azatutyun.am: Ադրբեջանցիները գիշերը և այսօր առավոտյան կրակ են բացել Սոթքի ուղղությամբ։ Կրակոցները եղել են Սոթքի հանքավայրի հատվածում, և հանքավայրի աշխատանքը դադարեցվել է։ Տեղեկությունը «Ազատության» հետ զրույցում հաստատել է GeoProMining Gold ընկերության ներկայացուցիչ Ռուզաննա Գրիգորյանը։
«Կրակոցները հնչել են երեկոյան 19։00-23։00 ժամանակահատվածում, որի հետևանքով հանքի աշխատանքը ժամանակկավորապես դադարեցվել է։ Գիշերը իրավիճակը հանգիստ է եղել, տարհանում չի եղել։ Առավոտյան կրակողցները վերսկսվեցին, ընկերությունը որոշեց դադարեցնել հանքի աշխատանքը և տարհանել աշխատակիցներին։ Այս պահին չի աշխատում հանքը։ Ժամ առ ժամ իրավիճակը փոխվում է»,- մանրամասնել է Ռուզաննա Գրիգորյանը՝ նշելով, որ վիրավորներ չկան։
ՊՆ-ն կրակոցների մասին տեղեկություն չի հայտնել։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում
comment.count (0)