Վազգեն Մանուկյան

Վազգեն Միքայելի Մանուկյան, Հայաստանի երրորդ հանրապետության առաջին վարչապետ։

Ծնվել է 1946 թվականի փետրվարի 13-ին։

Քաղաքական գործունեությունը սկսել է ուսանողական տարիներից: Մինչեւ 1988 թ. եղել է տարբեր քաղաքական կազմակերպությունների անդամ եւ կազմակերպիչ:

1988 թ. փետրվարից «Ղարաբաղ» կոմիտեի անդամ էր, 1988 թ. հունիսից` «Ղարաբաղ» կոմիտեի կոորդինատորը: ԱԺՄ վարչության առաջին նախագահն էր:

1991 թ. սեպտեմբերի 26-ին Վազգեն Մանուկյանը հրաժարական է տվել վարչապետի պաշտոնից:

1991 թ. շարժման ակտիվ մասնակիցների եւ համախոհների հետ նախաձեռնել է ԱԺՄ կուսակցության հիմնադրումը:

1992 թ. սեպտեմբերին նշանակվել է ՀՀ պետնախարարի, այսուհետեւ պաշտպանության նախարարի պաշտոնակատար` միաժամանակ ղեկավարելով ՀՀ արդյունաբերական համալիրը: 

1990-2007 թթ.՝ ՀՀ ԱԺ պատգամավոր, Ազգային ժողովրդավարական միություն (ԱԺՄ) կուսակցության նախագահ, 2009-2019 թվականներին ՝ ՀՀ Հանրային խորհրդի նախագահ:

2020 թվականի նոյեմբերից 17 ընդդիմադիր կուսակցությունների հետ մասնակցում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիաներին, նշյալ կուսակցությունների վարչապետի թեկնածուն է։

Մեր հարցերին ստացել ենք պատասխաններ, որոնց մի մասը բավարարել է, մի մասը՝ կիսատ մնացել. ԳՇ պետի հետ հանդիպումից հետո հայտարարություն կանենք. Վազգեն Մանուկյանը՝ ԱԳ նախարարի հետ հանդիպման մասին |tert.am|

Մեր հարցերին ստացել ենք պատասխաններ, որոնց մի մասը բավարարել է, մի մասը՝ կիսատ մնացել. ԳՇ պետի հետ հանդիպումից հետո հայտարարություն կանենք. Վազգեն Մանուկյանը՝ ԱԳ նախարարի հետ հանդիպման մասին |tert.am|

tert.am: Հայրենիքի փրկության շարժման ներկայացուցիչներ Վազգեն Մանուկյանի, Իշխան Սաղաթելյանի և Արթուր Վանեցյանի հանդիպել են ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանի հետ: Հանդիպումից հետո լրագրոների հետ զրույցում Վազգեն Մանուկյանն ասաց, որ նախարարին հայտնել են իրենց մտահոգությունները, լսել որոշ բացատրություններ:  Մանուկյանը նաև հայտնեց, որ հանդիպում ունեն ԳՇ պետի հետ: «Այդ բոլոր հանդիպումները մենք կամփոփենք և հայտարարություն կանենք։ Մեր հարցերին ստացել ենք պատասխաններ, դրանց մի մասը բավարարել է, մի մասը՝ կիսատ մնացել։ Մյուս հանդիպման ժամանակ առավել մանրամասն կներկայացնեմ»,- ասաց Վազգեն Մանուկյանը:
19:12 - 09 հունվարի, 2021
Վազգեն Մանուկյանը ԱԳ նախարարից, ԱԱԾ տնօրենից և ԳՇ պետից պահանջել է հանդիպում Հայրենիքի փրկության շարժման ներկայացուցիչների հետ

Վազգեն Մանուկյանը ԱԳ նախարարից, ԱԱԾ տնօրենից և ԳՇ պետից պահանջել է հանդիպում Հայրենիքի փրկության շարժման ներկայացուցիչների հետ

Վազգեն Մանուկյանը դիմել է ԱԳ նախարար Արա Այվազյանին, ԱԱԾ տնօրեն, գնդապետ Արմեն Աբազյանին, Զինված ուժերի ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանին՝ պահանջելով հունվարի 9-ին հանդիպում Հայրենիքի փրկության շարժման ներկայացուցիչների հետ: Հայտարարության մեջ, մասնավորապես ասված է․«Արտաքին գործերի նախարար Արա Այվազյանին, Ազգային անվտանգության ծառայության տնօրեն, գնդապետ Արմեն Աբազյանին, Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանին Հարգելի՛ պարոնայք, Մեր երկիրը հայտնվել է ծայրահեղ վտանգավոր իրավիճակում։ Ունեցել ենք մարդկային ու տարածքային ահռելի կորուստներ։ Մեր ինքնիշխանությունը նվազել է։ Խարխլված է Հայաստանի Հանրապետության անվտանգային համակարգը։ Զիջումներն ու կորուստները շարունակվում են պարտված վարչապետի կասկածելի և հակապետական որոշումների պատճառով։ Մեր հանրությունն անտեղյակ է, թե նա ում հետ և ինչ է պայմանավորվել: Հունվարի 11-ին նախատեսված Նիկոլ Փաշինյան-Իլհամ Ալիև հանդիպման հետ կապված բազմաթիվ մտահոգություններ և տագնապներ կան քաղաքական-հասարակական լայն շրջանակներում: Իրավիճակը պայթյունավտանգ է, հղի անկանխատեսելի զարգացումներով։ Դուք ի պաշտոնե պատասխանատվություն եք կրում բոլոր ընդունված, ընդունվելիք որոշումների համար և պարտավոր եք ներկայացնել իրականությունը հանրությանը։ Անհրաժեշտության պարագայում պարտավոր եք կանխել հակապետական որոշումների ընդունումը՝ պաշտպանելով պետության և ժողովրդի շահերը։ Դիմում ենք Ձեզ՝ պահանջելով հունվարի 9-ին հանդիպում Հայրենիքի փրկության շարժման ներկայացուցիչների հետ: Ակնկալում ենք Ձեր պարզաբանումները ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Կանխավ շնորհակալ եմ։ Վազգեն Մանուկյան Հայրենիքի փրկության շարժում​​ 08.01.2021թ.»։
22:34 - 08 հունվարի, 2021
Նման հայտարարություններ անելն ինքնին շատ բացասական երևույթ է. Սիմոնյանը՝ Մանուկյանին |1lurer.am|

Նման հայտարարություններ անելն ինքնին շատ բացասական երևույթ է. Սիմոնյանը՝ Մանուկյանին |1lurer.am|

1lurer.am: Իշխանությունն ի վիճակի է այսօր արտահերթ խորհրդարանական ընտրություններ կազմակերպել. այս մասին խորհրդարանում՝ լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը: «Ընտրություններն իրենցից ենթադրում են տարբեր քաղաքական ուժերի համաձայնություն, իքս օր ֆիքսել ու դա ներկայացնել»,- ասաց Սիմոնյանը: Ալեն Սիմոնյանի խոսքով՝ իրենք կարող են քարոզարշավ իրականացնել ցանկացած վայրում. դեկտեմբերի 19-ին տեղի ունեցած սգո երթի ժամանակ բազմաթիվ քաղաքացիներ են իրենց մոտեցել, իրենց աջակցությունը հայտնել ու նշել, որ պատրաստ են քաղաքական փոփոխությունների: Անդրադառնալով ՀՀ վարչապետի՝ ընդդիմության միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանի հայտարարությանը՝ ԱԺ փոխխոսնակը նշեց. «Ես կարծում եմ՝ պարոն Մանուկյանը 1996 թվականի բարդույթից հետո չի կարողանում նոր իրողությունների հետ համակերպվել: Եվ իր գնահատականները մնացել են 1996 թվականին: Իսկ եթե պարոն Մանուկյանը տեղեկություն ունի կամ ինքն է նախապատրաստվում արյունահեղություն կազմակերպել, դա այլ խոսակցություն է: Համարում եմ, որ նման հայտարարություններ անելը ինքնին շատ բացասական երևույթ է: Եթե նույնիսկ ինքդ նման բան չես նախապատրաստում, դա դրդում, հրահրում է նման խոսակցություն ու տրամադրություններ»:
15:23 - 29 դեկտեմբերի, 2020
Մինչև Փաշինյանը չգնա, Հայաստանում ոչ մի ընտրություն չի լինելու, կամ ընտրությունը վերածվելու է ընդհարումների երկրի ներսում, ամեն քվեատուփի մոտ կռիվ է լինելու, արյուն է թափվելու․ Վազգեն Մանուկյան
 |tert.am|

Մինչև Փաշինյանը չգնա, Հայաստանում ոչ մի ընտրություն չի լինելու, կամ ընտրությունը վերածվելու է ընդհարումների երկրի ներսում, ամեն քվեատուփի մոտ կռիվ է լինելու, արյուն է թափվելու․ Վազգեն Մանուկյան |tert.am|

tert.am: Անհնազանդության ակցիաներն ամեն օր են լինելու, քաղաքը միշտ էլ այս վիճակում է լինելու, մինչև Նիկոլ Փաշինյանը չհեռանա, որովհետև այն, ինչ արվեց, ներել հնարավոր չէ, և այն, ինչ հիմա շարունակվում է, ամեն օրը կործանարար է հայ ժողովրդի համար։ Այս մասին Կառավարության մոտ լրագրողների հետ զրույցում ասաց «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը՝ խոսելով քաղաքացիների անհնազանդության ակցիաներից։Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ արտահերթ ընտրություններ անցկացնելու առաջարկին, Մանուկյանն ասաց, թե չի կարծում, որ Փաշինյանը գնալու է արտահերթ ընտրությունների։ «Ինքը դիտմամբ դաշտն ուզում է նորից բաժանել կուսակցությունների՝ ովքեր են համաձայն, ովքեր համաձայն չեն։ Բաժանման սովորական փորձն է՝ հին-նոր, սև-սպիտակ, էլիտա-ժողովուրդ, կուսակցություններ, որ հիմա ուզում են գնալ արտահերթ ընտրությունների, և կուսակցություններ որոնք չեն ուզում։ Մենք հստակ ասել ենք՝ Նիկոլ Փաշինյանի ղեկավարությամբ Հայաստանում ոչ մի ընտրություն չի կարող լինել»,-նշեց նա։Դիտարկմանը՝ իսկ եթե արտահերթ խորհրդարանական ընտրություններ հայտարարվե՞ն, Մանուկյանն արձագանքեց՝ չեն թողնի․ «Մինչև արտահերթ ընտրություններն ինքը պետք է գնա։ Մինչև ինքը չգնա, Հայաստանում ոչ մի ընտրություն չի լինելու, կամ ընտրությունը վերածվելու է ընդհարումների Հայաստանի ներսում, կռիվ է լինելու։ Ամեն քվեատուփի մոտ կռիվ է լինելու, արյուն է թափվելու։ Դա՞ է ուզում»,- ասաց նա՝ նշելով, թե դրան հակազդելու է ամբողջ ժողովուրդը։
13:24 - 28 դեկտեմբերի, 2020
Հայաստանում ինչ կատարվի, կատարվելու է ոչ թե ջոկատների, այլ ժողովրդի միջոցով․ Վազգեն Մանուկյան

Հայաստանում ինչ կատարվի, կատարվելու է ոչ թե ջոկատների, այլ ժողովրդի միջոցով․ Վազգեն Մանուկյան

Ժողովուրդը պետք է մասնակցի։ Եթե հիմա 100 հազար մարդ այստեղ լիներ, հարցը վերջացած կլիներ։ Այս մասին այսօր հրապարակում հանրահավաքի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց «Հայրենիքի փրկության շարժման»՝ վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը։ «Բայց այդ հարյուր հազարավոր մարդիկ կան չէ՞, որ դժգոհ են, հասկանում են, որ երկիրը կործանվում է, բայց տանը նստած են։ Մեկը մեկին չի վստահում, մեկը՝ մյուսին»,- հավելեց նա։ Վազգեն Մանուկյանի խոսքով՝ ժողովուրդը դեպրեսիայի մեջ է, երկուսուկես տարի առաջ ոտքի է կանգնել՝ մտածելով, որ լավ կյանք է ունենալու, հիմա ամաչում էլ է դուրս գալ։ «Բայց ժողովուրդը այդ վիճակից դուրս կգա։ ՀՀ-ում ինչ կատարվի, կատարվելու է ոչ թե ջոկատների, այլ ժողովրդի միջոցով»,- ընդգծեց նա։ Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այն պնդմանը, թե ՀՀ-ում կան մարդիկ, որոնք աջակցում են իրեն՝ Մանուկյանն ասաց, որ ցանկացած երկրում ցանկացած ժամանակ միշտ էլ մի հատված կա, որ իշխանության կողմն է լինում՝ հավելելով դա նշանակություն չունի, Նիկոլ Փաշինյանը հանցագործ է, երկիրը կործանել է։ «Հիմա կուշացնենք, էլի բան կկորցնենք, հիմա էլ պայմանագիր կկնքեն Ադրբեջանի հետ, որ պետք է ֆիքսեն այդ սահմանները։ Հետո մենք մեծ պրոբլեմ ենք ունենալու այդ սահմանները վերադարձնելու։ Ամեն օր մի բան կորցնում ենք մենք։ Պատերազմը շարունակվում է»,- ասաց նա։
12:36 - 24 դեկտեմբերի, 2020
Վազգեն Մանուկյանը բանակին, ոստիկանությանը կոչ արեց անհապաղ հայտարարությամբ միանալ ժողովրդին

Վազգեն Մանուկյանը բանակին, ոստիկանությանը կոչ արեց անհապաղ հայտարարությամբ միանալ ժողովրդին

Այսօր իմ գործընկերները խնդրել էին, որ ես ներկայացնեմ, թե նոր կառավարությունը ստեղծվելուց հետո ինչ ծրագրեր պետք է իրականացնի․ ես պատրաստեցի թուղթը, մոտս դրեցի, բայց որ եկա այստեղ, զգացի, որ այս պահին դա չէ կարևորը։ Այս մասին այսօր՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հանրահավաքի ժամանակ, ասաց «Հայրենիքի փրկության շարժման»՝ վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը։ «Սա ընտրություններ չէ, որ ծրագրերի պայքար գնա։ Մի կողմում՝ հայրենիքի կործանում, մյուսում՝ հայրենիքի վերականգնում։ Մինչ այսօր ես ամաչում էի, որ մինչև հիմա չենք գցել այդ մարդուն, ամաչում էի ինքնս ինձ համար, մեր ժողովրդի համար, մեր պետության համար, որովհետև ես այս պետության հիմադիրներից մեկն եմ եղել և իմ վրա պատասխանատվություն էի զգում, ար այսպիսի խայտառակ պարտություն կրեցինք, այսպիսի խայտառակ մարդու բերեցինք ու հենց պարտության հետո՝ նույն գիշերը, չշպրտեցինք դուրս։ Բայց այսօր նայում եմ ձեր աչքերին ու հպարտ եմ, նորից տեսնում եմ այն ժողովրդին, որ տարիներ առաջ և այս տարիների ընթացքում էլ հպարտ նայում է դեպի ապագան։ Ունեինք դժգոհություններ, թերություններ, կային գող-ավազակներ, հերոսներ, բայց մենք մի հասարակություն էինք, մենք մեր մեջ մեր հարցերը կլուծեինք։ Բայց այն, ինչ մեզ հետ կատարվեց, սարսափելի է»,- ասաց Մանուկյանը։ Նա վստահեցրեց, որ ոչ միայն կվերականգնեն անցյալը, այլև այդ անցյալը կուղղեն, կկառուցեն պետությունը, որի մասին երազում էին, ոչ թե այն, ինչ ստացան։ «Մի մտածեք, որ մի ինչ-որ կառավարություն կառուցելու է Հայաստանը։ Հայաստանը կառուցելու է ժողովուրդը, այն ժողովուրդը, որ այստեղ կանգնած է»,- նշեց Մանուկյանը։ Վազգեն Մանուկյանը բանակին, ոստիկանությանը կոչ արեց անհապաղ հայտարարությամբ միանալ ժողովրդին։
14:19 - 22 դեկտեմբերի, 2020
Պատերազմը չկա, բայց մենք շարունակում ենք տալ և տալ․ թե այսպես շարունակվի, շուտով ՀՀ-ն աշխարհի քաղաքական քարտեզից կա՛մ կվերանա, կա՛մ կդառնա խղճուկ բան, որ ոչ մեկն ուշադրություն չի դարձնի․ Վ․ Մանուկյան

Պատերազմը չկա, բայց մենք շարունակում ենք տալ և տալ․ թե այսպես շարունակվի, շուտով ՀՀ-ն աշխարհի քաղաքական քարտեզից կա՛մ կվերանա, կա՛մ կդառնա խղճուկ բան, որ ոչ մեկն ուշադրություն չի դարձնի․ Վ․ Մանուկյան

Տխուր օր է այսօր, չկան այն վառվռուն աչքերը, այսօր հավաքվել ենք, որ հիշատակենք մեր հերոսներին, որոնք նահատակվեցին՝ պաշտպանելով մեր հայրենիքը, մեր ժողովրդին և մեր պատիվը։ Այս մասին  Ազատության հրապարակում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հանրահավաքի ընթացքում հայտարարեց  Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը։ Նա հայտարարեց, որ Արցախյան առաջին պատերազմի մասնակիցների ու զոհվածներից շատերի հետ մտերիմ է եղել, զրուցել են ռազմաճակատում, խարույկների մոտ, փողոցներում։ «Իրենք երազանք ունեին, պատգամ են թողել։ Այդ երազանքն էր, որ կառուցվի ազատ, անկախ, հզոր, ազդեցիկ երկիր՝ Հայաստան՝ Արցախի հետ միասին, որտեղ կյանքը լինի արդար, բարեկեցիկ, բայց բարեկեցիկ ոչ թե ընտրյալների, այլ ամբողջ ժողովրդի համար, որ իրենք հպարտանան իրենց երկրով, մրցեն ուրիշ երկրների հետ։ Նույն մտքերով էին տոգորված նաև այն տղաները, որոնք գնացին այս պատերազմ և զոհվեցին, այն զինվորները, սպաները, կամավորները, որ հենց առաջին կոչով գնացին պատերազմ և զոհվեցին»,-հայտարարեց Մանուկյանը։   Նա նշեց, թե այս պատերազմն անվանում է տարօրինակ, բայց շատերը, իր խոսքով, արդարացի անվանում են ծախված պատերազմ։ «Այս պատերազմը կարող էր չլինել․ կա՛մ մեծ տգիտություն, կա՛մ մեծ դավաճանություն էր պետք բոլոր բանակցությունները տապալելու, բոլոր դաշնակիցներին կորցնելու, դիմացինին գրգռելու համար։ Երբ պատերազմը սկսվեց, մենք կարող էինք հաղթել, չնայած, մինչև պատերազմը  պետք էր անել այն աշխատանքները, որոնք չարվեցին, բայց անհրաժեշտ էին»,-ասաց նա։ Մանուկյանը նշեց, թե որոշ մարդիկ հայտարարում էին, որ 2,5 տարին քիչ ժամանակ էր։ «90-ականներին մենք 2,5 տարում 0-ից բանակ սարքեցինք և խայտառակ պարտության  մատնեցինք Ադրբեջանին։ Այս նույն վիճակում Ադրբեջանն էր՝ խայտառակ պարտություն էր կրել։ Նույնիսկ, եթե պատրաստված չէինք, ծայրահեղ դեպքում կարելի էր շուտ կնքել այդ պայմանագիրը, շուտ կնքել պատերազմի վերջը, և կունենայինք քիչ կորուստներ։ Մենք ինչ վիճակում հայտնվեցինք՝ անիշխանություն, անտերություն․ պատերազմը չկա, բայց մենք շարունակում ենք տալ և տալ․ եթե այսպես շարունակվի, շուտով աշխարհի քաղաքական քարտեզից կա՛մ կվերանա Հայաստանը, կա՛մ կդառնա այնպիսի խղճուկ բան, որ ոչ մեկը ուշադրություն չի դարձնի։ Այդպիսի պետությունը չի կարողանա նաև իր ժողովրդի բարեկեցությունն ապահովել, մենք հիմա գլորվում ենք այդ ճանապարհով»,-ասաց նա։ Մանուկյանը հայտարարեց, թե Հայաստանը տարածաշրջանում կարորագույն դեր էր կատարում, հարգված էր ամբողջ աշխարհում, հիմա Նիկոլը Հայաստանը հանում է քաղաքական քարտեզից։ «Ես համոզված եմ՝ մենք նորից ոտքի ենք կանգնելու, կարողանալու ենք մեր իրավունքները պաշտպանել»,-ասաց նա։
17:53 - 19 դեկտեմբերի, 2020
Սյունիքում տեղի ունեցող գործընթացներն ու փաշինյանական քաղաքականություն ցույց են տալիս, որ նման վտանգներից ապահովագրված չենք նաև Վայոց Ձորում, Գեղարքունիքում, Տավուշում․ Վազգեն Մանուկյան

Սյունիքում տեղի ունեցող գործընթացներն ու փաշինյանական քաղաքականություն ցույց են տալիս, որ նման վտանգներից ապահովագրված չենք նաև Վայոց Ձորում, Գեղարքունիքում, Տավուշում․ Վազգեն Մանուկյան

«Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով Սյունիքի սահմաններին այս օրերին տեղի ունեցող իրադարձություններին։ Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև․ « Հարգելի՛ հայրենակիցներ, Խստորեն դատապարտում և ազգակործան ենք համարում Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության տարածքները հակառակորդին հանձնելու գործընթացը, ինչը փորձ է արվում քողարկել սահմանագծման և սահմանազատման աշխատանքներով: Նիկոլ Փաշինյանը հետևողականորեն շարունակում է իրագործել իր պարտվողական քաղաքականությունը ինչպես Զանգելանի և Կուբաթլուի հատվածում, այնպես էլ Սյունիքի մարզի սահմաններում: Կապանի հատվածում տեղի ունեցող իրադարձությունները՝ ադրբեջանական վերջնագրերը, սահմանային լարվածության աճը և հայկական պաշտոնական կողմի հանցավոր անգործությունը, լուրջ մտահոգության և կասկածների տեղիք են տալիս: Սյունիքի մեր հայրենակիցները մեն–մենակ են մնացել թշնամու բանակի ու սահմանային ոտնձգությունների դեմ։ Նրանք ստիպված են ինքնուրույն պաշտպանել սեփական տունը, ինչպես նաև դիմել են հուսահատ քայլի՝ բողոքի գործողությունների։ Մենք սյունեցիների կողքին ենք և սատարում ենք նրանց պահանջներին։ Օրվա իշխանությունների վարքագիծը պարզապես պետականակործան է։ Դատապարտելի է նաև այն, որ խնդիրները կա՛մ չեն լուծվում, կա՛մ լուծվում են ի վնաս մեզ, սակայն ստի ու մանիպուլյացիաների մեթոդը, որը հատկապես դրսևորվեց պատերազմի օրերին, շարունակում է օգտագործվել։ Հարկ ենք համարում ընդգծել, որ սահմանագծման և սահմանազատման գործընթացները նախատեսված չեն 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ: Այդ հայտարարության 1-ին կետով նախատեսված հրադադարի և բոլոր ռազմական գործողությունների ավարտի ելակետն այն է, որ Ադրբեջանի Հանրապետությունը և Հայաստանի Հանրապետությունը կանգ են առնում հայտարարության պահին իրենց զբաղեցրած դիրքերում։ Հետևաբար հայտարարության տեքստի որևէ դրույթ հիմք չէ սահմանների փոփոխության համար։ Ակներև է, որ այդ հարցերը թողնվել էին հետագա բանակցություններին՝ հաշվի առնելով դրանց համապարփակ և բարդ բնույթը։ Նկատի ունենալով միջազգային, ինչպես նաև Հայաստան-Վրաստան, Վրաստան-Ադրբեջան առկա փորձը` սահմանների սահմանագծումն ու սահմանազատումն իրականացվում է պետությունների կողմից ձևավորված միջգերատեսչական հանձնաժողովների բանակցությունների արդյունքում և պահանջում է բանակցությունների արդյունք հանդիսացող սահմանագծի վավերացում երկու պետությունների օրենսդիր մարմինների կողմից: Մինչ նշված գործընթացների ամբողջական ավարտը Հայաստանի Հանրապետությունը պետք է պահպանի իր սահմանը մինչպատերազմական ժամանակահավտածի բնագծերով։ Որևէ քարտեզ, առավել ևս GPS համակարգի տվյալները, իրավական ակտ չեն և չեն կարող հիմք հանդիսանալ սահմանագծման համար, եթե հակասում են բարձրագույն մարմինների կողմից հաստատված սահմանագծին: Պահանջում ենք անհապաղ դադարեցնել իրավական հիմքից զուրկ և սահմանային բնակավայրերի բնակիչների իրավունքներն ու կենսական շահերը ոտնահարող տարածքների օտարման գործընթացը և կոչ ենք անում այդ գործընթացում ներգրավված պետական մարմիններին չկատարել այն հրահանգները, որոնք հակասում են ոչ միայն մեր պետական շահերին, այլև նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարությանը և միջազգային պրակտիկային: Հարգելի՛ հայրենակիցներ, Սյունիքում տեղի ունեցող գործընթացները և փաշինյանական իշխանության վարած քաղաքականությունը ցույց են տալիս, որ մենք ապահովագրված չենք նմանատիպ վտանգներից Վայոց Ձորի, Գեղարքունիքի և Տավուշի մարզերում։ Դա նշանակում է, որ մենք պետք է հնարավորինս շուտ ձերբազատվենք այս իշխանություններից և ամեն ջանք գործադրենք մեր երկրի խաղաղությունն ու անվտանգությունն ապահովելու համար։ Հապաղելը պետություն կարող է արժենալ»։
23:05 - 17 դեկտեմբերի, 2020
«Արժանապատվության երթ»-ն ավարտվեց Ֆրանսիայի հրապարակում

 |armenpress.am|

«Արժանապատվության երթ»-ն ավարտվեց Ֆրանսիայի հրապարակում |armenpress.am|

armenpress.am: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող ընդդիմադիրների կազմակերպած «Արժանապատվության երթ» ակցիան ավարտվեց Ֆրանսիայի հրապարակում՝ կարճատև հանրահավաքով: Երթը մեկնարկել էր Երևանի Սասունցի Դավիթի արձանին հարող հրապարակից: Անցնելով Տիգրան Մեծ պողոտայով և Հանրապետության հրապարակով՝ այն հասավ Ֆրանսիայի հրապարակ: Ընդդիմության վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը նշեց, որ ինքը հիմա պայքարում է նաև այն տղաների հիշատակի համար, որոնք երազում էին, որ ունենալու ենք հզոր երկիր: «Մենք հաղթելու ենք, այդտեղ հարց չկա, մենք նորից ոտքի ենք կանգնելու: Մենք հիմա մի քիչ հիասթափվել ենք, ինքներս մեզնից ենք հիասթափվել, բայց մենք հզոր ժողովուրդ ենք, նորից ոտքի ենք կանգնելու, այս տարածաշրջանի ամենահզոր ու ազդեցիկ երկիրն ենք լինելու, ապահովելու ենք բարեկեցիկ և երջանիկ կյանք: Մի փոքր խոչընդոտ կա, դրանից կազատվենք: Այն ամենը, ինչի համար տասնյակ տարիներ պայքարում ենք, այդ ամենը պետք է իրականացնենք»,- ասաց Մանուկյանը:  ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն էլ նշեց, որ վաղը ևս անցկացվելու է երթ՝ Կրկեսին հարող հրապարակից: «Երթը կանգ է առնելու դատախազության, ոստիկանության, Ազգային անվտանգության ծառայության առջև»,- ասաց նա՝ ավելացնելով, որ երթեր են անցկացնելու նաև հինգշաբթի օրը, իսկ շաբաթ նախատեսված է հանրահավաք ու սգո երթ:
21:26 - 15 դեկտեմբերի, 2020
Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով «Արժանապատվության երթ» ակցիան ավարտվեց

 |armenpress.am|

Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով «Արժանապատվության երթ» ակցիան ավարտվեց |armenpress.am|

armenpress.am: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով Երևանում անցկացվող «Արժանապատվության երթ» բողոքի ակցիան ավարտվեց: «Մի՜ լռիր», «Ոտքի կանգնի՜ր» և այլ կարգախոսներով երթի մասնակիցներն անցան Երևանի փողոցներով: Մասնակիցներն իրենց ելույթներում դժգոհություն հայտնեցին գործող իշխանություններից, նրանց վարած քաղաքականությունից, իրավապահ մարմինների գործունեությունից: Նրանք բարձրաձայնեցին նաև Սյունիքի սահմանային համայնքների բնակիչների անվտանգության խնդիրը: Երթին մասնակցում էր խորհրդարանական և արտախորհրդարանական ավելի քան 16 կուսակցությունների վարչապետի թեկնածու, ՀՀ նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանը: «Այս պայքարը մեր Հայրենիքի համար է, որպեսզի մենք ոտքի կանգնենք, որ շարժվենք առաջ: Մենք շարունակելու ենք մեր պայքարը՝ պահանջելով վարչապետի հրաժարականը»,-ասաց Վազգեն Մանուկյանը: Մասնակիցները երթով անցան Հր. Քոչար, Բաղրամյան, Սայաթ Նովա փողոցներով: Այնուհետև եղան Հանրապետության հրապարակում: Երթի արդյունքները ամփոփվեցին Սուրբ Աննա եկեղեցու մոտ: Այդտեղ էլ ակցիան ավարտվեց: Երթը շարունակվելու է վաղը՝ Երևանի Սասունցի Դավիթ արձանի մոտից:  
20:33 - 14 դեկտեմբերի, 2020
Դեմարկացիան հսկայական պրոցես է, դա պետք է կազմակերպել իրավաբանորեն ճիշտ, այլապես մի քանի հազար հեկտար կկորցնենք. Վազգեն Մանուկյան |tert.am|

Դեմարկացիան հսկայական պրոցես է, դա պետք է կազմակերպել իրավաբանորեն ճիշտ, այլապես մի քանի հազար հեկտար կկորցնենք. Վազգեն Մանուկյան |tert.am|

tert.am: Դեմարկացիան շատ բարդ, իրավաբանական պրոցես է, GPS-ով էլ սահմաններ աշխարհում երբեք չեն գծվում, հատկապես, երբ ադրբեջանցիները շատ լավ աշխատել են ու մենք բան չենք արել, մտավորականների հետ հանդիպմանն այս մասին ասաց «Հայրենիքի փրկության ճակատի» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը՝ անդրադառնալով ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանի հարցին, թե հայ-թուրքական այսօրվա սահմանի դեմարկացիան տևել է երեք տարի՝ 1968-71 թվականը, իսկ հիմա GPS-ով 5 րոպեում փորձում են դեմարկացիա անել, որը հակասում է այդ կանոններին:«Սահմանազատման ժամանակ երկկողմանի հանձնաժողով է ստեղծվում, որոշվում են որոշ կետերի կոորդինատները, հետո գրվում է կոորդինատից կոորդինատ սահմանը, պետք է անցնի գետի ափով, թե ինչպես, որից հետո լինում է դելիմիտացիա, հետո կրճատում են կամ ասում են՝ այս կողմ իջեցնենք, որովհետև արոտավայր է, հետո այն հաստատվում  է և սահմանը ճշտվում է: Դա հսկայական պրոցես է, եթե մենք հիմա դա սկսենք, մենք մեզ կորուստ ենք ունենալու և մի քանի հազար հեկտար կորցնելու ենք: Հիմա դրա ժամանակը չէ, դա պետք է կազմակերպել իրավաբանորեն ճիշտ, ընդ որում, եթե վեճեր են առաջանում երրորդ կողմ է լինում»,- նշեց Վազգեն Մանուկյանը: Շարունակությունը՝ tert.am-ում
16:12 - 14 դեկտեմբերի, 2020
Էդմոն Մարուքյանը մանրամասներ է ներկայացրել  Վազգեն Մանուկյանի հետ հանդիպումից |1lurer.am|

Էդմոն Մարուքյանը մանրամասներ է ներկայացրել Վազգեն Մանուկյանի հետ հանդիպումից |1lurer.am|

1lurer.am: ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը մանրամասներ է ներկայացրել ընդդիմադիր ուժերի վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանի հետ հանդիպումից: «Քննարկել ենք երկրում այս իրավիճակից ելքերը: Ես իմ տեսլականն եմ ներկայացրել, ինքը՝ իր: Զրուցել ենք, պայմանավորվել ենք շարունակել հանդիպումները»,- ասել է Մարուքյանը՝ լրագրողների հետ ճեպազրույցում:  ԼՀԿ ղեկավարը միաժամանակ հիշեցրել է, որ վարչապետը հրաժարական չի տվել ու կառավարության ղեկավարի պաշտոնը թափուր չէ:  «Ժողովրդի լեզվով ասած՝ ձուկը ջրում խոսակցություններ պետք չի վարել: Վարչապետի պաշտոնը երբ թափուր լինի, այդ ժամանակ արդեն կլինեն առաջադրումներ»,- ասաց Մարուքյանը: Իսկ թե ինչու էր ԼՀԿ-ն ավելի վաղ հայտարարել, որ Մարուքյանն է իրենց վարչապետի թեկնածուն, նա մեկնաբանեց. «Մեզ իրազեկել են, ասել են՝ մեր թեկնածուն այսինչ մարդն է: Մենք էլ իրազեկել ենք, ասել ենք, որ 2018 թ. դեկտեմբերի ընտրություններին մասնակցել ենք մեր թեկնածուով»:
16:00 - 14 դեկտեմբերի, 2020
Վազգեն Մանուկյանը հանդիպում է մի խումբ մտավորականների ու մշակութային գործիչների հետ |armenpress.am|

Վազգեն Մանուկյանը հանդիպում է մի խումբ մտավորականների ու մշակութային գործիչների հետ |armenpress.am|

armenpress.am: Խորհրդարանական և արտախորհրդարանական կուսակցություններից կազմված շարժման` վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը հանդիպում է մի խումբ մտավորականների ու մշակութային գործիչների հետ: Հանդիպման ընթացքում Մանուկյանը մտավորականներին կներկայացնի իր քայլերն ու մտքերը ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Վերջին օրերի ընթացքում ընդդիմադիր կուսակցությունների վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը հանդիպումներ է ունենում գործող և նախկին քաղաքական գործիչների ու բարձրաստիճան պաշտոնատար անձանց հետ: «Ճիշտ քաղաքականության դեպքում այս պատերազմը կարող էր լինել ոչ թե հիմա, այլ՝ միգուցե ավելի ուշ: Բանակցությունները մենք տապալեցինք, հակառակորդին գրգռեցինք և մտցրեցինք պատերազմ: Եթե մենք 2.5 տարում մի փոքր շարունակեինք զբաղվել բանակով, ապա պարտություն չէինք ունենա: Եվ վերջում ստորագրվեց մեզ համար ոչ ընդունելի խայտառակ մի համաձայնագիր, որը մենք մերժել չենք կարող, խախտել չենք կարող, չենք կարող ասել, որ չենք ընդունում, որովհետև դրա հետևանքների դեմ պայքարելու մեր ուժերն արդեն սպառված են»,-ասաց Մանուկյանը: Անդրադառնալով հայտարարության դրական կողմին՝ նշեց, որ այն գոնե կանգնեցրեց երիտասարդների կորուստը: Նրա կարծիքով՝ պատերազմի օրերին ոչ միայն Հայաստանը, այլ նաև Ադրբեջանն էլ էր ցանկանում կանգնեցնել պատերազմը, քանի որ ինքն էլ չէր կարող երկար շարունակել: Ըստ Մանուկյանի՝ երկրի ղեկավարը պետք է կարողանար շատ մեծ «քաղաքական առևտուր անել», բանակցությունների միջոցով այս փաստաթուղթն ուրիշ դարձնել: Խորհրդարանական և արտախորհրդարանական ընդդիմադիր կուսակցություններ նոյեմբերի 11-ից տարբեր ակցիաներ են իրականացնում` պահանջելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: Խորհրդարանական և արտախորհրդարանական ավելի քան 16 կուսակցություններից բաղկացած «Հայրենիքի փրկության շարժում»-ը վարչապետի միասնական թեկնածու է առաջադրել Վազգեն Մանուկյանին: Վազգեն Մանուկյանը նախկինում զբաղեցրել է ՀՀ վարչապետի, Պաշտպանության նախարարի և Հանրային խորհրդի նախագահի պաշտոնները: 
15:36 - 14 դեկտեմբերի, 2020
Վ․ Մանուկյանը կոչ է անում ՀՀ և ԱՀ ԶՈՒ ղեկավարությանը, համագործակցելով խաղաղապահ զորքերի հետ, ընդունել անհրաժեշտ որոշումներ՝ ապահովելու երկրի անվտանգությունը

Վ․ Մանուկյանը կոչ է անում ՀՀ և ԱՀ ԶՈՒ ղեկավարությանը, համագործակցելով խաղաղապահ զորքերի հետ, ընդունել անհրաժեշտ որոշումներ՝ ապահովելու երկրի անվտանգությունը

Ընդդիմության միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը կոչ է անում Հայաստանի ու Արցախի Հանրապետությունների զինված ուժերի ղեկավարությանը, համագործակցելով ռուսական խաղաղապահ զորքերի հետ, ընդունել անհրաժեշտ որոշումներ՝ ապահովելու համար մեր երկրի և ժողովրդի անվտանգությունը, ինչպես նաև կանխելու Ադրբեջանի զինված ուժերի կողմից հրադադարի եռակողմ հայտարարության խախտումները։ Այս մասին հայտարարություն է տարածել «Հայրենիքի փրկության շարժման» ֆեյսբուքյան էջը։ Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև։ «Մենք բարձր ենք գնահատում ռուսական խաղաղապահ զորքերի առաքելության իրականացումն Արցախում, սակայն որևէ երկրում խաղաղապահ զորքերը միայնակ չեն կարող ապահովել սահմանների և բնակչության լիարժեք պաշտպանությունն ու անվտանգությունը՝ առանց տեղի զինված ուժերի։ Այդ մասին են վկայում երեկ Արցախում տեղի ունեցած զարգացումները, որոնք խիստ մտահոգիչ են։  Հայաստանում և Արցախում այսօր պետական համակարգերը կաթվածահար են և իրենց անգործությամբ ու բանակի պարտականությունները խոչընդոտելով՝ հնարավորություն չեն տալիս զինված ուժերին կատարել իրենց ուղիղ գործառույթները՝ պաշտպանել Հայաստանի, Արցախի սահմաններն ու խաղաղ բնակչությանը։  Հայաստանի օրվա քաղաքական իշխանության կասկածելի անտարբերությունը, իսկ առանձին դեպքերում՝ կանխամտածված վարքագիծը, թույլ չեն տալիս ՀՀ զինված ուժերին կատարել իրենց պարտքը Հայրենիքի հանդեպ։ Կոչ ենք անում Հայաստանի ու Արցախի Հանրապետությունների զինված ուժերի ղեկավարությանը, համագործակցելով ռուսական խաղաղապահ զորքերի հետ, ընդունել անհրաժեշտ որոշումներ՝ ապահովելու համար մեր երկրի և ժողովրդի անվտանգությունը, ինչպես նաև կանխելու Ադրբեջանի զինված ուժերի կողմից հրադադարի եռակողմ հայտարարության խախտումները։ Ակնկալում ենք նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահությունից՝ ակտիվ ջանքեր գործադրել և կատարել իրենց առաքելությունը։ Հարգելի՛ հայրենակիցներ, Այս իշխանությունների հեռացումը քաղաքական ու պետական օրակարգի թիվ մեկ հարցն է։ Նիկոլ Փաշինյանի հեռացումը մեր անվտանգության ապահովման գլխավոր երաշխիքն է և մեր արժանապատվության վերականգնման միակ հնարավորությունը»։
18:35 - 13 դեկտեմբերի, 2020