կուսակցության վստահված անձը «Հետք»-ի հետ զրույցում նշում է, որ Կատվալյանն ասում էր, թե մատյանը նկարել չի կարելի: Հանձնաժողովի ՔՊ-ական քարտուղար Սյուզաննա Սարգսյանը «Հետք»-ի հետ զրույցում հերքեց, որ Կատվալյանը խոսել է արձանագրություն կազմելու մասին՝ նշելով, որ գուցե դա դիմացի՝ 7/05 ընտրատեղամասի մասին է: Մեր դիտարկմանը, որ մենք հենց այդ տեղամասում էինք, և Կատվալյանի արձանագրություն կազմելու հանձնարարականն այդ ընտրատեղամասին չէր վերաբերում, քարտուղարը նշեց, որ իրենք արձանագրություն չունեն կազմված:
15:08 - 17 սեպտեմբերի, 2023