Կոչ ենք անում Մոսկվային դադարեցնել հակամարտության թեժացումը և ընտրել դիվանագիտությունը․ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգ
01:07 - 22 փետրվարի, 2022

Կոչ ենք անում Մոսկվային դադարեցնել հակամարտության թեժացումը և ընտրել դիվանագիտությունը․ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգ

ՆԱՏՕ-ն դատապարտում է Ռուսաստանի կողմից Դոնեցկի և Լուգանսկի Հանրապետությունների ճանաչումը, ինչըխարխլում է հակամարտության կարգավորմանն ուղղված ջանքերը։  «ՏԱՍՍ»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։

«Ես դատապարտում եմ Ռուսաստանի կողմից Ուկրաինայի Դոնեցկի և Լուգանսկի ճանաչումը։ Դա խարխլում է հակամարտության կարգավորմանն ուղղված ջանքերը և խախտում է Մինսկի համաձայնագրերը»,- գրել է նա Twitter-ում:

Նրա խոսքով՝ «ՆԱՏՕ-ն աջակցում է Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողժականությանը»։

«Մենք կոչ ենք անում Մոսկվային դադարեցնել հակամարտության թեժացումը և ընտրել դիվանագիտությունը»,- հավելել է դաշինքի գլխավոր քարտուղարը։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել