Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հստակեցրել է, որ ՆԱՏՕ-ն «ռազմական միջամտություն» չի իրականացնելու Ուկրաինայում։ ՆԱՏՕ-ի ղեկավար Յենս Ստոլտենբերգն էլ հայտարարել է, որ ՆԱՏՕ նպատակն է կանխել հակամարտությունների էսկալացումը: Այս մասին հայտում է DW-ն։
Յենս Ստոլտենբերգն ու Օլաֆ Շոլցը հանդիպում են ունեցել։ Հանդիպմանը նախորդել էր Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու տեսաուղերձը Գերմանիայի Բունդեսթագում։
«Մի բան պետք է հստակեցնել․ ՆԱՏՕ-ն ռազմական միջամտություն չի ունենա այս պատերազմին»,- ասել է Շոլցը Ստոլտենբերգի հետ հանդիպումից հետո։
Շոլցի տեսակետը համընկնում է Ստոլտենբերգի հայտարարությանն այն մասինն, որ ՆԱՏՕ ներգրավվածությունն Ուկրաինայում կմեծացնի պատերազմի տարածման հավանականությունը։
ՆԱՏՕ ղեկավարը նաև գովաբանել է Գերմանիային Ուկրաինային աջակցելու համար՝ ընդգծելով, որ Գերմանիան Ուկրաինային ցուցաբերել է ռազմական, հումանիտար և քաղաքական աջակցություն։
comment.count (0)