Հայաստանում չպե՛տք է փակվեն կայքեր ՌԴ պատվերով. ՀՔԱՎ
18:13 - 10 ապրիլի, 2024

Հայաստանում չպե՛տք է փակվեն կայքեր ՌԴ պատվերով. ՀՔԱՎ

2024թ․-ի ապրիլի 5-ին ՀՔԱՎ գրասենյակ է դիմել իրավապաշտպան Անտոն Շչերբակը։ Վերջինս երկար տարիներ Ռուսաստանում զբաղվել է մարդու իրավունքների, մասնավորապես զինվորականների և զորակոչիկների իրավունքների պաշտպանությամբ, համագործակցել «Զորակոչիկների դպրոց» կազմակերպության հետ (պաշտոնական կայքէջը՝  https://netprizyvu.ru/)։ Ա․Շչերբակը հայտնել է, որ օրերս Ռուսաստանում, ապա՝ Հայաստանում արգելափակվել է «Զորակոչիկների դպրոց»-ի կայքէջը։

Հայաստանում կայքէջի արգելափակմամբ ՀՀ-ն խախտել է Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին Եվրոպական կոնվենցիայի 10-րդ՝ Արտահայտվելու ազատության իրավունքը, ըստ որի՝ Յուրաքանչյուր ոք ունի ազատորեն արտահայտվելու իրավունք։ Այս իրավունքը ներառում է սեփական կարծիք ունենալու, տեղեկություններ և գաղափարներ ստանալու և տարածելու ազատությունը՝ առանց պետական մարմինների միջամտության և անկախ սահմաններից։ (․․․) ՀՔԱ Վանաձորի գրասենյակը դիմել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, պահանջել՝  տեղեկատվություն տրամադրել կայքէջի արգելափակման պատճառների և իրավական հիմքերի վերաբերյալ։ Միաժամանակ, կազմակերպությունը պահանջել է վերացնել կայքի արգելափակումը ՀՀ-ում և ապահովել դրա անխափան գործունեությունը։

Կազմակերպությունն արձանագրում է, որ իրավաչափ չէ Ռուսաստանի Դաշնության տարածքում կայքէջի գործունեության սահմանափակման նույնական կիրառումը Հայաստանի տարածքում։



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել