ՆԱՏՕ-ի երկրները միասնական են Ուկրաինայի տարածքում զորքեր չտեղակայելու որոշման մեջ․ Յենս Ստոլտենբերգ
21:10 - 16 մարտի, 2022

ՆԱՏՕ-ի երկրները միասնական են Ուկրաինայի տարածքում զորքեր չտեղակայելու որոշման մեջ․ Յենս Ստոլտենբերգ

ՆԱՏՕ-ի երկրները միասնական են Ուկրաինայի ցամաքում և օդում զորքեր չտեղակայելու որոշման մեջ՝ դաշինքի և Ռուսաստանի միջև զինված հակամարտությունը կանխելու համար։ Այս մասին չորեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։

«[ՆԱՏՕ-ի] դաշնակիցները միակարծիք են, որ ՆԱՏՕ-ն չպետք է ուժեր տեղակայի Ուկրաինայի ցամաքում կամ օդում, քանի որ մեզ վրա կա պատասխանատվություն՝ ապահովելու, որ այս հակամարտությունը դուրս չգա Ուկրաինայի սահմաններից», - ասել է գլխավոր քարտուղարը։

Նա նաև հավելել է, որ դաշինքը չի նախատեսում խաղաղապահ գործունեություն ծավալել Ուկրաինայի տարածքում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել