Լուգանսկի և Դոնեցկի ինքնահռչակ հանրապետություններ

Զելենսկին ստում է, երբ ասում է, որ պատրաստ է քննարկելու չեզոք կարգավիճակը․ Սերգեյ Լավրով

Զելենսկին ստում է, երբ ասում է, որ պատրաստ է քննարկելու չեզոք կարգավիճակը․ Սերգեյ Լավրով

Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության և Լուգանսկի Ժողովրդական Հանարապետության ներկայացուցիչների հետ հանդիպումից հետո Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը հանես է գալիս մամուլի ասուլիսով։ Ասուլիսի ընթացքում Լավրովն անդրադարձավ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու այն հայտարարությանը, որ Կիևը պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցել Ուկրաինայի չեզոք կարգավիճակի շուրջ։ «Նախագահ Զելենսկին ստել է։ Նա հիշեցրել է բանակցությունները առնվազն երկու անգամ։ Առաջինը, երբ նա կտրականապես հրաժարվեց իրականացնել Մինսկի համաձայնությունները և ամբողջ ընթացքում կոչ էր անում իր արևմտյան հովանավորներին գումարել Նորմանդական ֆորմատը՝ չերաշխավորելով, որ այդ հանդիպումներն իրական արդյունքներ կտան։ Երկրորդ օրինակը, երբ նախագահ Զելենսկին բանակցությունների կոչ արեց, վերաբերում է նրա կոչին, որ նրա հետ բանակցություններ վարեն ՆԱՏՕ մուտք գործելու համար, նրան անվտանգության երաշխիքներ տան»,- նշեց ՌԴ արտգործնախարարը։  Նրա խոսքով՝ Ռուսաստանն առաջարկել է քննարկել անվտանգության երաշխիքները դեռ անցած տարվա դեկտեմբերին, և այդ մասին Զելենսկին հրաշալի գիտեր․ «Միակ պայմանը ԵԱՀԿ շրջանակներում բաձր մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացնումն էր, որպեսզի ոչ մեկը փորձ չաներ իր անվտանգությունն ամրապնդելու ուրիշների անվտանգության հաշվին։ Նա (Զելենսկին- խմբ․) չէր ցանկանում այդ պարտավորությունը կատարել, ինչպես իր արևմտյան հովանավորները չէին ցանկանում կատարել իրենց պարտավորությունները։ Նա ստում է, երբ ասում է, որ պատրաստ է քննարկելու չեզոք կարգավիճակը»։   
14:54 - 25 փետրվարի, 2022
Չեռնոբիլի տարածքում գամմա ճառագայթման վերահսկման մակարդակի աճի պատճառը ռազմական տեխնիկայի տեղաշարժն ու օդի աղտոտվածության աճն են

Չեռնոբիլի տարածքում գամմա ճառագայթման վերահսկման մակարդակի աճի պատճառը ռազմական տեխնիկայի տեղաշարժն ու օդի աղտոտվածության աճն են

Ուկրաինայի միջուկային կարգավորման պետական ​​տեսչությունը հայտնում է, որ Չեռնոբիլի տարածքում գամմա ճառագայթման վերահսկման մակարդակի աճի պատճառը տարածքում ռազմական տեխնիկայի տեղաշարժն ու օդի աղտոտվածության աճն են։ «Էկոկենտրոնի փորձագետները դա կապում են հողի վերին շերտի խախտման հետ, որը պայմանավորված է  մեկուսացման գոտու տարածքով մեծ թվով ծանր ռազմական տեխնիկայի տեղաշարժով և օդի աղտոտվածության աճով։ Չեռնոբիլի ատոմակայանի և մնացած ենթակառոցվածքների դրությունն անփոփոխ է»,- ասվում է տեսչության հաորդագրությունում։ Ավելի վաղ տեսչությունը հայտնել էր, որ անհնար է մեկուսացման գոտում ճառագայթման վերահսկման մակարդակի բարձրացման պատճառը պարզել տարածքի օկուպացիայի և այնտեղ ընթացող մարտական գործողությունների պատճառով։
13:41 - 25 փետրվարի, 2022
Ուկրաինայի ԶՈՒ ԳՇ-ն ներկայացրել է սահմանին տիրող իրավիճակը 10:00-ի դրությամբ

Ուկրաինայի ԶՈՒ ԳՇ-ն ներկայացրել է սահմանին տիրող իրավիճակը 10:00-ի դրությամբ

Ուկրաինայի Զինված ուժերի Գլխավոր շտաբը ներկայացրել է սահմանին տիրող իրավիճակը 10:00-ի դրությամբ։ Ըստ ԳՇ-ի՝ Ռուսական կողմի ավիացիան կառավարվում և ղեկավարվում է Ա-50 տիպի ինքնաթիռներով Բելառուսի և Ղրիմի Ինքնավար Հանրապետության օդային տարածքում։  «Ուկրաինայի բնակչությանը վախեցնելու համար հակառակորդը գնալով ավելի շատ է ոչնչացնում քաղաքացիական ենթակառուցվածքները և բնակելի շենքերը»,- ասվում է ԳՇ-ի հայտարարությունում։ Ըստ գերատեսչության՝ ռուսական Իլ-76 ինքնաթիռները դեսանտայիններով վայրէջք են կատարել Բելառուսի «Գոմել» օդանավակայանում։ «Այժմ թշնամին, արժանի հակահարված ստանալով Չեռնիգովի պաշտպաններից, փորձում է շրջանցել քաղաքը և հարձակվել մայրաքաղաքի վրա։ Նույն նպատակով, անկախ կորուստներից, հակառակորդը շարժվում է Կոզելեց-Բրովարի և Կոնոտոպ-Նեժին-Կիև ուղղությամբ։ Կոնոտոպ քաղաքը կորցրել ենք»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Ըստ Ուկրաինայի պաշտպանական գերատեսչության՝ պայքար է ընթանքում Մելիտոպոլ քաղաքի համար։ Իսկ Դոնեցկում իրավիճակը նույնն է, և ռուսական կողմը հաջողություներ չունի։ Գլխավոր լուսանկարը՝ BBC-ի
13:11 - 25 փետրվարի, 2022
Չեռնոբիլի գոտում գրանցվել է ճառագայթման վերահսկման մակարդակի աճ․ Ուկրաինայի միջուկային կարգավորման պետական ​​տեսչություն

Չեռնոբիլի գոտում գրանցվել է ճառագայթման վերահսկման մակարդակի աճ․ Ուկրաինայի միջուկային կարգավորման պետական ​​տեսչություն

Ուկրաինայի միջուկային կարգավորման պետական ​​տեսչությունը հայտնում է, որ Չեռնոբիլի գոտում գրանցվել է ճառագայթման վերահսկման մակարդակի աճ։ «Մեկուսացման գոտու ճառագայթային մոնիտորինգի ավտոմատացված համակարգի տվյալները, որոնք հասանելի են առցանց, ցույց են տալիս, որ գամմա ճառագայթման (նկարում՝ կարմիր կետերով) չափաբաժնի վերահսկման մակարդակները զգալի չափով աճել են»,- ասվում է տեսչության հաղորդագրությունում։ Տեսչությունը փոխանցում է, որ այս պահին անհնար է մեկուսացման գոտում ճառագայթման վերահսկման մակարդակի բարձրացման պատճառը պարզել տարածքի օկուպացիայի և այնտեղ ընթացող մարտական գործողությունների պատճառով։ Հիշեցնենք՝ ավելի վաղ Ուկրաինայի վարչապետը հայտնել էր, որ ռուսական զորքերը գրավել են Չեռնոբիլի ատոմակայանի շենքը։
12:39 - 25 փետրվարի, 2022
Ուկրաինական զինված ուժերը երեկ 33 անգամ խախտել են հրադադարի ռեժիմը՝ գնդակոծելով Լուգանսկի 10 բնակավայրեր․ Լուգանսկի ազգային ոստիկանություն

Ուկրաինական զինված ուժերը երեկ 33 անգամ խախտել են հրադադարի ռեժիմը՝ գնդակոծելով Լուգանսկի 10 բնակավայրեր․ Լուգանսկի ազգային ոստիկանություն

Լուգանսկի Ինքնահռչակ Ժողովրդական Հանրապետության ազգային ոստիկանությունն այսօր առավոտյան ամփոփել է իրավիճակը ժամը 10:00-ի դրությամբ։ Ըստ ոստիկանության ներկայացրած տվյալների՝ անցյալ օրվա ընթացքում ուկրաինական զինված ուժերը 33 անգամ խախտել են հրադադարի ռեժիմը՝ գնդակոծելով Հանրապետության 10 բնակավայրեր։ Ակտիվորեն կիրառվել են Մինսկի համաձայնագրով արգելված զինատեսակներ։ Երեկ 120մմ ականանետով գնդակոծության հետեւանքով Զոլոտոյե-5 եւ Պերվոմայսկ բնակավայրերում վնասվել են 6 բնակելի շինություններ եւ 2 ենթակառուցվածքային օբյեկտներ։ Գնդակոծության հետեւանքով Գոլուբովսկոյե բնակավայրում 3 բնակելի շինություն է վնասվել։ Ազգային ոստիկանության հարձակման արդյունքում Տրեխիզբենկա, Շաստյե, Սվատովո բնակավայրերում  հարվածներ են հասցվել հակառակորդի 72 ռազմական օբյեկտների՝ Ստարիյ Այդար եւ Ժելտոյե բնակավայրերում, խոցվել են 2 տանկ, 8 ԲՄՊ, 2 ԲՏՌ, 9 ավտոմեքենա, 1 ռադիոլոկացիոն կայան, ականանետային 3 դասակ, եւ այլն։ Ոչնչացվել են 2 ՍՈՒ-24 ինքնաթիռներ Սմելոյե եւ Ստեպովոե բնակավայրերում, 1 Bayraktar TB2 Ժելտոյե բնակավայրում, 1 «Крыло» տեսակի անօդաչու թռչող սարք Լոզովսկիյ բնակավայրում եւ 1 անօդաչու «Բելորեչենսկայա» հանքավայրի մոտ։ Դոնեցկի Ինքնահռչակ Հանրապետության ազգային ոստիկանությունն էլ հայտնում է, որ Ուկրաինայի ԶՈՒ-ն Գրադ կայանքից կրակել է Գորլովկայի Նիկիտովկիյ մարզի վրա՝ հարված հասցնելով Բոդեյնոյ փողոցին։ Այդ փողոց եւ դրա հարևանոթյամբ Գրադի մոտ 40 հրթիռ է ներս թռել, ինչի արդյունքում ավեի քան 10 տուն է վնասվել։ 
11:52 - 25 փետրվարի, 2022
Ուկրաինայի ԳՇ-ն ներկայացրել է սահմանին տիրող իրավիճակը 06:00-ի դրությամբ

Ուկրաինայի ԳՇ-ն ներկայացրել է սահմանին տիրող իրավիճակը 06:00-ի դրությամբ

Ուկրաինայի Զինված ուժերի Գլխավոր շտաբը ներկայացրել է Ուկրաինայի սահմանին տիրող իրավիճակը 06:00-ի դրությամբ. «Հակառակորդը ավիահարված է հասցրել Կրոպիվնիցկի քաղաքի մերձակայքում գտնվող ստորաբաժանումներին։ Հակառակորդի ուղղաթիռների զգալի ակտիվություն է նկատվել Վելիկովոյի և Տիրասպոլի վերևի հատվածում։ Ուկրաինայի ԶՈՒ օդադեսանտային գրոհայինները կռվում են Դայմեր և Իվանկիվ բնակավայրերի տարածքներում, որտեղ հակառակորդի մեծ թվով զրահամեքենաներ են առաջ եկել, և կանգնեցրել են թշնամու ճնշող ուժերը Տտերիվ գետի սահմանին։ Գետի վրայով անցնող կամուրջը քանդվել է»։ Ուկրաինայի ԳՇ-ն հայտնում է, որ մարտավարական մեկ այլ խումբ պահպանում է «Գոստոմել» օդանավակայանը, որտեղ երեկ շարժվել են ռուսական զորքերը։ Իսկ օդային ուժերը պաշտպանում են մայրաքաղաք Կիևի երկինքը։ Գլխավոր լուսանկարը՝ unian.net-ի
09:39 - 25 փետրվարի, 2022
Դոնեցկի Գորլովկա քաղաքի գնդակոծման հետևանքով 2 մարդ է զոհվել, ևս 6 մարդ վիրավորվել․քաղաքապետ

Դոնեցկի Գորլովկա քաղաքի գնդակոծման հետևանքով 2 մարդ է զոհվել, ևս 6 մարդ վիրավորվել․քաղաքապետ

Ուկրաինայի կողմից Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Գորլովկա քաղաքի գնդակոծման հետևանքով երկու մարդ է զոհվել, ևս վեց մարդ վիրավորվել է, վնասվել են 45 ենթակառուցվածքային օբյեկտներ։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ այս մասին Telegram-ի իր ալիքում հայտնել է Գորլովկայի քաղաքապետ Իվան Պրիխոդկոն։ «Այսպիսով, մեր ազատագրման առաջին օրն է անցել։ Ցավոք, մեր բնակիչներից երկուսը զոհվել են, վեցը վիրավորվել»,- գրել է քաղաքապետը: Նրա խոսքով, Գորլովկայում Ուկրաինայի զինված ուժերի գնդակոծությունից տուժել են 45 բնակարանային և ենթակառուցվածքային օբյեկտներ, այդ թվում՝ 26 մասնավոր և 3 բազմաբնակարան շենք, 9 էլեկտրահաղորդման գիծ, ​​գազատարի 4 խողովակ։ Պրիխոդկոյի խոսքով՝ օրվա ընթացքում Ուկրաինայի ուժայինները քաոսային հարձակումներ են իրականացրել Գորլովկայի տարածքում՝ օգտագործելով ականանետեր, թնդանոթներ և հրթիռային հրետանի։ 
02:00 - 25 փետրվարի, 2022
Օդեսայում ռուսական զորքերի վայրէջքի մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ Ուկրաինայի ԶՈՒ գլխավոր շտաբ

Օդեսայում ռուսական զորքերի վայրէջքի մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ Ուկրաինայի ԶՈՒ գլխավոր շտաբ

«Այսօր՝ փետրվարի 24-ին, առավոտյան ժամը 05։00-ից, Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը սկսել են ինտենսիվհրետակոծություն են սկսել արևելյան մեր ստորաբաժանումների ուղղությամբ, նաև հրթիռային հարվածներ և ռմբակոծություններ են իրականացրել Բորիսպիլի, Օզեռնոյեի, Կուլբակինի, Չուգուևի, Կրամատորսկի, Չոռնոբաևկայի օդանավակայանների ուղղությամբ»,- այս մասին նշվում է Ուկրաինայի զինված ուժերի Գլխավոր շտաբի զեկույցում։ Ըստ զեկույցի՝ ռուսական կողմը սկսել է նաև Ուկրաինայի տարածքի ու բնակավայրերի հրետակոծությունը։ «Ուկրաինայի զինված ուժերի ռազմաօդային ուժերը հետ են մղում հակառակորդի օդային հարձակումը։ Պետական ​​պաշտպանության ուժերը գտնվում են լիարժեք մարտական ​​պատրաստության մեջ, գրավել և պահում են պաշտպանական դիրքեր։ Իրավիճակը վերահսկելի է»,- նշված է զեկույցում։ Ընդգծվում է նաև, որ Օդեսայում ռուսական զորքերի վայրէջքի մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը։ Մեկ այլ հաղորդագրության մեջ նշվում է, որ Դոնբասի տարածքում խոցվել է հակառակորդի 5 ինքնաթիռ և 1 ուղղաթիռ։
10:10 - 24 փետրվարի, 2022
Որոշվում է Եվրոպայի և աշխարհի ապագան․ Ուկրաինայի ԱԳ նախարարը հինգ հիմնական գործողություններ է նշել

Որոշվում է Եվրոպայի և աշխարհի ապագան․ Ուկրաինայի ԱԳ նախարարը հինգ հիմնական գործողություններ է նշել

Աշխարհը պետք է անհապաղ գործի. որոշվում է Եվրոպայի և աշխարհի ապագան։ Այս մասին իր թվիթերյան էջում գրել է Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբան՝ նշելով, ըստ նրա, հինգ գլխավոր գործողություններ. 1. Ռուսաստանի դեմ կործանարար պատժամիջոցներ անմիջապես, Ռուսաստանի անջատում SWIFT-ից2. Ռուսաստանի լիակատար մեկուսացում բոլոր ֆորմատներով3. Զենք և տեխնիկա Ուկրաինայի համար4. Ֆինանսական աջակցություն5. Մարդասիրական օգնություն Նշենք, որ այսօր վաղ առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ Դաշնային խորհրդի թույլտվությամբ որոշել է իրականացնել հատուկ ռազմական գործողություն։ Այս պահին, ըստ Ուկրաինայի ԱԳ նախարարի, հարձակումներ են Ուկրաինայի քաղաքների վրա։ Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինայի ողջ տարածքում մտցվում է ռազմական դրություն։
09:32 - 24 փետրվարի, 2022