Գեղարքունիքի մարզ

Գեղարքունիքը մարզի կարգավիճակ ունեցող վարչատարածքային միավոր է Հայաստանի արեւելքում։

Սահմանակից է հյուսիսում՝ Տավուշի, արեւմուտքում՝ Կոտայքի եւ Արարատի, հարավում՝ Վայոց ձորի մարզերին, արեւելքում՝ Ադրբեջանի Հանրապետության Գետաբեկի, Դաշքեսանի եւ Թովուզի շրջաններին, հարավ-արեւելքում՝ Արցախի Հանրապետության Շահումյանի շրջանին:

Մասշտաբով երկրի ամենամեծ մարզն է, որի մարզկենտրոնն է հանդիսանում Գավառ քաղաքը: Մարզում է գտնվում Հայկական լեռնաշխարհի երեք խոշորագույն լճերից մեկը՝ Սեւանա լիճը:

Ադրբեջանական կողմը առավոտից կրակում է Սոթքի դիրքերի ուղղությամբ. հայկական կողմից 2 վիրավոր կա

Ադրբեջանական կողմը առավոտից կրակում է Սոթքի դիրքերի ուղղությամբ. հայկական կողմից 2 վիրավոր կա

Այսօր վաղ առավոտյան ՀՀ պաշտպանության նախարարությունը մի շարք հաղորդագրություններ է տարածել՝ նշելով, որ ադրբեջանական կողմը կրակում է Սոթքի հայկական դիրքերի ուղղությամբ։ «Մայիսի 11-ին՝ ժամը 06:00-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրետանային և ականանետային միջոցներից կրակ են բացել Սոթքի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:  Ժամը 07:20-ի դրությամբ Ադրբեջանի ԶՈՒ-ն շարունակում են հրետանային և ականանետային միջոցներից կրակը Սոթքի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:  Հայկական կողմն ունի 2 վիրավոր:  Ժամը 07:50-ի դրությամբ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները շարունակում են հրետանային և ականանետային միջոցներից կրակը Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:  ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները ձեռնարկում են համապատասխան պաշտպանական-կանխարգելիչ միջոցառումներ: Պաշտպանության նախարարությունը հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ», ասվում է ՊՆ հաղորդագրությունների մեջ։ Նշվում է նաև, որ Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունն այն մասին, թե իբր մայիսի 10-ի երեկոյան ՀՀ ԶՈՒ-ն կրակ է բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով վիրավորում է ստացել Ադրբեջանի ԶՈՒ զինծառայողը, չի համապատասխանում իրականությանը:
08:00 - 11 մայիսի, 2023
Հայաստանի ՄԻՊ-ն այցելել է Գեղարքունիքի սահմանամերձ բնակավայրեր

Հայաստանի ՄԻՊ-ն այցելել է Գեղարքունիքի սահմանամերձ բնակավայրեր

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մայիսի 2-ին աշխատանքային այց է կատարել Գեղարքունիքի մարզի սահմանամերձ բնակավայրեր։ ՄԻՊ-ից հայտնում են, որ Պաշտպանի այցի նպատակն էր տեղում մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ փաստահավաք աշխատանքներ իրականացնելը, դրանց վերաբերյալ հաստատող ապացույցներ հավաքագրելը, քաղաքացիական բնակչությանը մտահոգող խնդիրներին ծանոթանալը։ Կատարված այցի արդյունքում հավաքագրված տվյալները վկայում են, որ ադրբեջանական զինծառայողները շարունակում են դրսևորել ագրեսիվ վարքագիծ, սպառնալիքներ ներկայացնում գյուղացիներին զենքի ցուցադրմամբ, հաճախակի կրակոցներ են արձակում բնակավայրերի անմիջական հարևանությամբ։ Խիստ մտահոգիչ է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների տների ու քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորված լինելու հանգամանքը։ Պաշտպանի առաջին կանգառը Գավառ համայնքն էր: Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն Անահիտ Մանասյանին ներկայացրել է մարզում առկա խնդիրները: Պաշտպանը վստահեցրել է, որ այցի շրջանակում արձանագրված մարդու իրավունքների խախտումները կներկայացվեն իրավասու մարմիններին և միջազգային կառույցների գործընկերներին՝ խնդիրների լուծման հնարավոր տարբերակներ գտնելու նպատակով: Այնուհետև Մարդու իրավունքների պաշտպանն այցելել է Վարդենիս խոշորացված համայնք: Կայացել է հանդիպում համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանի հետ, ով Պաշտպանին է ներկայացրել առկա և հրատապ լուծում պահանջող խնդիրները: Այնուհետև Պաշտպանն այցելել է սահմանամերձ բնակավայրեր՝ Վերին Շորժա, այդ թվում՝ Սարատեղի, Կութ, Նորաբակ, Սոթք և Կուտական: Անահիտ Մանասյանը զրուցել է վերը նշված բնակավայրերի բնակիչների հետ։ Նրանք մտահոգություններ են հայտնել իրենց կյանքի և անվտանգության, ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիության, սեփականության, կրթության և այլ հիմնական իրավունքների հետ կապված։ Բնակիչները բարձրացրել են արոտավայրերի, խոտհարքների և վարելահողերի օգտագործման հետ կապված խնդիրներ։ Բացի այդ, նրանք նշել են, որ ստեղծված պայմաններում դժվարացել է անասնապահությամբ զբաղվելու և իրենց ընտանիքներին կենսական միջոցներով ապահովելու հնարավորությունը։ Մարդու իրավունքների պաշտպանն ընդգծում է, որ ադրբեջանական զինծառայողների կողմից ուժի կիրառումը և ուժի կիրառման սպառնալիքն ունեն նաև սահմանային բնակավայրերի բնակիչներին ահաբեկելու նպատակ։ Ինչպես վերը նշված, այնպես էլ հավաքագրված մյուս փաստերն ամփոփվելու են Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում։ Դրանք կներկայացվեն իրավասու միջազգային կազմակերպություններին և այլ դերակատարներին, ինչպես նաև պետական իրավասու գերատեսչություններին։ Ավելի վաղ՝ ապրիլի 14-ին, Անահիտ Մանասյանն աշխատանքային այց էր կատարել Սյունիքի մարզի Տեղ համայնք:
11:56 - 03 մայիսի, 2023
Ազատի կացարանի գործով Նորիկյանը լրացուցիչ փորձաքննություն նշանակելու միջնորդություն է ներկայացրել
 |news.am|

Ազատի կացարանի գործով Նորիկյանը լրացուցիչ փորձաքննություն նշանակելու միջնորդություն է ներկայացրել |news.am|

news.am: Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի ինժեներասակրավորային վաշտի կացարանում հունվարի 19-ին բռնկված հրդեհի հետեւանքով զոհված զինծառայողների ծնողների ներկայացուցիչ, փաստաբան Նորայր Նորիկյանը միջնորդություն է ներկայացրել Քննչական կոմիտե դատաբժշկական լրացուցիչ փորձաքննություն նշանակելու համար։ «Այս պահին ստացված պատասխանները որոշակի հակասություններ են առաջացնում մեզ համար, որոնք ճշտելու համար դիմել ենք նախաքննական մարմնին։ Հարցեր ենք ուղղել Քննչական կոմիտեին, որոնք այս պահին չեմ ցանկանում հրապարակայնացնել։ Սպասում ենք նաեւ համալիր փորձաքննությունների պատասխաններին։ Ստանալուց հետո կորոշենք կրկնակի փորձաքննություն պահանջելու հարցը»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց Նորայր Նորիկյանը։ Հիշեցնենք, որ հունվարի 19-ին, ժամը 01:30-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետեւանքով զոհվել է 15 ժամկետային զինծառայող: 7 զինծառայող վիրավորվել էր: Դեպքի առնչությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ ՔՕ 532-րդ հոդվածի 4-րդ մասով (զենքի, ռազմամթերքի, ռազմական տեխնիկայի կամ ռազմական այլ գույքի, շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութերի, սարքերի կամ առարկաների հետ վարվելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու եւ ավելի անձի մահ) եւ վարույթ՝ ՔՕ 550-րդ հոդվածի 3-րդ մասով (զինվորական պաշտոնեական անփութության հատկանիշներով, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ), որը կցվել է մայր վարույթին։ Գործով մեղադրյալի կարգավիճակ ունի հինգ սպա։ Նրանցից երկուսը՝ թիկունքի պետ-հրամանատարի թիկունքի եւ կոմունալ շահագործման ծառայության գծով տեղակալ Գոռ Աղեկյանը եւ զորամասի կոմունալ շահագործման ծառայության պետ, զորամասի հակահրդեհային պաշտպանության եւ փրկարար աշխատանքների ծառայության պետ, մայոր Մառլեն Սարգսյանը կալանավորված են։ Նրանք մեղադրվում են զինվորական պաշտոնեական անփութություն կատարելու մեջ, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ։ Նույն հոդվածով հանրային քրեական հետապնդում է հարուցվել նաեւ վաշտի հրամանատար Գ․Մ․-ի նկատմամբ։ Որպես խափանման միջոց ընտրվել է երկրից բացակայելու արգելքը։ Զորամասի ինժեներական ծառայության պետ Տ.Ղ.-ի նկատմամբ եւս հարուցել է հանրային քրեական հետապնդում։ Առանցքային մեղադրյալ, կապիտան Եղիշե Հակոբյանը, որին է մեղսագրվում վառարանը բենզինով վառելու արարքը, որն առաջացրել է 15 զինծառայողների մահը, կալանավորված է։ Նրան մեղադրանք է առաջադրվել ՔՕ 532-րդ հոդվածի 4-րդ մասով (զենքի, ռազմամթերքի, ռազմական տեխնիկայի կամ ռազմական այլ գույքի, շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութերի, սարքերի կամ առարկաների հետ վարվելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի անձանց մահ): Նա, թեեւ իր հարցաքննության ընթացքում վերաբերմունք չի հայտնել իրեն առաջադրված մեղադրանքին, սակայն հաստատել է, որ բենզինը վառարանի մեջ լցրել է, սակայն ոչ թե հինգլիտրանոց տարրայով, ինչպես հաղորդում է նախաքննական մարմինը, այլ սուրճի բաժակով։ Կապիտանը Հակոբյանն ասել է, որ կացարան այցելել է շատ քիչ եւ այդ օրն էլ այդտեղ էլ ընկերոջ խնդրանքով։ Նա նաեւ նշել է, որ փորձել է զինծառայողներին արթնացնել, գոռացել է, սակայն կրակի՝ նախասրահից ննջասենյակ հասնելու 20 րոպեների ընթացքում 15 զինծառայողներն այդպես էլ չեն արձագանքել։
16:34 - 02 մայիսի, 2023
Սոթքի հանքը փակվելու վերաբերյալ տեղեկութունը իրականությանը չի համապատասխանում. Գեղարքունիքի մարզպետ
 |news.am|

Սոթքի հանքը փակվելու վերաբերյալ տեղեկութունը իրականությանը չի համապատասխանում. Գեղարքունիքի մարզպետ |news.am|

news.am: Սոթքի հանքավայրը փակելու վերաբերյալ հանքավայրի աշխատակիցների հետ այսօր կայացած հանդիպման ընթացքում չի քննարկվել: Այս մասին NEWS.am-ի հետ  զրույցումասաց Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը: «Մենք խոսել ենք անվտանգ շահագործման մասին, մեր քննարկման հիմնական թեման եղել է անվտանգ շահագործումը: Հանքի փակվելու վերաբերյալ տեղեկութունը իրականությանը չի համապատասխանում: Կրակոցների արդյունքում է  այս իրավիճակը ստեղծվել, երբ անվտագային խնդիրը լուծվի, հանքը կշահագործվի, չնայած, որ այս պահին հանքը մասնակիորեն շահագործվում է»,-ասաց նա: Ավելի վաղ  մամուլում տեղեկություններ էին տարածվել, որ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն այսօր հանդիպել է Սոթքի ոսկու հանքի աշխատակիցներին և տեղեկացրել, որ հանաքավայրի աշխատանքը կասեցվելու է՝ հանքն այլևս չի աշխատելու: Ավելի վաղ հայտնել էինք,որ ադրբեջանական կողմի պարբերաբական վերսկսվող կրակոցների հետեւանքով Սոթքի հանքավայրը 10 օրից ավելի է ինչ չի գործում:
20:44 - 25 ապրիլի, 2023
Ազատի հրդեհի գործով կալանավորված սպաներից երկուսի կալանավորման ժամկետը երկարացվել է
 |news.am|

Ազատի հրդեհի գործով կալանավորված սպաներից երկուսի կալանավորման ժամկետը երկարացվել է |news.am|

news.am: Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի ինժեներասակարավորային կացարանում հունվարի 19-ին 15 հոգու կյանք խլած ողբերգական հրդեհի գործով կալանավորված սպաներից երկուսի կալանավորման ժամկետը երկարացվել է: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը: Զորամասի թիկունքի պետ-հրամանատարի թիկունքի եւ կոմունալ շահագործման ծառայության գծով տեղակալ Գոռ Աղեկյանը եւ զորամասի կոմունալ շահագործման ծառայության պետ, զորամասի հակահրդեհային պաշտպանության եւ փրկարար աշխատանքների ծառայության պետ, մայոր Մառլեն Սարգսյանը կշարունակեն մնալ կալանքի տակ: Հիշեցնենք, որ հունվարի 19-ին, ժամը 01:30-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետեւանքով զոհվել է 15 ժամկետային զինծառայող, 7 զինծառայող տեղափոխվել է  Վարդենիսի հոսպիտալ, նրանից չորսը բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել, 3–ը՝ ծանր վնասվածքներով տեղափոխվել Երեւան՝ Այրվածքաբանության ազգային կենտրոն: Դեպքից անմիջապես հետո պաշտոններից ազատվել են 2-րդ բանակային կորպուսի հրամանատարը եւ եւս 7 բարձրաստիճան զինվորականներ։ Դեպքի առնչությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ ՔՕ 532-րդ հոդվածի 4-րդ մասով (զենքի, ռազմամթերքի, ռազմական տեխնիկայի կամ ռազմական այլ գույքի, շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութերի, սարքերի կամ առարկաների հետ վարվելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու եւ ավելի անձի մահ) եւ վարույթ՝ ՔՕ 550-րդ հոդվածի 3-րդ մասով (զինվորական պաշտոնեական անփութության հատկանիշներով, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ), որը կցվել է մայր վարույթին։ Գործով մեղադրյալի կարգավիճակ ունի հինգ սպա։ Նրանցից երկուսը՝ թիկունքի պետ-հրամանատարի թիկունքի եւ կոմունալ շահագործման ծառայության գծով տեղակալ Գոռ Աղեկյան եւ զորամասի կոմունալ շահագործման ծառայության պետ, զորամասի հակահրդեհային պաշտպանության եւ փրկարար աշխատանքների ծառայության պետ, մայոր Մառլեն Սարգսյանը կալանավորված են։ Նրանք մեղադրվում են զինվորական պաշտոնեական անփութություն կատարելու մեջ, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ։ Նույն հոդվածով հանրային քրեական հետապնդում է հարուցվել նաեւ վաշտի հրամանատար Գ․Մ․-ի նկատմամբ։ Որպես խափանման միջոց ընտրվել է երկրից բացակայելու արգելքը։ Զորամասի ինժեներական ծառայության պետ Տ.Ղ.-ի նկատմամբ եւս հարուցել է հանրային քրեական հետապնդում։  
16:31 - 17 ապրիլի, 2023
Ադրբեջանի կրակոցների պատճառով Սոթքի հանքավայրի աշխատանքը դադարել է, աշխատակիցները՝ տարհանվել |azatutyun.am|

Ադրբեջանի կրակոցների պատճառով Սոթքի հանքավայրի աշխատանքը դադարել է, աշխատակիցները՝ տարհանվել |azatutyun.am|

azatutyun.am: Ադրբեջանցիները գիշերը և այսօր առավոտյան կրակ են բացել Սոթքի ուղղությամբ։ Կրակոցները եղել են Սոթքի հանքավայրի հատվածում, և հանքավայրի աշխատանքը դադարեցվել է։ Տեղեկությունը «Ազատության» հետ զրույցում հաստատել է GeoProMining Gold ընկերության ներկայացուցիչ Ռուզաննա Գրիգորյանը։ «Կրակոցները հնչել են երեկոյան 19։00-23։00 ժամանակահատվածում, որի հետևանքով հանքի աշխատանքը ժամանակկավորապես դադարեցվել է։ Գիշերը իրավիճակը հանգիստ է եղել, տարհանում չի եղել։ Առավոտյան կրակողցները վերսկսվեցին, ընկերությունը որոշեց դադարեցնել հանքի աշխատանքը և տարհանել աշխատակիցներին։ Այս պահին չի աշխատում հանքը։ Ժամ առ ժամ իրավիճակը փոխվում է»,- մանրամասնել է Ռուզաննա Գրիգորյանը՝ նշելով, որ վիրավորներ չկան։ ՊՆ-ն կրակոցների մասին տեղեկություն չի հայտնել։ Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում
14:58 - 15 ապրիլի, 2023
Կացարանի հրդեհի գործով մեղադրյալ Եղիշե Հակոբյանի կալանքի որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել
 |news.am|

Կացարանի հրդեհի գործով մեղադրյալ Եղիշե Հակոբյանի կալանքի որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել |news.am|

news.am: Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի ինժեներասակրավորային վաշտի կացարանում հունվարի 19-ին բռնկված ողբերգական հրդեհի գործով մեղադրյալներից կապիտան Եղիշե Հակոբյանին կալանավորելու որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Եղիշե Հակոբյանի փաստաբան Հովսեփ Սարգսյանը: Նա հայտնեց, որ առայժմ բողոքը չի մակագրվել: Հիշեցնենք, որ հունվարի 19-ին, ժամը 01:30-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետեւանքով զոհվել է 15 ժամկետային զինծառայող, 7 զինծառայող տեղափոխվել է  Վարդենիսի հոսպիտալ, նրանից չորսը բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել, 3–ը՝ ծանր վնասվածքներով տեղափոխվել Երեւան՝ Այրվածքաբանության ազգային կենտրոն: Դեպքից անմիջապես հետո պաշտոններից ազատվել են 2-րդ բանակային կորպուսի հրամանատարը եւ եւս 7 բարձրաստիճան զինվորականներ։ Դեպքի առնչությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ ՔՕ 532-րդ հոդվածի 4-րդ մասով (զենքի, ռազմամթերքի, ռազմական տեխնիկայի կամ ռազմական այլ գույքի, շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութերի, սարքերի կամ առարկաների հետ վարվելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու եւ ավելի անձի մահ) եւ վարույթ՝ ՔՕ 550-րդ հոդվածի 3-րդ մասով (զինվորական պաշտոնեական անփութության հատկանիշներով, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ), որը կցվել է մայր վարույթին։ Գործով մեղադրյալի կարգավիճակ ունի հինգ սպա։ Նրանցից երկուսը՝ թիկունքի պետ-հրամանատարի թիկունքի եւ կոմունալ շահագործման ծառայության գծով տեղակալ Գոռ Աղեկյան եւ զորամասի կոմունալ շահագործման ծառայության պետ, զորամասի հակահրդեհային պաշտպանության եւ փրկարար աշխատանքների ծառայության պետ, մայոր Մառլեն Սարգսյանը կալանավորված են։ Նրանք մեղադրվում են զինվորական պաշտոնեական անփութություն կատարելու մեջ, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ։ Նույն հոդվածով հանրային քրեական հետապնդում է հարուցվել նաեւ վաշտի հրամանատար Գ․Մ․-ի նկատմամբ։ Որպես խափանման միջոց ընտրվել է երկրից բացակայելու արգելքը։ Զորամասի ինժեներական ծառայության պետ Տ.Ղ.-ի նկատմամբ եւս հարուցել է հանրային քրեական հետապնդում։
14:19 - 06 ապրիլի, 2023
Կացարանի հրդեհի հետեւանքով վիրավորված երկու զինծառայողները դեռեւս դուրս չեն գրվել հոսպիտալից
 |news.am|

Կացարանի հրդեհի հետեւանքով վիրավորված երկու զինծառայողները դեռեւս դուրս չեն գրվել հոսպիտալից |news.am|

news.am: Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի ինժեներասակրավորային վաշտի կացարանում հունվարի 19-ին բռնկված ողբերգական հրդեհի հետեւանքով վիրավորված յոթ զինծառայողներից երկուսը դեռեւս շարունակում են իրենց բուժումը զինվորական հոսպիտալում։ «Նրանց վիճակը բավարար է»,- հայտնել են Պաշտպանության նախարարությունից։ Հիշեցնենք, որ հունվարի 19-ին, ժամը 01:30-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետեւանքով զոհվել է 15 ժամկետային զինծառայող, 7 զինծառայող տեղափոխվել է  Վարդենիսի հոսպիտալ, նրանից չորսը բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել, 3–ը՝ ծանր վնասվածքներով տեղափոխվել Երեւան՝ Այրվածքաբանության ազգային կենտրոն: Դեպքից անմիջապես հետո պաշտոններից ազատվել են 2-րդ բանակային կորպուսի հրամանատարը եւ եւս 7 բարձրաստիճան զինվորականներ։ Դեպքի առնչությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ ՔՕ 532-րդ հոդվածի 4-րդ մասով (զենքի, ռազմամթերքի, ռազմական տեխնիկայի կամ ռազմական այլ գույքի, շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութերի, սարքերի կամ առարկաների հետ վարվելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու եւ ավելի անձի մահ) եւ վարույթ՝ ՔՕ 550-րդ հոդվածի 3-րդ մասով (զինվորական պաշտոնեական անփութության հատկանիշներով, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ), որը կցվել է մայր վարույթին։ Գործով մեղադրյալի կարգավիճակ ունի հինգ սպա։ Նրանցից երկուսը՝ թիկունքի պետ-հրամանատարի թիկունքի եւ կոմունալ շահագործման ծառայության գծով տեղակալ Գոռ Աղեկյան եւ զորամասի կոմունալ շահագործման ծառայության պետ, զորամասի հակահրդեհային պաշտպանության եւ փրկարար աշխատանքների ծառայության պետ, մայոր Մառլեն Սարգսյանը կալանավորված են։ Նրանք մեղադրվում են զինվորական պաշտոնեական անփութություն կատարելու մեջ, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ։ Նույն հոդվածով հանրային քրեական հետապնդում է հարուցվել նաեւ վաշտի հրամանատար Գ․Մ․-ի նկատմամբ։ Որպես խափանման միջոց ընտրվել է երկրից բացակայելու արգելքը։ Զորամասի ինժեներական ծառայության պետ Տ.Ղ.-ի նկատմամբ եւս հարուցել է հանրային քրեական հետապնդում։ Առանցքային մեղադրյալ, կապիտան Եղիշե Հակոբյանը, որին է մեղսագրվում վառարանը բենզինով վառելու արարքը, որն առաջացրել է 15 զինծառայողների մահը, դուրս է գրվել հիվանդանոցից եւ կալանավորվել։ Նրան մեղադրանք է առաջադրվել ՔՕ 532-րդ հոդվածի 4-րդ մասով (զենքի, ռազմամթերքի, ռազմական տեխնիկայի կամ ռազմական այլ գույքի, շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութերի, սարքերի կամ առարկաների հետ վարվելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի անձանց մահ): 
13:57 - 04 ապրիլի, 2023
Հանրապետության մի շարք տարածաշրջաններում ձյուն է տեղում

Հանրապետության մի շարք տարածաշրջաններում ձյուն է տեղում

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ ապրիլի 1-ին՝ ժամը 9:00-ի դրությամբ, Թալինի, Աշոցքի, Սպիտակի, Սևանի, Ճամբարակի, Տավուշի, Նոյեմբերյանի, Մարտունիի, Վարդենիսի, Եղեգնաձորի, Սիսիանի, Գորիսի տարածաշրջաններում և Տիգրանաշենի ոլորաններում ձյուն է տեղում, իսկ Իջևանի տարածաշրջանում՝ ձնախառն անձրև։ Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։ Ապարանի, Ախուրյանի տարածաշրջանների ավտոճանապարհներին, Մաստարա-Լանջիկ, Արթիկ-Ալագյազ ճանապարհահատվածներում տեղ-տեղ մերկասառույց է։ Մեղրիի, Աշտարակի և Դիլիջանի տարածաշրջաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 40-60 մետր։ Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:
10:26 - 01 ապրիլի, 2023
«Մեծ ակնկալիքներ չունենք». Ազատ գյուղի զորանոցում հրդեհից զոհվածների ծնողները հանդիպում են զինդատախազին
 |hetq.am|

«Մեծ ակնկալիքներ չունենք». Ազատ գյուղի զորանոցում հրդեհից զոհվածների ծնողները հանդիպում են զինդատախազին |hetq.am|

hetq.am: Զինվորական դատախազության վարչական շենքի առաջ այսօր հավաքվել են Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի զորանոցում հրդեհից մահացած 15 զինծառայողների ծնողները, հարազատները: Նրանք հանդիպելու են ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի, զինվորական դատախազի հետ: Հանդիպումից մեկ ժամ շուտ էին եկել և միասին քննարկում էին բոլոր հնարավոր ու անհնար վարկածները զինվորների մահվան հանգամանքների մասին: «Ես ոչ մեկին էլ չեմ հավատա»,- ասում է ծնողներից մեկը: «Թույնել են երեխեքին»,- հավելում է մյուսը: Հարազատներին միացավ նաև ՀՀ առաջին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը, ապա` տուժողների լիազոր ներկայացուցիչ, փաստաբան Նորայր Նորիկյանը։ Ծնողները և փաստաբանը չցանկացան մեկնաբանություն տալ և նշեցին, որ կխոսեն հանդիպումից հետո: Միայն զոհվածներից Արամ Մանուկյանի պապիկը` Արտյոմ Գրիգորյանը խոսեց` նշելով, որ շատ երկար են սպասել և վերջապես այսօր համաձայնել են իրենց ընդունել: «Չգիտեմ` ոնց կավարտվի հանդիպումը: Շատ հարցեր ունենք»,- աաաց նա: Արտյոմ Գրիգորյանի խոսքով՝ մեծ ակնկալիքներ չունեն, վստահ է, որ քննությունն ուղղորդված է ընթանում: Նշենք, որ փաստաբան Նորայր Նորիկյանը երեկ մամուլի ասուլիս էր հրավիրել եւ հայտնել, որ զինծառայողների ծնողների և իր կողմից դիմումներ են ներկայացվել Պաշտպանության նախարարին և Զինվորական դատախազին՝ ծնողների հետ հանդիպման համար, սակայն նախարար Սուրեն Պապիկյանը չի ցանկացել հանդիպել ծնողներին։ Տուժող կողմի համար տարօրինակ և տարակուսելի է պաշտպանության նախարարության ղեկավարության պահվածքը։ Իսկ զինվորական դատախազությունը բավարարել էր պահանջը։
16:07 - 30 մարտի, 2023
Գեղարքունիքի մարզում պարեկների և քաղաքացիների միջև միջադեպ է տեղի ունեցել. կիրառվել է ֆիզիկական ուժ, արցունքաբեր գազ

