ՄԱԿ

Միավորված Ազգերի Կազմակերպությունը միջկառավարական կազմակերպություն է, որի առաջադրանքն է պահպանել միջազգային խաղաղություն ու անվտանգություն, ազգերի միջև զարգացնել բարեկամական հարաբերություններ, հասնել միջազգային համագործակցության և ազգերի միջև գործողությունների ներդաշնակման կենտրոնում լինել: Ստեղծվել է 1945 թվականի հոկտեմբերի 24-ին։ Ներառում է 193 երկիր։

ՄԱԿ-ն ունի 6 հիմնական կառույց՝ Գլխավոր ասամբլեան, Անվտանգության խորհուրդը, Սոցիալ-տնտեսական խորհուրդը, Խնամակալության խորհուրդը, Արդարադատության միջազգային դատարանը և ՄԱԿ-ի քարտուղարությունը: ՄԱԿ-ի համակարգային գործակալությունները ընդգրկում են Համաշխարհային բանկի խումբը, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, Պարենի համաշխարհային ծրագիրը, ՅՈՒՆԵՍԿՕ-ն և ՅՈՒՆԻՍԵՖ-ը:

ՄԱԿ-ի ամենահայտնի պաշտոնյան գլխավոր քարտուղարն է. 2017 թվականի հունվարի 1-ից յադ պաշտոնը զբաղեցնում է պորտուգալացի քաղաքական գործիչ և դիվանագետ Անտոնիո Գուտիերեշը: ՄԱԿ-ի գլխամասային գրասենյակները գտնվում են Մանհեթեն և Նյու Յորք քաղաքներում ու համարվում են արտաօրենսդրական: Մյուս գլխավոր գրասենյակները տեղակայված են Ժնևում, Նայրոբիում և Վիեննայում:

Գուտերեշը կմասնակցի Աֆղանստանի հարցով G7 գագաթնաժողովին |armenpress.am|

Գուտերեշը կմասնակցի Աֆղանստանի հարցով G7 գագաթնաժողովին |armenpress.am|

armenpress.am: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը Աֆղանստանի հարցով G7-ի գագաթնաժողովում միջազգային հանրությանը միասնության կոչ կանի հանուն այդ երկրի ժողովրդի շահերի: Ինչպես հաղորդում է «ՏԱՍՍ»-ը, այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է համաշխարհային կազմակերպության ղեկավարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը: «Գլխավոր քարտուղարը հրավիրվել է մասնակցելու Աֆղանստանի հարցով G7 վիրտուալ գագաթնաժողովին: Նա միջազգային հանրությանը միասնության կոչ կանի՝ աֆղան ժողովրդի շահերը լավագույնս ապահովելու համար»,- ասել է նա։ Բացի այդ, ՄԱԿ-ը մտահոգված է Աֆղանստանում նոր մարտերի մասին հայտարարություններով, այդ թվում Փանջշերի կիրճի շրջանում: «Վերջին բանը, որ հիմա պետք է Աֆղանստանի ժողովրդին, զինված հակամարտության շարունակությունն է։ Մենք շատ մտահոգված ենք հումանիտար իրադրության վրա շարունակվող մարտերի ազդեցությամբ՝ Աֆղանստանի որ վայրում էլ դրանք տեղի ունենան»,- ասել է Դյուժարիկը:
22:06 - 23 օգոստոսի, 2021
ԱՄՆ-ն միջազգային հանրությանը կոչ է անում ընդունել փախստականներին |armenpress.am|

