Բելառուս

Բելառուսն սկսել է ԱՄՆ-ից նավթի մատակարարումները
 |tert.am|

Բելառուսն սկսել է ԱՄՆ-ից նավթի մատակարարումները |tert.am|

tert.am: Բելառուսը սկսել է ԱՄՆ-ից նավթի մատակարարումները։ Այս մասին հայտնում է «Բելտա» գործակալությունը՝ վկայակոչելով Բելառուսի ԱԳ նախարար Վլադիմիր Մակեյի մեկնաբանությունը: «Գոհունակությամբ հաստատում եմ ԱՄՆ-ից Բելառուս նավթի մատակարարումների մեկնարկի մասին։ Դա հնարավոր է դարձել 2020 թվականի փետրվարի 1-ին ԱՄՆ պետքարտուղար Պոմպեոյի՝ Բելառուսի Հանրապետություն կատարած այցի և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունքում»,-նշել է նախարարը: Նշվում է, որ ամերիկյան նավթի մատակարարումների իրականացումը մատակարարման աղբյուրների դիվերսիֆիկացման և Բելառուսի նավթավերամշակման համալիրի կայուն աշխատանքի ապահովման պետական ռազմավարության մի մասն է: «ԱՄՆ-ի հետ նավթային ոլորտում համագործակցությունը դիտարկում ենք որպես պետության էներգետիկ անվտանգության էական տարր, որպես զգալի ներուժ ունեցող առևտրային և ներդրումային փոխգործակցության կարևոր մաս, ինչպես նաև տնտեսական ոլորտում մեր երկրի ինքնիշխանության ապահովման գործոն»,-նշել Է Մակեյը: Հաղորդվում է նաև, որ Բելառուսի համար 80 հազար տոննա ամերիկյան նավթ տեղափոխող լցանավը Կլայպեդայի նավահանգիստ կժամանի հունիսի սկզբին:
19:38 - 15 մայիսի, 2020
Բելառուսի ընդդիմությունը հայտարարում է, որ չի մասնակցելու նախագահական ընտրություններին |azatutyun.am|

Բելառուսի ընդդիմությունը հայտարարում է, որ չի մասնակցելու նախագահական ընտրություններին |azatutyun.am|

azatutyun.am: Բելառուսում ընդդիմությունը հայտարարել է, թե չի մասնակցի օգոստոսին կայանալիք նախագահական ընտրություններին: «Համաճարակի պայմաններում ընտարշավի անցկացումը խիստ անպատասխանատու և վտանգավոր քայլ է», - հայտարարել է Բելառուսի Ազգային ճակատը՝ փաստելով, որ վարակի տարածման առումով շատ ավելի լավ վիճակում գտնվող մի շարք եվրոպական երկրներ հետաձգել են քվեարկությունը: Նույնն է պնդել նաև ընդդիմադիր «Արդար աշխարհ» կուսակցությունը` նման պայմաններում ընտրությունների անցկացումը որակելով որպես հանցագործություն՝ սեփական ժողովրդի դեմ: Վերջին տվյալներով, Բելառուսում կորոնավիրուսով վարակված է արդեն 23 հազար մարդ, անցած մեկ օրում արձանագրվել է հազար նոր դեպք, մինչ օրս մահացել է 135 մարդ: Չնայած մտահոգիչ այս վիճակագրությանը` նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն արտակարգ դրություն չի հայտարարել, սահմանները չի փակել, դպրոցներն ու մարզական հանդիպումները չի չեղարկել: Ավելի վաղ նա հայտարարել էր, թե պատրաստվում է օգոստոսի 9-ին կայանալիք ընտրություններին: 65-ամյա առաջնորդն այդ պաշտոնը զբաղեցնում է արդեն 25 տարուց ավելի` 1994 թվականից:
13:37 - 12 մայիսի, 2020
Բելառուսում կորոնավիրուսի վարակակիրների թիվը հատել է 22 հազարը
 |shantnews.am|

Բելառուսում կորոնավիրուսի վարակակիրների թիվը հատել է 22 հազարը |shantnews.am|

shantnews.am: Բելառուսում թափ է հավաքում կորոնավիրուսի դեպքերի տարածումը։ Վերջին մեկ օրվա ընթացքում այդ երկրում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 951 նոր դեպք, ինչից հետո վարակման դեպքերի ընդհանուր քանակը հասել է 22 հազար 52-ի։ Այս մասին հայտնում է ռուսական RT կայքը։ Մեկ օրվա ընթացքում այնտեղ կորոնավիրուսային հիվանդության բարդացումներից մահացել է հինգ մարդ։ Մահացածների ընդհանուր թիվը դրանից հետո հասել է 126-ի։ Չնայած այս տվյալներին՝ երկրի նախագահը շարունակում է յուրովի պայքարել կորոնավիրուսի տարածման դեմ։ Բելառուսում մինչև հիմա արտակարգ դրություն չի հայտարարվել, իսկ երկրի իշխանությունները խուսափում են համատարած սահմանափակումներից։ Ավելին, Բելառուսի նախագահը հայտարարել է, որ իրենք չեն հետաձգելու նաև նախագահական ընտրությունները։ Դրանք անցկացվելու են այս ամառվա ընթացքում։
20:02 - 09 մայիսի, 2020
Բելառուսի ու ՌԴ նախագահները քննարկել են մայիսի 9-ի միջոցառումների նախապատրաստական աշխատանքի ընթացքը |armenpress.am|

Բելառուսի ու ՌԴ նախագահները քննարկել են մայիսի 9-ի միջոցառումների նախապատրաստական աշխատանքի ընթացքը |armenpress.am|

armenpress.am: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցի ժամանակ քննարկել են երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր, ինտեգրացիոն կառույցներում համագործացությունը, ինչպես նաև Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 75-ամյակին նվիրված միջոցառումների նախապատրաստական աշխատանքի ընթացքը։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Բելառուսի նախագահի աշխատակազմը։ Հաղորդագրության մեջ նշվում է, որ Լուկաշենկոն ՌԴ նախագահին տեղեկացրել է տոնական շքերթի նախապատրաստական աշխատանքը և Բելառուսում տիրող ընդհանուր իրավիճակի մասին: Մայիսի 3-ին Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել էր, որ Հայրենական մեծ պատերազմում Հաղթանակի 75-ամյակին նվիրված շքերթը զխորը գաղափարական և զգացմունքային նշանակություն ունի Բելառուսի համար, ուստի այն չի կարող չեղարկվել, չնայած որ համաճարակային իրավիճակ է: Նախագահը այլ պետությունների ղեկավարներին հրավիրել է Մինսկ մասնակցելու շքերթին:
21:46 - 05 մայիսի, 2020
Բելառուսը ռուսական նավթը կգնի բարելի դիմաց 4 դոլար արժեքով. հավելավճարներ չեն լինի |armtimes.com|

Բելառուսը ռուսական նավթը կգնի բարելի դիմաց 4 դոլար արժեքով. հավելավճարներ չեն լինի |armtimes.com|

armtimes.com: Ապրիլին Բելառուսը ծրագրում է Ռուսաստանից ստանալ 2 միլիոն տոննա նավթ՝ մեկ բարելի դիմաց մոտ 4 դոլար գնով: Այսօր այդ մասին հայտարարել է Բելառուսի վարչապետ Սերգեյ Ռումասը: «Այսօր ես կարծում եմ, որ «Բելնեվտոքիմ»-ը կավարտի բանակցությունները ռուսաստանյան ընկերությունների հետ ՝ ապրիլ ամսվա ընթացքում նավթի մատակարարման վերաբերյալ», - ավելացրել է նա: БЕЛТА բելառուսական գործակալության փոխանցմամբ, Ռումասը հաստատել է, որ ռուսական նավթային ընկերությունների կողմից առաքումները կլինեն առանց հավելավճարների: «Կառավարության խիստ եւ հետեւողական քաղաքականությունը ՝ առանց հավելավճարների ռուսական նավթ գնելու մասին, պահպանում է մեր կառավարությունը: Այս կոշտ դիրքորոշման արդյունքն այն գինն է, որով մենք ապրիլին ՌԴ-ից կստանանք նավթ ՝ մեկ բարելի դիմաց 4 դոլար արժեքով», - պարզաբանել է Բելառուսի վարչապետը: 2020 թ.-ի հունվարի 1-ից Բելառուսին ռուսական նավթի մատակարարումը գործնականում դադարեցվել է պայմանագրերի բացակայության պատճառով, քանի որ Բելառուսը չի ցանկանում մատակարարներին վճարել հավելյալ գումարներ՝ Ռուսաստանի Դաշնությունում հարկային մանեւրի իրականացման շնորհիվ եւ այն դեպքում, երբ գնում է կատարվում ռուսական հումքի թանկացումների պայմաններում: Ռուսաստանի վառելիքի եւ  էներգետիկ համալիրի Կենտրոնական դիսպետչերական կենտրոնի գործառնական զեկույցի համաձայն, առաջին եռամսյակում ռուսաստանյան ընկերությունները 77 տոկոսով կրճատել են Բելառուսին մատակարարվող նավթը: Մարտին ռուսաստանյան նավթային ընկերությունները Բելառուսին մատակարարեցին 258 հազար տոննա նավթ: Ռուսական կողմի հետ պայմանագրերի բացակայության պատճառով Բելառուսը սկսեց այլընտրանքային նավթի ներկրում Քլայպեդի  եւ Օդեսա նավահանգիստների միջոցով: Մարտին Բելառուսի համար տանկերային նավթի առաքումների ծավալը կազմել է 570 հազար տոննա: Ըստ «Բելնեվտոքիմ» կոնցեռնի, առաջին եռամսյակում բելառուսական վերամշակման գործարաններում նավթի վերամշակման ծավալը կազմել է մոտ 3 միլիոն տոննա: Այս տարվա հենց սկզբին՝ հունվարի 10-ին, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ստորագրել է հրամանագիր, որով այս տարվանից հարկ է սահմանվել նավթի տարանցման համար:  Շարունակությունը՝ armtimes.com-ում։
23:29 - 02 ապրիլի, 2020
Նիդերլանդներից Հայաստան վերադառնալ ցանկացողները կարող են օգտվել Ամստերդամ-Մինսկ-Երևան չվերթից

Նիդերլանդներից Հայաստան վերադառնալ ցանկացողները կարող են օգտվել Ամստերդամ-Մինսկ-Երևան չվերթից

Նիդերլանդներից Հայաստան վերադառնալ ցանկացող քաղաքացիները կարող են օգտվել «Բելավիա» ընկերության՝ մարտի 29-ին նախատեսված Ամստերդամ - Մինսկ - Երևան չվերթից։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Նիդերլանդներում ՀՀ դեսպանությունը։ «Սիրելի հայրենակիցներ, տեղեկացնում ենք, որ Ռուսաստանի կառավարության որոշմամբ մարտի 27-ից արտերկրի հետ բոլոր չվերթները դադարեցվում են, ինչը նշանակում է, որ դադարեցվելու են նաև չվերթները դեպի Ամստերդամ և Երևան։ Հայաստան վերադառնալ ցանկացող քաղաքացիները կարող են օգտվել մարտի 29-ին նախատեսված «Բելավիա» ընկերության Ամստերդամ - Մինսկ - Երևան չվերթից։ Տոմսերը կարող եք ամրագրել ավիաընկերության կայքում ՝ belavia.by ։ Դեսպանությունը կապի մեջ է «Բելավիա» ընկերության ներկայացուցչության հետ և պատրաստ է աջակցել տեղեր ամրագրելու հարցում՝ դրանց առկայության պարագայում»,- նշված է հաղորդագրության մեջ։
14:36 - 26 մարտի, 2020
Առաջիկայում հնարավոր է ստեղծվի վերելակների հայ-բելառուսական արտադրություն |armenpress.am|

Առաջիկայում հնարավոր է ստեղծվի վերելակների հայ-բելառուսական արտադրություն |armenpress.am|

armenpress.am: Հայ-բելառուսական միջկառավարական հանձնաժողովի 14-րդ նիստում բելառուսական կողմն առաջարկել է Հայաստանում ստեղծել վերելակների համատեղ արտադրություն: Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Բելառուսի անտառային տնտեսության նախարար Վիտալի Դրոժժան: «Մենք այսօր առաջարկել ենք Հայաստանի տարածքում ստեղծել վերելակների համատեղ արտադրություն, քանի որ երկրում այս պահին բավականին ակտիվ փոխվում են բարձրահարկ շենքերի վերելակները: Այդ արտադրությունը ստեղծելուց հետո հնարավոր կլիներ նաև ետսերվիսային ծառայություններ մատուցել»,- ասաց Դրոժժան:   Լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն ասաց, որ Հայաստանում վերելակների արտադրությունը կարող է դառնալ առաջնային ուղղություններից մեկը: «Վերելակների արտադրության ստեղծման հնարավորությունը կախված է Երևանի քաղաքապետարանի կողմից համակարգվող բազմաբնակարան շենքերում վերելակային տնտեսության մեծ ծրագրի հետ: Մեր բելառուս գործընկերներին առաջարկել ենք և ներկայացնում ենք բոլոր այն հնարավորությունները, որոնք կքննարկվեն մրցակցային հիմունքներով: Այդ քննարկումները տարբեր ձևաչափերով ընթանում են, և երբ դրա իրականացման հնարավորությունները մրցակցային տեսանկյունից իրագործելի լինեն, ապա մենք կանենք ամեն ինչ, որպեսզի մեր բելառուս գործընկերները Հայաստանում գտնեն աջակցություն իրենց ծրագիրն իրականացնելու համար»,- ընդգծեց ՀՀ էկոնոմիկայի նախարարը:
15:41 - 12 մարտի, 2020
ԵԽ-ի պատգամավորները Բելառուսում են. չեղարկված հանդիպումներ եւ բողոք ԲելԱԷԿ-ի գործարկման դեմ |armtimes.com|

ԵԽ-ի պատգամավորները Բելառուսում են. չեղարկված հանդիպումներ եւ բողոք ԲելԱԷԿ-ի գործարկման դեմ |armtimes.com|

armtimes.com: Եվրոպական խորհրդարանի պատվիրակությունը Բելառուսում է, նախատեսված է, որ երկրում նրանք մնալու էին այս ամբողջ շաբաթվա ընթացքում: ԵԽ-ի անդամները Մինսկ էին մեկնել՝ երկրում տիրող իրավիճակին, համագործակցության հեռանկարներին եւ առկա խնդիրներին ծանոթանալու նպատակով: Այցն առանց սկանդալների չի անցել: Նախ՝ բելառուս պատգամավորների հետ հանդիպումը չեղարկվել է ամենավերջին րոպեին, քանի որ ԵԽ-ն լեգիտիմ չի համարում Բելառուսի խորհրդարանը:  Առանց այս հանդիպման էլ, ԵԽ-ի պատվիրակների օրակարգը բավեկան հագեցած է:  Բելառուսի հետ հարաբերությունների գծով Եվրապառլամենտի պատվիրակության ղեկավարների տեղակալներ Վալդեմար Տոմաշեւսկու (Լիտվա) եւ Կարին Կարլսբրոյի (Շվեդիա), ինչպես նաեւ Բելառուսի հարցով Եվրախորհրդարանի մշտական զեկուցող Պյատրաս Ավստրավիչուսին (Լիտվա), հանդիպումներ ունեցան Բելառուսի իշխանությունների եւ ընդդիմության ներկայացուցիչների, փորձագետների հետ, ինչպես նաեւ վերլուծական կենտրոնների եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, ինչպես նաեւ ուսանողների հետ:  Տարեսկզբին Բելառուսը եւ ԵՄ-ն հսկայական առաջխաղացում ունեցան երկկողմ հարաբերություններում. նրանք ստորագրեցին վիզայի ռեժիմի ազատականացման մասին երկար սպասված եւ մեծ ջանքեր խլած համաձայնագիրը, որոնց շուրջ կողմերը բանակցություններ էին վարել ավելի քան 5 տարի: Այժմ, սակայն, պարզ չէ, թե որն է լինելու բելառուսա-եվրոպական կապերի ամրապնդման հաջորդ քայլը:  Լրագրողների համար ճեպազրույցի ժամանակ Եվրախորհրդարանի պատգամավոր Պյատրա Ավստրավիչուսը ասել է, որ Բելառուսը Արեւելյան գործընկերության բոլոր երկրների մեջ ունի ամենաքիչ զարգացած հարաբերությունները ԵՄ-ի հետ: «Մենք եկել ենք Բելառուս ՝ ավելի շատ տեղեկություններ եւ ապացույցներ ստանալու համար, որ մեր համագործակցությունը կարող է ավելի լավ պտուղներ տալ», - ասել է Ավստրավիչուսը: Շարունակությունը՝ armtimes.com-ում
09:13 - 04 մարտի, 2020
Հայաստանը շահագրգռված Է Բելառուսի հետ համագործակցել բարձր տեխնոլոգիաների ոլորտում |armenpress.am|

Հայաստանը շահագրգռված Է Բելառուսի հետ համագործակցել բարձր տեխնոլոգիաների ոլորտում |armenpress.am|

armenpress.am: Հայաստանը շահագրգռված Է Բելառուսի հետ համագործակցել բարձր տեխնոլոգիաների ոլորտում: Այդ մասին ԲԵԼՏԱ-ի թղթակցին հայտնել Է Բելառուսում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Արմեն Ղեւոնդյանը երկրի Առեւտրաարդյունաբերական պալատում բելառուս գործարարների հետ հանդիպումից առաջ: Դիվանագիտական ներկայացուցչության ղեկավարի տվյալներով՝ 2018 թվականին Հայաստանի եւ Բելառուսի միջեւ ապրանքաշրջանառությունը կազմել Է 50 մլն դոլար՝ աճելով 17 տոկոսով, 2019 թվականին այդ ցուցանիշը հասել Է մոտավորապես 70 մլն դոլարի: «Մեզ հաջողվեց այդ ուղղությամբ առաջ շարժվել երկու երկրների համակարգված աշխատանքի, բիզնես-հանրակցությունների ձեռներեցության շնորհիվ: Ապրանքաշրջանառությունը միատեսակ Է ինչպես արտահանման, այնպես Էլ ներմուծման առումով, այսինքն՝ այն տեղի չի ունեցել մեկ կամ երկու ճյուղերի կամ ուղղությունների կտրուկ առաջ մղվելու հաշվին: Բայց ես հեռու եմ այն մտքից, որ երկկողմ առեւտրում մենք հասել ենք այն մակարդակին, որից հետո կարելի Է ասել, որ դա մեր առավելակետն Է»,-նշել Է դեսպանը: Նա ընդգծել Է, որ Հայաստանը եւ Բելառուսը չեն օգտագործել իրենց բոլոր հնարավորությունները: «Հարկավոր Է հաշվի առնել նաեւ այն, որ Հայաստանի տնտեսությունը եւ Բելառուսի տնտեսությունը Էվոլյուցիոն փոփոխություններ են կրում: Դա առաջին հերթին պայմանավորված Է նրանով, որ կառավարությունները հատուկ ուշադրություն են դարձնում այն թրենդին, որպիսին բարձր տեխնոլոգիաներն են: Դա այն Է, առանց որի դժվար կլիներ պատկերացնել 21-րդ դարի տնտեսությունը: Ես վստահ եմ, որ փոխգործակցության ավանդական ոլորտների կողքին մենք բազմապատիկ աճ կունենանք տեղեկատվական տեխնոլոգիաների ասպարեզում գործակցելիս, իսկ մեր նախաձեռնող ուղեղներն այդ բնագավառում կլուծեն ոչ միայն իրենց համար ակտուալ խնդիրները, այլեւ կհաստատեն ավելի սերտ կոոպերացիոն կապեր»,-ասել Է Արմեն Ղեւոնդյանը: Դեսպանը նաեւ այն կարծիքին Է, որ երկրներին անհրաժեշտ Է ամրապնդել միջտարածաշրջանային համագործակցությունը: «Այն պետք Է ներառի պրակտիկ փոխգործակցության ավելի շատ ոլորտներ: Դա Էլ ավելի բազմազան կդարձնի մեր համագործակցության ուղղությունները եւ դրականորեն կազդի հանրագումարային ցուցանիշների վրա»,-նշել Է Բելառուսում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչության ղեկավարը:
14:37 - 03 մարտի, 2020
Կորոնավիրուսով վարակման առաջին դեպքերն են գրանցվել Բելառուսում եւ Լիտվայում |armenpress.am|

Կորոնավիրուսով վարակման առաջին դեպքերն են գրանցվել Բելառուսում եւ Լիտվայում |armenpress.am|

armenpress.am: Բելառուսի առողջապահության նախարարությունը փետրվարի 28-ին հայտնել Է երկրի տարածքում նոր տիպի կորոնավիրուսով վարակման առաջին դեպքի հայտնաբերման մասին: Վարակակիրն Իրանի քաղաքացի Է: «Բելառուսում գրանցվել Է կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը: Հայտնում ենք, որ փետրվարի 27-ին Համաճարակաբանության եւ միկրոբիոլոգիայի հանրապետական գիտագործնական կենտրոնում անցկացված թեստերը ցույց են տվել COVID-2019 կորոնավիրուսի առկայությունն իրանցի մի ուսանողի մոտ»,- ասված Է գերատեսչության կայքում հրապարակված հաղորդագրության մեջ: Լիտվայի առողջապահության նախարարությունը նույնպես հայտնել Է երկրում նոր տիպի կորոնավիրուսով վարակման առաջին դեպքի մասին: Համապատասխան հաղորդումը փետրվարի 28-ին հրապարակվել Է գերատեսչության պաշտոնական կայքում: Վիրուսը հայտնաբերվել Է մի կնոջ մոտ, որը փետրվարի 24-ին վերադարձել Է Վերոնայից: Ներկայում նա գտնվում Է Շաուլյայ քաղաքի հիվանդանոցում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
10:50 - 28 փետրվարի, 2020