Իրանը լիովին աջակցում է տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատմանը. Ահմադիանը՝ Արմեն Գրիգորյանի հետ զրույցում |news.am|
13:18 - 08 օգոստոսի, 2023

Իրանը լիովին աջակցում է տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատմանը. Ահմադիանը՝ Արմեն Գրիգորյանի հետ զրույցում |news.am|

news.am: Վերահաստատելով Իրանի աջակցությունը ողջ տարածաշրջանում խաղաղություն հաստատելու ջանքերին, Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանը կոչ է արել  բանակցային ճանապարհով հակամարտությունների կարգավորման, հաղորդում է Tasnim-ը:

«Երկուշաբթի օրը Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ հեռախոսազրույցում Ալի Աքբար Ահմադյանը հայտարարել է, որ դիվանագիտությունն ու երկխոսությունը լավագույն տարբերակներն են երկրների միջև հակամարտությունները դադարեցնելու համար։

Նա ընդգծել է, որ Իրանը լիովին աջակցում է տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատմանը։

Հայաստանի և Իրանի անվտանգության ծառայությունների ղեկավարները քննարկել են նաև փոխադարձ հարցեր, հատկապես տնտեսական կապերի ընդլայնումը, տարածաշրջանի վերջին զարգացումները»,- հայտնում են իրանական լրատվամիջոցները։

Գրիգորյանը շնորհավորել է Ահմադյանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հաջողություններ մաղթել կարևոր պաշտոնում՝ հուսալով, որ դա օգուտ կբերի Իրանի բարեկամ ժողովրդին, հաղորդում է Press TV-ն։

«Անցյալ ամիս Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսին Թեհրանում Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանին ասաց, որ Իրանն աջակցում է տարածաշրջանի բոլոր երկրների տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը և կտրականապես դեմ է տարածաշրջանում աշխարհաքաղաքական ցանկացած փոփոխության։

Իրանի նախագահը նաև ընդգծել է Հայաստանի հետ կապերի բարելավման կարևորությունը և հայտարարել, որ ոչ մի խոչընդոտ չի կարող խանգարել փոխադարձ հարաբերությունների ընդլայնմանը»,- ընդգծում է Tasnim-ը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել