Ավելի քան 300 մեծ բեռնատարներ են կուտակվել Ռուսաստանից դեպի Վրաստան ճանապարհին
 |armenpress.am|
16:29 - 09 ապրիլի, 2024

Ավելի քան 300 մեծ բեռնատարներ են կուտակվել Ռուսաստանից դեպի Վրաստան ճանապարհին |armenpress.am|

armenpress.am: Ռազմավիրական ճանապարհին՝ Վրաստանի հետ Ռուսաստանի սահմանին 300 մեծ բեռնատարների հերթ է գոյացել: Այդ մասին ՏԱՍՍ-ին հաղորդել են Հյուսիսային Օսիայի ներքին գործերի նախարարության մամուլի ծառայությունում։

Հյուսիսային Օսիայի Ճանապարհային երթևեկության կազմակերպման կենտրոնի տվյալներով՝ էլեկտրոնային հերթում կա ավելի քան 2200 ավտոմեքենա։

«Վերին Լարսում» կայանված է 140 միավոր մեծաբեռնատար փոխադրամիջոց, ճանապարհին՝ 160», - հայտնել են Հյուսիսային Օսիայի ներքին գործերի նախարարության մամուլի ծառայությունում։

Հյուսիսային Օսիայի Ճանապարհային երթևեկության կազմակերպման կենտրոնի կայքի տվյալների համաձայն՝ «Վերին  Լարս» բազմակողմ ավտոմոբիլային անցակետում այս պահին էլեկտրոնային հերթում կա 2 233 ավտոմեքենա, որոնցից 150-ը գտնվում է կանաչ գոտում։

Հյուսիսային Օսիայի արտակարգ իրավիճակների նախարարության տվյալներով՝ ավելի վաղ Վրաստանի տարածքում եղանակային պայմանների վատթարացման պատճառով Վլադիկավկազ–Լարս հատվածում ապրիլի 5-ից 6-ն արգելվել է մեծաբեռնատար փոխադրամիջոցների երթևեկությունը Ռուսաստանի Դաշնությունից ելքի ուղղությամբ:

Ռազմավիրական ճանապարհը տանում է Վլադիկավկազից Թբիլիսի Գլխավոր Կովկասյան լեռնաշղթայով՝ Ռուսաստանը կապելով Վրաստանի և Անդրկովկասի մնացած երկրների հետ։ Ռուսաստանի հատվածում մայրուղին անցնում է Հյուսիսային Օսիայի տարածքով։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել