Սեյյեդ Էբրահիմ Ռայիսի

«Իրանի ժողովուրդը կանխել է թշնամիների դավադրությունը»․ Ռայիսին անդրադարձել է բողոքի ակցիաներին

«Իրանի ժողովուրդը կանխել է թշնամիների դավադրությունը»․ Ռայիսին անդրադարձել է բողոքի ակցիաներին

Իրանի նախագահ Իբրահիմ Ռայիսին ելույթ է ունեցել երկրի խորհրդարանում և անդրարձել է Իրանում տեղի ունեցող դեպքերին, ակցիաներին։ Այս մասին գրում է Mehr-ը։ Գնահատելով Իրանի ժողովրդին՝ երկրում վերջին անկարգությունների վերաբերյալ խորագետ լինելու համար՝ նա հավելել է, որ «ժողովուրդը կանխել է թշնամիների դավադրությունը» [Իրանում քաոս և վտանգ ստեղծելու հարցում]։ Անդրադառնալով Իսլամական հեղափոխության առաջնորդ այաթոլլա Սեյյեդ Ալի Խամենեիի երկուշաբթի օրվա ելույթին վերջին անկարգությունների վերաբերյալ՝ նախագահ Ռաիսին ասել է, որ վերջին իրադարձությունների վերաբերյալ Խամենեիի համապարփակ վերլուծությունը հասկանալի և օգտակար էր բոլոր խորագետ մարդկանց համար․ «Իրավիճակի և այն մասին, թե ինչու են թշնամիները՝ ԱՄՆ-ը և Սիոնիստական ռեժիմը, դավադրություն ու խռովություն անում մեր երկրի դեմ, նրա վերլուծությունն այն էր, որ մեր երկիրը առաջընթաց է ապրում, և թշնամին չի ցանկանում, որ Իրանը առաջընթաց գրանցի։ Իրանական ազգի նկատմամբ թշնամու զայրույթի պատճառը Ռաիսին համարել է այն, որ չնայած բոլոր պատժամիջոցներին ու սպառնալիքներին՝ երկիրը առաջընթաց է ապրում և ուշադրություն չի դարձնում սահմանված ոչ մի պատժամիջոցի ու խոչընդոտի։ Անդրադառնալով երկրի՝ պատժամիջոցները չեզոքացնելուն ուղղված ջանքերին՝ Իրանի նախագահն ասել է, որ թշնամին բացահայտ ասում է, որ առավելագույն ճնշումը խայտառակ կերպով ձախողվել է։ Հիշեցնենք, որ Իրանում հիջաբը «սխալ կրելու» համար ձերբակալված աղջկա մահից հետո երկրում հակակառավարական ակցիաներ են։
11:10 - 04 հոկտեմբերի, 2022
Իրանի նախագահը հայտարարել է երկրում ընթացող բողոքի ցույցերին կոշտ արձագանքելու մասին
 |tert.am|

Իրանի նախագահը հայտարարել է երկրում ընթացող բողոքի ցույցերին կոշտ արձագանքելու մասին |tert.am|

tert.am: Իրանը պետք է կոշտ արձագանքի բողոքի ցույցերին, որոնք տեղի են ունենում երկրում Մահսա Ամինիի մահից հետո, ով ձերբակալվել էր ոստիկանության կողմից։ Այս մասին, ըստ Reuters-ի, հայտարարել է հանրապետության նախագահ Իբրահիմ Ռաիսին։ Գործակալությունը նշում է, որ երկրում տեղի են ունենում վերջին տարիների ամենամեծ բողոքի ցույցերը։ Ինչպես հայտնի է դարձել, Իրանի ղեկավարը մատնանշել է բողոքը հասարակական կարգի ու անվտանգության խախտումից տարբերելու անհրաժեշտությունը։ Նա երկրում տեղի ունեցող իրադարձություններն անվանել է ապստամբություն։ Այդ կապակցությամբ նա խոստացել է «գործ ունենալ նրանց հետ, ովքեր խաթարում են երկրի անվտանգությանն ու հանգստությանը»։ Տեղական հեռուստաընկերության տվյալներով՝ անկարգությունների ընթացքում զոհվել է առնվազն 41 մարդ։ Նշվում է, որ Իրանի նահանգների մեծ մասում բողոքի ակցիաներ են տեղի ունենում։ Հիշեցնենք, որ գլխաշորը ոչ պատշաճ կրելու համար ոստիկանություն էր տարվեր 22–ամյա Մահսա Ամինիին, որտեղ նա մահացել էր։ Դրանից հետո երկրում սկսվել է զանգվածային բողոքի ակցիաներ։
10:58 - 25 սեպտեմբերի, 2022
Ռաիսին կոչ է անում վճռական քայլեր ձեռնարկել ցուցարարների դեմ
 |azatutyun.am|

Ռաիսին կոչ է անում վճռական քայլեր ձեռնարկել ցուցարարների դեմ |azatutyun.am|

azatutyun.am: «Հարկավոր է վճռական միջոցներ ձեռնարկել այն մարդկանց դեմ, որոնք խաթարում են երկրի անվտանգությունն ու անդորրը»,- IRNA գործակալության փոխանցմամբ` այսօր նման հայտարարությամբ է հանդես եկել Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին՝ մեկնաբանելով երկրի ողջ տարածքով մեկ շարունակվող բողոքի ցույցերն ու դրանց ընթացքում արձանագրվող բռնությունները։ Reuters գործակալության հաղորդմամբ` ցույցերի ընթացքում զոհերի թիվը հասել է 35-ի։ Զոհերի թվում թե բողոքի ակցիաների մասնակիցներ կան, թե անվտանգության ծառայությունների և ոստիկանության աշխատակիցներ։ Բողոքի ակցիաները մեկնարկեցին այն բանից հետո, երբ հայտնի դարձավ գլխաշոր կրելու կանոնները խախտելու համար բերման ենթարկված Մահսա Ամինիի՝ ոստիկանական բաժանմունքում արձանագրված մահվան մասին։ 22-ամյա Մահսա Ամինին անցյալ շաբաթ Թեհրանում կոմայի մեջ է ընկել և մահացել այն բանից հետո, երբ նրան կալանավորել է Իրանի «բարոյական ոստիկանությունը»։ Այս ամենի հետևանքով ցույցեր են բռնկվել երկրի բազմաթիվ շրջաններում, այդ թվում՝ քրդական շրջանում, որտեղից էլ հենց Ամինին էր։ Այսպես կոչված «բարոյական ոստիկանությունն» Իրանում զբաղվում է այն կանանց հարցերով, որոնք խախտում են հագնվելու կաննոնները, հիմնականում չեն կրում հիջաբ։ Իրանական ոստիկանությունը  հայտարարել է, որ կնոջ մահը «դժբախտ դեպք» է, և հերքել է վատ վերաբերմունքի մասին մեղադրանքները:
17:19 - 24 սեպտեմբերի, 2022
Իրանի նախագահն անընդունելի է համարել Հայաստանի և Ադրբեջանի ճանաչված սահմանների ցանկացած հնարավոր փոփոխություն

 |armenpress.am|

Իրանի նախագահն անընդունելի է համարել Հայաստանի և Ադրբեջանի ճանաչված սահմանների ցանկացած հնարավոր փոփոխություն |armenpress.am|

armenpress.am: Իրանի Իսլամական Հանրապետությունը չի հանդուրժի Հայաստանի և Ադրբեջանի ճանաչված սահմանների որևէ փոփոխություն։ Այս մասին Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում ընթացող Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում իր ելույթի ժամանակ հայտարարել է Իրանի նախագահ էբրահիմ Ռայիսին, հայտնում են Իրանի նախագահի աշխատակազմից։  «Կովկասյան տարածաշրջանում խաղաղության, կայունության և անվտանգության հաստատումը շատ կարևոր է Իրանի Իսլամական Հանրապետության համար։ Մենք մշտապես շեշտել ենք, որ անհրաժեշտ է հարգել երկրների տարածքային ամբողջականությունը, ազգային ինքնիշխանությունը և մերժել Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության ճանաչված սահմանների ցանկացած փոփոխություն։ Կողմերը պետք է լուծեն տարաձայնությունները երկխոսության միջոցով և խաղաղ ճանապարհով՝ միջազգային իրավունքի հիման վրա»,- նշել է նախագահ Ռայիսին։ Նա հայտարարել է, որ Իրանը, պաշտպանելով իր ազգային շահերն ու անվտանգությունը՝ հայտնում է իր պատրաստակամությունը՝ օգնելու Հայաստանին և Ադրբեջանին լուծելու իրենց տարաձայնությունները։
15:40 - 16 սեպտեմբերի, 2022
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսիի հետ

Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսիի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսիի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։  Վարչապետը մանրամասներ է փոխանցել Ադրբեջանի զինված ուժերի կողմից Հայաստանի սուվերեն տարածքի ուղղությամբ իրականացվող սադրիչ և ագրեսիվ գործողությունների վերաբերյալ: Էբրահիմ Ռայիսին նշել է, որ Հարավային Կովկասի տարածաշրջանում նոր պատերազմն անընդունելի է և Իրանն ուշադրությամբ հետևում է զարգացումներին: ԻԻՀ նախագահն ընդգծել է, որ տարածաշրջանում բոլոր հակամարտոթյունները պետք է լուծվեն խաղաղ ճանապարհով և պետությունների տարածքային ամբողջականոթյան վերաբերյալ Իրանի դիրքորոշումը հստակ է: Իրանի նախագահը հիշատակել է Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Այաթոլլա Խամենեիի խոսքը, ըստ որի՝ Հայաստանի հետ Իրանի կապը չպետք է վտանգվի, իսկ հաղորդակցության ուղիները պետք է լինեն պետությունների սուվերենության ներքո:  Էբրահիմ Ռայիսին շեշտել է, որ իր երկիրը պատրաստ է աջակցել տարածաշրջանում խաղաղության հաստատմանը՝ հավելելով, որ Հայաստանի անվտանգության հարցը կարևոր է Իրանի համար:
11:52 - 13 սեպտեմբերի, 2022
Ռայիսին հայտարարել է, որ սեպտեմբերին ՄԱԿ-ի ԳԱ-ի հարթակներում Բայդենի հետ չի հանդիպի

 |armenpress.am|

Ռայիսին հայտարարել է, որ սեպտեմբերին ՄԱԿ-ի ԳԱ-ի հարթակներում Բայդենի հետ չի հանդիպի |armenpress.am|

armenpress.am: Իրանի նախագահ էբրահիմ Ռայիսին հայտարարել է, որ չի հանդիպի ԱՄՆ-ի ղեկավար Ջո Բայդեի հետ սեպտեմբերին Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեա (ԳԱ) կատարելիք՝ իր այցի ընթացքում: «Ես արդեն նախորդ նիստերում պատասխան եմ տվել, որ՝ ոչ: Եվ «ոչ» կասեմ մեկ անգամ եւս,- ասել է նա օգոստոսի 29-ին կայացած մամուլի ասուլիսում՝ պատասխանելով հնարավոր հանդիպման մասին հարցին: «Ոչ մի իմաստ չունի մեր հանդիպումը՝ ո՛չ մեր ժողովրդի, ո՛չ մեր ազգային շահերի համար»,- նշել է Ռայիսին։  Օգոստոսի 2-ին Իրանի կառավարության ներկայացուցիչ Ալի Բահադարի Ջահրոմին հայտնել է, որ Իրանի նախագահը սեպտեմբերին Նյու Յորք կմեկնի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային մասնակցելու համար, որը տեղի կունենա սեպտեմբերի 20-26-ը: Անցյալ տարի Ռայիսին հայտարարել էր, որ Նյու Յորք չի ժամանի կորոնավիրուսի հետ կապված իրադրության պատճառով եւ միջոցառմանը հանդես է եկել տեսակապով: Իրանի պատվիրակությունը գլխավորել է երկրի արտաքին գործերի նախարարության ղեկավար Հոսեյն Ամիր Աբդոլահիյանը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
17:35 - 29 օգոստոսի, 2022
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահի հետ

Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսիի հետ։ Այս մասին հայտնում է ՀՀ կառավարությունը։  Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային զարգացումներին և անվտանգային մարտահրավերներին վերաբերող հարցեր։ ՀՀ վարչապետն Իրանի նախագահին մանրամասներ է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային վերջին միջադեպերի վերաբերյալ։ Տարածաշրջանում կայունության և խաղաղության հաստատման համատեքստում Նիկոլ Փաշինյանն ընդգծել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ պայմանավորվածությունների լիարժեք իրականացման կարևորությունը: Իրանի նախագահը, անդրադառնալով վերջին օրերին Հարավային Կովկասում տեղի ունեցող լարված միջադեպերին, հիշատակել է Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Այաթոլլա Խամենեիի՝ վերջերս Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների հետ հանդիպման ժամանակ արված հայտարարությունը առ այն, որ Իրանը զգայուն է Կովկասյան տարածաշրջանում իր սահմանների հարցում և կհակազդի դրանք փոփոխելու ցանկացած փորձի: Կողմերը մտքեր են փոխանակել նաև երկկողմ կապերի շուրջ, ընդգծել դրանց սերտացման կարևորությունը: Նիկոլ Փաշինյանը գոհունակություն է հայտնել հայ-իրանական հարաբերությունների զարգացման կապակցությամբ և նշել, որ Հայաստանը պատրաստակամ է հնարավորինս խթանելու երկու երկրների միջև ապրանքների տարանցումը և զարգացնելու համագործակցությունը ենթակառուցվածքների ոլորտում, այդ թվում՝ ճանապարհային, էներգետիկ և այլ ուղղություններով։Սեյեդ Էբրահիմ Ռայիսին պատմական ու խորն է որակել երկու երկրների փոխհարաբերությունները և ընդգծել հայ-իրանական կայուն տնտեսական համագործակցության մակարդակի բարձրացման անհրաժեշտությունը։
09:36 - 11 օգոստոսի, 2022