Գեղարքունիքի մարզում պարեկների և քաղաքացիների միջև միջադեպ է տեղի ունեցել. կիրառվել է ֆիզիկական ուժ, արցունքաբեր գազ

ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացվում են քննչական և վարութային գործողություններ՝ նույն մարզում ոստիկանների օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ: 2023 թվականի մարտի 24-ին ՊԾ Գեղարքունիքի մարզի ավագ պարեկի կողմից ներկայացված զեկուցագրի համաձայն՝ Ծովակ գյուղից մինչև Կարճաղբյուր գյուղ ընկած ճանապարհահատվածում ծառայություն իրականացնող պարեկները նույն օրը՝ ժամը 21:15-ի սահմաններում, նկատել են կայանված «Վազ 2114» մակնիշի ավտոմեքենա: Ելնելով կայանված դիրքից՝ վերջիններս, կարծելով թե օգնության կարիք կա, մոտեցել են նշված ավտոմեքենային, որից իջել են երեք անձինք: Նրանցից մեկը՝ Գեղարքունիքի մարզի 29-ամյա բնակիչը, սկսել է հայհոյել պարեկային ծառայողներին, որից հետո վերջիններիս են մոտեցել նաև նույն մարզի 30 և 31-ամյա բնակիչները և նույնպես սկսել են հայհոյել: Այդ ընթացքում 31-ամյա տղամարդը քաշքշել ու հարվածել է պարեկներին, ինչպես նաև  պոկել է նրանցից մեկին ամրակցված տեսախցիկը և փորձել պոկել մյուս ծառայակիցների տեսախցիկները։ Իսկ 29-ամյա տղամարդը ոտքով հարվածել է պարեկային ծառայության ավտոմեքենայի աջ հատվածին՝ վնասելով այն: Նշված գործողությունների ընթացքում պատռվել է պարեկներից մեկի հագին եղած ծառայողական լուսարձակող բաճկոնը: Վերջիններիս կողմից կիրառվել է արցունքաբեր գազ, ֆիզիկական ուժ։ 30 և 31-ամյա տղամարդիկ հանցանք կատարելու մեջ հիմնավոր կասկածանքի հիմքով ձերբակալվել են, իսկ 29-ամյա տղամարդը, ում ձեռքին եղել է մահակ, դիմել է փախուստի:  Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակներում հիշյալ պարեկները տուժող են ճանաչվել և հարցաքննվել։ Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ: Միջնորդություն է ներկայացվել հսկող դատախազին՝ նշված երկու անձանց նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցավոր արարք կատարելու համար հանրային քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ, որը բավարարվել է և նրանց ներկայացվել է մեղադրանք։ Վարույթն իրականացնող մարմինը միջնորդություններ է ներկայացրել դատարան՝ նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ, որոնք ևս բավարարվել են։ Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, 29-ամյա տղամարդուն հայտնաբերելու, վարույթն իրականացնող մարմին ներկայացնելու, ինչպես նաև նրա նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու հարցը լուծելու ուղղությամբ: Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
12:46 - 27 մարտի, 2023
Գեղարքունիքի մարզից 45 զինվորականի հետմահու պետական պարգևներ են շնորհվել

Գեղարքունիքի մարզից 45 զինվորականի հետմահու պետական պարգևներ են շնորհվել

Հետմահու պետական պարգևներ հանձնվեցին 2022թ սեպտեմբերյան ագրեսիայի հետևանքով մարտական գործողությունների ժամանակ Գեղարքունիքի մարզից զոհված ժամկետային և պայմանագրային զինծառայողներին։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը։ «ՀՀ պաշտպանության նախարարության նախաձեռնությամբ և ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով՝ 2023 թվականի մարտի 18-ին Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի մշակույթի տանը տեղի ունեցավ 2022 թվականի սեպտեմբերի 13-15-ն ադրբեջանական ագրեսիայի հետևանքով զոհված զինծառայողների հետմահու պարգևատրման արարողությունը։ Արարողությանը ներկա էր Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ, հոգեշնորհ Տ. Պարթև վարդապետ Բարսեղյանը, ՀՀ ԶՈւ 2-րդ բանակային կորպուսի հրամանատար Գարեգին Պողոսյանը, ՀՀ Պաշտպանության նախարարության գլխավոր շտաբի բարձրաստիճան զինվորականներ, ՀՀ ԶՈւ 2-րդ բանակային կորպուսի զինվորականներ, մարզի համայնքների և վարչական տարածքների ղեկավարներ, զոհվածների հարազատներ: Ողջունելով ներկաներին՝ իմ, ընտանիքիս և Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի անունից երախտագիտությունս հայտնեցի հերոսածին ծնողներին՝ հայրենասեր զավակներ դաստիարակելու համար, ուժ և համբերություն մաղթելով նրանց ընտանիքներին։ Ցավ և ափսոսանք եմ զգում, որ այսօր, այս պարգևները չենք փակցնում մեր հերոսների կրծքերին, այլ դրանք շնորհում ենք հետմահու։ Տղաները հերոսացել են հայրենիքի պաշտպանության գործում անձնուրաց ծառայություն մատուցելով։ Հանուն մեր հերոսների չապրած կյանքերի՝ այսօր շատ անելիքներ ունենք մեր երկիրը պահպանելու, շենացնելու, հզորացնելու համար, և շարունակելով նրանց գործը՝ սերունդների համար կերտելու իրենց երազած հզոր ու անառիկ հայրենիքը։ Հայոց բանակն օր օրի զարգացում է ապրում, և ես վստահ եմ, որ, որքան էլ նենգ է թշնամին, այդուհանդերձ, մեր բանակն իր առջև դրված խնդիրները կատարում է հերոսաբար և պատասխանատվության բարձր զգացումով։ Եվս մեկ անգամ գլուխ եմ խոնարհում մեր քաջ տղաների անմար հիշատակի առջև։ Փառք ու պատիվ Հայոց բանակի հերոսներին։ Հայրենիքին մատուցած ծառայության համար Գեղարքունիքի մարզից տարբեր աստիճանի մեդալներով հետմահու պարգևատրված հերոս զինծառայողներն են․ Ավագ լեյտենանտ Գնել Գասպարյան - «Մարտական ծառայություն» մեդալ, գ․Ախպրաձոր Ավագ լեյտենանտ Գոռ Ասատրյան - «Մարտական ծառայություն» մեդալ, գ․ Լճավան Ենթասպա Արման Գրիգորյան- «Մարտական ծառայություն» մեդալ, ք․ Մարտունի Շարքային Գարիկ Թադևոսյան - «Մարտական ծառայություն» մեդալ, գ․Ծովինար Շարքային Ալիսա Մելքոնյան – «Հայրենիքին մատուցած ծառայության համար առաջին աստիճան» մեդալ, գ․ Զոլաքար Շարքային Գևորգ Ստամբուլցյան - «Մարտական ծառայություն» մեդալ, գ․Սոթք Շարքային Սահակ Գաբրիելյան - «Մարտական ծառայություն» մեդալ, գ․Սոթք Ավագ լեյտենանտ Վեմիր Հարությունյան - Մարտական 2-րդ աստճանի շքանշան, գ․ Ակունք Լեյտենանտ Լյովա Սահակյան - «Հայրենիքին մատուցած ծառայության համար առաջին աստիճան» մեդալ, գ․Ծովակ Լեյտենանտ Գարիկ Բադեյան – Արիության մեդալ, ք․Վարդենիս Շարքային Տիգրան Հովակիմյան - «Մարտական ծառայություն» մեդալ, ք․Վարդենիս Սերժանտ Շահեն Գասպարյան - «Մարտական ծառայություն» մեդալ, գ․Ակունք Շարքային Սաղաթել Սարգսյան - «Մարտական ծառայություն» մեդալ, գ․Կարճաղբյուր Սերժանտ Հայկ Մուրադյան - «Մարտական ծառայություն» մեդալ, գ․Ծովակ Սերժանտ Իրինա Գասպարյան - «Հայրենիքին մատուցած ծառայության համար առաջին աստիճան» մեդալ, ք․Վարդենիս Սերժանտ Արայիկ Հովհաննիսյան - «Մարտական ծառայություն» մեդալ, գ․Ակունք Շարքային Վարազդատ Վարդանյան - «Մարտական ծառայություն» մեդալ, գ․Ակունք Սերժանտ Արմեն Հարությունյան - «Մարտական ծառայություն» մեդալ, գ․Ծովակ Շարքային Արմեն Մխեյան - «Մարտական ծառայություն» մեդալ, գ․Լուսակունք Սերժանտ Լևոն Հարությունյան - «Հայրենիքին մատուցած ծառայության համար երկրորդ աստիճան» մեդալ, գ․ Փոքր Մասրիկ Կրտսեր սերժանտ Վարդան Զիրոյան - «Մարտական ծառայություն» մեդալ, ք․Վարդենիս Շարքային Վաղարշակ Սարմոսյան - «Մարտական ծառայություն» մեդալ, գ․Շատջրեք Կրտսեր սերժանտ Արա Հովհաննիսյան - «Հայրենիքին մատուցած ծառայության համար առաջին աստիճան» մեդալ, գ․Ծովակ Շարքային Վահան Հակոբյան - «Մարտական ծառայություն» մեդալ, գ․Արեգունի Կրտսեր սերժանտ Կամո Պողոսյան - «Հայրենիքին մատուցած ծառայության համար առաջին աստիճան» մեդալ, ք․ Վարդենիս Սերժանտ Լևոն Նավասարդով - «Մարտական ծառայություն» մեդալ, գ․Սոթք Սերժանտ Արմեն Աբրահամյան - «Մարտական ծառայություն» մեդալ, ք․Մարտունի Շարքային Արսեն Սարգսյան - «Մարտական ծառայություն» մեդալ, ք․Վարդենիս Շարքային Մխիթար Ավագյան - «Մարտական ծառայություն» մեդալ, գ․Արծվանիստ Շարքային Արմեն Գասպարյան - «Մարտական ծառայություն» մեդալ, գ․Այգուտ Շարքային Մխիթար Մարտիրոսյան - «Մարտական ծառայություն» մեդալ, ք․Վարդենիս Շարքային Գրիգոր Գևորգյան - «Մարտական ծառայություն» մեդալ, գ․Խաչաղբյուր Շարքային Արամ Մնացականյան - «Մարտական ծառայություն» մեդալ, գ․Վաղաշեն Կրտսեր սերժանտ Գուրգեն Զաքարյան - «Մարտական ծառայություն» մեդալ, գ․Վարդենիկ Շարքային Արթուր Մարգարյան - «Մարտական ծառայություն» մեդալ, գ․Լիճք Շարքային Կարեն Գրեյան - «Մարտական ծառայություն» մեդալ, գ․Գեղհովիտ Կրտսեր սերժանտ Ազատ Զոհրաբյան - «Մարտական ծառայություն» մեդալ, գ․Ձորագյուղ Ավագ լեյտենանտ Հայկ Գասպարյան - «Մարտական ծառայություն» մեդալ, ք․Վարդենիս Կրտսեր սերժանտ Ադամ Կիրակոսյան - «Մարտական ծառայություն» մեդալ, գ․Աղբերք Կրտսեր սերժանտ Հենրիկ Հարությունյան - «Մարտական ծառայություն» մեդալ, գ․Զոլաքար Շարքային Արտյոմ Մինասյան - «Մարտական ծառայություն» մեդալ, ք․Վարդենիս Սերժանտ Մանուկ Կարապետյան - «Մարտական ծառայություն» մեդալ, ք․Վարդենիս Ավագ սերժանտ Վիլգեն Ավագյան - «Մարտական ծառայություն» մեդալ, գ․Փոքր Մասրիկ Աշխարհազորային Արմեն Ասլանյան - «Մարտական ծառայություն» մեդալ, գ․Արփունք Աշխարհազորային Քաջիկ Բարեյան - «Հայրենիքին մատուցած ծառայության համար առաջին աստիճան» մեդալ, գ․Ծովակ»,- գրել է նա։
20:47 - 18 մարտի, 2023
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգյանը հանդիպել է ՌԴ դեսպան Կոպիրկինի հետ

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգյանը հանդիպել է ՌԴ դեսպան Կոպիրկինի հետ

Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը աշխատանքային այցով գտնվում է Գեղարքունիքի մարզում։ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգյանը հայտնել է, որ մարզպետարանում ընդունել է Հայաստանում Սերգեյ Կոպիրկինին։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են 2022 թվականի օգոստոսի 8-ին ՀՀ Գեղարքունիքի մարզի և Ռուսաստանի Դաշնության Օմսկի նահանգի միջև ստորագրված համագործակցության ճանապարհային քարտեզը, որը հնարավորություն է տալիս երկու ռեգիոնների համագործակցությունը ծավալել տնտեսության, կրթության, մշակույթի, առողջապահության, բնապահպանության, զբոսաշրջության և կենսական նշանակության այլ ոլորտներում, ինչն էլ կնպաստի տնտեսական հարաբերությունների ընդլայնմանը: Այնուհետ մարզպետը ՌԴ դեսպանին է ներկայացրել 2022 թվականի սեպտեմբերի 13-14-ին Ադրբեջանի կողմից Գեղարքունիքի մարզի սահմանամերձ բնակավայրերի դեմ սանձազերծած ագրեսիայի հետեւանքները, այդ բնակավայրերում ստեղծված իրավիճակը եւ դրանց հաղթահարման նպատակով ձեռնարկվող քայլերը։
16:35 - 10 մարտի, 2023
Սահմանամերձ համայնքների բնակիչները կոմունալ ծախսերի համար կառավարությունից փոխհատուցում կստանան
 |news.am|

Սահմանամերձ համայնքների բնակիչները կոմունալ ծախսերի համար կառավարությունից փոխհատուցում կստանան |news.am|

news.am: Սահմանամերձ համայնքներին պետական աջակցություն՝ բնակիչներին բնական գազի, էլեկտրաէներգիայի, ոռոգման ջրի սակագնի մասնակի ու գույքահարկի և հողի հարկի փոխհատուցում տրամադրելու նպատակով կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 23-ի նիստում ընդունել է որոշում: 2022 թ. ՀՀ պետբյուջեով որպես աջակցություն սահմանամերձ համայնքներին հատկացվել է 973672.6 հազար դրամ գումար, որը տրամադրվելու է Արարատի (թվով 2), Գեղարքունիքի (թվով 3), Վայոց ձորի (թվով 2), Սյունիքի (թվով 5), և Տավուշի (թվով 11) մարզերի 23 սահմանամերձ համայնքների 82 բնակավայրերի բնակիչներին բնական գազի, էլեկտրաէներգիայի, ոռոգման ջրի սակագնի մասնակի և անշարժ գույքի հարկի փոխհատուցման նպատակով: Կոմունալ ծառայությունների վարձավճարների փոխհատուցման կարգը հաստատվել է դեռևս 2014թ–ին։ Դրանից հետո համայնքների ցանկը մի քանի անգամ վերանայվել է, այդ թվում` 2020թ–ի պատերազմից հետո, երբսահմանամերձ համայնքների թիվն ավելացավ։ Այսօր սահմանամերձ բնակավայրերի թիվը 82 է։ Նշենք, որ 2021թ–ին նույն ծրագրով փոխհատուցում են ստացել 81 համայնքներ։ Ծրագրի ընդհանուր բյուջեն 1 տարի առաջ կազմել է 1 մլրդ 155 մլն դրամ։ Նախորդ տարվա համեմատ շահառու համայնքների թիվը 1-ով ավելացել է, գումարը` 181 մլն–ով նվազել։ Լուսանկարը՝ Հետքի/Տավուշի մարզ
13:58 - 23 փետրվարի, 2023