Որոշ ուժեր արտաքին ուժերի աջակցությամբ փորձում էին Հայաստանում թիրախավորել իշխանությանը․ ԱԽ քարտուղար
00:04 - 20 սեպտեմբերի, 2023

Որոշ ուժեր արտաքին ուժերի աջակցությամբ փորձում էին Հայաստանում թիրախավորել իշխանությանը․ ԱԽ քարտուղար

Հիմա էլ Ադրբեջանը շարունակում է ռազմական գործողությունները։ Մինչեւ այս պահը, ինչքան էլ միջազգային հանրության ներգրավում է եղել, դեռեւս չի հաջողվել զսպել Ադրբեջանին։ Ադրբեջանն, ինչպես վերջին շրջանում մենք պարբերաբար զգուշացնում էինք, փորձում է էթնիկ զտում, նաեւ ցեղասպանություն կազմակերպել Լեռնային Ղարաբաղում։ Այս մասին Հանրային ՀԸ-ին տված հարցազրույցում ասաց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։ 

Գրիգորյանի խոսքով՝ այս հարձակումը ոչ միայն ԼՂ-ի վրա է, թիրախում նաեւ ՀՀ-ն է, որովհետեւ հասկանալի պատճառով ԼՂ-ում տեղի ունեցող իրադարձություններն ազդեցություն են ունենում Հայաստանի վրա։ 

«Դուք դա տեսել եք նոյեմբերի 9-ին, երբ հարձակման էին ենթարկվում կառավարական շենքերը, եւ այսօր էլ դուք տեսել եք, որ Հանրապետության հրապարակում որոշ ուժեր, բնականաբար արտաքին ուժերի աջակցությամբ, կարելի է ասել ուղիղ աջակցությամբ, համենայն դեպս նրանց խոսույթներն առաջ տանելով՝ փորձում էին Հայաստանում թիրախավորել իշխանությանը։ Սա է ամբողջ իրականությունը»,- ասաց Գրիգորյանը։ 

Հարցին, թե իշխանությունը ընդունո՞ւմ է, որ իրենք են մեղավոր, որ այսօր կան մարդիկ, որ երբ հարձակում է գնում Արցախի դեմ, մարդիկ գալիս եւ էլի ջարդում են կառավարության շենքը և եթե իշխանությունը ասում է, որ նրանք այլ երկրի գործակալ են, ինչո՞ւ են նրանք ազատ։

Արմեն Գրիգորյանը պատասխանեց․ «Դա ունի եւ օբյեկտիվ, եւ սուբյեկտիվ պատճառներ, բայց բնականաբար այդ մարդիկ օգտագործվում են այլ երկների կողմից։ Կարծում եմ հանրությունը շատ լավ հասկանում է, կարծում եմ՝ հանրային արձագանքն այդ մարդկանց նկատմամբ ադեկվատ է եղել, եւ կարծում եմ՝ հանրությունը պետք է շարունակի ուշադրություն չդարձնել նրանց, իսկ իշխանությունը պետք է շարունակի ուշադրություն դարձնել, եւ իշխանությունը քայլեր է ձեռնարկում»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել