Յենս Ստոլտենբերգ

Յենս Ստոլտենբերգը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն է։ Այդ պաշտոնը ստանձնել է 2014-ին։

Եղել է Նորվեգիայի վարչապետը։ 

Շոլցը հստակեցրել է՝ ՆԱՏՕ-ն «ռազմական միջամտություն» չի իրականացնելու Ուկրաինայում

Շոլցը հստակեցրել է՝ ՆԱՏՕ-ն «ռազմական միջամտություն» չի իրականացնելու Ուկրաինայում

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հստակեցրել է, որ ՆԱՏՕ-ն «ռազմական միջամտություն» չի իրականացնելու Ուկրաինայում։ ՆԱՏՕ-ի ղեկավար Յենս Ստոլտենբերգն էլ հայտարարել է, որ ՆԱՏՕ նպատակն է կանխել հակամարտությունների էսկալացումը: Այս մասին հայտում է DW-ն։ Յենս Ստոլտենբերգն ու Օլաֆ Շոլցը հանդիպում են ունեցել։ Հանդիպմանը նախորդել էր Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու տեսաուղերձը Գերմանիայի Բունդեսթագում։ «Մի բան պետք է հստակեցնել․ ՆԱՏՕ-ն ռազմական միջամտություն չի ունենա այս պատերազմին»,- ասել է Շոլցը Ստոլտենբերգի հետ հանդիպումից հետո։ Շոլցի տեսակետը համընկնում է Ստոլտենբերգի հայտարարությանն այն մասինն, որ ՆԱՏՕ ներգրավվածությունն Ուկրաինայում կմեծացնի պատերազմի տարածման հավանականությունը։ ՆԱՏՕ ղեկավարը նաև գովաբանել է Գերմանիային Ուկրաինային աջակցելու համար՝ ընդգծելով, որ Գերմանիան Ուկրաինային ցուցաբերել է ռազմական, հումանիտար և քաղաքական աջակցություն։
17:19 - 17 մարտի, 2022
ՆԱՏՕ-ն քննարկել է Ուկրաինայում ոչ թռիչքային գոտու ստեղծման հնարավորությունը, սակայն համաձայնության է եկել, որ նման բան չպետք է ձեռնարկվի

ՆԱՏՕ-ն քննարկել է Ուկրաինայում ոչ թռիչքային գոտու ստեղծման հնարավորությունը, սակայն համաձայնության է եկել, որ նման բան չպետք է ձեռնարկվի

ՆԱՏՕ-ն քննարկել է Ուկրաինայում ոչ թռիչքային գոտու ստեղծման հնարավորությունը, սակայն համաձայնության է եկել, որ նման բան չպետք է ձեռնարկվի։ Այս մասին հայտնել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոնլտենբերգըը, ինչպես փոխանցում է Financial Times-ը։ՆԱՏՕ-ի 30 անդամ երկրների արտաքին գործերի նախարարները ուրբաթ օրը հանդիպել են Բրյուսելում՝ Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման վերաբերյալ ճգնաժամային բանակցությունների վարելու: Կիևը ՆԱՏՕ-ին կոչ էր արել, հակամարտությամբ պայմանավորված, ոչ թռիչքային գոտի սահմանել։«Դաշնակիցները համաձայն են, որ ՆԱՏՕ ինքնաթիռները չպետք է գործեն Ուկրաինայի օդային տարածքում, և ՆԱՏՕ զորքերը չպետք է լինեն ուկրաինական տարածքում»,- հանդիպումից հետո ասել է Յենս Ստոլտենբերգը՝ հավելելով, որ որոշ երկրներ այդ հարցը բարձրացրել են բանակցությունների ընթացքում։
17:37 - 04 մարտի, 2022
ՆԱՏՕ-ն Ուկրաինայի հակամարտության մասնակից չէ և Ռուսաստանի հետ պատերազմ չի փնտրում. Ստոլտենբերգ |1lurer.am|

ՆԱՏՕ-ն Ուկրաինայի հակամարտության մասնակից չէ և Ռուսաստանի հետ պատերազմ չի փնտրում. Ստոլտենբերգ |1lurer.am|

1lurer.am: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ դաշինքի երկրների արտգործնախարարները ուրբաթ Բրյուսելում կայանալիք հանդիպմանը կքննարկեն Ուկրաինայի հակամարտության «երկարաժամկետ հետևանքները», հայտնում է РИА Новости-ն։ «ՆԱՏՕ-ի արտգործնախարարները կհանդիպեն՝ համակարգելու և արձագանքելու Ռուսաստանի ներխուժմանը Ուկրաինա և քննարկելու դրա երկարաժամկետ հետևանքները»,- ասել է նա հանդիպումից առաջ։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը մեկ անգամ ևս հաստատել է, որ դաշինքն Ուկրաինայի հակամարտության կողմ չէ։ «ՆԱՏՕ-ն Ուկրաինայի հակամարտության կողմ չէ և չի փնտրում պատերազմ Ռուսաստանի դեմ, բայց կավելացնի իր ներկայությունը Ռուսաստանի Դաշնության սահմաններին»,-ասել է Ստոլտենբերգը։ Նման դիրքորոշում է հայտնել նաև ԱՄՆ պետքարտուղար Բլինքենը: «ՆԱՏՕ-ն հակամարտություն չի փնտրում, բայց եթե դա սկսվի, դաշինքը կպաշտպանի իր տարածքի յուրաքանչյուր թիզը»,- ասել է նա:
15:27 - 04 մարտի, 2022
ՆԱՏՕ-ն կշարունակի զենք ուղարկել Ուկրաինա, այդ թվում՝ հակաօդային պաշտպանության միջոցներ․Ստոլտենբերգ

ՆԱՏՕ-ն կշարունակի զենք ուղարկել Ուկրաինա, այդ թվում՝ հակաօդային պաշտպանության միջոցներ․Ստոլտենբերգ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը ուրբաթ հայտարարել է, որ դաշինքը շարունակում է իր արձագանքման ուժերի տեղակայումը  և կշարունակի զենք ուղարկել Ուկրաինա, այդ թվում՝ հակաօդային պաշտպանության միջոցներ՝ նշելով, որ Ռուսաստանը փորձում է տապալել Ուկրաինայի կառավարությունը: «Մենք տեսնում ենք հռետորաբանություն, հաղորդագրություններ, որոնք հստակ ցույց են տալիս, որ նպատակը Կիևի՝ ժողովրդավարական ճանապարհով ընտրված կառավարությունը տապալելն է», - ասել է Ստոլտենբերգը ՆԱՏՕ-ի ղեկավարների առցանց հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։ Նա նշել է, որ ՆԱՏՕ-ի 30 դաշնակիցներից ոմանք հայտնել են, թե ինչ զենքի տեսակներ կմատակարարեն Ուկրաինա՝ ներառյալ հակաօդային պաշտպանության միջոցներ։ «Դաշնակիցները շատ հավատարիմ են՝ շարունակելու աջակցությունը», - ասել է նա: Ստոլտենբերգը հայտնել է, որ ՆԱՏՕ-ն դաշնակիցների տարածքում իր արագ արձագանքման ուժերի ջոկատներ է տեղափոխում, որոնք բաղկացած են ցամաքային, օդային, ծովային ուժերից։
23:41 - 25 փետրվարի, 2022
Կոչ ենք անում Ռուսաստանին դադարեցնել այս անիմաստ պատերազմը․Յենս Ստոլտենբերգ

Կոչ ենք անում Ռուսաստանին դադարեցնել այս անիմաստ պատերազմը․Յենս Ստոլտենբերգ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը ՆԱՏՕ-ի պետությունների և կառավարությունների ղեկավարների արտահերթ տեսաժողովից հետո հանդես է եկել մամլո ասուլիսով։   «Դաշնակից երկրների առաջնորդները հենց նոր են հանդիպել՝ վերջին տասնամյակների ընթացքում Եվրատլանտյան անվտանգությանը սպառնացող ամենալուրջ վտանգը լուծելու համար: Ես մեր գագաթնաժողովին հրավիրել եմ ՆԱՏՕ-ի մերձավոր գործընկերներ Ֆինլանդիային, Շվեդիային և Եվրամիությանը, որովհետև այս ճգնաժամը ազդում է բոլորիս վրա:  Ուկրաինայի ժողովուրդը պայքարում է իր ազատության համար՝ ի դեմս Ռուսաստանի չհրահրված ներխուժման։ Մենք ցավում ենք մարդկանց ողբերգական կորուստների, մարդկային հսկայական տառապանքների և ավերածությունների համար: Կոչ ենք անում Ռուսաստանին դադարեցնել այս անիմաստ պատերազմը, անմիջապես դադարեցնել հարձակումը: Ուկրաինայից դուրս բերել բոլոր ուժերը, և հետ կանգնել ագրեսիայից ու վերադառնալ երկխոսության ճանապարհին։ Կրեմլի նպատակները չեն սահմանափակվում միայն Ուկրաինայով. Ռուսաստանը պահանջել է իրավաբանորեն պարտադիր պայմանագրեր՝ ՆԱՏՕ-ի հետագա ընդլայնումից հրաժարվելու համար։ Եվ հեռացնել զորքերը և ենթակառուցվածքները դաշնակիցներից, որոնք միացել են 1997 թվականից հետո: Աշխարհը պատասխանատվության կենթարկի Ռուսաստանին և Բելառուսին իրենց գործողությունների համար։ Ուկրաինայի դեմ ագրեսիան շարունակելու նախագահ Պուտինի որոշումը սարսափելի ռազմավարական սխալ է, ինչի համար Ռուսաստանը տարիներ շարունակ ծանր գին է վճարելու։ ՆԱՏՕ-ի դաշնակիցները և Եվրամիությունն արդեն զգալի պատժամիջոցներ են սահմանել։ Եվ մեր շատ գործընկերներ ամբողջ աշխարհում միացել են մեզ: Ի պատասխան վերջին ամիսների ընթացքում Ռուսաստանի զանգվածային ռազմական կուտակումների, մենք արդեն ուժեղացրել ենք մեր  պաշտպանությունը։ Երեկ ՆԱՏՕ-ի դաշնակիցները ակտիվացրել են մեր պաշտպանական պլանները։ Եվ արդյունքում մենք տեղակայում ենք ՆԱՏՕ-ի արձագանքման ուժերի տարրեր՝ ցամաքում, ծովում և օդում: Միացյալ Նահանգները, Կանադան և եվրոպական դաշնակիցները հազարավոր այլ զորքեր են տեղակայել Դաշինքի արևելյան հատվածում: Մենք ունենք ավելի քան 100 ռեակտիվ ինքնաթիռներ, որոնք գործում են ավելի քան 30 տարբեր վայրերում: Եվ ավելի քան 120 նավ Բարձր հյուսիսից մինչև Միջերկրական ծով:  Սխալ հաշվարկների կամ թյուրիմացության տեղ չպետք է լինի։ Այսպիսով, մեր հավաքական պատասխանը պետք է լինի ավելի շատ աջակցություն այն երկրներին, ինչպիսիք են Վրաստանը, Մոլդովան և Բոսնիա և Հերցեգովինան: Օգնել նրանց հաջողության հասնել իրենց ժողովրդավարական բարեփոխումներում, և գնալ այն ճանապարհով, որը նրանք ազատորեն ընտրել են»:
23:10 - 25 փետրվարի, 2022
ԵԽ մի խումբ պատգամավորներ դիմել են ՈՒԵՖԱ-ին՝ Չեմպիոնների լիգայի եզրափակիչը Սանկտ Պետերբուրգից տեղափոխելու խնդրանքով
 |factor.am|

ԵԽ մի խումբ պատգամավորներ դիմել են ՈՒԵՖԱ-ին՝ Չեմպիոնների լիգայի եզրափակիչը Սանկտ Պետերբուրգից տեղափոխելու խնդրանքով |factor.am|

factor.am: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ Եվրախորհրդարանի մի խումբ պատգամավորներ դիմել են ՈՒԵՖԱ-ին՝ խնդրելով 2022 թվականի մայիսի 28-ին Սանկտ Պետերբուրգում անցկացվելիք Չեմպիոնների լիգայի եզրափակիչ փուլը տեղափոխել մեկ այլ քաղաք և ընդհանրապես դադարեցնել դիտարկել ռուսական քաղաքները՝ որպես միջազգային ֆուտբոլային մրցույթների անցկացման վայր։ Հիշեցնենք՝ Ստոլտենբերգը նաև հայտրարել էր, որ ՆԱՏՕ-ն ակտիվացնում է իր դաշնակիցների «պաշտպանական ծրագրերը» ՆԱՏՕ-ի անդամ չհանդիսացող Ուկրաինայի վրա Ռուսաստանի կողմից հարձակման ֆոնին:Փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է հատուկ ռազմական գործողություն իրականացնելու մտադրության մասին, որի նպատակն է պաշտպանել մարդկանց, «որոնք ութ տարի շարունակ Կիևի ռեժիմի կողմից ենթարկվել են բռնությունների ու ցեղասպանության»։ Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Պուտինը պատերազմ է սանձազերծել Ուկրաինայի դեմ՝  հարձակվելով ուկրաինական խաղաղ քաղաքների վրա։ Ուկրաինայի օդային սահմանը փակվել է, այդ երկրում ռազմական դրություն է հայտարարվել։
19:50 - 24 փետրվարի, 2022
ՆԱՏՕ-ի դաշնակիցները կհանդիպեն՝ քննարկելու ՌԴ ագրեսիվ գործողությունների հետեւանքները․ Ստոլտենբերգ

ՆԱՏՕ-ի դաշնակիցները կհանդիպեն՝ քննարկելու ՌԴ ագրեսիվ գործողությունների հետեւանքները․ Ստոլտենբերգ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը դատապարտում է Ուկրաինայի վրա Ռուսաստանի «անխոհեմ և չհրահրված հարձակումը, որը վտանգում է անհաշիվ քաղաքացական անձանց կյանքեր»։ «Մեկ անգամ ևս, չնայած մեր պարբերական զգուշացումներին և դիվանագիտությունում ներգրավվելու անդադրում ջանքերին, Ռուսաստանն ընտրեց ինքնիշխան և անկախ երկրի դեմ ագրեսիայի ուղին», - ասված է Ստոլտենբերգի հայտարարությունում, որը հրապարակված է Հյուսիսատլանտյան դաշինքի պաշտոնական կայքէջում։ «Սա միջազգային իրավունքի լուրջ խախտում է և լուրջ վտանգ եվրատլանտյան անվտանգությանը։ Կոչ եմ անում Ռուսաստանին անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և հարգել Ուկրաինայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։ ՆԱՏՕ-ի դաշնակիցները կհանդիպեն՝ քննարկելու Ռուսաստանի ագրեսիվ գործողությունների հետեւանքները։ Մենք աջակցում ենք Ուկրաինայի ժողովրդին այս սարսափելի պահին։ ՆԱՏՕ-ն կանի հնարավոր ամեն բան՝ պաշտպանելու բոլոր դաշնակիցներին», ասվում է հայտարարության մեջ։
11:33 - 24 փետրվարի, 2022
Կոչ ենք անում Մոսկվային դադարեցնել հակամարտության թեժացումը և ընտրել դիվանագիտությունը․ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգ

Կոչ ենք անում Մոսկվային դադարեցնել հակամարտության թեժացումը և ընտրել դիվանագիտությունը․ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգ

ՆԱՏՕ-ն դատապարտում է Ռուսաստանի կողմից Դոնեցկի և Լուգանսկի Հանրապետությունների ճանաչումը, ինչըխարխլում է հակամարտության կարգավորմանն ուղղված ջանքերը։  «ՏԱՍՍ»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։ «Ես դատապարտում եմ Ռուսաստանի կողմից Ուկրաինայի Դոնեցկի և Լուգանսկի ճանաչումը։ Դա խարխլում է հակամարտության կարգավորմանն ուղղված ջանքերը և խախտում է Մինսկի համաձայնագրերը»,- գրել է նա Twitter-ում: Նրա խոսքով՝ «ՆԱՏՕ-ն աջակցում է Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողժականությանը»։ «Մենք կոչ ենք անում Մոսկվային դադարեցնել հակամարտության թեժացումը և ընտրել դիվանագիտությունը»,- հավելել է դաշինքի գլխավոր քարտուղարը։  
01:07 - 22 փետրվարի, 2022