ՀՀ ոստիկանություն

ՀՀ ոստիկանությունն իրավապահ համակարգի մարմին է, որի պարտականությունն է հանցավոր եւ հակաիրավական այլ ոտնձգություններից պաշտպանել մարդու կյանքն ու առողջությունը, ինչպես նաեւ այլ իրավունքներն ու ազատությունները, սեփականությունը, հասարակության ու պետության շահերը:

Ոստիկանությունն իրականացնում է հանրապետության տարածքում օպերատիվ-հետախուզական եւ փորձաքրեագիտական գործունեության կազմակերպումը։ Ոստիկանությունը գործում է ՀՀ Սահմանադրության, օրենդրության եւ «Ոստիկանության» մասին ՀՀ օրենքի հիման վրա։ Այն ենթակա է Հանրապետության վարչապետին։ 2020 թ. հունիսի 8-ից ոստիկանապետը Վահե Ղազարյանն է։

Դանակը ձեռքին վերադարձել է հարևանի տուն, վիճաբանել տանտիրոջ հետ, ապա՝ դանակով հարվածներ հասցրել նրա կրծքավանդակին

Դանակը ձեռքին վերադարձել է հարևանի տուն, վիճաբանել տանտիրոջ հետ, ապա՝ դանակով հարվածներ հասցրել նրա կրծքավանդակին

ՆԳՆ ոստիկանությունից տեղեկացնում են, որ հունվարի 13-ին ոստիկանության Գորիսի բաժնում հաղորդում տված 41-ամյա կինը հայտնել էր, որ ժամը 18-ի սահմաններում իրենց տանը 60-ամյա ամուսինն ու 51-ամյա հարևանը անձնական հարցերի շուրջ վիճաբանել են, ինչից հետո հարևանը հեռացել է։ «Քիչ անց պարզաբանումներ անելու նպատակով ամուսինները գնացել են 51-ամյա հարևանի տուն, որտեղ նա փորձել է դանակով խփել ամուսնուն, իսկ երբ կինը միջամտել է, վնասվել է դաստակը: Պարզվել է նաև, որ րոպեներ անց 51-ամյա տղամարդը դանակը ձեռքին վերադարձել է հարևանի տուն, վիճաբանել 60-ամյա տանտիրոջ հետ, ապա դանակով հարվածներ հասցրել նրա կրծքավանդակին: Ոստիկանության Գորիսի բաժին հաջորդ հաղորդումը հիվանդանոցից էր. շտապօգնության խումբը կրծքավանդակի ծակած-կտրած վնասվածքով բուժօգնության էր տեղափոխել 60-ամյա տղամարդուն: Հանցագործության գործիք դանակը հայտնաբերվել է: Գորիս քաղաքի 51-ամյա բնակիչը ձերբակալվել է: Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Գորիսի քննչական բաժին»,- ասված է հաղորդագրության մեջ:
12:31 - 17 հունվարի, 2024
Դանակի սպառնալիքով շտապօգնության խմբի վրա հարձակված եղբայրները ձերբակալվել են

Դանակի սպառնալիքով շտապօգնության խմբի վրա հարձակված եղբայրները ձերբակալվել են

Հունվարի 16-ին` ժամը 3:40-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգել շտապօգնության մեքենայի վարորդը և հայտնել, որ կանչով մեկնել են Վարդաշեն թաղամասի Գուրգեն Մահարու փողոցի շենքերից մեկը, որտեղ դանակով հարձակվել են իրենց վրա, ինքը փախել է: Այս մասին հայտում են ՆԳՆ Ոստիկանությունից։ Ահազանգով նշված հասցե են մեկնել ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի ծառայողները: Պարզվել է, որ հիվանդի երկու որդիները դանակի սպառնալիքով և հայհոյանքներով հարձակվել են շտապօգնության խմբի վրա: Պարեկները սպանության սպառնալիքի կասկածանքով ձերբակալել և Էրեբունու բաժին են տեղափոխել 34-ամյա և 38-ամյա երիտասարդներին: Կազմված փաստաթղթերը ներկայացվել են քննչական բաժին: Նախաձեռնվել է քրեական վարույթ:
12:08 - 16 հունվարի, 2024
Հայտնաբերվել են թմրամիջոցների վաճառքով զբաղվող համացանցային 650 խանութ և 35 ալիք
 |armenpress.am|

Հայտնաբերվել են թմրամիջոցների վաճառքով զբաղվող համացանցային 650 խանութ և 35 ալիք |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ Արամ Հովհաննիսյանը ներկայացրել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության ուղղությամբ կատարվող աշխատանքները։ Մամուլի ասուլիսի ժամանակ Արամ Հովհաննիսյանը նախ նշեց, որ ոլորտը ոստիկանության համար համարվում է խնդրահարույց՝ հաշվի առնելով այդ հանցագործության տարածվածությունն ու աճը։ «Իրավասու մարմինների հետ ձեռնարկվել են բոլոր միջոցները հարցի համակարգային լուծման ուղղությամբ։ Որպես մեջբերում նշեմ, որ նախորդ երկու տարիները ոստիկանության համար հայտարարվել են թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի տարի և այդ ուղղությամբ իրականացված լայնածավալ աշխատանքների արդյունքում հաշվետու ժամանակահատվածում 2354 դեպքով կամ ավելի քան 2,5 անգամ աճել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերի հայտնաբերման թիվը։ Դրան զուգընթաց՝ նախորդ տարվա համեմատությամբ հայտնաբերվել են 1459-ով, կամ՝ շուրջ 3 անգամ ավել, թմրամիջոցների իրացման դեպքեր»,- ասաց Հովհաննիսյանը։ Նրա խոսքով՝ 2023 թվականի 11 ամիսների ընթացքում արձանագրվել է համացանցի միջոցով իրականցվող թմրամիջոցների անօրինական շրջանառության 465 դեպք, որից 1126-ը իրացման դեպքեր են, իսկ 335-ը՝ ձեռքբերման։ «Հայտնաբերվել և ուսումնասիրման փուլում են գտնվում թմրամիջոցների վաճառքով զբաղվող համացանցային 650 խանութ և 35 ալիք։ Այս համատեքստում հարկ է նշել, որ թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը թե՛ տարածաշրջանում և թե Եվրոպայում ունի կայուն աճի միտում։ Մասնավորապես, ըստ տվյալների վերլուծության՝ ԱՊՀ երկրներում այն աճել է 1,3 անգամ, իսկ եվրոպական երկրներում 10,6 տոկոսով»,- եզրափակեց Հովհաննիսյանը։
17:35 - 15 հունվարի, 2024
Սամվել Շահրամանյանի ավտոշարասյան հետ կապված միջադեպի մասին Հայաստանի ՆԳՆ ղեկավարը տեղեկացել է լրատվամիջոցներից
 |news.am|

Սամվել Շահրամանյանի ավտոշարասյան հետ կապված միջադեպի մասին Հայաստանի ՆԳՆ ղեկավարը տեղեկացել է լրատվամիջոցներից |news.am|

news.am: Արցախի վերջին նախագահ Սամվել Շահրամանյանի ավտոշարասյան հետ կապված միջադեպի մասին Հայաստանի ՆԳՆ ղեկավար Վահե Ղազարյանը տեղեկացել է լրատվամիջոցներից։ Հունվարի 15-ին լրագրողների հետ հանդիպմանը, պատասխանելով հարցին, թե պարեկը կոպիտ է խոսել Արցախի նախկին նախագահի հետ, ՆԳՆ ղեկավարը վստահեցրեց. «Նման հրահանգ (շարասյունը կանգնեցնել-խմբ.) նույնպես չի եղել։ Ես գիտեմ լրատվամիջոցներից, որ պարեկը զգուշացրել է, որ ավտոշարասյունով տեղաշարժվելու իրավունք չունի։ Ընդհանուր առմամբ քաղաքացիներին հորդորում եմ չերթևեկել ավտոշարասյունով: Դա հնարավոր է միայն նրանց համար, ում դա թույլատրվում է կառավարության որոշմամբ։ Ընդհակառակը, ես գիտեմ, որ պարեկը իրեն քաղաքակիրթ է պահել, մոտեցել ու զգուշացրել է: Կարծում եմ՝ ավելորդ բան չկար։ Եթե ​​ինչ-որ բան է լինում, ապա հրամայում եմ ուսումնասիրել, զեկուցել»,- ասաց Ղազարյանը։
17:02 - 15 հունվարի, 2024
Շտապօգնության բժշկին մարմնական վնասվածքներ պատճառած եղբայրներին ձերբակալել են

Շտապօգնության բժշկին մարմնական վնասվածքներ պատճառած եղբայրներին ձերբակալել են

Ոստիկանությունից տեղեկացնում են․ «Հունվարի 13-ին՝ ժամը 9։40-ին, ՆԳՆ ոստիկանություն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ 16 թաղամասի շենքերից մեկի բնակարանում վիճաբանության ձայներ են, հարձակվել են շտապօգնության բժշկի վրա։ 10։35-ին հաղորդում է ստացվել նաև «Արմենիա» բժշկական կենտրոնից։ Ոստիկանությանը հայտնել են, որ իրենց մոտ մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել շտապօգնության ենթակայանի բժիշկներից մեկը։ Ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողների անհետաձգելի միջոցառումներով պարզվել է, որ նույն օրը շտապօգնության խումբը կանչով մեկնել է Նորաշեն թաղամասի շենքերից մեկի բնակարան, որտեղ տվյալ հասցեի բնակիչները դեղորայքի ներարկման հետ կապված վիճաբանել են բժշկի հետ, ինչի ընթացքում հարվածներ են հասցրել նրան՝ պատճառելով մարմնական վնասվածքներ։ 23 և 24-ամյա եղբայրները մարմնական վնասվածքներ պատճառելու հիմնավոր կասկածանքով ձերբակալվել են ու ներկայացվել նախաքննական մարմնին»։  
17:23 - 13 հունվարի, 2024
Տիրան Խաչատրյանին մեղադրանք դեռ չի առաջադրվել, գործով ևս 4 ձերբակալված կա. փաստաբան |armeniasputnik.am|

Տիրան Խաչատրյանին մեղադրանք դեռ չի առաջադրվել, գործով ևս 4 ձերբակալված կա. փաստաբան |armeniasputnik.am|

armeniasputnik.am: ԶՈւ գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանը դեռ ձերբակալված է, մինչ այս պահը նրան մեղադրանք չի առաջադրվել։ «Sputnik Արմենիա»-ի հետ զրույցում այդ մասին ասել է Տիրան Խաչատրյանի փաստաբան Վարազդատ Հարությունյանը։ ԶՈւ գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալը ձերբակալվել է երեկ՝ հունվարի 12-ին։ Ըստ ԶԼՄ-ների՝ հունվարի 11-ին Կոտայքի մարզում՝ «Էրիկի մոտ» հացատանը, խնջույքի ժամանակ մոտ 10 անձի միջև վիճաբանություն է եղել, որի ժամանակ ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանն իրեն պարգևատրված զենքով կրակոցներ է արձակել, միջադեպի ժամանակ Արցախի բնակիչ Հրայր Մնացականյանը մարմնական վնասվածքներ է ստացել և տեղափոխվել հիվանդանոց։ ՀՀ քննչական կոմիտեն նախաձեռնել է քրեական վարույթ։ «Տիրան Խաչատրյանի գործով ոչ մի փոփոխություն չկա. առայժմ նա ձերբակալված է, ձերբակալման 72 ժամը դեռ չի լրացել, մեղադրանք դեռ չի առաջադրվել։ ՀՀ քննչական կոմիտեն քրեական վարույթ հարուցել է, սակայն գործի ընթացքը ցույց կտա՝ մեղադրանք կառաջադրեն, թե ոչ, իսկ առաջադրելու դեպքում ինչ հոդված կառաջադրեն»,- նշել է փաստաբանը։ Հարությունյանը հայտնել է, որ այս գործով ևս 4 անձ է ձերբակալվել, սակայն նշել, որ չի կարող ասել, թե ովքեր են։ «Ես ընդհանրական մեկնաբանություններ կարող եմ տալ, սակայն չեմ կարող մանրամասնել։ Հասկանալով, որ հանրային հնչեղություն կա, ես ինքս պարտավորվել եմ՝եթե նորություն լինի, ես դա հրապարակային կներկայացնեմ։ Քանի որ այս ընթացքում դատավարական առումով որևէ բան չի փոխվել, դրա համար այլ մեկնաբանություններից ձեռնպահ եմ մնում։ Թող նախաքննությունն աշխատի, քննիչն աշխատի, նորմալ, օբյեկտիվ պատկերը ստանան»,- ընդգծել է փաստաբանը։ Հիշեցնենք, որ ըստ ՆԳՆ-ի՝ Կոտայքի մարզում տեղի ունեցած միջադեպի ժամանակ հրազենային վնասվածք է ստացել 47-ամյա մի տղամարդ։ Վնասվածք պատճառողը ձերբակալվել է Ջրվեժ թաղամասի հյուրանոցներից մեկում։
16:14 - 13 հունվարի, 2024
Տիրան Խաչատրյանը ձերբակալվել է․  ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել Արամուսի միջադեպից

Տիրան Խաչատրյանը ձերբակալվել է․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել Արամուսի միջադեպից

Հունվարի 11-ին՝ ժամը 23-ին, ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգած քաղաքացին հայտնում էր, որ Արամուս գյուղում կռիվ է, խնդրում է` ոստիկան մոտենա։ Մինչ բաժնի օպերատիվ խումբը շտապում էր Արամուս` ժամը 23։39-ին նոր հաղորդում է ստացվում արդեն «Աբովյան» բժշկական կենտրոնից. Արամուս գյուղից շտապօգնության խումբը բուժօգնության էր տեղափոխել 1977 թ. ծնված մի տղամարդու։ Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից։ Վնասվածքը հրազենային էր. բժիշկները հանել են գնդակը: Դեպքի վայրում հայտնաբերվել է մեկ պարկուճ: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում ճշտվել է 47-ամյա տղամարդուն հրազենային վնասվածք պատճառողի ինքնությունը: Նա (Տիրան Խաչատրյանը-խմբ․) հայտնաբերվել է Ջրվեժ թաղամասի հյուրանոցներից մեկում, ձերբակալվել և տեղափոխվել ոստիկանության Կոտայքի բաժին: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է CZ-75 տիպի մարտական ատրճանակ՝ 16 փամփուշտ փամփշտակալում, մեկ փամփուշտ էլ փողում: Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Քննչական կոմիտե: Հանգամանքները պարզվում են:
15:34 - 12 հունվարի, 2024
Ոստիկանությունն ահազանգ է ստացել Արամուսում կռվի մասին, մամուլը դեպքը կապում է Տիրան Խաչատրյանի հետ |azatutyun.am|

Ոստիկանությունն ահազանգ է ստացել Արամուսում կռվի մասին, մամուլը դեպքը կապում է Տիրան Խաչատրյանի հետ |azatutyun.am|

azatutyun.am: Երեկ գիշերը ոստիկանությունն ահազանգ է ստացել Արամուս գյուղում տեղի ունեցած կռվի մասին, «Ազատության»-ը հայտնեցին Ներքին գործերի նախարարության ոստիկանությունից։ Ոստիկանությունից նշում են, որ ավելի ուշ ահազանգ են ստացել Աբովյան բժշկական կենտրոնից, որ իրենց մոտ է տեղափոխվել 1977 թվականի ծնված մի տղամարդ՝ աջ դաստակի սալջարդ, պատռած վերք սալի ջլերի վնասումով։ Ոստիկանությունը գործը փոխանցել է Քննչական կոմիտե։ Քննչական կոմիտեից «Ազատության»-ը փոխանցեցին, որ ռեստորանում կրակոցի հետ կապված միջադեպ տեղի է ունեցել, նախաձեռնվել է քրեական վարույթ՝ խուլիգանության, զենքի ապօրինի կրման և առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու հոդվածներով, կատարվում է նախաքննություն։ Ընդգծելով, որ կա տուժած անձ՝ կոմիտեից շեշտեցին, որ նախաքննության շահերից ելնելով այլ տեղեկատվություն, այս պահին, հրապարակման ենթակա չէ։ Գործով մեղադրյալ դեռ չկա։ Մամուլում կան տեղեկություններ, որ դեպքը տեղի է ունեցել ռեստորաններից մեկում․ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանը կրակոցներ է արձակել, ինչից վնասվել է հարևան սեղանի շուրջ նստած քաղաքացին։  
13:26 - 12 հունվարի, 2024
Ոստիկանությունը Հայաստանում կզարգանա 4 հիմնական ուղղություններով, մարզային ստորաբաժանումները կվերացվեն

Ոստիկանությունը Հայաստանում կզարգանա 4 հիմնական ուղղություններով, մարզային ստորաբաժանումները կվերացվեն

Ոստիկանության կառուցվածքային վերափոխման շրջանակներում ծառայությունը զարգանալու է որպես մասնագիտական կառույց 4 հենասյունային ուղղություններով՝ Քրեական ոստիկանություն, Պարեկային ծառայություն, Ոստիկանական գվարդիա և Համայնքային ոստիկանություն։ Այս մասին զեկուցվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ՆԳՆ 2023 թվականի գործունեության հաշվետվության ներկայացման ժամանակ։ Վարչապետի աշխատակազմի տարածած տեղեկատվության համաձայն՝ վերացվելու են ոստիկանության մարզային վարչությունները, 4 հիմնական ուղղություններով ստորաբաժանումները Երևանում և մարզերում ունենալու են իրենց տարածքային ստորաբաժանումները՝ ուղղաձիգ և արդյունավետ կառավարմամբ. օրենսդրական, կառուցվածքային փոփոխությունները, կառավարման սխեմաները, տեխնիկական նոր հագեցվածության տեսլականը հստակեցված են։ Նախորդ տարվա ընթացքում Ազգային ժողովի կողմից ընդունվել են Համայնքային ոստիկանության վերաիմաստավորմանն ու Քրեական ոստիկանության վերափոխմանն ուղղված օրենսդրական փաթեթները: Քրեական ոստիկանությունում կադրային համալրման նպատակով հայտարարված բաց մրցույթին կարող են դիմել նաև քաղաքացիական անձինք։ Քրեական ոստիկանի պաշտոնի նշանակումն իրականացվելու է ՆԳՆ կրթահամալիրում ուսումնառության միջոցով։ Տեղեկացվել է, որ 2023-ի ընթացքում հաստատվել է Ոստիկանության գվարդիայի ձևավորման հայեցակարգը, մշակվել, ներառական հանրային քննարկումների փուլ է անցել և միջազգային փորձաքննական դրական գնահատականի արժանացել «Ոստիկանության գվարդիայի մասին» և հարակից օրենքների նախագծերի փաթեթը։ Նոր օրենքով բացառվում է Ոստիկանության գվարդիայի երկակի կարգավիճակը, այն լինելու է մաքուր ոստիկանական ծառայություն՝ դուրս բերվելով «այլ զորքերի» կարգավիճակից։ Սրանով իսկ կբարելավվի նաև ոստիկանության գվարդիայի նկատմամբ քաղաքացիական ու խորհրդարանական վերահսկողությունը։
16:31 - 11 հունվարի, 2024
Վարորդները տուգանքը 15 օրում վճարելու դեպքում 30 % քիչ կվճարեն. ևս 20 % տուգանքը կնվազի, եթե գրանցվեն roadpolice.am-ում |news.am|

Վարորդները տուգանքը 15 օրում վճարելու դեպքում 30 % քիչ կվճարեն. ևս 20 % տուգանքը կնվազի, եթե գրանցվեն roadpolice.am-ում |news.am|

news.am: Կառավարությունն իր այսօրվա՝ հունվարի 11-ի նիստում հավանություն տվեց Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխությունների եւ հարակից օրենքների նախագծերի փաթեթին եւ այն համարեց անհետաձգելի: ՆԳ նախարար Վահե Ղազարյանը ներկայացնելով նախագիծը՝ նշեց, որ եթե քաղաքացին 15 օրվա ընթացքում վճարի ճանապարհային երթևեկության խախտման համար սահմանված տուգանքի առնվազն 70 տոկոսը, մյուս կեսը կհամարվի վճարված: «Բացի այդ, այն դեպքում, երբ քաղաքացին տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների կապակցությամբ roadpolice.am կայքով դիմում է վարչական ակտն իր նշված էլեկտրոնային փոստին ուղարկելու պահանջով, և վարչական մարմինը սահմանված կարգով ուղարկում է այն, ապա տուգանքը վճարվում է սահմանված գումարից 20 տոկոսի չափով պակաս: Փաթեթով նախատեսվում է նաև խրախուսման 1 նորմ, որը վերաբերելի է ոչ միայն տեխնիկական միջոցներով հայտնաբերված, այլ նաև ոստիկանության ծառայողի կողմից արձանագրված խախտումներին: Մասնավորապես՝ եթե վարչական ակտի հասցեատերը որոշումն իրեն հանձնվելուց, ծանուցվելուց հետո՝ 15 օրվա ընթացքում, վճարում է տուգանքի գումարի առնվազն 70 տոկոսը, ապա տուգանքի վճարման պարտականությունը համարվում է պատշաճ կատարված: Ընդ որում՝ եթե որոշումը հանձնվել է, ծանուցվել է վերը նշված էլեկտրոնային եղանակով, ապա քաղաքացին օգտվում է նաև նախորդ կարգավորմամբ սահմանված 20 տոկոսի արտոնությունից: Միաժամանակ անցումային դրույթներով նախատեսված է, որ այս պահին արդեն իսկ առկա խախտումներով կայացված, դեռևս չկատարված, ինչպես նա հարկադիր կատարման փուլում գտնվող վարչական ակտերի պարագայում 50 տոկոսը վճարելու կամ արդեն իսկ նույն չափով վճարված լինելու պայմաններում պարտավորությունները համարվում է կատարված, ընդ որում՝ այս դեպքում կա ժամկետային կանոն, այն է՝ օրենքն ուժի մեջ մտնելուց եռամսյա ժամկետը»,- ասաց Վահե Ղազարյանը: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս մեկ անգամ պարզաբանեց, որոշման համաձայն՝ եթե քաղաքացին roadpolice.am կայքում գրանցվում է, ասում է՝ եթե տուգանքներ ունենամ, ինձ այս հասցեով ուղարկեք ծանուցումները, 20 տոկոս զեղչ է ստանում: Նրա խոսքով, եթե քաղաքացին ծնուցումն ստանում է իր նշած էլեկտրոնային հասցեով եւ 15 օրում կատարում է վճարումը, ապա տուգանքի 50 տոկոսը վճարելով տուգանքը համարվում է ամբողջությամբ վճարված. «Ենթադրենք տուգանվել է 10 հազար դրամ, 20 տոկոս պակասը կազմում է 8 հազար դրամ: Հետո այդ 8 հազար դրամի 30 տոկոսը եւս չի վճարում»: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նշեց, որ քաղաքացին վճարում է տուգանքի մոտավորապես 57 տոկոսը:        
13:16 - 11 հունվարի, 2024
57,5 միլիոն դրամ՝ ոստիկանության ամառային համազգեստի կտորը փոխելու համար. Կառավարության որոշումը
 |tert.am|

57,5 միլիոն դրամ՝ ոստիկանության ամառային համազգեստի կտորը փոխելու համար. Կառավարության որոշումը |tert.am|

tert.am: Այսօր Կառավարության նիստի օրակարոգում ընդգրկված էր «Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 12-ի N 1446-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին»,- նախագիծը, ըստ որի Ներքին գործերի նախարարության ոստիկանության ծառայողների ամառային համազգեստի կտորը փոխելու համար Կառավարությունը հատկացնում է 57,5 միլիոն դրամ: Նախագծի հիմնավորման մեջ նշված է, որ «Տաբատ՝ կիսաբամբակյա ամառային» և «Շապիկ ուսադիրներով ամառային» անվանումներով համազգեստը ոստիկանության զորքերի զինծառայողներին հատկացվում է տարեկան մեկ հատ, որն, ամենօրյա ռեժիմով կրելու դեպքում, շուտ է շարքից դուրս գալիս։ Միաժամանակ, անձնակազմը չունի փոխարինող համազգեստ: Ներկայացվող նախագծով նախատեսվում է ոստիկանության զորքերի ամառային համազգեստը ձեռք բերել այնպիսի բաղադրությամբ կտորից, որը կապահովի համազգեստի կրման հարմարավետություն և տեսքի պահպանման երկարակեցություն, ինչպես նաև փոխարինող համազգեստ ունենալու պարագայում կպահպանվեն հիգիենայի կանոնները։ Հասարակական կարգի պահպանության ստորաբաժանումները նույնպես կապահովվեն համապատասխան համազգեստի տեսակով, որը հարմարավետ կդարձնի նրանց ծառայողամարտական գործունեության իրականացումը՝ հատկացվող անհրաժեշտ զենքի, հատուկ միջոցների և անհրաժեշտ պարագաների ծառայության ընթացքում կրման ժամանակ: Նախագծի ընդունմամբ «Տաբատ՝ ամառային» և «Շապիկ ուսադիրներով ամառային» համազգեստի ձեռքբերման համար կառաջանա 57․5 մլն ՀՀ դրամի գումարի լրացուցիչ պահանջ, որը կիրականացվի ՀՀ ներքին գործերի նախարարության ընդհանուր հատկացումների շրջանակներում։
12:13 - 11 հունվարի, 2024
«Սիթի բայքում» ներգրավված ոստիկանին մեղադրանք է առաջադրվել, սակայն նա շարունակում է աշխատել ոստիկանությունում
 |hetq.am|

«Սիթի բայքում» ներգրավված ոստիկանին մեղադրանք է առաջադրվել, սակայն նա շարունակում է աշխատել ոստիկանությունում |hetq.am|

hetq.am: «Սիթի բայք»-ում ներգրավված ոստիկան Ժորա Մոսինյանը շարունակում է աշխատել Լոռու մարզի Թումանյանի ոստիկանության բաժնում։ Այս մասին «Հետք»-ին հայտնել են ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունունից։ «Նրա արարքին անդրադարձ կկատարվի ծառայողական քննության վերջնական արդյունքներով»,- հայտնել են Ներքին գործերի նախարարությունից։ Հիշեցնենք՝ «Հետք»-ը գրել էր, որ Հայաստանում «Սիթի բայք» (citibike.am) անվանումով կայքն առաջարկում էր ներդրումներ անել և գումար վաստակել՝ ներդրումից տոկոսներ ստանալով։ «Սիթի բայք»-ի սխեման նման էր ֆինանսական բուրգի։ Պարզել էինք, որ «Սիթի բայք»-ի կայքում վերալիցքավորման բաժնում որպես գումար ստացող նշված է Ժորա Մոսինյանի անունը։ ՀՀ ընտրողների ռեգիստրի տվյալներով՝ Ժորա Մոսինյանը և Ասյա Գասպարյանը, որը «Քաղաքային հեծանիվներ» ՍՊ ընկերության սեփականատերն է, հաշվառված են մեկ հասցեում։ Ասյա Գասպարյանը Ժորա Մոսինյանի մայրն է։ «Հետքը» պարզել էր, որ Ժորան Լոռու մարզի Թումանյանի ոստիկանության բաժնի օպերլիազոր է։ Դեկտեմբերին պարզվեց, որ կայքը փակվել է, մարդիկ կորցրել են իրենց ներդրած գումարները։ Քննչական կոմիտեում «Հետք»-ի հետաքննության հիման վրա քրեական վարույթ է նախաձեռնվել։  Նշենք, որ Ներքին գործերի նախարարությունը դեկտեմբերի 31-ին հաղորագրություն էր տարածել՝ հայտնելով, որ «Հետքի» հրապարակման հիման վրա ծառայողական քննություն է իրականացվել և  պարզվել է, որ ոստիկանության ծառայողը 2023 թ. մայիսի 31-ին անդամագրվել է ֆինանսական բուրգ հանդիսացող մի ընկերությունում, կատարել ներդրումներ և ստացել եկամուտ:  «Բացի այդ, ոստիկանության ծառայողը նշված ընկերությունում ներգրավել է նաև մի շարք անձանց, որոնք ևս ստացել և շարունակում են ստանալ եկամուտներ: Պարզվել է նաև, որ ոստիկանության ծառայողի անվամբ բացված և նոյեմբերի սկզբից մինչև 25-ն ընկած ժամանակահատվածում գործող «դրամապանակի» միջոցով ընկերությունը կատարել է ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գումարների փոխանցումներ՝ օրական 800 հազարից 1 միլիոն դրամի չափով: Իրականացված ծառայողական քննությամբ ձեռք են բերվել տնտեսական հանցագործության վերաբերյալ փաստական տվյալներ, այն է՝ ոստիկանության հիշյալ ծառայողը ստեղծել և օժանդակել է ֆինանսական բուրգի մի մասի գործունեությանը, և նրա անձնական «դրամապանակի» միջոցով ընկերությունը կատարել է ենթադրյալ ապօրինի ճանապարհով ստացած գումարների փոխանցումներ: Ծառայողական քննությամբ ձեռք բերված փաստաթղթերն ուղարկվել են ՀՀ գլխավոր դատախազություն՝ քրեական վարույթ նախաձեռնելու հարցը քննարկելու համար»,- հայտնել էին ՆԳՆ-ից։ Փաստացի, Ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունուն իրականացված ծառայողական քննությունը և դրանց արդյունքը բավարար չեն եղել Ժորա Մոսինյանին աշխատանքից ազատելու կամ լիազորությունները կասեցնելու համար։ Ոստիկանությանը հարցրել էինք նաև՝ արդյո՞ք բացահայտվել է այն անձանց ինքնությունը և շրջանակը, որոնց ոստիկանության ծառայողը ներգրավվել է նշված ընկերությունում, և ի՞նչ քայլեր է ձեռնարկել ոստիկանությունը ֆինանսական բուրգի գործունեությունը դադարեցնելու համար։ Սակայն, մեր այս հարցերին ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունունից չեն պատասխանել։ Դատախազությունից «Հետք»-ին հայտնել են, որ ևս մեկ քրեական վարույթ նախաձեռնվել է բուրգում ներգրավված ոստիկանի վերաբերյալ։ Ժորա Մոսինյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 282-րդ հոդված 2-րդ մասի 1-ին կետով և 441-ին հոդվածի 1-ին մասով։  Ավելի մանրամասն՝ hetq.am-ում։ 
19:30 - 10 հունվարի, 2024
Ատեստավորմանը մասնակցած ոստիկանների մոտ 40 տոկոսը ձախողել է «IQ թեստը»
 |armeniasputnik.am|

Ատեստավորմանը մասնակցած ոստիկանների մոտ 40 տոկոսը ձախողել է «IQ թեստը» |armeniasputnik.am|

armeniasputnik.am:  Հայաստանի ոստիկանության աշխատակիցների մոտ 40%-ը ձախողել է ընդհանուր բաժնի թեստավորման փուլը, Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան հայտնեց ՆԳՆ մամուլի ծառայությունը։ 2023 թվականի դեկտեմբերի վերջի դրությամբ ատեստավորմանը մասնակցել է ոստիկանության 1123 ծառայող, որոնցից բոլոր փուլերը հաղթահարել են 190-ը: Եվս 3 աշխատակիցների ատեստավորումն ընթացքի մեջ էր։ Ատեստավորումը ներառում է 4 փուլ՝ Ընդհանուր բաժնի թեստավորում՝ էլեկտրոնային եղանակով (ոստիկաններն անվանում են այն «IQ թեստ»- խմբ.), Ստուգարք, որը բաղկացած է 2 փուլից՝ ֆիզիկական և կրակային պատրաստականության ստուգում, Մասնագիտական բաժնի թեստավորում՝ էլեկտրոնային եղանակով Հարցազրույց՝ գլխավոր և բարձրագույն խմբի պաշտոններ զբաղեցնող ծառայողների համար։ ՆԳՆ-ից հայտնել են, որ ընդհանուր բաժնի թեստավորման փուլը չի կարողացել հաղթահարել 454 մասնակից, ֆիզիկական պատաստականության փուլը՝ 192, կրակային պատրաստականության փուլը՝ 279, իսկ մասնագիտական բաժնի թեստավորման փուլը՝ 8 ծառայող: Նշենք, որ ընդհանուր բաժնի թեստավորումը բաղկացած է երկու ենթաբաժնից ՝ ընդհանուր զարգացում և մասնագիտական հմտություններ:
13:22 - 05 հունվարի, 2024
Տոնական օրերին մայրաքաղաքում հայտնաբերվել է ճանապարհային երթևեկության կանոնների 1293 խախտում

Տոնական օրերին մայրաքաղաքում հայտնաբերվել է ճանապարհային երթևեկության կանոնների 1293 խախտում

Դեկտեմբերի 31-ից հունվարի 4-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 1293 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 45 մեքենա։ Հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։ Հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 98, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 53 անձ։ Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 7, չամրակապված վարելու՝ 74, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 55, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 16, հետիոտնի ոչ սահմանված մասով անցնելու՝ 107 և 610 այլ իրավախախտումներ։ 31 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 43-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 19-ը՝ արտաքին լուսային սարքերի անսարքությամբ, 119-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով։ Բացի այդ, տարբեր կասկածանքներով ձերբակալվել ու բաժիններ են տարվել 47 անձ։Նույն ժամանակահատվածում մարզերում պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4148 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 100 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 160, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 319 անձ։ Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 22, գերձայնային ազդանշաններով կամ փարոսիկներով երթևեկելու՝ 1, չամրակապված վարելու՝ 432, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 44, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 66, հետիոտնի ոչ սահմանված մասով անցնելու՝ 14, հասարակական վայրում ծխելու՝ 28, արագության գերազանցման՝ 250 և 1350 այլ իրավախախտումներ։ 124 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 581-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 369-ը՝ արտաքին լուսային սարքերի անսարքությամբ, որից 11-ը՝ բեռնատարներ, 169-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով։ Բացի այդ, տարբեր կասկածանքով ձերբակալվել ու բաժիններ են տարվել 20 անձ։  
17:05 - 04 հունվարի, 2024