factor.am: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ Եվրախորհրդարանի մի խումբ պատգամավորներ դիմել են ՈՒԵՖԱ-ին՝ խնդրելով 2022 թվականի մայիսի 28-ին Սանկտ Պետերբուրգում անցկացվելիք Չեմպիոնների լիգայի եզրափակիչ փուլը տեղափոխել մեկ այլ քաղաք և ընդհանրապես դադարեցնել դիտարկել ռուսական քաղաքները՝ որպես միջազգային ֆուտբոլային մրցույթների անցկացման վայր։
Հիշեցնենք՝ Ստոլտենբերգը նաև հայտրարել էր, որ ՆԱՏՕ-ն ակտիվացնում է իր դաշնակիցների «պաշտպանական ծրագրերը» ՆԱՏՕ-ի անդամ չհանդիսացող Ուկրաինայի վրա Ռուսաստանի կողմից հարձակման ֆոնին:
Փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է հատուկ ռազմական գործողություն իրականացնելու մտադրության մասին, որի նպատակն է պաշտպանել մարդկանց, «որոնք ութ տարի շարունակ Կիևի ռեժիմի կողմից ենթարկվել են բռնությունների ու ցեղասպանության»։ Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Պուտինը պատերազմ է սանձազերծել Ուկրաինայի դեմ՝ հարձակվելով ուկրաինական խաղաղ քաղաքների վրա։ Ուկրաինայի օդային սահմանը փակվել է, այդ երկրում ռազմական դրություն է հայտարարվել։
comment.count (0)