ՃՈ

Ճանապարհային ոստիկանությունը ՀՀ Ոստիկանության մաս է։ ՃՈ ծառայության պետն է ոստիկանության գնդապետ Եգոր Կարապետյանը։
Հայաստանի ճանապարհային ոստիկանությունը պարտավոր է՝

  • իրականացնել պետական հսկողություն եւ վերահսկողություն ճանապարհայիներթեւեկության անվտանգության ապահովման, երթեւեկության կանոնների, չափանիշների, տեխնիկական նորմերի եւ այլ նորմատիվ փաստաթղթերի պահանջների պահպանման նկատմամբ.
  • կազմակերպել եւ անցկացնել ավտոտրանսպորտային միջոցների, դրանց կցորդներիպետական տեխնիկական զննում.
  • ճանապարհային երթեւեկության կազմակերպման, տեխնիկական միջոցների շահագործմանաշխատանքները վերահսկելու նպատակով իրականացնել ընդհանուր օգտագործման ավտոմոբիլայինճանապարհներով երթեւեկելու համար նախատեսված ավտոտրանսպորտային միջոցներիեւ դրանց կցորդների պետական գրանցում եւ հաշվառում.
  • կարգավորել ճանապարհային երթեւեկությունը.
  • սահմանված կարգով իրականացնել ճանապարհային երթեւեկության անվտանգության ցուցանիշների պետական հաշվառում։
Վարորդական իրավունք ստացած 473 անձ հաշվառվել է հոգեբուժական և թմրաբանական բուժհիմնարկներում |armenpress.am|

Վարորդական իրավունք ստացած 473 անձ հաշվառվել է հոգեբուժական և թմրաբանական բուժհիմնարկներում |armenpress.am|

armenpress.am: Վարորդական իրավունք ստացած 473 անձ 2019-ին հաշվառվել է հոգեբուժական և թմրաբանական բուժհիմնարկներում. նրանց վարորդական վկայականները ճանաչվել են ուժը կորցրած: Այս մասին հայտնեց Ճանապարհային ոստիկանության պետ Եգոր Կարապետյանը «Բարգավաճ Հայաստան» խմբակցության կողմից հրավիրված «Ճանապարհային երթևեկության արդի հիմնախնդիրները և դրանց լուծման ուղիները» խորագրով խորհրդարանական լսումներին՝ ներկայացնելով 2019-ին ՃՈ-ի կողմից իրականացված աշխատանքները: «Հոգեբուժական և թմրաբանական բժշկական հաստատություններում հաշվառվել է վարորդական վկայականներ ստացած 473 անձ, վարորդական վկայականները ճանաչվել են ուժը կորցրած, որոնցից 102-ը առգրավվել և հանձնվել են ՃՈ»,- ասաց Կարապետյանը: Նա վստահեցրեց՝ արվել է հնարավոր ամեն ինչ ճանապարհատրանսպորտային պատահարների նախականխման և դրանց հետևանքների ծանրության աստիճանի նվազեցման համար, ինչը որոշակիորեն տվել է իր դրական արդյունքը:
14:22 - 27 փետրվարի, 2020
Ցավալի է, որ մինչև 17 տարեկաններին բացատրվող կանոնները պետք է բացատրել նաև 40-50 տարեկան մարդկանց. ՃՈ պետ |armenpress.am|

Ցավալի է, որ մինչև 17 տարեկաններին բացատրվող կանոնները պետք է բացատրել նաև 40-50 տարեկան մարդկանց. ՃՈ պետ |armenpress.am|

armenpress.am: Ճանապարհատրանսպորտային պատահարների հետեւանքով 24 ժամվա ընթացքում 4 մարդ զոհվել է, 36-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ Այս մասին ասաց ՀՀ ՃՈ պետ Եգոր Կարապետյանը՝ Երևանի Կորյուն-Աբովյան փողոցների խաչմերուկը փակած տաքսու վարորդների հետ հանդիպման ընթացքում լրագրողների հետ զրույցում։ «Վարորդների, հետիոտների, ինչպես նաև ուղևորների ենթագիտակցության մեջ պետք է մտնի, որ ճանապարհային երթևեկության կանոնները հարկավոր է պահպանել»,- ասաց նա։ ՀՀ ոստիկանապետի հանձնարարականով ՃՈ պետը և աշխատակիցները դպրոցներում հատուկ դասընթացներ են անցկացնում, որպեսզի դպրոցականների մոտ երթևեկության կանոնների պահպանման գիտակցությունն ավելի բարձրանա: Կարապետյանը ցավալի համարեց այն փաստը, որ մինչև 17 տարեկան երեխաներին բացատրվող կանոնները պետք է բացատրել նաև հասուն՝ 40-50 տարեկան մարդկանց:
13:47 - 03 մայիսի, 2019
Ոչ մի տեսախցիկ չի հանվել, հանվել են միայն սահմանված 60 կմ/ժ արագությունից ցածր արագաչափերը. ՃՈ պետ |news.am|

Ոչ մի տեսախցիկ չի հանվել, հանվել են միայն սահմանված 60 կմ/ժ արագությունից ցածր արագաչափերը. ՃՈ պետ |news.am|

news.am: Անցած մեկ օրվա ընթացքում ճանապարհատրանսպորտային պատահարների հետեւանքով 4 մարդ զոհվել է, 36-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ Այս մասին այսօր՝ մայիսի 3–ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՃՈ պետ Եգոր Կարապետյանը։ Նրա խոսքով պետք է ընդամենը պահպանել ճանապարհային երթեւեկության կանոնները։ «Պետք է ընդամենը պահպանեն ճանապարհային ոստիկանության կանոնները։ Հարգելի լրատվամիջոցներ ես ձեզ եմ դիմում եւ խնդրում, որպեսզի դուք հնարավորինս շատ կարողանաք լուսաբանել։ Մեր վարորդների, հետիոտների ինչպես նաու ուղեւորների ենթագիտակցության մեջ էլ մտնի, որ պահպանեն ճանապարհային երթեւեկության կանոնները»,– ասաց Կարապետյանը։ Անդրադառնալով արագաչափերին եւ տեսախցիկներին Կարապետյանն ասաց. «Տեսախցիկներ եւ արագաչափեր տեղադրելն ինքնանպատակ չէ։ Ուսումնասիրություն է կատարվում, դիմում ենք համապատասխան քաղաքապետերին կամ գյուղապետերին. կլինի համապատասխան թույլտվություն իրենց կողմից, նոր կդրվեն արագաչափերը»։ Հարցին, որ կան արագաչափեր եւ տեսախցիկներ, որոնք հանվել են, Կարապետյանը պատասխանեց, տեսախցիկներ չեն հանվել, բոլորն իրենց տեղերում են, հանվել են միայն սահմանված 60 կմ/ժ արագությունից ցածր արագաչափերը։
11:31 - 03 մայիսի, 2019
Հայաստանում խստացվելու է վարորդական վկայականի ստացման կարգը |armenpress.am|

Հայաստանում խստացվելու է վարորդական վկայականի ստացման կարգը |armenpress.am|

armenpress.am: Վարորդական վկայական ստանալու համար երթևեկության քննությունները շուտով անցկացվելու են և ավտոհրապարակում, և երթևեկության իրական պայմաններում: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՃՈ պետի տեղակալ Արթուր Տոնոյանը: «Մեզ մոտ, օրինակ, երթևեկության քննությունն անցկացվում էր կամ ավտոհրապարակում, կամ երթևեկության իրական պայմաններում: Այժմ նախատեսվում է փոփոխություններ իրականացնել»,- նշեց Տոնոյանը և հավելեց, որ զուգահեռ փոխվելու են նաև որակավորման քննություն ընդունելու ժամանակահատվածները: Նրա խոսքով՝ վարորդական վկայականի ստացման կարգը ավելի է խստացվելու: «Վարորդական վկայականների հետ կապված մի շարք աշխատանքներ են իրականացվում, ինչպես նաև ՀՀ-ն ընդունել է պարտավորություն՝ համաձայն որի մինչև հունիսի 1-ը պետք է միանա Եվրոպական միության և Եվրասիական տնտեսական միության ճանապարհային քարտեզներին: Այդ ամենի արդյունքում մի շարք օրենքներում կիրականացվեն փոփոխություններ, մասնավորապես, որակավորման քննությունների ընդունման կարգի, վարորդական վկայականի արտաքին տեսքի և մի շարք այլ հարցերի հետ կապված»,- ընդգծեց ՃՈ պետի տեղակալը: Տոնոյանը շեշտեց, որ փոփոխություն լինելու է նաև C կատեգորիայի մասով: «Ներկայիս տեխնոլոգիական հնարավորությունների պայմաններում քաղաքացուն A, B, C կատեգորիաների համար չէին պարտադրում ուսումնական գործընթաց անցնել, իսկ ներկայիս պահանջով պրոֆեսիոնալ ՝ C կատեգորիայի վարորդները պետք է անցնեն կրթական պրոցեսներով»,- եզրափակեց ՃՈ պետի տեղակալը:
18:23 - 30 ապրիլի, 2019
Վալերիյ Օսիպյանը ցուցումներ տվեց Ճանապարհային ոստիկանության ղեկավար կազմին

Վալերիյ Օսիպյանը ցուցումներ տվեց Ճանապարհային ոստիկանության ղեկավար կազմին

Մարտի 9-ին ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանն աշխատանքային խորհրդակցություն անցկացրեց ճանապարհային ոստիկանության ղեկավար կազմի հետ։ Ոստիկանության պետը նշեց, որ այսօր արդեն քաղաքացիներից շատերն են դրական արտահայտվում ՃՈ ծառայության մասին, մայրաքաղաքում համեմատաբար նվազել են խցանումները, կա նաև ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով զոհերի թվի նվազում: Վալերիյ Օսիպյանը խոսեց նաև մարզերում ճանապարհային ոստիկանության ծառայության որակի բարձրացման, նախկինում տրված ցուցումների ու հանձնարարականների, դրանց կատարման ընթացքի, թերությունների ու բացթողումների մասին: Ոստիկանության պետը շեշտեց, որ կարգազանց վարորդների նկատմամբ անհրաժեշտ է լինել խիստ և սկզբունքային:  Վալերիյ Օսիպյանը ցուցում տվեց մեթոդներ ու մեխանիզմներ մշակել Ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով զոհերի թիվը նվազեցնելու ուղղությամբ: Կրկին անդրադառնալով կոռուպցիոն դրսևորումներին` ոստիկանության պետը շեշտեց. «Մենք ոչ ենք ասել կոռուպցիային և սրանք պարզապես խոսքեր չեն, այլ իրականություն։ Կոռուպցիոն դրսևորում ցուցաբերած ցանկացած ծառայող, իր վերադասի հետ, կպատժվի խստագույնս»: ՀՀ ոստիկանություն
07:41 - 12 մարտի, 2019