Գնել Սանոսյան

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարն է։

Եղել է Գեղարքունիքի մարզպետը, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ է։ «Հայկական աշխարհագրական ընկերություն» գիտական-հասարակական կազմակերպության անդամ։ Ծնվել է 1983թ․ հոկտեմբերի 7-ին Գեղարքունիքի մարզի Ծակքար գյուղում։ 2000-2006 թթ․ սովորել է ԵՊՀ աշխարհագրության ֆակուլտետում՝ ստանալով բակալվրի, այնուհետև՝ բնօգտագործում և բնապահպանություն մագիստրոսի աստիճան։

2004-2010թթ. եղել է ուսուցիչ «Մակսեդան» օտար լեզուների վարժարանում։ 2007-2010 թթ․ դասավանդել է Երևանի Հյուսիսային համալսարանում, այնուհետև՝ 2006-2018թթ․՝ Արտաքին տնտեսական կապերի համալսարանում։ 2014-2015թթ. «Կարդինալ Ինթերնեյշնլ» ՍՊԸ-ում աշխատել է որպես վաճառքի պատասխանատու։ 2018թ. մայիս- հոկտեմբեր եղել է ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ։ Նույն թվականի հոկտեմբերի 10-ին նշանակվել է ՀՀ Գեղարքունիքի մարզպետ։

Կառավարությունը ընդունեց վթարային շենքերը նոր բնակֆոնդով փոխարինելուն ուղղված նախագիծ

Կառավարությունը ընդունեց վթարային շենքերը նոր բնակֆոնդով փոխարինելուն ուղղված նախագիծ

Կառավարությունն այսօրվա նիստի ընթացքում ընդունեց նախագիծը, որը ուղղված է վթարային շենքերը նոր բնակֆոնդով փոխարինելուն։ Նախագծի հիմնական զեկուցող, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը հայտնեց, որ Երևանի Աջափնյակ վարչական շրջանի Արզումանյան փողոցում կա երկու շենք, որոնք 4-րդ կարգի վթարային են և անհրաժեշտություն կա այդ շենքերը քանդել և նոր շենքեր կառուցել․ «Համապատասխան իրավական կարգավորումները ասում են, որ եթե Երևան համայնքում կա այդպիսի խնդիր, բայց իրականացնողը Երևան համայնքը չէ, ապա Կառավարությունը պետք է այդ իրավունքը տա Երևանի քաղաքապետին, որպեսզի բանակցի ենթադրյալ կառուցապատողների հետ։ Այստեղ գլխավոր խնդիրը պայմանագիր կնքելն է, այսինքն՝ Երևանը և ենթադրյալ կառուցապտող ընկերությունը կամ ընկերությունները պետք է կնքեն պայմանագիր»։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ Հանրապետությունում վթարային շենքերի լուրջ խնդիր կա, և այդ խնդիրը կա նաև Երևանում․  «Մենք երկար ժամանակ քննարկում էինք, թե ինչպես պետք է իրականություն դարձնենք վթարային շենքերը նոր բնակֆոնդով փոխարինելու հարցը այնպես, որ այդ շենքերում բնակվող քաղաքացիները ստանան համարժեք բնակարաններ, և հիմա կոնկրետ նախագիծ է մշակվել Երևանի քաղաքապետարանում»։ Այնուհետև նախագիծը մանրամասնեց Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը․ «Առաջարկում ենք կառուցապատողներին, հիմնականում խոշոր, ովքեր ունեն  հնարավորություններ ու ովքեր պատրաստ են ներգրավել այս շենքերի բնակիչների հետ  նաև բանակցությունների գործընթացում, որոշակի ընդհանուր ստանդարտների պահպանմամբ այս կառուցապատողներին առաջարկվում է այս շենքերի փոխարեն այլ շենքեր կառուցել ընթացքում լուծել բնակիչների վարձակալության հարցերը, և բնակիչների տարբեր տեսակի պայմանավորվածություններ, մասնավորապես՝ նոր կառուցվող շենքում բնակարան հատկացնել, գումար տալ, այսինքն՝ բոլոր հնարավորությունները բաց ենք պահում և Երևանի քաղաքապետարանը իր ԾԻԳ-ի («Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՀՈԱԿ-ի խմբ․) միջոցով այս գործընթացին հետևում է և բալանսավորում և երաշխավորում, որ բոլոր համաձայնությունները պահպանվեն։ Անդրադառնալով Աջափնյակի վթարային շենքերին, Փաշինյանն ասաց՝ կառուցապատողներին կոնկրետ ժամանակ են տալու այդ հարցը լուծելու համար։ Այս համատեքստում նա անդրադարձավ «Սուրմալուի» դեպքերին․ «Չենք հայտարարել այդ մասին, բայց ուզում եմ ասել, որ և՛ Տեսչական մարմինները համակարգող գրասենյակի ղեկավարի, և՛ տեսչական մարնի ղեկավարի պաշտոնանկությունը կապված է «Սուրմալուի» դեպքերի հետ, երբ իմ տված կոնկրետ հանձնարարականը չի կատարվել, երբ ես Բեյրութի պայթյունից հետո հստակ հանձնարարական եմ տվել, ասել եմ՝ գույքագրեք և բացառեք որևէ հնարավորություն, որ Հայաստանում նման բան կրկնվի»,- նշեց Փաշինյանը։
12:56 - 17 նոյեմբերի, 2022
Հայաստանն ու Իրանն անհրաժեշտ են համարում ձեռք բերված պայմանավորվածությունններն արագ կյանքի կոչելը

Հայաստանն ու Իրանն անհրաժեշտ են համարում ձեռք բերված պայմանավորվածությունններն արագ կյանքի կոչելը

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Զոհուրիին։ Այս մասին հայտնեցին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից:    Նախարարը ողջունել է դեսպանին և կարևորել երկու երկրների միջև արդեն իսկ հաստատված վստահելի գործընկերային հարարաբերություններն ու տարբեր ոլորտներում առկա փոխշահավետ համագործակցությունը։   Դեսպանն իր հերթին ողջունել է նախարարի այցն Իրան՝ այն գնահատելով կարճ, բայց արդյունավետ։   Հանդիպման ժամանակ քննարկվել են համատեղ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր՝ տարածաշրջանային համագործակցության, ճանապարհաշինության, էներգետիկ ենթակառուցվածքների ոլորտում համատեղ ծրագրերի իրականացման հեռանկարների վերաբերյալ։   Երկուստեք ընդգծվել է Իրանում ձեռք բերված պայմանավորվածություններն արագ կյանքի կոչելու անհրաժեշտությունը։
14:38 - 11 նոյեմբերի, 2022
Պետք է ձեռնամուխ լինենք ապակենտրոնացման խորացմանը, համայնքների լիազորությունների ավելացմանը. Գնել Սանոսյան

Պետք է ձեռնամուխ լինենք ապակենտրոնացման խորացմանը, համայնքների լիազորությունների ավելացմանը. Գնել Սանոսյան

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածնքերի նախարար Գնել Սանոսյանն ուղերձ է հղել Տեղական ինքնակառավարման մարմինների օրվա առթիվ: «Սկսած 2011 թվականից՝ յուրաքանչյուր տարի նոյեմբերի 10-ը նշվում է որպես տեղական ինքնակառավարման մարմինների օր: Տեղական ինքնակառավարման համակարգն ինստիտուցիոնալ զարգացման բարդ ճանապարհ է անցել։ Այս տարվա սեպտեմբերին կայացած ՏԻՄ ընտրություններով վարչատարածքային բարեփոխումները հիմնականում ավարտվեցին։ Այժմ մենք նախկին 915 համայնքի փոխարեն ունենք 71 համայնք։ Միավորված համայնքներն ակտիվ մասնակցություն են ցուցաբերում համայնքի ենթակառուցվածքների զարգացմանը, Կառավարության համաֆինանսավորմամբ մեծածավալ սուբվենցիոն ծրագրեր են իրականացնում, մանկապարտեզներ ու մշակույթի տներ են կառուցում, ջրագծեր են անցկացնում, ճանապարհներ են բարեկարգում, որի արդյունքում առաջիկայում, վստահաբար, Հայաստանում կունենանք բարեկեցիկ ու զարգացող համայնքներ։ Այս ամենին զուգընթաց՝ պետք է ձեռնամուխ լինենք ապակենտրոնացման խորացմանը, համայնքների լիազորությունների ավելացմանը։ Այս ինստիտուտի կայացումը էականորեն կթեթևացնի Կառավարության, մարզպետարանի աշխատանքը, իսկ համայնքին հնարավորություն կտա լիարժեք կազմակերպել բնակչության բարեկեցիկ կյանքը իր համայնքում։ ՏԻՄ հարգելի ներկայացուցիչներ, շնորհավորում եմ և մաղթում արդյունավետ աշխատանք ի շահ Հայաստանի Հանրապետության և համայնքների»,- ասվում է ուղերձում։
13:43 - 10 նոյեմբերի, 2022
Եղանակի վատթարանալուն զուգընթաց Լարսում խնդիրն ավելի կսրվի. Գնել Սանոսյան
 |1lurer.am|

Եղանակի վատթարանալուն զուգընթաց Լարսում խնդիրն ավելի կսրվի. Գնել Սանոսյան |1lurer.am|

1lurer.am: Եղանակի վատթարանալուն զուգընթաց Լարսում խնդիրն ավելի կսրվի: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը: «Լարսում մինչև ձյան գալը լուրջ դժվարություններ ունենք: Դրանք կապված են այն բանի հետ, որ հայտնի դեպքերի պատճառով ՌԴ համապատասխան ծառայությունները ստիպված են շատ ավելի մանրակրկիտ ստուգման ենթարկել մեքենաները, ինչի արդյունքում հերթեր են գոյանում, թողունակությունը պակասում է: Մենք և էկոնոմիկայի նախարարությունը ռուսաստանյան գործընկերների հետ, վրացական գործընկերների հետ ամենօրյա կապի մեջ ենք»,- ասաց Սանոսյանը: Նախարարը նշեց, որ հիմա Լարսում թողունակության բարձրացման նոր հնարավորություններ կան՝ կետեր ավելացնելու հաշվին: Այս առումով, ըստ նախարարի, փորձում են լուծումներ գտնել: 
16:50 - 07 նոյեմբերի, 2022
ՀՀ ՏԿԵ նախարարն ու ԻԻՀ էներգետիկայի նախարարն անդրադարձել են Իրան- Հայաստան էլեկտրահաղորդման երրորդ գծի շինարարությունը արագ ավարտելու հարցին

ՀՀ ՏԿԵ նախարարն ու ԻԻՀ էներգետիկայի նախարարն անդրադարձել են Իրան- Հայաստան էլեկտրահաղորդման երրորդ գծի շինարարությունը արագ ավարտելու հարցին

Իրանի Իսլամական Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը հանդիպել է ԻԻՀ էներգետիկայի նախարար Ալի Աքբար Մեհրաբիանի հետ։ Այս մասին Գնել Սանոսյանը գրառում է կատարել «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում: «Հանդիպման ժամանակ քննարկել ենք Էներգետիկայի ոլորտում երկկողմ համագործակցության մի շարք հարցեր։ Մասնավորապես, համագործակցության նոր ուղղություններ նախանշելու, էլեկտրաէներգիայի արտահանման ծավալների ավելացման, Իրան-Հայաստան էլեկտրահաղորդման երրորդ գծի շինարարությունը հնարավորինս արագ ավարտելու վերաբերյալ, ինչը հնարավորություն կտա մեծացնել Գազ-էլեկտրաէներգիայի դիմաց ծրագրով Հայաստան ներկրվող գազի և Հայաստանից հանդիպակաց արտահանվող էլեկտրաէներգիայի ծավալները»,- գրել է Գնել Սանոսյանը: Երկու երկրների նախարարները քննարկել են նաև վերականգնվող էներգետիկայի բնագավառում առկա ներուժը համատեղ զարգացնելու հեռանկարները։ Գնել Սանոսյանը Ալի Աքբար Մեհրաբիանին է ներկայացրել նաև Հայաստանում էներգետիկ ոլորտում իրականացվող մեծածավալ աշխատանքները, ԱԷԿ-ի վերազինման, ինչպես նաև նոր ատոմակայան կառուցելու ծրագրերը։
17:16 - 01 նոյեմբերի, 2022
ՀՀ ՏԿԵ նախարարը և ԻԻՀ ճանապարհների և քաղաքաշինության նախարարը քննարկել են Քաջարանի թունելի կառուցման հարցը

ՀՀ ՏԿԵ նախարարը և ԻԻՀ ճանապարհների և քաղաքաշինության նախարարը քննարկել են Քաջարանի թունելի կառուցման հարցը

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը երկօրյա աշխատանքային այցով գտնվում է Իրանի Իսլամական Հանրապետությունում։   Իրանում նախարարը հանդիպել է ԻԻՀ ճանապարհների և քաղաքաշինության նախարար Ռոստամ Ղասեմիի հետ։   Հանդիպման ժամանակ քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։   Նախարար Սանոսյանը կարևորել է իրանական ընկերությունների մասնակցությունը Հայաստանում ընթացող շինարարական պրոցեսներին, մրցութային գործընթացներին։       Քննարկվել է նաև Քաջարանի թունելի կառուցման հարցը։   Սանոսյանն անդրադարձել է նաև Հայաստանում իրականացվող ճանապարհաշինական մեծածավալ աշխատանքներին, ինչն առաջիկայում թույլ կտա մեծացնել Իրանից եկող բեռնափոխադրումների ծավալները։     Կարևորվել է ոլորտում համագործակցությունը, կարողությունների հզորացման ուղղությամբ տարվող աշխատանքները։  
11:31 - 01 նոյեմբերի, 2022
Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով խնդիր ենք ունեցել Իրան գնացող բարձրավոլտ էլեկտրական ցանցի հետ. ՏԿԵ նախարար

Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով խնդիր ենք ունեցել Իրան գնացող բարձրավոլտ էլեկտրական ցանցի հետ. ՏԿԵ նախարար

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը այսօր ԱԺ-ում ՝ Կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում ասաց, որ սեպտեմբերի 13-ին ադրբեջանական ագրեսիայի հետևանքով վնասվել են մի շարք ենթակառուցվածքներ։ «Դա մեկ տեղ չէր, երկու տեղ չէր, և դա ապացույց էր, որ այդ ենթակառուցվածքների ակնհայտ թիրախավորում կա, բայց փորձել ենք և մենք և մեր ամապատասխան ոլորտի գործընկերները դրանց արագ արձագանքել։ Դրանից ամենհրատապը, իհարկե, էլեկտրականության և գազամատակարաման վերականգնումներն է եղել, որոնք հնարավորինս արագ արվել են։ Եվ պետք է ՀԷՑ-ի և ԲԷՑ-ի գործընկերներին շնորհակալություն հայտնենք։ Մենք խնդիր ենք ունեցել Իրան գնացող բարձրավոլտ էլեկտրական ցանցի հետ, որտեղ վերականգնման հնարավորություն չկար, որովհետև հակառակորդը կրակում էր վերականգնող աշխատակազմի կամ խմբի ուղղությամբ և 10-12 ժամ խնդիր ունենալու դեպքում նույնպես հաջողվեց դա վերականգնել։ Մնացած բոլոր վերականգնումները ընթացքում իրականացվել են։ Եղել են դեպքեր, երբ մենք ստիպված ենք անվտանգությունից ելնելով մի շարք աշխատանքներ դադարեցնել, այդ թվում՝ նաև ճանապարհաշինարարական ոլորտի, բայց ի պատիվ մեր շինարարների հետագայում սկսել ենք այդ աշխատանքները և կարծում եմ՝ կարճատև դադարն ու խնդիրները պատճառ չեն հանդիսանա, որ մեր ծրագրերը կյանքի չկոչենք։ Հիմա բնականոն հունով ընթանում են և Կառավարության նպատակները, որ դրվել ենք, դրանք կյանքի կկոչվեն, կիրականացվեն»,- ասաց Սանոսյանը։ 
17:54 - 26 հոկտեմբերի, 2022
Հայաստանում աննախադեպ ծավալի շինարարություն է ընթանում. Փաշինյան


 |armenpress.am|

Հայաստանում աննախադեպ ծավալի շինարարություն է ընթանում. Փաշինյան |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի շուկայում ցեմենտի որոշակի դեֆիցիտային երևույթներ են նկատվում: Այս մասին կառավարության նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Սա նշանակում է, որ Հայաստանում այն ծավալի շինարարություն կա, որ շուկայում դեֆիցիտ է առաջացել և մեր տեղի արտադրողները չեն հասցնում շուկային մատակարարել: Դրա համար հոկտեմբերի 10-ից ցեմենտի համար գործող  ներմուծման տուրքը իջեցվել է: Հույս ունենք, որ սրանով խնդիրը կլուծվի: Սա մի կողմից լավ է այն առումով, որ շատ մեծ ծավալի շինարարություն է տեղի ունենում երկրում, մյուս կողմից էլ լավ չէ, որ կարող է դրա պատճառով շինարարությունը դանդաղել»,-նշեց վարչապետը՝ հորդորելով, որ տնտեսական մրցակցության հանձնաժողովը ուշադիր լինի  գերշահույթ ստանալու ախորժակները որոշակիորեն զսպելու համար: ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը հավելեց, որ դեֆիցիտ կա ոչ միայն շինանյութի հետ կապված, այլև շինարարական ընկերությունների և աշխատակիցների: «Մենք անընդհատ փորձում ենք լավարկել գնումների ոլորտը»,- հավելեց Սանոսյանը: Նիկոլ Փաշինյանն էլ ընդգծեց, որ Հայաստանում գործազրկությունը չի վերացել՝ հույս հայտնելով,  որ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն ակտիվ կլինի, որպեսզի պոտենցիալ աշխատանք փնտրողներին կապի պոտենցիալ գործատուների հետ:
14:01 - 20 հոկտեմբերի, 2022
Ադրբեջանի ագրեսիայի հետևանքները կներկայացվեն Ճապոնիայի կառավարությանը. Մասանորի Ֆուկուշիման՝ Գնել Սանոսյանին

Ադրբեջանի ագրեսիայի հետևանքները կներկայացվեն Ճապոնիայի կառավարությանը. Մասանորի Ֆուկուշիման՝ Գնել Սանոսյանին

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ընդունել է Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Մասանորի Ֆուկուշիմային։ Նախարարության լրատվական վարչությունից հայտնում են, որ նախարարը ողջունել է դեսպանին և շնորհակալություն հայտնել սեպտեմբերի 29-ին Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ Վարդենիս այցելության և Ադրբեջանի լայնածավալ ագրեսիայի հետևանքներին տեղում ծանոթանալու համար։ «Մենք շատ բարձր ենք գնահատում Ձեր ակտիվ մասնակցությունը ոչ միայն Վարդենիս կատարած այցին, այլև, առհասարակ, գնահատում ենք Ձեր ակտիվ գործունեությունը Հայաստանում և ձեր հասցեական գնահատականները»,- ասել է նախարարը։  Հանդիպման ընթացքում քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։ Նախարարը կարևորել է երկու երկրների միջև օդային կանոնավոր չվերթերի անհրաժեշտությունը, որը կնպաստի նաև այլ ոլորտների զարգացմանը։  Մասանորի Ֆուկուշիման իր հերթին շնորհակալություն է հայտնել նախարարին Գեղարքունիքի մարզ շրջայց կազմակերպելու համար, ինչը իրենց հնարավորություն է տվել տեղում ծանոթանալ Ադրբեջանի ագրեսիայի հետևանքներին, որոնք իրենք պատրաստվում են ներկայացնել իրենց կառավարությանը։ Դեսպանը նկատել է, որ երկու երկրների միջև առկա են բարեկամական լավ հարաբերություններ, բայցև առկա է չօգտագործված մեծ պոտենցիալ՝ բիզնեսի, առևտրի ոլորտում, որը պետք է անպայման իրացնել։ «Ճապոնիայի համար Հայաստանը շատ կարևոր գործընկեր է։ Հայաստանը շատ ժողովրդավար երկիր է։ Ճապոնիայի կառավարությունը պատրաստ է շարունակել տարբեր տեսակի աջակցություն տրամադրել Հայաստանին։ Ես՝ որպես Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան, կուզենայի իմ բոլոր ջանքերը ներդնել, որպեսզի ավելի զարգացնեմ մեր երկու երկրների հարաբերությունները»,- ընդգծել է դեսպանը։ 
13:19 - 10 հոկտեմբերի, 2022
Կառավարությունը 508 միլիոն դրամ կհատկացնի սուբվենցիոն ծրագրեր իրականացնելու համար

 |armenpress.am|

Կառավարությունը 508 միլիոն դրամ կհատկացնի սուբվենցիոն ծրագրեր իրականացնելու համար |armenpress.am|

armenpress.am: Կառավարություն 508 միլիոն դրամ կհատկացնի 20 բնակավայրերում 21 սուբվենցիոն ծրագրեր իրականացնելու համար: Կառավարության հոկտեմբերի 6-ի հերթական նիստի ժամանակ համապատասխան նախագիծը ներկայացրեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը: «Նախագիծը վերաբերվում է համայնքներում իրականացվող սուբվենցիոն ծրագրերի համար գումար տրամադրելուն: Այս նախագծով առաջարկվում ենք 508 միլիոն դրամ տրամադրել 20 բնակավայրերում 21 ծրագրերի համար: Ընդհանուր առմամբ, դա վերաբերվում է 7 մարզերի՝ Արագածոտնի մարզի երեք ծրագրի համար 28 միլիոն դրամ կհատկացվի, Արարատի մարզի երկու ծրագրի համար՝ 31 միլիոն դրամ, Արմավիրի մարզի մեկ ծրագրի համար՝ 6 միլիոն դրամ, Գեղարքունիքի մարզի յոթ ծրագրերի համար՝ 168 միլիոն դրամ, Լոռու մարզի հինգ ծրագրերի համար՝ 107 միլիոն դրամ, Կոտայքի մարզի երկու ծրագրի համար՝ 74 միլիոն դրամ և Շիրակի մարզ մեկ ծրագիր՝ 32 միլիոն դրամ»,- ասաց Սանոսյանը: Նախարարի խոսքով՝ ֆինանսավորում կիրականացվի նաև Կառավարության կողմից արդեն իսկ հաստատված ծրագրերի իրականացման համար:
11:41 - 06 հոկտեմբերի, 2022
Թշնամին միտումնավոր է թիրախավորել մեր քաղաքացիական ենթակառուցվածքները, բնակավայրերը. ՏԿԵ նախարար

Թշնամին միտումնավոր է թիրախավորել մեր քաղաքացիական ենթակառուցվածքները, բնակավայրերը. ՏԿԵ նախարար

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության նախաձեռնությամբ սեպտեմբերի 29-ին ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական հիմնարկների ղեկավարների, ներկայացուցիչների մասնակցությամբ կազմակերպվել է շրջայց Գեղարքունիքի մարզի ադրբեջանական լայնածավալ ագրեսիայի հետևանքով տուժած մի քանի բնակավայրեր։   Դիվանագետները ՏԿԵ նախարարի, մարզպետի, համայնքապետների ուղեկցությամբ նախ եղել են Սոթք, ապա Կութ բնակավայրերում։ Նախարարը տեղում դիվանագետներին է ներկայացրել հակառակորդի կողմից միտումնավոր թիրախավորված քաղաքացիական ենթակառուցվածքների վնասները։   Սոթք և Կութ բնակավայրերում թիրախավորվել և ռմբակոծվել են դպրոցները, մանկապարտեզները, համայնքապետարանի շենքերը, բուժկետը, 190-ից ավելի տներ, որոնցից մոտ 50-60-ը՝ ամբողջությամբ, օժանդակ շինություններ, տեխնիկա, ավտոմեքենաներ։   «Այն, ինչին մենք ականատես եղանք շրջայցի ժամանակ, ակնհայտ է դարձնում, որ թշնամին միտումնավոր է թիրախավորել է մեր քաղաքացիական ենթակառուցվածքները, բնակավայրերը։ Դա է փաստում նաև քաղաքացիական բնակչության շրջանում եղած զոհերի և վիրավորների թիվը»,- ընդգծել է նախարարը։   Երկու բնակավայրում շրջայցից և փաստերն արձանագրելուց հետո արդեն Վարդենիս համայնքում ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ Առաքել Մարտիկյանի, ԱԳՆ ներկայացուցչի մասնակցությամբ տեղի է ունեցել հարցուպատասխան։   ԳՇ պետի տեղակալը դիվանագետներին է ներկայացրել ստեղծված իրավիճակը և ադրբեջանական կողմի վայրագությունները՝ մասնավորապես հայ կին զինծառայողների մարմինները ծայրահեղ դաժանությամբ խոշտանգելու փաստեր։ Տեղի է ունեցել հարցուպատասխան։   Նախարարը շնորհակալություն է հայտնել դիվանագետներին նախաձեռնությանն արձագանքելու և շրջայցին մասնակցելու համար:   «Մենք այս օրերին տեսել ենք ոչ միայն ձեր բարեկամական աջակցությունը, այլև լսել ենք ձեր թիրախային գնահատականը ագրեսորի նկատմամբ։ Կարծում ենք, որ համատեղ աշխատանքը շարունակական կլինի, որպեսզի նրանք դուրս գան մեր սուվերեն տարածքից, և տարածաշրջանում խաղաղություն հաստատվի»,- ասել է նախարարը։
12:29 - 30 սեպտեմբերի, 2022
Ադրբեջանական զինված ուժերը հրթիռակոծել են նաեւ Հայաստանից Իրան տանող բարձավոլտ էլեկտրագծերը․ Սանոսյան
 |news.am|

Ադրբեջանական զինված ուժերը հրթիռակոծել են նաեւ Հայաստանից Իրան տանող բարձավոլտ էլեկտրագծերը․ Սանոսյան |news.am|

news.am: Ադրբեջանի կողմից սանձազերծած ագրեսիայի ժամանակ ադրբեջանական զինված ուժերը հրթիռակոծել են նաեւ Հայաստանից Իրան տանող բարձավոլտ էլեկտրագծերը։ Այս մասին Սյունիք այցելած Հայաստանում հավատարմագրված դեսպանների հետ հանդիպման ժամանակ ասաց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը։ Նա հայտնեց, որ ՀՀ–ն բավական էլեկտրաէներգիա է արտահանում դեպի Իրան։ «Սկզբից կարող է թվալ, որ պատահաբար է այն հրթիռակոծվել, սակայն 12 ժամ մեր մասնագետներին թույլ չեն տվել մոտենալ այդ էլեկտրագծերին ու դրանք վերականգնել։ Ամեն անգամ, երբ փորձում էին վերականգնել էլեկտրագծերը, մեր մասնագետները կրակահերթի տակ էին հայտնվում եւ կրկին վերադառնում։ Ավելցուկ հոսանք ունենալու պատճառով ստիպված եղանք ատոմակայանի հզորությունն իջեցնել եւ կիսով չափ այն աշխատեցնել, ինչպես նաեւ Երեւանի ՋԷԿ-ն ու մի շարք այլ էլեկտրակայաններ»,-ասաց Սանոսյանը։ Նրա խոսքով` դիտավորյալ խախտվել է Հայաստանի ամբողջ էներգետիկ համակարգը։ Սա, ըստ նախարարի, տիպիկ նկարագրում է, որ հստակ թիրախավորվում էին քաղաքացիական ենթակառուցվածքները։ Սանոսյանը հիշեցրեց, որ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել էին նաեւ Կեչուտի ջրամբարը, սակայն, բարեբախտաբար, վնասներ չկան, քանի որ արկերը հայտնվել էին ջրամբարի մեջ։ 
19:35 - 29 սեպտեմբերի, 2022
Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչները ժամանել են Գեղարքունիքի մարզ

 |armenpress.am|

Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչները ժամանել են Գեղարքունիքի մարզ |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչները ժամանել են Գեղարքունիքի մարզ, որտեղ նրանց կներկայացվեն Ադրբեջանի զինված ուժերի կողմից խաղաղ բնակավայրերը թիրախավորելու հետևանքները: Դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներին դիմավորեցին Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը և Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը։ Նախատեսվում է այցելություն մարզի Կութ համայնք։ Այնուհետև Վարդենիսում բացման խոսքով հանդես կգա ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը, իսկ մարզում իրավիճակը կներկայացնեն մարզպետ Կարեն Սարգսյանը և Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ գեներալ-մայոր Առաքել Մարտիկյանը, ինչին  կհաջորդի դիվանագետների և լրատվամիջոցների հետ հարց ու պատասխանը։
15:46 - 29 սեպտեմբերի, 2022
Գործադիրը գումար հատկացրեց 4 ճանապարհահատվածի շինարարության համար
 |1lurer.am|

Գործադիրը գումար հատկացրեց 4 ճանապարհահատվածի շինարարության համար |1lurer.am|

1lurer.am: Կառավարությունն առաջարկում է «2022 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում կատարել վերաբաշխում և փոփոխություններ՝ մոտ 3 միլիարդ 61 միլիոն դրամ հատկացնելով 4 ճանապարհահատվածների համար, որոնց ընդհանուր երկարությունը 34 կմ է:   «Մեկը Տաթև-Աղվանի հայտնի ճանապարհի 3 կտորներից մեկն է, որտեղ, հասկանալի պատճառներով, որոշում է կայացվել տեղադրել երրորդ շերտ, որպեսզի ճանապարհը կարողանա ծառայել նաև բեռնատար մեքենաներին: Մյուս հատվածը վերաբերում է Տաթև-Աղվանիին. Վերին Խոտանան գյուղի հատվածում մենք շրջանցիկ ճանապարհ ենք կառուցում: Մյուսը Քաջարանից դեպի Մեղրի հատվածն է: Հիմնանորոգման աշխատանքներն  այս տարի կավարտվեն: Չորրորդը Տավուշի մարզում 1.7 կմ-ոց հատված է»,- Կառավարության նիստի ժամանակ ասաց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը: Նախարարի խոսքով՝ 3 միլիարդ 61 միլիոնից 45 միլիոնը տեխնիկական հսկողության համար է, մնացածը՝ շինարարության:
12:44 - 29 սեպտեմբերի, 2022