ԱՄՆ-ն միջազգային հանրությանը կոչ է անում ընդունել փախստականներին |armenpress.am|

armenpress.am: ԱՄՆ-ն կոչ է անում միջազգային հանրությանը, այդ թվում` Աֆղանստանի հարևաններին, ընդունել աֆղան փախստականներին, իսկ «Թալիբան» շարժմանը` ապահովել երկիրը լքելու հնարավորությունը բոլոր ցանկացողների համար: Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին ասել է ՄԱԿ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Լինդա Թոմաս-Գրինֆիլդը: «Մենք կոչ ենք անում Աֆղանստանի հարևաններին, տարածաշրջանի մյուս երկրներին նրա սահմաններից դուրս ժամանակավոր կամ մշտական ապաստան տրամադրել աֆղաններին, որոնք փորձում են լքել երկիրը», - ասել է նա ՄԱԿ-ի ԱԽ-ի նիստում: Դիվանագետի խոսքով` չափազանց կարևոր է, որպեսզի բոլոր աֆղան եւ օտարերկրյա քաղաքացիները անվտանգ կարողանան հեռանալ երկրից: ԱՄՆ-ն հազարավոր զինվորականներ է ուղարկել Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլի օդանավակայան ՝ իրենց քաղաքացիներին և դաշնակիցներին տարհանելու համար:
20:54 - 16 օգոստոսի, 2021
 ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի տնօրենը և ՄԻՊ-ը  քննարկում են անցկացրել Կապանի և Գորիսի ՀԿ-ների հետ

ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի տնօրենը և ՄԻՊ-ը քննարկում են անցկացրել Կապանի և Գորիսի ՀԿ-ների հետ

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ու ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի տնօրեն Ծովինար Հարությունյանը Կապանում հանդիպել են այդտեղ և Գորիսում գործող քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Հանդիպումը տեղի է ունեցել Պաշտպանի աշխատակազմի Սյունիքի մարզային ստորաբաժանումում: Հանդիպման նպատակն է եղել լսել ՀԿ-ների բարձրացրած խնդիրներն ու քննարկել համատեղ աշխատանքի ուղղությունները: «Քննարկման հիմնական թեմաները վերաբերել են կանանց իրավունքներին, նրանց տնտեսական և հատկապես ձեռնարկատիրական կարողությունների զարգացմանը, պատերազմից հետո անվտանգությանը և դրանց ազդեցությանը սոցիալական խնդիրների վրա, երիտասարդության կարիքներին»,- ասվում է հաղորդագրության մեջ: Պաշտպանը կարևորել է հասարակական կազմակերպությունների դերն ինչպես պետական մարմինների նկատմամբ քաղաքացիական վերահսկողության, այնպես էլ որոշումների կայացման գործում նրանց մասնակցության ապահովման հարցերում: ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից հայտնում են, որ ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար Ծովինար Հարությունյանը խոսել է հիմնադրամի մանդատի և հիմնական աշխատանքային ուղղությունների մասին, ինչպես նաև հրավիրել է մասնակիցներին քննարկելու հասարակական կազմակերպությունների ոլորտի ներկա վիճակը, հիմնական խնդիրները, համատեղ աշխատանքի հնարավորությունները։ Նշվում է, որ ՀԿ-ների ներկայացուցիչները ներկայացրել են իրենց կողմից իրականացվող ծրագրերը, կարիքները, մտահոգությունները կանանց, երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում խնդիրների վերաբերյալ: Նրանք կարևորել են նաև քաղհասարակություն-տեղական ինքնակառավարման մարմիններ կապի ամրապնդումը և արդյունավետ համագործակցությունը: Պաշտպանն ու ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի տնօրենը պատրաստակամություն են հայտնել իրենց իրավասության շրջանակում ընդլայնել համագործակցության ուղղությունները:
20:06 - 12 օգոստոսի, 2021
ՄԱԿ-ը զգուշացնում է կլիմայի փոփոխության դրամատիկ հետևանքների մասին |hetq.am|

ՄԱԿ-ը զգուշացնում է կլիմայի փոփոխության դրամատիկ հետևանքների մասին |hetq.am|

hetq.am: Աշխարհի բոլոր ծայրերում կլիմայի փոփոխությունը դառնում է առավել նկատելի և երբեմն հանգեցնում դրամատիկ հետևանքների։ Այդ մասին նշվում է ՄԱԿ-ին առընթեր կլիմայի փոփոխության փորձագետների միջկառավարական խմբի նոր զեկույցի մեջ, որը հրապարակվել է երկուշաբթի օրը՝ օգոստոսի 9-ին, Ժնևում։ Զեկույցի պատրաստմանը մասնակցել են 66 երկրների 230 գիտնականներ։ Համաձայն այդ զեկույցի՝ 1970 թվականից սկսած երկրի մակերևույթին միջին ջերմաստիճանը զգալիորեն ավելի արագ է բարձրացել, քան վերջին 2000 տարվա ցանկացած համադրելի ժամանակաշրջանում։ Այսպես, 2011-2020 թվականներին այն մոտ 1,1 աստիճան Ցելսիուսով գերազանցել է 1850-1900 թվականների միջին ջերմաստիճանի ցուցանիշներին։ Կլիմայի փոփոխության դեմ պայքարի միջոցները հաջողություն են ունեցել միայն կարճաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում։ Փաստաթղթում նշվում է, որ նույնիսկ մարդու գործունեության արդյունքում ջերմոցային գազերի արտանետումների զգալի կրճատումը գլոբալ ջերմաստիճանը կայունացնում է միայն 20-30 տարի հետո: ՄԱԿ-ին առընթեր կլիմայի փոփոխության փորձագետների միջկառավարական խմբի վարկածով՝ Եվրոպայում, օրինակ, դա կհանգեցնի արտակարգ շոգի, երաշտի և հորդառատ անձրևների հաճախակիացման։ Քաղաքներն ավելի ու ավելի հաճախ են դառնում բարձր ջերմաստիճանի գոտիներ՝ վերածվելով, այսպես կոչված, «տապի կղզիների»։ Շարունակությունը՝ hetq.am-ում
10:45 - 10 օգոստոսի, 2021
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունել է ՌԴ-ի եւ ԱՄՆ-ի երկխոսությունը սպառազինությունների վերահսկողության շուրջը |armenpress.am|

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունել է ՌԴ-ի եւ ԱՄՆ-ի երկխոսությունը սպառազինությունների վերահսկողության շուրջը |armenpress.am|

armenpress.am: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը Ճապոնիայի Նագասակի քաղաքի ամերիկյան ատոմային ռմբակոծության 76-րդ տարելիցին ողջունել Է սպառազինությունների վերահսկողության շուրջը երկխոսության՝ ՌԴ-ի եւ ԱՄՆ-ի ձգտումը: «Ես ողջունում եմ Միացյալ Նահանգների եւ Ռուսաստանի Դաշնության համոզվածությունն այն բանում, որ միջուկային պատերազմում հաղթողներ չեն կարող լինել եւ այն չի կարելի թույլ տալ,- նշել Է գլխավոր քարտուղարը:- Ես նաեւ ողջունում եմ սպառազինությունների վերահսկողության շուրջը երկխոսության՝ նրանց ձգտումը»: Գուտերիշը պաշտպանել Է «Միջուկային զենքի արգելման պայմանագրի բոլոր մասնակիցներին»՝ հույս հայտնելով, որ երկխոսության միջոցով կհաջողվի «խստացնել նորմաները միջուկային սպառազինությունների նկատմամբ»: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խսքով՝ նույնիսկ Նագասակիի ռմբակոծությունից 76 տարի անց աշխարհը շարունակում Է գոյություն ունենալ «միջուկային սնկի ստվերում»: «Միջուկային զենքի կիրառման վտանգն այժմ նույնքան բարձր Է, որքան սառը պատերազմի առավելակետին»,- կարծում Է նա: Միջուկային զենքի արգելման պայմանագիրն ընդունվել Է 2017 թվականի հուլիսի 7-ին Նյու Յորքում ՄԱԿ-ի անդամ 122 պետությունների օգնությամբ բանակցությունների արդյունքներով, որոնց չեն մասնակցել միջուկային տերությունները, ներառյալ Ռուսաստանը, Մեծ Բրիտանիան, Չինաստանը, ԱՄՆ-ը եւ Ֆրանսիան: Փաստաթղթի տեքստին համապատասխան դրա մասնակիցները պարտավորվում են «երբեք եւ ոչ մի կարգի հանգամանքներում» չմշակել, չփորձարկել, չարտադրել եւ չկուտակել միջուկային զենք, ինչպես նաեւ չկիրառել այն եւ չսպառնալ դրա կիրառմամբ: Համաձայնագրին միացած երկրներին նաեւ կարգելվի իրենց տարածքում տեղակայել այլ պետությունների միջուկային զենք: Հոկտեմբերի 25-ին Միջուկային զենքի ագելման միջազգային ընկերությունը (ICAN) հայտարարել Է, որ պայմանագիրն ուժի մեջ Է կմտնի 2021 թվականի հունվարի 22-ին, քանի որ այն արդեն վավերացրել Է 50 երկիր: ՌԴ-ն մեկ անգամ չԷ դիրքորոշում հայտնել, որ հավանություն չի տա, չի ստորագրի կամ վավերացնի այդ պայմանագիրը: Ինչպես հունվարի 21-ին նշել Է ՌԴ-ի ԱԳՆ-ի Տեղեկատվության եւ մամուլի դեպարտամենտի տնօրեն Մարիա Զախարովան, Ռուսաստանը կարծում Է, որ Միջուկային զենքի արգելման պայմանագիրն ունակ չԷ ավանդ ներդնելու միջուկային սպառազինությունների կրճատման բնագավառում, եւ մտադիր չԷ միանալ այդ փաստաթղթին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
12:29 - 09 օգոստոսի, 2021
Աշխարհը եղանակային ճգնաժամի եզրին է․ ՄԱԿ |factor.am|

Աշխարհը եղանակային ճգնաժամի եզրին է․ ՄԱԿ |factor.am|

factor.am: Կլիմայական փոփոխությունների հարցում գործելու անկարողությունը կհանգեցնի աշխարհի համար ճգնաժամային հետևանքների։ Այդ մասին հայտնել է ՄԱԿ-ը կլիմայական փոփոխությունների մասին իր հերթական զեկույցում, փոխանցում է CNN-ը։ Կայքը նշում է, որ հաջորդ ամենամյա ժողովի ընթացքում կառույցը կքննարկի գլոբալ տաքացման կանխմանն ուղղված քայլերը, որպեսզի փրկվեն մարդկային կյանքերը։ «Չեմ կարծում, որ ավելի հարմար բառ կա իրավիճակը նկարագրելու համար»,-The Observer  բրիտանական թերթի հետ զրույցում ասել է ՄԱԿ-ի՝ Կլիմայանկան փոփոխությունների գագաթնաժողովի պատասխանատու նախարար Ալոկ Շարման՝ տեղի ունեցողն անվանելով ճգնաժամ։ Նրա խոսքերով՝ ամբողջ աշխարհում մոլեգնող հրդեհներն ամենադաժան կերպով զգուշացնում են այն մասին, որ մարդկային վերաբերմունքն անհանգստացնող տեմպերով արագացնում է գլոբալ տաքացումը: «Մենք չենք կարող մեզ թույլ տալ սպասել 2 տարի, 5 տարի, 10 տարի։ Հիմա է գործելու պահը»,- ասել է Շարման։
17:40 - 08 օգոստոսի, 2021
ՄԱԿ-ը կոչ է անում խուսափել լցանավի վրա հարձակման հարցով սրացման տանող գործողություններից |armenpress.am|

ՄԱԿ-ը կոչ է անում խուսափել լցանավի վրա հարձակման հարցով սրացման տանող գործողություններից |armenpress.am|

armenpress.am: ՄԱԿ-ը կոչ է անում ձեռնպահ մնալ «Mercer Street» լցանավի վրա հարձակման հարցով սրացման տանող գործողություններից և հայտարարություններից: Այս մասին հայտնել է  ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը: «Մեզ համար կարևոր է, որ բոլոր շահագրգիռ կողմերը խուսափեն սրացման տանող որևէ քայլերից կամ հռետորաբանությունից, որոնք կարող են խորացնել լարված իրավիճակը»,-ասել է նա ՝ մեկնաբանելով լցանավի վրա հարձակման վերաբերյալ Իրանի հասցեին հնչող մեղադրանքները: Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Դոմինիկ Ռաաբը հայտնել է, որ Միացյալ Թագավորությունը Ռումինիայի և Լիբերիայի հետ միասին դիմել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ՝ բարձրացնելով «Mercer Street»-ի վրա հարձակման հարցը: Թեհրանի վարկածով ՝ նրա հասցեին մեղադրանքները քաղաքականապես մոտիվացված են և անհիմն: ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում «Mercer Street»-ի շուրջ ստեղծված իրավիճակի հարցով քննարկումը տեղի կունենա օգոստոսի 6-ին փակ ձևաչափով:  
22:39 - 05 օգոստոսի, 2021
ՌԴ-ն ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանին ընդառաջ կարևորում է իրավիճակի կայունացումը ԼՂ հակամարտության գոտում |armenpress.am|

ՌԴ-ն ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանին ընդառաջ կարևորում է իրավիճակի կայունացումը ԼՂ հակամարտության գոտում |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանի Դաշնությունը  կարևորում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակի կարգավորումը: Այս մասին ՌԴ արտաքին գործերի նախարարությունը նշել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանին  ընդառաջ ռուսական կողմի դիրքորոշման վերաբերյալ հրապարակած հայտարարության մեջ: «Լեռնային  Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակի կարգավորման ջանքերի շրջանակում առաջնահերթություն է նոյեմբերի 9-ի ու հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների իրականացումը: Օգտակար ենք համարում ՄԱԿ-ի գործակալությունների, մասնավորապես, ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի ներգրավումը ռուսական խաղաղապահ գործողությունների անցկացման գոտում իրականացվող հումանիտար աշխատանքներին: Նրանց հնարավոր աշխատանքի պարամետրերը պետք է համաձայնեցվեն Բաքվի և Երևանի հետ ուղիղ համակարգման միջոցով»,- նշվում է ԱԳՆ հայտարարության մեջ:
20:54 - 04 օգոստոսի, 2021
Ադրբեջանը շահարկում է ՄԱԿ շրջանակներում զեկույց ներկայացնելու գործընթացը. Մհեր Մարգարյանի նամակը՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին |armenpress.am|

Ադրբեջանը շահարկում է ՄԱԿ շրջանակներում զեկույց ներկայացնելու գործընթացը. Մհեր Մարգարյանի նամակը՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին |armenpress.am|

armenpress.am: Հրապարակվել է ՄԱԿ-ում ՀՀ Մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանի hուլիսի 20-ի նամակը՝ ուղղված ՄԱԿ Գլխավոր քարտուղարին և ՄԱԿ Տնտեսական և սոցիալական խորհրդի նախագահին, որում անդրադարձ է կատարված Ադրբեջանի կողմից ՄԱԿ կայուն զարգացման բարձր մակարդակի քաղաքական ֆորումին ներկայացված երրորդ կամավոր վերանայման փաստաթղթին։ Այս մասին հայտնեցին ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչությունից: Նամակում ընդգծվում է, որ Ադրբեջանը հերթական անգամ շահարկում է ՄԱԿ շրջանակներում զեկույց ներկայացնելու գործընթացը՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ ապատեղեկատվություն տարածելու նպատակով։ Ներկայացվում են 2020թ. աշնանը սանձազերծած ադրբեջանական ագրեսիայի ծանր հումանիտար և բնապահպանական հետևանքները և անդրադարձ է կատարվում Ադրբեջանի հանցավոր գործողություններից միջազգային հանրության ուշադրությունը շեղելու նպատակով կիրառվող ադրբեջանական գործելակերպին։
10:10 - 29 հուլիսի, 2021
ՄԱԿ-ը սահմանին նոր սրման կապակցությամբ կոչ է անում Երևանին և Բաքվին զսպվածություն ցուցաբերել |tert.am|

ՄԱԿ-ը սահմանին նոր սրման կապակցությամբ կոչ է անում Երևանին և Բաքվին զսպվածություն ցուցաբերել |tert.am|

tert.am: Հայաստանի և Ադրբեջանի սահմանին աճող լարվածությունը մտահոգում է ՄԱԿ -ին: Այս մասին չորեքշաբթի ճեպազրույցի ժամանակ հայտարարել է համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Ֆարհան Հակը՝ մեկնաբանելով չորեքշաբթի գիշերը տեղի ունեցած բախումների մասին տեղեկությունները, գրել է ՏԱՍՍ գործակալությունը: «Մենք անհանգստությամբ հետևում ենք Հայաստանի և Ադրբեջանի սահմանին լարված իրավիճակի մասին տեղեկություններին, այդ թվում և՝ վերջին միջադեպին, որի մասին տեղեկություն ենք ստացել այսօր: Թեպետ ՄԱԿ-ը չի կարող ստուգել այս տեղեկությունները, սակայն  մենք կոչ ենք անում կողմերին ցուցաբերել զսպվածություն, հրաժարվել ցանկացած գործողություններից, որոնք կարող են հանգեցնել էսկալացիայի, և հարցերը լուծել երկխոսության միջոցով»,- ասել է Հաքը:
21:34 - 28 հուլիսի, 2021
ՀՀ սուվերեն սահմաններին իրականացվող ադրբեջանական ագրեսիայի հարցով անհապաղ դիմել ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդին․ «Հայաստանի կանանց նախաձեռնությունը» ստորագրահավաք է իրականացնում

ՀՀ սուվերեն սահմաններին իրականացվող ադրբեջանական ագրեսիայի հարցով անհապաղ դիմել ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդին․ «Հայաստանի կանանց նախաձեռնությունը» ստորագրահավաք է իրականացնում

Հայաստանի կանանց նախաձեռնությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Սիրելի՛ հայրենակիցներ, Մենք դիմում ենք հայ հանրությանը՝ բոլոր այն մարդկանց, ովքեր անտարբեր չեն երկրում ստեղծված թե՛ ներքին և թե՛ արտաքին ճգնաժամային իրավիճակին. կոչ ենք անում միանալ ստորև բերված պահանջներին՝ տարածելով այս գրառումը, և ստորագրել ՄԱԿ ԱԽ դիմելու հանրային պահանջն այս հղումով՝ https://forms.gle/cbia7N2ixYLotBSMA Մենք` ՀՀ քաղաքացիներս, այս ճգնաժամային և խիստ վտանգավոր օրերին պարտավոր ենք ցույց տալ մեր կամքն ու դիրքորոշումը երկրի ղեկավարությանը և արտաքին ուժերին։ Արցախի նշանակալի մի մասի և հազարավոր կյանքերի կորստից հետո մեր պետությունը և պետականությունը վտանգված են՝ թե՛ ՀՀ անմիջական սահմաններին տիրող ռազմական լարվածության, թե՛ պետական կառավարման ճգնաժամի, թե՛ դիվանագիտական ասպարեզում տիրող անորոշության և աշխարհաքաղաքական բարդ գործընթացների բերումով։ Այս օրերին Ադրբեջանը, Թուրքիայի և որոշ այլ արտաքին ուժերի աջակցության ներքո, անպատիժ խախատում է ՀՀ ինքիշխան պետության սահմանները՝ ուժի և քաղաքակական մանիպուլյացիաների միջոցով փորձելով պարտադրել մեր երկրի ղեկավարությանը ընդունել Հայաստանի շահերին դեմ գնացող որոշումներ։ Մեր ապագան և մեր պետության ինքնիշխանությունը մեր ձեռքերում է։ Մենք իրավունք ունենք պահանջելու և թույլ չտալու, որ (ժամանակավոր) կառավարությունը ստորագրի որևէ փաստաթուղթ, որը ժողովրդի և պետության շահերին դեմ կլինի։ Ըստ այդմ, Հայաստանի Հանրապետության ղեկավարությունից պահանջում ենք․ Արտաքին հարաբերություններում՝ Հայաստանի Հանրապետության սուվերեն սահմաններին իրականացվող ադրբեջանական ագրեսիայի հարցով անհապաղ դիմել ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդին Չստորագրել արտաքին սպառնալիքով պարտադրված որևէ հակահայ փաստաթուղթ, չտրվել աշխարհաքաղաքական սադրանքների և նման ճնշումների պարագայում բաց խոսել ժողովրդի հետ, հաշվի նստել ՀՀ քաղաքացիներ կամքի ու կարծիքի հետ։ Ներպետական հարցերում՝ Զինել սահմանամերձ բնակավայրերի բնակիչներին, անվտանգային միջոցառումներ իրականացնել ողջ բնակչության շրջանում, բարեկարգել ապաստարանները Իրականացնել աշխարահազորի կազմակերպված մոբիլիզացիա, հետևողականորեն բարձրացնել բնակչության մարտունակությունը Անհապաղ կահավորել սահմանային այն կետերը, որոնց անհրաժեշտությունն առաջացել է 2020թ․ արցախյան պատերազմի հետևանքով, վերազինել բոլոր սահմանակետերը Բաց խոսել հանրության հետ և ավելորդ ենթատեքստերից մաքրել քաղաքացիների հետ պետության հաղորդակցությունը, մասնավորապես՝   - Հանրությանը հստակ ներկայացնել Սյունիքում ադրբեջանցիների ետ քաշվելու և տրանսպորտային կոմունիկացիաների վերաբացման շուրջ ընթացող բանակցությունների բովանդակությունը - Հանրությանը հստակ ներկայացնել այս փակուղային իրավիճակում Արևմուտքի, մասնավորապես՝ Ֆրանսիայի՝ Հայաստանին աջակցելու առաջարկներն ու դրանց ընթացք տալու ուղղությամբ իրականացվող քայլերը - Ներկայացնել Հայաստանի Հանրապետության և Արցախի անվտանգության ապահովմանն ուղղված քաղաքականության ծրագիրը Բանակի վերականգնման աշխատանքներում ներգրավել Սփյուռքի հայ զինվորականներին, ովքեր կարող են իրենց միջազգային փորձը ի սպաս դնել Հայոց բանակի զարգացման և վերաձևավորման գործին։ Ինչպես 44-օրյա պատերազմի օրերին, այնպես էլ՝ այսօր, համայն հայությունը պատրաստ է ոտքի կանգնել՝ ապահովելու հայրենիքի անվտանգությունը՝ Սփյուռք-Հայաստան-Արցախ եռամիասնության համատեղ ջանքերով։ Սակայն այս ծանր դրության մեջ հրամայական է՝ վերականգնել թափանցիկ և ազնիվ երկխոսությունը պետության և քաղաքացիների, քաղաքական ուժերի և խմբավորումների միջև։ Միայն ա՛յս ուղին բռնելով կկարողանանք միասնաբար հաղթահարել երկրին սպառնացող վտանգը, որի պատճառներն ու պայմանները, ակնհայտորեն, թելադրվում են համաշխարհային քաղաքական գործընթացներով, և որին դիմակայելու հարցում ՀՀ կառավարությունը չի կարող գաղտնի գործել՝ հաշվի չնստելով ժողովրդի կամքի հետ։ Միայն ա՛յս կերպ մենք կարող ենք միասնաբար և ամուր վճռականությամբ հայտարարել․ մենք ենք տերը մեր երկրի։ Ինքնիշխան Հայաստանն այլընտրանք չունի, և այն պետք է կերտենք ու պահպանենք միասին։ Միացե՛ք համազգային ստորագրահավաքին՝   https://forms.gle/cbia7N2ixYLotBSMA »
10:36 - 20 հուլիսի, 2021
Գուտերիշը կոչ Է արել պատասխանատվության ենթարկելու Իրաքում ահաբեկչության մեղավորներին |armenpress.am|

Գուտերիշը կոչ Է արել պատասխանատվության ենթարկելու Իրաքում ահաբեկչության մեղավորներին |armenpress.am|

armenpress.am: Բաղդադում ահաբեկչական գործողության համար պատասխանատուները պետք Է հնարավորինս արագ պատասխանատվւթյան ենթարկվեն: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշի այս կոչը հուլիսի 19-ին տարածել Է նրա պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Ֆարխան Խաքը: «Այդ մահաբեր գրոհը Իդ ալ Ադհա տոնից առաջ մեզ բոլորիս հիշեցում Է այն մասին, որ ահաբեկչության պատուհասը սահմաններ չունի: Գլխավոր քարտուղարն ընդգծում Է հանցագործներին շուտափույթ պատասխանատվության ենթարկելու անհրաժեշտությոնը»,- ասված Է հաղորդագրության մեջ: Համաշխարհային կազմակերպության ղեկավարը նաեւ խիստ դատապարտել Է ահաբեկչական գործողությունը, ցավակցություններ Է հայտնել զոհվածների մերձավորներին եւ արագ ապաքինում Է մաղթել տուժածներին: Հուլիսի 19-ին պայթյուն Է որոտացել Բաղդադի շուկայում: Վերջին տվյալներով՝ Իրաքի մայրաքաղաքում վերջին ժամանակներս կատարված խոշորագույն ահաբեկչական գործողություններից մեկի զոհ Է դարձել 30 մարդ, եւս շուրջ 60-ը վիրավորվել Է, հաղոդել Է ՏԱՍՍ-ը:
10:05 - 20 հուլիսի, 2021