Չեռնոբիլի տարածքում գամմա ճառագայթման վերահսկման մակարդակի աճի պատճառը ռազմական տեխնիկայի տեղաշարժն ու օդի աղտոտվածության աճն են
13:41 - 25 փետրվարի, 2022

Չեռնոբիլի տարածքում գամմա ճառագայթման վերահսկման մակարդակի աճի պատճառը ռազմական տեխնիկայի տեղաշարժն ու օդի աղտոտվածության աճն են

Ուկրաինայի միջուկային կարգավորման պետական ​​տեսչությունը հայտնում է, որ Չեռնոբիլի տարածքում գամմա ճառագայթման վերահսկման մակարդակի աճի պատճառը տարածքում ռազմական տեխնիկայի տեղաշարժն ու օդի աղտոտվածության աճն են։

«Էկոկենտրոնի փորձագետները դա կապում են հողի վերին շերտի խախտման հետ, որը պայմանավորված է  մեկուսացման գոտու տարածքով մեծ թվով ծանր ռազմական տեխնիկայի տեղաշարժով և օդի աղտոտվածության աճով։ Չեռնոբիլի ատոմակայանի և մնացած ենթակառոցվածքների դրությունն անփոփոխ է»,- ասվում է տեսչության հաորդագրությունում։

Ավելի վաղ տեսչությունը հայտնել էր, որ անհնար է մեկուսացման գոտում ճառագայթման վերահսկման մակարդակի բարձրացման պատճառը պարզել տարածքի օկուպացիայի և այնտեղ ընթացող մարտական գործողությունների պատճառով։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել