ՌԴ

Ռուսաստանը (պաշտոնական անվանումը՝ Ռուսաստանի Դաշնություն) միջմայրցամաքային պետություն Եվրասիայի հյուսիսարևմտյան հատվածում։ Տարածքի հիմնական մասը գտնվում է Հյուսիսային Ասիայում, իսկ որոշակի հատված՝ նաև Արևելյան Եվրոպայում: ՌԴ-ն աշխարհի խոշորագույն պետությունն է և զբաղեցնում է երկրագնդի ցամաքային տարածքի 1/8-ը։ Բնակչության թվով 9-րդն է աշխարհում․ ըստ 2018-ի մարդահամարի տվյալների՝ ավելի քան 144 մլն մարդ։ Երկրի ազգաբնակչության 77%-ը կենտրոնացված է արևմուտքում՝ եվրոպական հատվածում։

Մայրաքաղաքն է Մոսկվան։ Վերջինս համարվում է Եվրոպայի խոշորագույն քաղաքը, ինչպես նաև խոշորագույններից մեկն ամբողջ աշխարհում։ ՌԴ նշանավոր քաղաքներից են նաև Սանկտ Պետերբուրգը, Նովոսիբիրսկը, Եկատերինբուրգը և Նիժնի Նովգորոդը։ Պետական լեզուն ռուսերենն է։ Խոշոր ազգային փոքրամասնություններն են թաթարները, ուկրաինացիները, բաշկիրները, հայերը, չուվաշները, չեչենները և այլն։

Ռուսաստանը նախագահական կառավարմամբ դաշնային հանրապետություն է, որտեղ նախագահը՝ պետության, իսկ վարչապետը՝ կառավարության ղեկավարն է։ ՌԴ գործող նախագահն է Վլադիմիր Պուտինը, վարչապետը՝ Միխայիլ Միշուստինը։

Մակրոնի միջուկային հռետորաբանությունը սպառնալիք է Մոսկվայի համար․ Լավրով
 |azatutyun.am|

Մակրոնի միջուկային հռետորաբանությունը սպառնալիք է Մոսկվայի համար․ Լավրով |azatutyun.am|

azatutyun.am: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի միջուկային հռետորաբանությունը սպառնալիք է Ռուսաստանի համար, այսօր հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։ «Եթե նա մեզ համարում է սպառնալիք, Եվրոպական երկրների, Մեծ Բրիտանիայի առաջանորդների նիստ է հրավիրում, ասում է, որ անհրաժեշտ է միջուկային զենք կիրառել, պատրաստվում է միջուկային զենք կիրառել Ռուսաստանի դեմ, դա, իհարկե, սպառնալիք է», - ասել է Լավրովը: Մակրոնը չորեքշաբթի երեկոյան հեռուստաուղերձի ժամանակ հայտարարեց, որ Ռուսաստանից բխող սպառնալիքի և ԱՄՆ-ի քաղաքականության հնարավոր փոփոխությունների պատճառով նախաձեռնելու է քննարկում, որպեսզի Ֆրանսիան, որպես միջուկային տերություն, երաշխավորի Եվրամիության մյուս երկրների անվտանգությունը։ Մակրոնը նաև շեշտել է, որ միջուկային զենք կիրառելու որոշումը կմնա բացառապես Ֆրանսիայի նախագահի իրավասությունների շրջանակում։
15:33 - 06 մարտի, 2025
Ռուբիոն ռուս-ուկրաինական հակամարտությունը որակել է որպես պրոքսի պատերազմ ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև |armenpress.am|

Ռուբիոն ռուս-ուկրաինական հակամարտությունը որակել է որպես պրոքսի պատերազմ ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև |armenpress.am|

armenpress.am: ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ ուկրաինական ճգնաժամն իրենից ներկայացնում է պրոքսի պատերազմ Միացյալ Նահանգների ու Ռուսաստանի միջև: Այս մասին նա ասել է Fox News-ին տված հարցազրույցում։ «Նախագահ Թրամփը կարծում է, որ սա ձգձգված հակամարտություն է, որը մտել է փակուղի, և, անկեղծ ասած, սա պրոքսի պատերազմ է միջուկային տերությունների՝ ԱՄՆ-ի, որն օգնում է Ուկրաինային, և Ռուսաստանի միջև։ Եվ դրան պետք է վերջ տալ», - ասել է Ռուբիոն։ Ռուբիոն նաև նշել է, որ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին «սաբոտաժի է ենթարկել» և «խափանել» ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ջանքերն՝ ուղղված հակամարտության դադարեցման շուրջ բանակցություններին։ «Ես ուրախ եմ տեսնել, որ այդ դիրքորոշումը վերանայվել է, որովհետև իսկապես հավատացած եմ, որ մենք պետք է այս համակարտությունը դադարեցնելու միջոց գտնենք։ Դա պահանջելու է զիջումներ երկու կողմերից։ Բայց մենք երկու կողմերին էլ պետք է բերենք բանակցությունների սեղանի շուրջ։ Ուկրաինացիներն, ակնհայտորեն պետք է այնտեղ լինեն, դա նրանց երկիրն է, և ռուսները պետք է լինեն այդ սեղանի շուրջ», -հայտարարել է նա: Ըստ Ռուբիոյի՝ միայն նախագահ Թրամփը կարող է դա հնարավոր դարձնել։ «Դա է եղել և մնում է այն նպատակը, որի վրա մենք այժմ կենտրոնացած ենք», - եզրափակել է Ռուբիոն։ Մարտի 4-ին Զելենսկին X սոցիալական ցանցում հայտարարություն էր հրապարակել՝ շեշտելով, որ Ուկրաինան պատրաստ է հնարավորինս շուտ նստել բանակցությունների սեղանի շուրջ, քանի որ ոչ ոք չի ուզում խաղաղություն այնքան, որքան ուկրաինացիները։ Նա ափսոսանք էր հայտնել, որ Սպիտակ տանը տեղի ունեցած հանդիպումը «չանցավ այնպես, ինչպես նախատեսված էր»՝ նկատի ունենալով փետրվարի 28-ին Օվալաձև աշխատասենյակում իր, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և փոխնախագահ Ջեյ Դի Վենսի միջև վիճաբանությունը։
11:05 - 06 մարտի, 2025
Լուկաշենկոն հայտարարել է, որ սպասում է Թրամփին, Պուտինին և Զելենսկիին Բելառուսում |news.am|

Լուկաշենկոն հայտարարել է, որ սպասում է Թրամփին, Պուտինին և Զելենսկիին Բելառուսում |news.am|

news.am: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի նախագահների միջև բանակցություններ կազմակերպելու Մինսկի պատրաստակամության մասին։ «Հիմա Զելենսկիին խոնարհեցնել պետք չէ, անկախ նրանից, թե նա ինչպիսին է։ Պետք է համոզել և համաձայնության գալ Զելենսկու հետ, քանի որ Զելենսկու թիկունքում կանգնած է ուկրաինական հասարակության զգալի մասը։ Ուստի պետք է համաձայնության գալ։ Եթե ​​ուզում եք, եկեք։ Այստեղ մոտակայքում՝ Բելառուսի սահմանից Կիև 200 կմ հեռավորության վրա։ Կես ժամ ինքնաթիռով։ Եկե՛ք։ Եկեք այստեղ նստենք։ Եկեք համաձայնության գանք հանգիստ, առանց աղմուկի, առանց բղավելու։ Ուստի ասեք Թրամփին. ես նրան սպասում եմ այստեղ Պուտինի և Զելենսկու հետ միասին։ Եկեք նստենք ու հանգիստ համաձայնության գանք։ Եթե ​​ցանկանում եք համաձայնության գալ»,- Լուկաշենկոյի խոսքերն է մեջբերում ԲԵԼՏԱ գործակալությունը՝ ամերիկացի բլոգեր Մարիո Նաուֆալին տված հարցազրույցում։ Բելառուսի նախագահը կարծում է, որ Թրամփը ավելի անկախ նախագահ է, քան իր նախորդ Ջո Բայդենը։ «Նույնիսկ եթե սխալ է, նա որոշում կկայացնի: Բայդենն ինքնուրույն որոշումներ չէր կայացնում։ Նրան ասում էին՝ պետք չի զանգել եւ նա չէր զանգում: Նրան ասում էին՝ Պուտինին դիկտատոր անվանիր, նա այդպես էլ անում էր»,- ասել է Լուկաշենկոն։ Նա նաև ենթադրել է, որ Բայդենի օրոք ռազմական արդյունաբերության ներկայացուցիչները ակտիվորեն լոբբինգ էին անում իրենց շահերի համար։ «Եվ Բայդենը, իր բնավորության և ֆիզիկական վիճակի պատճառով, չկարողացավ դիմադրել այնպես, ինչպես դա անում է Թրամփը: Ամբողջ խնդիրը դա է», - եզրափակել է Լուկաշենկոն։
10:22 - 05 մարտի, 2025
Կիեւին օգնությունը դադարեցնելու ԱՄՆ որոշումը խաղաղ գործընթացի կմղի. Պեսկով
 |news.am|

Կիեւին օգնությունը դադարեցնելու ԱՄՆ որոշումը խաղաղ գործընթացի կմղի. Պեսկով |news.am|

news.am: Եթե ​​ԱՄՆ-ը իսկապես որոշել է դադարեցնել ռազմական օգնությունն Ուկրաինային, ապա դա կարող է խրախուսել Կիեւի ռեժիմին շարժվել դեպի խաղաղ գործընթաց: Այս մասին ճեպազրույցում հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ նշելով, որ մանրամասները դեռ պետք է պարզվեն, փոխանցել է ՏԱՍՍ-ը։ Մարտի 3-ին Reuters գորակալությունը, հղում կատարելով Սպիտակ տան ներկայացուցչին, հայտնել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարգադրել է դադարեցնել Կիեւին ռազմական օգնության բոլոր մատակարարումները։ Այս հրամանն ուժի մեջ է մտել երեքշաբթի գիշեր։ Պենտագոնի ներկայացուցիչը ՏԱՍՍ-ին հայտնել է նաեւ, որ ԱՄՆ զինված ուժերը դադարեցրել են ռազմական օգնության մատակարարումն Ուկրաինա։ Նրա խոսքով՝ դա վերաբերում է ԱՄՆ ողջ ռազմական տեխնիկային, որը ներկայում գտնվում է Ուկրաինայում, այդ թվում՝ ինքնաթիռներով ու նավերով տեղափոխվող կամ Լեհաստանի տարանցիկ գոտիներում առաքման սպասող զենքերին։ «Անշուշտ, դեռ պետք է իմանալ մանրամասները, բայց եթե դա համապատասխանում է իրականությանը, ապա դա որոշում է, որն իսկապես կարող է մղել Կիեւի ռեժիմին խաղաղ գործընթացի»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը։
14:09 - 04 մարտի, 2025
Ի՞նչ են պայմանավորվել եվրոպացի առաջնորդներն Ուկրաինայի հարցով |civilnet.am|

Ի՞նչ են պայմանավորվել եվրոպացի առաջնորդներն Ուկրաինայի հարցով |civilnet.am|

civilnet.am:  Լոնդոնում՝ Ուկրաինայի հարցով գագաթնաժողովում, պատերազմը դադարեցնելու և երկիրը Ռուսաստանից պաշտպանելու նպատակով չորս կետից բաղկացած ծրագիր է ներկայացվել: Այս մասին գրում է BBC-ն։ Մարտի 2-ին Լոնդոնում մեկնարկել է Ուկրաինայի հարցով գագաթնաժողովը, որին մասնակցել են Ֆրանսիան, Լեհաստանը, Շվեդիան, Թուրքիան, Նորվեգիան, Չեխիան, Դանիան, Գերմանիան, Նիդեռլանդները, Ռումինիան, Ֆինլանդիան, Իտալիան, Իսպանիան և Կանադան: Առաջնորդների հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Միացյալ Թագավորության վարչապետ Քիր Սթարմերը ներկայացրել է չորս կետից բաղկացած ծրագիրը՝ -շարունակել ռազմական օգնության հոսքը դեպի Ուկրաինա և շարունակել մեծացնել տնտեսական ճնշումը Ռուսաստանի վրա -ցանկացած երկարատև խաղաղություն պետք է ապահովի Ուկրաինայի ինքնիշխանությունն ու անվտանգությունը, և Ուկրաինան պետք է ներկա լինի խաղաղության բանակցություններին -խաղաղության պայմանագրի կնքման դեպքում ամրապնդել Ուկրաինայի պաշտպանական կարողությունները՝ ապագա ներխուժումը կանխելու համար -զարգացնել «կամեցողների կոալիցիա»՝ Ուկրաինայում պայմանավորվածությունը պաշտպանելու և հետագայում խաղաղությունը երաշխավորելու համար։ Սթարմերը նաև հայտարարել է Ուկրաինային 1,6 մլրդ ֆունտ ստեռլինգի (2 մլրդ դոլար) լրացուցիչ ֆինանսավորման մասին՝ ավելի քան 5,000 հակաօդային պաշտպանության հրթիռների ձեռքբերման համար: Այս գագաթնաժողովը տեղի է ունեցել Սպիտակ տանը Ուկրաինայի առաջնորդի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջև լարված բանակցություններից երկու օր անց: «Մենք բոլորս միասին աշխատում ենք Եվրոպայում Ամերիկայի հետ համագործակցության հիմք գտնելու համար՝ հանուն իրական խաղաղության և երաշխավորված անվտանգության»,- գագաթնաժողովից հետո հայտարարել է Ուկրաինայի նախագահը: Միևնույն ժամանակ, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Le Figaro թերթին հայտնել է, որ Փարիզը և Լոնդոնը ցանկանում են առաջարկել մեկամսյա զինադադար Ռուսաստանի և Ուկրաինայի միջև «օդում, ծովում և էներգետիկ ենթակառուցվածքների համար»: Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը նշել է, որ այժմ հրատապ անհրաժեշտություն կա «վերազինել Եվրոպան»: Նման տեսակետ է հայտնել նաև ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն: Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
12:08 - 03 մարտի, 2025
ԱՄՆ-ի և Ռուսաստանի պատվիրակությունները նախանշել են դիվանագիտական ​​առաքելությունների աշխատանքի նորմալացմանն ուղղված քայլերը. ԱՄՆ պետքարտուղարություն |shantnews.am|

ԱՄՆ-ի և Ռուսաստանի պատվիրակությունները նախանշել են դիվանագիտական ​​առաքելությունների աշխատանքի նորմալացմանն ուղղված քայլերը. ԱՄՆ պետքարտուղարություն |shantnews.am|

shantnews.am: ԱՄՆ-ի և Ռուսաստանի պատվիրակությունները փետրվարի 27-ին Ստամբուլում կառուցողական քննարկում են անցկացրել և նախանշել դիվանագիտական ​​առաքելությունների աշխատանքի կայունացմանն ուղղված առաջին քայլերը։ Այս մասին ասվում է ԱՄՆ պետքարտուղարության մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ։ Ինչպես հետևում է փաստաթղթից, ԱՄՆ ներկայացուցիչները «անհանգստություն են հայտնել» պայմանագրով նախատեսված բանկային գործառնությունների և ծառայությունների հասանելիության վերաբերյալ, ինչպես նաև նշել են «Մոսկվայում ԱՄՆ դեսպանատան անձնակազմի անհրաժեշտությունը»։ «Կառուցողական քննարկման արդյունքում երկու կողմերն էլ նախանշեցին կոնկրետ նախնական քայլեր՝ ուղղված այդ ոլորտներում առաքելությունների երկկողմ կայունացմանը»,-ասված է հաղորդագրությունում։ Այն ընդգծում է, որ կողմերը պայմանավորվել են շուտով անցկացնել «այդ հարցերին նվիրված հավելյալ հանդիպում», որի ժամկետը կորոշվի ավելի ուշ։
10:30 - 28 փետրվարի, 2025
Մարսելում ՌԴ հյուպատոսության մոտ պայթուցիկներ նետած անձինք ենթարկվեցին 8 ամսվա տնային կալանքի, Մոսկվան դժգոհ է |azatutyun.am|

Մարսելում ՌԴ հյուպատոսության մոտ պայթուցիկներ նետած անձինք ենթարկվեցին 8 ամսվա տնային կալանքի, Մոսկվան դժգոհ է |azatutyun.am|

azatutyun.am: Մարսելում ռուսական դեսպանատան մոտ ինքնաշեն պայթուցիկներ նետած Գիտական հետազոտությունների ազգային կենտրոնի երկու գիտնականները՝ ճարտարագետն ու քիմիկոսը,դատապարտվեցին ութ ամսվա ազատազրկման, հայտնում է Radio France Internationale-ը (RFI): Նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը։ Ֆրանսիայում Ռուսաստանի դեսպանությունն իր դժգոհությունն է հայտնել ֆրանսիական դատարանի որոշման կապակցությամբ՝ նշելով, որ «պատիժը համարժեք չէ իրականացված հանցագործությանը»։ «Շատ մեղմ պատիժը է նշանակված, և լիովին անհամաչափ է հանցագործության ծանրությանը», - հայտարարել է դեսպանությունը՝ նշելով, որ կատարվածը գրեթե «ահաբեկչական գործողության փորձ էր»: Ռուսական կողմը կրկին պահանջել է ֆրանսիական իշխանություններից՝ պատշաճ կատարել միջազգային պարտավորություններն ու միջոցներ ձեռնարկել՝ ապահովելու Ֆրանսիայում օտարերկրյա հաստատությունների անվտանգությունը։ Պայթուցիկ զանգվածով լի երեք շշերը գիտնականները ռուսական դեսպանատան ուղղությամբ նետել էին փետրվարի 24-ին։ Զոհեր, տուժածներ չեն եղել։ Նրանք ընդունել են իրենց մեղքը, բացատրել, որ դա բողոք էր ընդեդեմ Ուկրաինա ռուսական ներխուժման։ Ռուսական կողմը միջադեպն ահաբեկչություն էր որակել։
10:14 - 28 փետրվարի, 2025
Բրիտանիան պատրաստ է ցամաքային և օդային ուժեր տեղակայել Ուկրաինայում հակամարտության ավարտից հետո |armenpress.am|

Բրիտանիան պատրաստ է ցամաքային և օդային ուժեր տեղակայել Ուկրաինայում հակամարտության ավարտից հետո |armenpress.am|

armenpress.am: Ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորումից հետո Մեծ Բրիտանիան պատրաստ է ցամաքային զորքեր և ավիացիա ուղարկել Ուկրաինա: Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ համատեղ մամուլի ասուլիսում։  «Ուզում եմ հստակեցնել, որ Մեծ Բրիտանիան պատրաստ է ուղարկել ցամաքային ուժեր և օդային ուժեր համաձայնագրի իրագործումն ապահովելու համար՝ աշխատելով մեր դաշնակիցների հետ, որովհետև դա միակ միջոցն է՝ համոզվելու, որ խաղաղությունը տևական կլինի», - ասել է Սթարմերը։ Նա ընդգծել է, որ խաղաղության համաձայնագիրը պետք է լինի «կոշտ և արդար»։ «Մենք այսօր քննարկել ենք մի ծրագիր՝ հասնելու խաղաղության, որը կոշտ է և արդար», - ասել է Սթարմերը՝ հավելելով, որ Ուկրաինան պետք է ուժեղ լինի, որպեսզի Ռուսաստանը նորից չհարձակվի։  Վաշինգտոն այցի ժամանակ Սթարմերը նաև Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ 3-րդի անունից հրավեր է փոխանցել Թրամփին՝ պետական այցի համար, ինչն ԱՄՆ նախագահն ընդունել է։ 
09:56 - 28 փետրվարի, 2025
Շոյգուն ժամանել է Պեկին |azatutyun.am|

Շոյգուն ժամանել է Պեկին |azatutyun.am|

azatutyun.am: Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն ժամանել է Պեկին՝ հանդիպելու Չինաստանի նախագահ Սի Ծինպինի և արտաքին գործերի նախարար Վան Յիի հետ, հայտնում է ՌԴ Անվտանգության խորհրդի մամուլի ծառայությունը։ ՏԱՍՍ-ը նշում է, որ Շոյգուն Պեկինում կքննարկի անվտանգության ոլորտում երկկողմ հարցեր, ինչպես նաև միջազգային և տարածաշրջանային խնդիրներ։ Անվտանգության խորհուրդը նշում է, որ ռուս-չինական հարաբերությունները ռազմավարական գործընկերային բնույթ են կրում։ Փետրվարի 24-ին Չինաստանի ու Ռուսաստանի նախագահները «երկարատև հեռախոսազրուց» էին ունեցել, քննարկել «համապարփակ գործընկերության և ռազմավարական փոխգործակցության զարգացման հարցեր»։ Ըստ Ռուսաստանի նախագահի պաշտոնական կայքի՝ չինական կողմը աջակցություն էր հայտնել Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև սկսված երկխոսությանը, ինչպես նաև պատրաստակամություն է հայտնել աջակցել ուկրաինական հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու ուղիներ գտնելուն։ Կրեմլը մշտապես շեշտում է, թե այսօր Մոսկվայի թիվ մեկ ռազմավարական գործընկերը Պեկինն է։ Պատերազմից հետո ռուսական տնտեսությունը մեծապես կախված է Չինաստանից։  
09:36 - 28 փետրվարի, 2025
Մոսկվայի վերահսկողության տակ անցած տարածքները ՌԴ-ի անբաժանելի մասն են. Պեսկով |armenpress.am|

Մոսկվայի վերահսկողության տակ անցած տարածքները ՌԴ-ի անբաժանելի մասն են. Պեսկով |armenpress.am|

armenpress.am:  Մոսկվան գտնում է, որ Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունները, Զապորոժիեի և Խերսոնի շրջանները, որոնք ռուս-ուկրաինական հակամարտության ընթացքում անցել են Մոսկվայի վերահսկողության տակ, Ռուսաստանի անբաժանելի մասն են։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ հավելելով, որ դա անվիճելի փաստ է, որը չի քննարկվում։ «Այն տարածքները, որոնք դարձել են Ռուսաստանի Դաշնության սուբյեկտներ, որոնք ամրագրված են մեր երկրի սահմանադրության մեջ, մեր երկրի՝ Ռուսաստանի անբաժանելի մասն են: Դա բացարձակապես անվիճելի փաստ է, չքննարկվող  փաստ», - Կրեմլի ներկայացուցչի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը: Նա նաև հավելել է, որ Ուկրաինայում իրադրության կարգավորման հարցում ոչ ոք հեշտ և արագ լուծումներ չի սպասում:  «Ոչ ոք չի ակնկալում, որ լուծումները կլինեն հեշտ և արագ: Մեր օրակարգում առկա խնդիրը չափազանց բարդ է և բարձիթողի վիճակում է», - ասել է Կրեմլի ներկայացուցիչը: Այսպես է նա  պատասխանել ՏԱՍՍ-ի այն հարցին, թե Կրեմլում Վաշինգտոնի խոհեմության հույս ունե՞ն արդյոք Ուկրաինայի հարցով բանակցային գործընթացում և ակնկալո՞ւմ են արդյոք, որ Վաշինգտոնը պատրաստ է լսել և ընդունել Ռուսաստանի համար սկզբունքային կետերը։
15:58 - 27 փետրվարի, 2025
Հյուսիսային Կորեան փետրվարին Կուրսկի մարզ է ուղարկել մինչև 3000 զինվորական. հարավկորեական հետախուզություն

 |factor.am|

Հյուսիսային Կորեան փետրվարին Կուրսկի մարզ է ուղարկել մինչև 3000 զինվորական. հարավկորեական հետախուզություն |factor.am|

factor.am: ԿԺԴՀ-ն հերթական ուժերն է ուղարկել Ռուսաստանի Կուրսկի շրջան՝ Ուկրաինայի հետ պատերազմին մասնակցելու համար։ Զինվորականների տեղափոխումը տեղի է ունեցել 2025 թվականի փետրվարի սկզբից։ Այս մասին հայտնում են հարավկորեական լրատվական գործակալությունները՝ վկայակոչելով երկրի ազգային հետախուզությանը, գրում է Current time-ը։ շ Հարավկորեական JoongAng-ը, վկայակոչելով բազմաթիվ աղբյուրների, հայտնում է, որ  այս տարվա հունվարից փետրվար ընկած ժամանակահատվածում Հյուսիսային Կորեան Ռուսաստան է ուղարկել մինչև երեք հազար զինվորական։ Նշվում է, որ փետրվարին հյուսիսկորեական զորքերի «Կուրսկի ճակատ» տեղափոխումն իրականացվել է ռուսական բեռնատար նավերով և ռազմական ինքնաթիռներով։ Ըստ աղբյուրների՝ այնտեղ են ժամանել մոտոհրաձգային, ինժեներական և հետախուզական ստորաբաժանումներ, որոնք անցյալ տարի չեն մասնակցել մարտերին։ Փետրվարի սկզբին Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը հայտարարել էր Ռուսաստանին իր երկրի բանակի և ժողովրդի անփոփոխ աջակցության մասին։ ԿԺԴՀ զինվորականները, որոնք մասնակցել են Կուրսկի շրջանում ռուսական բանակի կողմից մարտերին, մեծ կորուստների պատճառով դուրս էին բերվել առաջնագծից։ Այս մասին գրել էր The New York Times-ը 2025 թվականի հունվարի վերջին։ Այն, որ Հյուսիսային Կորեան իր զինուժն ուղարկել էր Ուկրաինայի դեմ Ռուսաստանի կողմից կռվելու, հայտնի էր դարձել դեռևս անցյալ տարվա հոկտեմբերին։ Ուկրաինական հետախուզության տվյալներով՝ Հյուսիսային Կորեայից Ռուսաստան է ժամանել մոտ 11 հազար զինվորական։ Հարավկորեական կողմի տվյալներով՝ 2025 թվականի հունվարի դրությամբ՝ զոհվել է 300 հյուսիսկորեացի զինվոր, ևս 2,7 հազարը վիրավորվել է։ Մոսկվան և Փհենյանը չեն հաստատել, բայց կտրականապես չեն հերքել հյուսիսկորեական զորքերի մուտքը Ռուսաստան և նրանց մասնակցությունը մարտերին։
13:30 - 27 փետրվարի, 2025