Արմեն Գրիգորյան

Արմեն Գրիգորյանը ՀՀ Անվտանգության խորհրդի գործող քարտուղարն է։

Ծնվել է 1983 թ․ դեկտեմբերի 25-ին, Արցախի Մարտունի քաղաքում։

2001թ․ ընդունվել ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետ։ Ուսումնառության ընթացքում զորակոչվել է ԼՂՀ Պաշտպանության բանակ։ 2009 թ․ ընդունվել է Հայաստանի ամերիկյան համալսարանի Քաղաքագիտության եւ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի մագիստրատուրա։

2012 թ․ մարտից մինչեւ 2013 թվականի սեպտեմբերը աշխատել է «Քաունթերփարթ Ինթերնեյշնլ Ինկ.»-ի հայաստանյան ներկայացուցչությունում։ 2015 թ․ ապրիլից 2018 թ․ մայիսն աշխատել է «Թրանսփարենսի Ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոն»-ում՝ որպես ընտրական ծրագրերի համակարգող։ 2013թ․ եղել է ՀՀ նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանի նախընտրական շտաբի պետ: 2015թ․ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ժամանակահատվածում եւ 2017 թ․ ապրիլին ՀՀ ԱԺ ընտրությունների ընթացքում համակարգել է «Քաղաքացի դիտորդ» դիտորդական առաքելությունը։ 2017թ․ կատարել է փորձագիտական աշխատանքներ Եվրոպայի խորհրդում։ 2018-ին եղել է «Մերժիր Սերժին» նախաձեռնության անդամ։ Շարժման մյուս առաջնորդների հետ միասին նախ առեւանգվել էր, ապա ձերբակալվել. Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո ազատ է արձակվել։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է։

2021թ․ հուլիսի 14-ին ՀՀ վարչապետի հրամանով նշանակվել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ, նույն թվականի օգոստոսի 19-ին ազատվել է պաշտոնից և վերանշանակվել ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար։

Եթե ՌԴ-ն ուզում է մնալ տարածաշրջանում, ինչ-որ քայլեր պետք է անի կանխելու սա․ Արմեն Գրիգորյան

Եթե ՌԴ-ն ուզում է մնալ տարածաշրջանում, ինչ-որ քայլեր պետք է անի կանխելու սա․ Արմեն Գրիգորյան

«Հանրայինին» տված հարցազրույցի ընթացքում Արմեն Գրիգորյանն անդրադարձավ Իրանի հետ շփումներին։ «Իրանի հետ մենք ինտենսիվ կոնտակտի մեջ ենք։ Օրեր առաջ, երբ էսկալացիայի վտանգ կար, վարչապետը խոսել է Իրանի նախագահի հետ, այլ մակարդակներով մենք ինտենսիվ կապի մեջ ենք, եւ Իրանի հետ մեր բոլոր հարցերը քննարկում ենք, եւ կարող եմ պնդել, որ Իրանի հետ մենք ունենք փոխըմբռնում, եւ հասկանում ենք, թե Իրանն ինչպիսի քաղաքականություն է վարում, եւ Իրանն էլ հասկանում է՝ մենք ինչպիսի քաղաքականություն ենք վարում»։ Հարցին, թե ինչ անվտանգային ռեսուրս մենք ունենք, ինչ պետք է անենք, ԱԽ քարտուղարը պատասխանեց.  «Այդ հարցին պատասխանելու համար պետք է վերջին շրջանում հնչող ամենակարեւոր հարցին պատասխանել․ արդյոք ՌԴ լքո՞ւմ է տարածաշրջանը»։ Գրիգորյանի խոսքով՝ ԼՂ-ում սկսել են լայնամասշտաբ ռազմական գործողություններ, էթնիկ զտման եւ ցեղասպանության վտանգ կա, եւ եթե ՌԴ-ն ուզում է մնալ տարածաշրջանում, նա ինչ-որ քայլեր պետք է անի կանխելու սա։ Եթե չի կանխում, ապա հարցին կարելի է միանշանակ դրական պատասխան տալ այն իմաստով, որ ՌԴ-ն ուզում է լքել տարածաշրջանը:
00:59 - 20 սեպտեմբերի, 2023
«Դա թող Ռուսաստանը մտածի»․ Արմեն Գրիգորյանը՝ Մեդվեդեւի հայտարարության մասին

«Դա թող Ռուսաստանը մտածի»․ Արմեն Գրիգորյանը՝ Մեդվեդեւի հայտարարության մասին

Հանրային ՀԸ-ին տված հարցազրույցում Արմեն Գրիգորյանը անդրադարձավ Դմիտրի Մեդվեդեւի հայտարարությանը։  Պետրոս Ղազարյանը հարց ուղղեց՝ «Դմիտրի Մեդվեդեւն ուղղակի սպառնաց ոչնչացնել մեզ՝ ղեկավարությանը, Դուք ո՞նց եք պատկերացնում սրանից հետո հայ-ռուսական հարաբերությունները»․ «Դա թող Ռուսաստանը մտածի»,- ասաց Գրիգորյանը։  Հարցին, թե արդյոք մենք մտածելու բան չունե՞նք, ԱԽ քարտուղարն ասաց․ «Եթե Մեդվեդեւն է այդպիսի վարքագիծ դրսեւորում, ՌԴ-ն պետք է այդ մասին մտածի։ Իրենք պետք է բացատրեն՝ դա ինչ քաղաքականություն է։ Նրանք այս քայլով ուզում են ցույց տալ, որ թիրախը Հայաստանն է։ Լայնածավալ ռազմական գործողություններ են սկսվում ԼՂ-ում, ու մենք այդպիսի հրապարակային խոսք ենք տեսնում։ Ես կարծում եմ՝ Հայաստանի հանրությունն ադեկվատ արձգանք է տվել դրան»։  Հիշեցնենք, որ ՌԴ անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդեւը իր տելեգրամյան ալիքում գրել էր․ «Մի օր եղբայրական երկրից իմ մի գործընկեր ասաց ինձ․ «Դե ես ձեզ համար օտար եմ, դուք ինձ չեք ընդունի»։ Ես պատասխանեցի այն, ինչ պիտի պատասխանեի․ «Կենսագրությամբ չենք դատելու, այլ արարքներով»։  Հետո նա պարտվեց պատերազմը, բայց տարօրինակ կերպով մնաց տեղում։ Հետո նա որոշեց իր անտաղանդ պարտության պատասխանատվությունը դնել Ռուսաստանի վրա։ Հետո նա զիջեց իր երկրի տարածքի մի մասը։  Հետո նա որոշեց խաղեր տալ ՆԱՏՕ-ի հետ, իսկ նրա կինը թխվածքաբլիթներով ցուցադրորեն գնաց մեր թշնամիների մոտ։ Գուշակեք՝ ինչ ճակատագիր է նրան սպասվում․․․»։
00:25 - 20 սեպտեմբերի, 2023
ՀՀ-ն շարունակում է պաշտպանել միայն ՀՀ սուվերեն տարածը, եւ սա է ՀՀ առաջնահերությունը․ Արմեն  Գրիգորյան

ՀՀ-ն շարունակում է պաշտպանել միայն ՀՀ սուվերեն տարածը, եւ սա է ՀՀ առաջնահերությունը․ Արմեն Գրիգորյան

ՀՀ-ն շարունակում է պաշտպանել միայն ՀՀ սուվերեն տարածը, եւ սա է ՀՀ առաջնահերությունը։ Այս մասին ասաց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Հայաստանը պե՞տք է ռազմական միջամտություն ցուցաբերի այս կոնֆլիկտին (խոսքը Արցախի վրա Ադրբեջանի հարձակման մասին է-խմբ․) « ԼՂ-ում ստեղծված իրավիճակի հետ կապված միջազգային հանրությունը պետք է քայլեր ձեռնարկի, առաջնահերթ ՌԴ-ն պետք է քայլեր ձեռնարկի, որովհետեւ գետնի վրա նրանք ներկայություն ունեն, խաղաղապահներն այնտեղ են, նրանց պարտավորությունն է ոչ թե պարզապես բժշկական օգնություն կամ ինչ-որ նմանատիպ քայլեր անել, այլ իրականում պաշտպանեն ԼՂ-ում ապրող հայերի անվտանգությունը նոյեմբերի 9-ի հայտարարության շրջանակում, որտեղ կա նախագահ Պուտինի ստորագրությունը»,- ասաց Գրիգորյանը։ Հարց - Ի՞նչ անվտանգային ռեսուրս մենք ունենք, ի՞նչ պետք է անենք։ Պատասխան - Այդ հարցին պատասխանելու համար պետք է վերջին շրջանում հնչող ամենակարեւոր հարցին պատասխանել․ արդյոք ՌԴ լքում է տարածաշրջանը, որովհետեւ այս հարցը բազմիցս բարձրացրել ենք։  Դիտարկում - Դե Պեսկովն ասեց՝ չէ։ Արձագանք - Ինչպես ասում են՝ գործողություններն ավելի վառ են արտահայտում մտադրությունները, քան խոսքը։ Այս դեպքում մենք տեսնում ենք գործողություններ։ ԼՂ-ում սկսել են լայնամասշտաբ ռազմական գործողություններ, էթնիկ զտման եւ ցեղասպանության վտանգ կա, եւ եթե ՌԴ-ն ուզում է մնալ տարածաշրջանում, նա ինչ-որ քայլեր պետք է անի կանխելու սա։ Եթե չի կանխում, ապա հարցին կարելի է միանշանակ դրական պատասխան տալ այն իմաստով, որ ՌԴ-ն ուզում է լքել տարածաշրջանը։
00:19 - 20 սեպտեմբերի, 2023
Որոշ ուժեր արտաքին ուժերի աջակցությամբ փորձում էին Հայաստանում թիրախավորել իշխանությանը․ ԱԽ քարտուղար

Որոշ ուժեր արտաքին ուժերի աջակցությամբ փորձում էին Հայաստանում թիրախավորել իշխանությանը․ ԱԽ քարտուղար

Հիմա էլ Ադրբեջանը շարունակում է ռազմական գործողությունները։ Մինչեւ այս պահը, ինչքան էլ միջազգային հանրության ներգրավում է եղել, դեռեւս չի հաջողվել զսպել Ադրբեջանին։ Ադրբեջանն, ինչպես վերջին շրջանում մենք պարբերաբար զգուշացնում էինք, փորձում է էթնիկ զտում, նաեւ ցեղասպանություն կազմակերպել Լեռնային Ղարաբաղում։ Այս մասին Հանրային ՀԸ-ին տված հարցազրույցում ասաց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։  Գրիգորյանի խոսքով՝ այս հարձակումը ոչ միայն ԼՂ-ի վրա է, թիրախում նաեւ ՀՀ-ն է, որովհետեւ հասկանալի պատճառով ԼՂ-ում տեղի ունեցող իրադարձություններն ազդեցություն են ունենում Հայաստանի վրա։  «Դուք դա տեսել եք նոյեմբերի 9-ին, երբ հարձակման էին ենթարկվում կառավարական շենքերը, եւ այսօր էլ դուք տեսել եք, որ Հանրապետության հրապարակում որոշ ուժեր, բնականաբար արտաքին ուժերի աջակցությամբ, կարելի է ասել ուղիղ աջակցությամբ, համենայն դեպս նրանց խոսույթներն առաջ տանելով՝ փորձում էին Հայաստանում թիրախավորել իշխանությանը։ Սա է ամբողջ իրականությունը»,- ասաց Գրիգորյանը։  Հարցին, թե իշխանությունը ընդունո՞ւմ է, որ իրենք են մեղավոր, որ այսօր կան մարդիկ, որ երբ հարձակում է գնում Արցախի դեմ, մարդիկ գալիս եւ էլի ջարդում են կառավարության շենքը և եթե իշխանությունը ասում է, որ նրանք այլ երկրի գործակալ են, ինչո՞ւ են նրանք ազատ։ Արմեն Գրիգորյանը պատասխանեց․ «Դա ունի եւ օբյեկտիվ, եւ սուբյեկտիվ պատճառներ, բայց բնականաբար այդ մարդիկ օգտագործվում են այլ երկների կողմից։ Կարծում եմ հանրությունը շատ լավ հասկանում է, կարծում եմ՝ հանրային արձագանքն այդ մարդկանց նկատմամբ ադեկվատ է եղել, եւ կարծում եմ՝ հանրությունը պետք է շարունակի ուշադրություն չդարձնել նրանց, իսկ իշխանությունը պետք է շարունակի ուշադրություն դարձնել, եւ իշխանությունը քայլեր է ձեռնարկում»։
00:04 - 20 սեպտեմբերի, 2023
Նոյեմբերի 9-ի հայտարարությունը դեռևս ոչ ոք չի չեղարկել. Արմեն Գրիգորյանն արձագանքում է Վլադիմիր Պուտինին
 |azatutyun.am|

Նոյեմբերի 9-ի հայտարարությունը դեռևս ոչ ոք չի չեղարկել. Արմեն Գրիգորյանն արձագանքում է Վլադիմիր Պուտինին |azatutyun.am|

azatutyun.am: 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունը դեռևս ոչ ոք չի չեղարկել, «Ազատության» հետ զրույցում հայտարարեց Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ արձագանքելով Ռուսաստանի նախագահի վերջերս արած հայտարարությանը: Վլադիմիր Պուտինը մասնավորապես նշել է, թե Հայաստանն է ճանաչել Ղարաբաղը Ադրբեջանի մաս և եթե Հայաստանն ինքն է գնացել այդ քայլին, ապա Մոսկվան ի՞նչ պետք է անի։ «Այն ուժի մեջ է ու ցանկության դեպքում, քաղաքական կամքի դեպքում, բոլոր հարցերը, որոնք վերաբերում են այսօրվա իրավիճակին, որովհետև այսօրվա ճգնաժամը Լաչինի միջանցքի փակումն, Լաչինի միջանցքի բաց, փակ լինելը կարգավորվում է նոյեմբերի 9-ով և ոչ ոք նոյեմբերի 9-ի հայտարարությունն այդ առումով չի չեղարկել: Ես կարծում եմ, որ նոյեմբերի 9-ը հնարավորություն է տալիս ներկայիս ճգնաժամի բոլոր խնդիրները լուծելու», - ասաց Գրիգորյանը:
21:18 - 15 սեպտեմբերի, 2023
ԱԽ քարտուղարը դեսպաններին ներկայացրել է ԼՂ շփման գծի և սահմանի երկայնքով Ադրբեջանի ԶՈՒ կուտակումների մասին

ԱԽ քարտուղարը դեսպաններին ներկայացրել է ԼՂ շփման գծի և սահմանի երկայնքով Ադրբեջանի ԶՈՒ կուտակումների մասին

Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ: Այս մասին Գրիգորյանը գրել է Ֆեյսբուքի իր էջում:  «Դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներին մանրամասներ եմ ներկայացրել Լեռնային Ղարաբաղի շփման գծի, ինչպես նաև Հայաստան-Ադրբեջան սահմանի երկայնքով ադրբեջանական զինուժի կուտակումների վերաբերյալ: Ներկայացուցչությունների ղեկավարների ուշադրությանն եմ նաև արժանացրել Լեռնային Ղարաբաղում օրըստօրե խորացող հումանիտար ճգնաժամը»,-նշել է Գրիգորյանը: Նա հանդիպմանը նաև ընդգծել է միջազգային գործընկերների կողմից ջանքերի գործադրման կարևորությունը՝ Ադրբեջանի հնարավոր ագրեսիան կանխելու նպատակով։
21:33 - 06 սեպտեմբերի, 2023
ԱԽ քարտուղարը դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներին տեղեկացրել է ԼՂ շփման գծի և սահմանի երկայնքով Ադրբեջանի ԶՈՒ-ի կուտակումների մասին

ԱԽ քարտուղարը դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներին տեղեկացրել է ԼՂ շփման գծի և սահմանի երկայնքով Ադրբեջանի ԶՈՒ-ի կուտակումների մասին

Սեպտեմբերի 6-ին ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ: Այս մասին հայտնում են ՀՀ անվտանգության խորհրդից: ԱԽ քարտուղարը դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներին մանրամասներ է ներկայացրել Լեռնային Ղարաբաղի շփման գծի, ինչպես նաև Հայաստան-Ադրբեջան սահմանի երկայնքով ադրբեջանական զինուժի կուտակումների վերաբերյալ: Քարտուղարը ներկայացուցչությունների ղեկավարների ուշադրությանն է նաև արժանացրել Լեռնային Ղարաբաղում օրըստօրե խորացող հումանիտար ճգնաժամը: Ա. Գրիգորյանն ընդգծել է միջազգային գործընկերների կողմից ջանքերի գործադրման կարևորությունը՝ Ադրբեջանի հնարավոր ագրեսիան կանխելու նպատակով։
17:53 - 06 սեպտեմբերի, 2023
Արմեն Գրիգորյանը ՀՀ-ում Լիտվայի նորանշանակ դեսպանին ներկայացրել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը

Արմեն Գրիգորյանը ՀՀ-ում Լիտվայի նորանշանակ դեսպանին ներկայացրել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը

Սեպտեմբերի 5-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Լիտվայի Հանրապետության դեսպան Անդրիուս Պուլոկասին: Այս մասին հայտնում են ԱԽ քարտուղարի գրասենյակից: ԱԽ քարտուղարը նորանշանակ դեսպանին շնորհավորել է պաշտոնի ստանձման կապակցությամբ և կարևորել Հայաստան-Լիտվա երկկողմ համագործակցությունը։ Դեսպանն իր հերթին հայտնել է, որ շարունակելու է բոլոր ջանքերը ներդնել՝ Հայաստան-Լիտվա ինչպես բարեկամական, այնպես էլ համագործակցային ամուր հարաբերությունների պահպանման և զարգացման համար։ Քարտուղար Գրիգորյանը լիտվացի գործընկերոջը ներկայացրել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի վերջին սրացումները և անդրադարձել ԼՂ-ում օրեցօր վատթարացող հումանիտար ճգնաժամին։
10:03 - 06 սեպտեմբերի, 2023
ԱԽ քարտուղարը Նիդերլանդների դեսպանին ներկայացրել է սեպտեմբերի 1-ի ադրբեջանական սադրանքի մանրամասները

ԱԽ քարտուղարը Նիդերլանդների դեսպանին ներկայացրել է սեպտեմբերի 1-ի ադրբեջանական սադրանքի մանրամասները

ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղարԱրմեն Գրիգորյանը սեպտեմբերի 1-ին ընդունել է Նիդերլանդների Թագավորության դեսպան Նիկո Սխերմերսին՝ դիվանագիտական առաքելությունն ավարտելու կապակցությամբ: Գրիգորյանն այս մասին գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում։ «Բարձր եմ գնահատել դեսպանի պաշտոնավարման ընթացքում ունեցած մեծ ներդրումը Հայաստան-Նիդերլանդներ անվտանգային համագործակցության ոլորտում և մաղթել հաջողություններ նրա բոլոր նախաձեռնություններում: Նիկո Սխերմերսը իր հերթին բարձր է գնահատել հայկական կողմի հյուրընկալությունը և վստահություն հայտնել, որ երկկողմ հարաբերությունները կշարունակեն զարգանալ։ Քննարկել ենք տարածաշրջանի անվտանգային միջավայրը՝ անդրադառնալով Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակին: Դեսպանին ներկայացրել եմ նաև սեպտեմբերի 1-ին ադրբեջանական կողմի իրականացրած սադրանքի մանրամասները»,- գրել է Գրիգորյանը։
18:12 - 01 սեպտեմբերի, 2023
Արմեն Գրիգորյանը Հնդկաստանի վարչապետի խորհրդականին ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հումանիտար ճգնաժամը

Արմեն Գրիգորյանը Հնդկաստանի վարչապետի խորհրդականին ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հումանիտար ճգնաժամը

Օգոստոսի 29-ին Հնդկաստան կատարած աշխատանքային այցի ընթացքում ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Հնդկաստանի վարչապետի Ազգային անվտանգության գծով խորհրդական Աջիթ Դովալի հետ: «Շնորհավորել եմ «Չանդրայաան 3» առաքելության լուսնի վրա կատարած բարեհաջող վայրէջքի առիթով: Վերոնշյալի շրջանակներում քննարկել ենք տիեզերական արդյունաբերության ոլորտում հնարավոր համատեղ ծրագրերի իրականացումը: Զրուցակցիս հետ քննարկել ենք տարածաշրջանային անվտանգային զարգացումներին առնչվող հարցեր, ինչի շրջանակներում ներկայացրել եմ Լեռնային Ղարաբաղի հումանիտար ճգնաժամը և կարևորել դրա հաղթահարման համար միջազգային համայնքի ներգրավվածությունը: Գոհունակությամբ ընդգծել ենք հայ-հնդկական երկկողմ հարաբերությունների զարգացման ընթացքը և քննարկել մի շարք ոլորտներում հարաբերությունները զարգացնելու հեռանկարները»,- գրել է Արմեն Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում։
14:50 - 29 օգոստոսի, 2023
ԱԽ քարտուղարն ընդունել է ԱՄՆ Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի աշխատակազմի ներկայացուցիչների հետ

ԱԽ քարտուղարն ընդունել է ԱՄՆ Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի աշխատակազմի ներկայացուցիչների հետ

Օգոստոսի 9-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է ԱՄՆ Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի աշխատակազմի ներկայացուցիչներ Սարա Արկինի և Դամյան Մերֆիի հետ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԽ գրասենյակից: ԱԽ քարտուղարը ողջունել է հանձնաժողովի անդամների այցը Հայաստան և կարևորել նման փոխայցելությունները: Հանդիպմանը կողմերը քննարկել են տարածաշրջանային և արտատարածաշրջանային անվտանգային իրավիճակին առնչող հարցերի լայն շրջանակ: Ա. Գրիգորյանը զրուցակիցներին է ներկայացրել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամը, Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման շուրջ հայկական կողմի դիրքորոշումը, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման ընթացքը: Կողմերը նաև քննարկել են հայ-ամերիկյան երկկողմ օրակարգի մի շարք հարցեր:
13:50 - 09 օգոստոսի, 2023
ԱԽ քարտուղարն ընդունել է ԻԻՀ դեսպան Մեհդի Սոբհանիին

ԱԽ քարտուղարն ընդունել է ԻԻՀ դեսպան Մեհդի Սոբհանիին

Օգոստոսի 8-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է ԻԻՀ նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիին: Այս մասին հայտնում են ԱԽ գրասենյակից: «Ա. Գրիգորյանը շնորհավորել է դեսպանին պատասխանատու առաքելությունը ստանձնելու կապակցությամբ և հույս է հայտնել, որ դեսպանն իր գործունեության ընթացքում կնպաստի երկու բարեկամ երկրների միջև հարաբերությունների առավել զարգացմանն ու ամրապնդմանը: Կողմերը քննարկել են հայ-իրանական երկկողմ հարաբերությունների օրակարգի մի շարք հարցեր, անդրադարձել են կատարել տարածաշրջանային անվտանգային իրավիճակին: Վերոնշյալի շրջանակներում ԱԽ քարտուղարը ներկայացրել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ավելի քան 7 ամիս շարունակվող արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամը և Հայաստանի Հանրապետության դիրքորոշումները»,- ասված է հաղորդագրությունում:
13:38 - 08 օգոստոսի, 2023
Իրանը լիովին աջակցում է տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատմանը. Ահմադիանը՝ Արմեն Գրիգորյանի հետ զրույցում |news.am|

Իրանը լիովին աջակցում է տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատմանը. Ահմադիանը՝ Արմեն Գրիգորյանի հետ զրույցում |news.am|

news.am: Վերահաստատելով Իրանի աջակցությունը ողջ տարածաշրջանում խաղաղություն հաստատելու ջանքերին, Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանը կոչ է արել  բանակցային ճանապարհով հակամարտությունների կարգավորման, հաղորդում է Tasnim-ը: «Երկուշաբթի օրը Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ հեռախոսազրույցում Ալի Աքբար Ահմադյանը հայտարարել է, որ դիվանագիտությունն ու երկխոսությունը լավագույն տարբերակներն են երկրների միջև հակամարտությունները դադարեցնելու համար։ Նա ընդգծել է, որ Իրանը լիովին աջակցում է տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատմանը։ Հայաստանի և Իրանի անվտանգության ծառայությունների ղեկավարները քննարկել են նաև փոխադարձ հարցեր, հատկապես տնտեսական կապերի ընդլայնումը, տարածաշրջանի վերջին զարգացումները»,- հայտնում են իրանական լրատվամիջոցները։ Գրիգորյանը շնորհավորել է Ահմադյանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հաջողություններ մաղթել կարևոր պաշտոնում՝ հուսալով, որ դա օգուտ կբերի Իրանի բարեկամ ժողովրդին, հաղորդում է Press TV-ն։ «Անցյալ ամիս Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսին Թեհրանում Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանին ասաց, որ Իրանն աջակցում է տարածաշրջանի բոլոր երկրների տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը և կտրականապես դեմ է տարածաշրջանում աշխարհաքաղաքական ցանկացած փոփոխության։ Իրանի նախագահը նաև ընդգծել է Հայաստանի հետ կապերի բարելավման կարևորությունը և հայտարարել, որ ոչ մի խոչընդոտ չի կարող խանգարել փոխադարձ հարաբերությունների ընդլայնմանը»,- ընդգծում է Tasnim-ը։
13:18 - 08 օգոստոսի, 2023