Արցախյան պատերազմ․ 2020

Արցախյան առաջին պատերազմից հետո ամենալայնածավալ էսկալացիան՝ Արցախի ու Ադրբեջանի միջեւ՝ սահմանի ողջ երկայնքով։ Տեւել է 44 օր՝ սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 10-ը։

Պատերազմի ժամանակ Հայաստանում եւ Արցախում հայտարարվել է ռազմական դրություն եւ ընդհանուր զորահավաք։

2020 թվականի նոյեմբերի 10-ին ՀՀ վարչապետը, Ադրբեջանի եւ ՌԴ նախագահները ստորագրել են հայտարարություն՝ ռազմական գործողությունները դադարեցնելու վերաբերյալ, ըստ որի՝ Արցախի Հանրապետության տարածքի մեծ մասն անցնում է Ադրբեջանի վերահսկողության տակ։

Եթե դատարանը դրական արձագանքի Տոնոյանի միջնորդությանը, ապա քննիչ հանձնաժողովը օգոստոսի 1-ին նիստ կհրավիրի. Անդրանիկ Քոչարյան |azatutyun.am|

Եթե դատարանը դրական արձագանքի Տոնոյանի միջնորդությանը, ապա քննիչ հանձնաժողովը օգոստոսի 1-ին նիստ կհրավիրի. Անդրանիկ Քոչարյան |azatutyun.am|

azatutyun.am: Եթե դատարանը դրական արձագանքի Դավիթ Տոնոյանի միջնորդությանը, ապա 44- օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը պատրաստ է օգոստոսի 1 -ին նիստ հրավիրել, «Ազատությանը» փոխանցեց հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։ Առանձնապես խոշոր չափերի յուրացում կատարելու համար մեղադրվող Դավիթ Տոնոյանը օրերս հայտարարեց, որ հուլիսի 4 -ին միջնորդություն է ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ խնդրելով թույլատրել ներկայանալ հանձնաժողովի նիստին: Նախկին նախարարն ընդգծել է, որ որոշել է ներկայանալ և բացատրություններ տալ՝ հանձնաժողովում վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթից և Զինված ուժերի Գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի հայտարարություններից հետո: «Վարչապետի հրապարակային նիստից հետո ինքս ցանկանում եմ մասնակցել հանձնաժողովի նիստին, քանի որ տեղի ունեցողը սահմանադրական գործընթաց է, և քննարկվում է իմ` որպես նախկին պաշտպանության նախարարի, գործունեությանը վերաբերվող հարցեր, նաև երկրի և պետության համար կարևորագույն և ռազմավարական նշանակության հարցերի վերաբերյալ ես, ունենալով առանցքային դերակատարում պատերազմի ղեկավարման ժամանակ, շատ ասելիք ունեմ հանձնաժողովին», - հայտարարել էր նա:
17:25 - 07 հուլիսի, 2023
Դավիթ Տոնոյանը որոշել է մասնակցել 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի նիստին

Դավիթ Տոնոյանը որոշել է մասնակցել 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի նիստին

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի հայտարարությունը Հուլիսի 5, 2023թ. «2022 թվականի հունիսի 15-ին հայտարարության մեջ ներկայացրել եմ կասկածներս ԱԺ «Քննիչ հանձնաժողովի» իրական նպատակների մասին: Դրանք հաստատվեցին վերջին շրջանում, երբ հանձնաժողովի նախագահը փաստացի մերժեց հրապարակային առաջարկս՝ բաց նիստ անցկացնել Նիկոլ Փաշինյանի եւ իմ մասնակցությամբ: «Քննիչ հանձնաժողովի» նպատակների եւ աշխատաոճի հանդեպ ունեցածս բոլոր վերապահումներով հանդերձ որոշել եմ ներկայանալ այդ մարմին՝ բացատրություններ տալու եւ հարցերին պատասխանելու նպատակով: Նման որոշման հիմք են հանդիսացել հանձնաժողովում Նիկոլ Փաշինյանի ելույթը եւ դրան հաջորդած ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի հայտարարությունները, ինչպես նաեւ հանրային պահանջը: «Քննիչ հանձնաժողովի» նախագահը մշտապես հայտարարել է, որ միջոցներ կձեռնարկի իմ մասնակցության հարցը լուծելու համար, սակայն մինչ օրս որեւէ գործողություն չի ձեռնարկել այդ ուղղությամբ: Ս.թ. հուլիսի 4-ին միջնորդություն եմ ներկայացրել (ներկայացված է ստորեւ) ՀՀ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Վ.Դոլմազյանին՝ խնդրելով թույլատրել ներկայանալ հանձնաժողովի աշխատանքների իրականացման վայր»: **** Մ ի ջ ն ո ր դ ո ւ թ յ ո ւ ն ՀՀ ԱԺ քննիչ հանձնաժողով ներկայանալու նպատակով կարճաժամկետ մեկնման թույլտվություն ստանալու մասին Հարգելի՛ դատարան, դատավարության հարգելի՛ մասնակիցներ Ինչպես հայտնի է, 2022թ. փետրվարի 14-ին առաջին նիստն է գումարել 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով ստեղծված ՀՀ ԱԺ քննիչ հանձնաժողովը /այսուհետ՝ նաև Հանձնաժողով/, որի լիազորությունները իրականացնում է ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը: Ըստ քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյան՝ քննության առարկա հանդիսացող 7 ուղղություններն են` 1/ 2020 թվականի սեպտեմբերի 27-ի ռազմական գործողությունների սանձազերծման նախադրյալները, պատճառներն ու պայմանները, պատերազմի ժամանակագրությունը, հայկական կողմի կրած կորուստները, 2/ Արձանագրված անհաջողությունների քաղաքական եւ ռազմական պատճառները եւ դրանց նպաստող պայմանները, 3/ Պաշտպանության ոլորտի ղեկավարման եւ կառավարման համակարգը, պատերազմին նախորդող ժամանակահատվածում պաշտպանության ոլորտում սահմանված նախապատրաստական գործողությունների ընթացքը, 4/ Զինվորական ղեկավար մարմինների ու պաշտոնատար անձանց գործողությունների, ընդունված որոշումների օպերատիվությունը, դրանց համապատասխանությունը եւ համարժեքությունը ստեղծված օպերատիվ ռազմական իրավիճակին, 5/ Ռազմական գործողությունների ընթացքում եւ դրանից հետո հարուցված քրեական գործերում ռազմական իրադարձությունները հաստատող կամ հերքող փաստական հանգամանքների ուսումնասիրություն, 6/ Զինված ուժերի ապահովման, թիկունքային սպառազինության, մարտական պատրաստության, մարտական հերթապահության կրման կանոնների կատարման, զորքերի համալրման, զորքերի ծառայության, հետախուզական գործունեության վիճակի ուսումնասիրություն, 7/ Բանակցային գործընթացը, 44-օրյա պատերազմի ավարտը: Նախ` հարկ եմ համարում նշել, որ ՀՀ Վարչապետի հրապարակային նիստից հետո ինքս ցանկանում եմ մասնակցել Հանձնաժողովի նիստին, քանի որ տեղի ունեցողը սահմանադրական գործընթաց է, և քննարկվում է իմ` որպես նախկին պաշտպանության նախարարի, գործունեությանը վերաբերվող հարցեր, նաև երկրի և պետության համար կարևորագույն և ռազմավարական նշանակության հարցերի վերաբերյալ ես, ունենալով առանցքային դերակատարում պատերազմի ղեկավարման ժամանակ, շատ ասելիք ունեմ հանձնաժողովին: Միաժամանակ առկա է թե՛ Հանձնաժողովի, թե հանրային պահանջ իմ մասնակցությունն ապահովելու վերաբերյալ: Բացի այդ, ներկայիս իմ կալանավորված լինելու պայմաններում հնարավոր չէ ՔԿՀ-ում ապահովել Հանձնաժողովի նիստի անցկացում, քանի որ Հանձնաժողովի ոչ բոլոր անդամներն են հանդիսանում պատգամավորներ (ներառված են նաև փորձագետներ, արտախորհրդարանական ընդդիմություն, զոհվածների ծնողներ, կան նաև քարտուղարներ, սպասարկող անձնակազմ), իսկ ՔԿՀ լավագույն դեպքում կարող են Դատարանի թույլտվությամբ մուտք գործել միայն պատգամավորները, ինչպես նաև հնարավոր չէ ապահովվել իմ կողմից պահանջած Հանձնաժողովի դռնբաց նիստի անցկացումը: Չկա նաև հնարավորություն ԶԼՄ ներկայացուցիչների ներկայությունն ապահովելու համար, քանի որ ՔԿՀ-ի ռեժիմը փակ է: Դրանից զատ, Հանձնաժողովի աշխատանքների ավարտին շատ կարճ ժամանակ է մնացել, իսկ ես ցանկանում եմ օգտվել այդ հարթակից: Միաժամանակ նշեմ, որ Հանձնաժողովի նախագահը մշտապես հայտարարել է, որ միջոցներ կձեռնարկի իմ մասնակցության հարցը լուծելու վերաբերյալ, սակայն մինչ օրս որևէ գործողություն չի ձեռնարկել այդ ուղղությամբ: Իսկ տվյալ դեպքում իմ հնարավորությունը սահմանափակելը իմ կողմից դիտվում է որպես իմ` սահմանադրական իրավունքների խախտում: Ելնելով վերոգրյալից. Խնդրում եմ՝ Հաշվի առնելով վերոհիշյալ հանձնաժողովի նիստին հանձնաժողովի նախագահի պաշտոնական հրավերը նիստին մասնակցելու վերաբերյալ թույլատրել ներկայանալ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով ստեղծված ՀՀ ԱԺ քննիչ հանձնաժողովի աշխատանքների իրականացման վայր՝ բացատրություններ տալու և հարցերին պատասխանելու նպատակով:  
11:35 - 05 հուլիսի, 2023
Պատերազմը բացառված էր. Փաշինյանը այն բերել է մեր ժողովրդի գլխին իր սխալների պատճառով. Վարդան Օսկանյան |news.am|

Պատերազմը բացառված էր. Փաշինյանը այն բերել է մեր ժողովրդի գլխին իր սխալների պատճառով. Վարդան Օսկանյան |news.am|

news.am: Ցանկացած նախաձեռնություն, որը կարող է նպաստել նրան, որ մենք կարողանանք հավաքականորեն բռնել Փաշինյանի ձեռքը, որ նան փաստաթուղթ չստորագրի, արժի դրան մասնակցել: Այս մասին, այսօր՝ հուլիսի 4-ին, Կենտրոն վարչական շրջանի նստավայրում «Հայաքվե» նախաձեռնության ստորագրահավաքին միանալուց հետո լրագրողների հետ զրույցում նշեց ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը: «Սա կարեւոր նախաձեռնություն է, հուսով եմ՝ մեր ժողովուրդը կստորագրի: Դա կարեւոր է եւ իշխանություններին, եւ միջազգային հանրությանը հստակ ուղերձ հղելու, որ հայ ժողովուրդը պատրաստ չէ ընդունել այն, ինչ իշխանությունները փորձում են անել: Բոլոր հարցումները ցույց են տալիս, որ Հայաստանի բնակչության 90 տոկոսից ավելին դեմ է, որ ԼՂ-ն ցանկացած կարգավիճակով լինի Ադրբեջանի մաս: Հակառակ դրան, իշխանությունները դա արհամարհում են: Նման նախաձեռնությունները, որ օրենքի ուժով կպարտադրեն՝ քրեականացնելով նման քայլը, շատ կարեւոր են:  Կոչ եմ անում բոլորին գալ եւ մասնակցել:»,-ասաց Օսկանյանը: Անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե Հայաստանի նախկին իշխանությունները հիմք ընդունելով մադրիդյան սկզբունքները, նաեւ Քի Վեսթյան բանակցությունները, ըստ էության, ԼՂ-ն ճանաչել են Ադրբեջանի մաս, Օսկանյանն ասաց. «Հայաստանի նախկին որեւէ նախագահ, իշխանություն երբեք Արցախը Ադրբեջանի կազմում չի ճանաչել: Անկախ նրանից, թե Փաշինյանն ինչ կասի, ինչպես կմեկնաբանի, այդպիսի բան չի եղել: Փաշինյանը Հայաստանի առաջին ղեկավարն է, որ նման բան ասել է եւ հիմա փորձում է դա ֆորմալիզացնել՝ ստորագրելով համապատասխան փաստաթղթեր: Դա պետք է թույլ չտալ, այդ արարքի համար մենք սերունդներով կզղջանք»: Ինչ վերաբերում է այսօր ստեղծված իրավիճակից հնարավոր ելքերին, ԱԳ նախկին նախարարն ասաց. «Այսօր լրջագույն այլընտրանք կա  նրան, ինչը Փաշինյանը փորձում է անել: Հիմա փորձում են ներկայացնել, թե պատերազմն անխուսափելի էր: Ոչ միայն անխուսափելի չէր, այլեւ պատերազմը բացառված էր: Պատերազմը Փաշինյանը բերել է մեր ժողովրդի գլխին իր սխալների պատճառով: Դրա փաստերը բոլորի համար ակնհայտ է: Հիմա էլ նույնկերպ ասվում է, որ այն ինչ արվում է, դրան այլընտրանք չկա, ինչն այդպես չէ»,-ասաց Օսկանյանը:
12:54 - 04 հուլիսի, 2023
«Նիկոլ Փաշինյանը սուտ է խոսում, Լելե Թեփեի օպերացիայի ժամանակ իմ որդին վիրավորվել ու տեղափոխվել է հոսպիտալ»․ Սեյրան Օհանյան
 |aravot.am|

«Նիկոլ Փաշինյանը սուտ է խոսում, Լելե Թեփեի օպերացիայի ժամանակ իմ որդին վիրավորվել ու տեղափոխվել է հոսպիտալ»․ Սեյրան Օհանյան |aravot.am|

aravot.am: «Առավոտի» հարցերին պատասխանում է Արցախի և Հայաստանի պաշտպանության նախկին նախարար, ՀՀ ԶՈՒ գեներալ-գնդապետ, Արցախյան պատերազմի և հայ-ադրբեջանական պատերազմի մասնակից, Արցախի հերոս, ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։ -Պարոն Օհանյան, 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստում Նիկոլ Փաշինյանը խոսեց նաեւ Լելե Թեփեի ձախողված օպերացիայի մասին։ Նա այդ օպերացիայի պատասխանատվությունը բարդում է գեներալների, մասնավորապես, ձեր որդու վրա՝ առանց նրա անունը տալու։ Ըստ Փաշինյանի՝ ձեր որդին հրաժարվել է մասնակցել օպերացիային, ինչպե՞ս կմեկնաբանեք սա։ -Ես օպերացիաները չեմ ուզում մեկնաբանել, որովհետեւ օպերացիաները գաղտնի են պլանավորվում։ Որքան ես հիշում եմ, 2020 թվականի պատերազմի օրերին ինքը՝ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել էր, որ խոշոր օպերացիա է իրականացվելու, որի հաջողությունները հասարակությունը կտեսնի։ Այսինքն՝ ինքը, լինելով շատ հեռու ռազմաքաղաքական իրավիճակը գնահատելուց եւ նաեւ հաշվի չառնելով գաղտնիության ռեժիմը, այդպիսի հայտարարություն էր արել։ Հիմա ինքը նաեւ շարունակում է հրապարակային քննարկել այն օպերացիաները, որոնք տեղի են ունեցել զինված ուժերում եւ Արցախի Պաշտպանության բանակում, ընդ որու՝մ չտարբերելով հակահարձակումը հակահարվածից։ Ես ինչքան գիտեմ, դա Արցախի Պաշտպանության բանակի համար հակահարված է եղել, ոչ թե հակահարձակում։ Ես այսօր իրավասու չեմ օպերացիաներին ամբողջական գնահատական տալ ու վերլուծություն անել։ Եթե խոսքը վերաբերում է իմ որդուն, կարող եմ ասել հետեւյալը։ Իմ որդին ծառայում էր Պաշտպանության բանակում եւ այդ օպերացիաներից մեկի, կարծեմ հենց Լելե Թեփեի օպերացիայի ժամանակ ինքը վիրավորվել է։ Կարծում եմ, որ այն ժամանակ է վիրավորվել, երբ իրենց ստորաբաժանումները հարձակման ու առաջխաղացման ընթացքում են եղել։ Վիրավորվելուց հետո ինքը զեկուցել է իր ղեկավարությանը, եւ ղեկավարությունը որոշում է ընդունել իր փոխարեն այլ անձի նշանակել, իսկ ինքը տեղափոխվել է զինվորական հոսպիտալ։ Եթե փորձում են դրա մեջ ինչ-որ բան գտնել, ասել, որ հրաժարվել է մասնակցել օպերացիային, ինչպես մյուս հարցերում են մանիպուլացնում ու սուտ խոսում, այս հարցում էլ ինքը սուտ է խոսում։ Եվ ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանը սուտ է խոսում։ Ես իմ որդու հետ զրուցել եմ, ինքը վիրավորվել է մարտական գործողությունների ժամանակ, այն դեպքում, երբ ինքը կարող էր գտնվել իր հրամանատարական կետում։ Բայց ինքը դուրս է եկել առաջնագիծ՝ մարտակարգերում համապատասխան իրավիճակ ստեղծելու համար։ -Նիկոլ Փաշինյանը նաեւ հայտարարեց, որ պատերազմի օրերին շատ դեպքերում զոհեր ենք ունեցել ոչ թե մարտի դաշտում, այլ տեղաշարժվելիս։ Արդյոք դա այդպե՞ս է։ -Իր գնահատականը ճիշտ չէ, որովհետեւ հրամանատարն ինքն է որոշում ընդունում, թե որ հատվածներում է վտանգավոր իրավիճակ։ Հրամանատարն ինքն է գնահատում իրավիճակը, որոշում ընդունում եւ որոշում տեղաշարժի հնարավոր տարբերակներն ու հնարավոր մեթոդները։ Այնտեղ, որտեղ տեղի է ունենում ռմբակոծություն, ակնհայտ է, որ հրամանատարը մի քանի որոշումներ պետք է ընդունի՝ մեքենայով շարժվել, թե՞ մեքենայով չտեղաշարժվել, որքա՞ն պետք է լինի մեքենաների հեռավորությունը, ինչպիսի՞ն պետք է լինի մարտական ապահովվածությունը, նաեւ հակաօդային պաշտպանության խնդիրները։ 2020 թվականի պատերազմի հիմնական խնդիրները ռազմաքաղաքական իրավիճակի, նաեւ մարտավարական օղակներում մարտավարական իրադրության ոչ ճիշտ գնահատման հետեւանք են եղել։ Եվ ինքը՝ Նիկոլ Փաշինյանն ունակություն չունի գնահատելու ռազմաքաղաքական իրավիճակը, գնահատելու հակառակորդի հնարավոր գործողությունների բնույթը, նաեւ գնահատելու մեր զորքերը, թե ինչպիսին պետք է լինեն մեր զորքերի գործողությունները։ Ես կարող եմ ասել միայն հետեւյալը, որ այնտեղ, որտեղ եղել է իրավիճակի հստակ գնահատական, կարգապահություն, պատշաճ խրամատավորում, շարժման ժամանակ պատշաճ կարգապահություն, այնտեղ մենք քիչ կորուստներ ենք ունեցել։ Եվ հիմնական կորուստների պատճառը մարտակարգերում կարգապահության ապահովման բացակայությունն է եղել։ Դա նաեւ իրենից էլ է կախված։ Նիկոլ Փաշինյանն այսօր, ներկա գտնվելով այդ քննիչ հանձնաժողովում, փորձում է հիմնական սլաքներն ուղղել բանակի վրա։ Հասկանալի է, որ բանակը կռվում է, բայց պետությունն է կռվում, եւ պետությունը պարտավոր է բանակին թիկունք կանգնել եւ բանակի համար ապահովել համակողմանի ապահովման բոլոր հարցերը։ Հատկապես մոբիլիզացիան, բանակի շարունակական համալրումը մարդկային ռեսուրսներով եւ սանիտարական կորուստներին վերականգնումը։ Կարելի է ասել, որ իրենք մոբիլիզացիոն խնդիրները չեն կատարել, եւ դա ոչ միայն բանակի խնդիրն է, դա հիմնականում պետության խնդիրն է։ Արցախում ես տեսել եմ պաշտոնատար շատ անձանց, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանին։ Իրենց այնտեղ գտնվելը ոչ մի արդյունք չի տվել։ Սովորաբար, երբ ղեկավարները մեկնում են ռազմական գործողությունների թատերաբեմ, իրենք գնում ու իրենց ռեզերվներով աջակցություն են ցուցաբերում մարտական գործողությունների թատերաբեմում կռվող բոլոր կառույցներին։ Ես նկատի ունեմ զորամիավորումներ, միավորումներ եւ զորամասեր։ Իրենց գտնվելը մարտական գործողությունների թատերաբեմում՝ եւ Արցախում, եւ Հայաստանի Հանրապետության սահմաններում, ոչ մի արդյունք չի տվել։ Իրենք չեն կարողացել ինչ-որ բան փոխել, բեկում մտցնել։ Եվ այնտեղ, որտեղ զորամասերը կռվել են, ունեցել են հաջողություններ, հակառակորդը ոչ մի մխրճում չի ունեցել։ Եթե հակառակորդը պատրաստում է հարված եւ գլխավոր հարված մխրճման գոտում, պետության խնդիրն է վերախմբավորումներ կատարել, համապատասխան զինվորական կառույցներ տանել եւ փակել մխրճման գոտին։ Նիկոլ Փաշինյանը սլաքները փորձում է ուղղել միայն բանակի եւ մարտավարական օղակի վրա, այնինչ, ոչ գործադիրը, ոչ օրենսդիրը, ոչ էլ դատաիրավական համակարգը չեն կատարել իրենց աշխատանքը, որոնց պարտականությունն է օրինականություն եւ կարգ ու կանոն հաստատելը մարտական գործողությունների թատերաբեմում։ Իսկ այնտեղ, որտեղ կան զգալի քանակությամբ խախտումներ, իրենք պարտավոր են խստացված միջոցառումներ իրականացնել։ Այսինքն՝ արագ տեմպերով քննություններ, օպերատիվ հետախուզական միջոցառումներ, արտագնա դատավարություններ։ Ոչ մի բան չեն արել, այսինքն՝ ոչ օրենսդիրի, ոչ գործադիրի, ոչ էլ դատաիրավական կառույցների գործողությունները ոչ մի արդյունք չեն տվել, իրենք ապարդյուն են այնտեղ գտնվել։ Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
11:54 - 04 հուլիսի, 2023
«Լայն ժպիտն ա մեջս տպավորվել․․․»․ տուժողները՝ մարտի ժամանակ Իշխան Վահանյանի մասին

«Լայն ժպիտն ա մեջս տպավորվել․․․»․ տուժողները՝ մարտի ժամանակ Իշխան Վահանյանի մասին

Դատարանում շարունակվում է 44-օրյա պատերազմի ժամանակ մարտի դաշտը լքելու եւ իշխանության անգործության մեջ մեղադրվող հրամանատար Իշխան Վահանյանի վերաբերյալ գործի քննությունը: Երեկվա նիստը նշանակվածից ավելի քան երկու ժամ անց սկսվեց։ Դատավոր Ջոն Հայրապետյանի աշխատակազմից մեկ ժամ հետաձգումից հետո տեղեկացրին, որ մեղադրյալ Վահանյանին դատարան բերելու հետ կապված տեխնիկական խնդիրներ են եղել, պատճառը ուղեկցողների մեքենայի անսարքությունն է։ Այս հանգամանքն, իհարկե, առաջացրեց զոհված զինծառայողների ծնողների վրդովմունքը․ նրանցից ոմանք՝ դատարանի ներսում, իսկ մյուսներն էլ հունիսյան տապին դատարանի բակում հավաքված ժամերով սպասում էին նիստին։ Նրանց հետ էին նաեւ պատերազմի մասնակից այն տղաները, որոնք այս գործով տուժող են ճանաչվել եւ պետք է հարցաքննվեին։ Երեկ նիտին դատակոչվել էին վեց տուժողներ։ Նրանցից մեկը չէր ներկայացել, իսկ ոմանց դեռ նախորդ նիստին բերման ենթարկելու որոշում էր կայացվել։ Դատարանում տուժողներից մեկը բարձրաձայնեց, որ ինքը չի ստացել փոստային եղանակով իրեն առաքված ծանուցագիրը՝ դատարան ներկայանալու մասին, ու դատական նիստի օրվա մասին տեղեկացել է դատարանից ստացած զանգի միջոցով։   Դատական նիստին ներկա էին պատերազմի ժամանակ Վահանյանի հրամանատարության տակ գտնվող Ջրականի 5-րդ ուսումնական գումարտակի զինծառայողներ Ալբերտ Գրիգորյանը, Էրիկ Խաչատրյանը, Արայիկ Գալստյանը, Նարեկ Սիրունյանը, Ռոբերտ Վարդանյանը։ Ջրականից նահանջի ժամանակ զինծառայողը սպայակազմից որեւէ մեկին չի տեսել Առաջինը հարցաքննվեց Ալբերտ Գրիգորյանը։ Նա բանակ է զորակչվել 2020թ․ հուլիսին, եղել է շարքային, ծառայել է Ջրականի զորամասում։ Գրիգորյանն ասաց, որ Վահանյանին ճանաչում է, նրանց հարաբերությունները միայն ծառայողական բնույթի են եղել։  Վերհիշելով պատերազմի օրերը, որոնցով ինքն անցել է, Գրիգորյանը նախ ասաց, որ Վահանյանը Խուռհատ սարքում իրենց հետ չի եղել, հետո արդեն սկսեց պատմել հերթականությամբ՝ պատերազմի սկզբից վերարտադրելով տարբեր դրվագներ։  Գրիգորյանն ու մյուս զինծառայողները պատերազմը սկսվելիս եղել են Ջրականում, այնտեղ տեղափոխվել են այլ մարտական դիրքեր, բայց քանի որ երկու ամսվա զինծառայող է եղել, տեղանքները լավ չի մտաբերում։ Վերջինս, որ հակատանկային դասակից է եղել, նշում է, որ չեն ունեցել վաշտի հրամանատար, դասակի հրամանատար, հիշում է, որ Իշխան Վահանյանը մինչեւ պատերազմը եղել է շտաբի պետ, վերադաս հրամանատարությունից դժվարությամբ մտաբերում է նաեւ այլ անուններ՝ Արտյոմ, Սամվել, Պողոսյան։ Ի սկզբանե՝ Խուռհատի դեպքերից առաջ, ինչպես պատմում է տուժողը, իրենք եղել են հրամանատարական դիտակետի մոտ, հետո տեղափոխվել են այլ վայր։ Իր տեղեկություններով՝ գումարտակի հրամանատարը զոհվել է դիտակետի մոտ, լսել է, որ նա հրթիռի պայթյունից է զոհվել։ Այդ տարածքում Իշխան Վահանյանին չի հանդիպել, ոչ էլ տեղեկություն է ունեցել նրա վիրավորվելու մասին։ Հանրային մեղադրող Գեւորգ Ավետիսյանը տուժողից հետաքրքրվեց, թե ինչպես է եղել իրենց տեղափոխությունը Ջրականից, ինչպես է եղել նահանջը դեպի Հադրութ։ Գրիգորյանի հիշելով՝ նահանջի հրաման է եղել․ «Հրաման եղել ա, Գարիկն ա եղել մեր հետ [նկատի ունի գումարտակի նախկին հրամանատար Գարիկ Վարդերեսյանին,-խմբ․], եղել ա Ղարիբյանը։ [․․․] Ջաբրայիլի պոստում ենք եղել, դրանից հետո եկան, ասեցին նահանջ ա՝ նահանջենք Հադրութ, ոտով դաշտով վազելով գնացել ենք, էդ ժամանակ բոյեր էր բլիժնի, հետեւներիցս խփում էին, վազելով էթում էինք։ Սաղ զորքը ոնց վազում էր, սաղ վազում էինք, ոչ մեկս տարածքին ծանոթ չենք եղել»,- պատմեց տուժողը, եւ, ի պատասխան մեղադրողի հարցին, նշեց, որ այդ պահին ինքը սպայակազմից որեւէ մեկին չի տեսել։ Ալբերտ Գրիգորյանի խոսքով՝ այդպես վազելով իրենք հասել են մի ինչ-որ տեղ, որը կոնկրետ չի հիշում, այնտեղ մեքենաներ են եկել՝ «Կամազ», այդտեղից մի ուրիշ տեղ են գնացել, մի գիշեր մնացել փակ այդ տեղում, իսկ լուսաբացին գնացել Հադրութի զորամաս, այնտեղ մնացել մի քանի ժամ, սնվել, այնուհետեւ գնացել են Հադրութի դպրոց, մնացել այնտեղ, հետո բարձրացել «Վիշկա» կոչվող հատվածի դիրքեր՝ Խուռհատ սար, որտեղ սկսել է մարտ ընթանալ։ Տուժողը հիշում է, որ Հադրութի զորամասում արդեն հանդիպել է Իշխան Վահանյանին, բայց չի նկատել, թե նրա վրա վիրակապ լինի կամ դժվարությամբ քայլի․ «Զենք-մենք էինք ստանում, էդ մի պահն եմ տեսել, դրանից հետո նենց չի, որ միշտ աչքիս առաջ ա եղել»,- նշեց հարցաքննվողը։ Նա հիշում է, որ դպրոցում իրենց հետ եղել է նաեւ Գարիկ Վարդերեսյանը։ Հետո, երբ հակառակորդը սկսել է հարվածներ տեղալ դպրոցի վրա, զորքն այդտեղից դուրս է եկել ու գնացել «Վիշկի» պոստ։  Գրիգորյանը հիշում է, որ իրենց հետ սերժանտ է եղել, Սերգո են ասել նրան։ Մեղադրողի ճշտող հարցին՝ ըստ էության այդ սերժա՞նտն է հանդիսացել վերադասը, Գրիգորյանը դրական պատասխան տվեց՝ հավելելով, որ իրենց սարում պահել է կապի դասակի հրամանատար Հովհաննես Մուրադյանը [գումարտակի մի մասը կապի դասակի հրամանատար Հովհաննես Մուրադյանի հետ միասին անջատվել է անձնակազմից եւ սխալ ուղղությամբ գնալով՝ ընկել շրջափակման մեջ]։  - Ո՞ւմ հրամանով է զորքը բարձրացել «Վիշկա» կոչվող տեղանք,- հետաքրքրվեց Գեւորգ Ավետիսյանը։ - էդ ժամանակ, ինչքան հիշում եմ, Գարիկը արդեն պերեվոդ էր եղել, երեւի Իշխանն ա էլի արդեն եղել։ Ասել են՝ բարձրանում ենք, բարձրացել ենք, Գարիկին չեմ տեսել էդ ժամանակ, իմացել եմ, որ պերեվոդ ա եղել։ - Ի՞նչ հանձնարարություն են տվել։ - Բարձրացել ենք սարի վրա, վերեւի պոստը, դիրքավորվել, բոյ ա գնացել։ - Այսինքն անցել եք պաշտպանության։ - Այո։ Թե կոնկրետ որ հատվածում են իրենք դիրքավորվել, որտեղ են եղել հարեւան ստորաբաժանումները, ով է եղել իրենց հետ վերադաս հրամանատարությունից, Գրիգորյանը լավ չի մտաբերում։ Նա նկարագրեց, որ կոնկրետ այն հատվածը, որտեղ իրենց զորքն է եղել, սարի վրա է եղել, դրանից հետո փոս է եղել, հետո բաց դաշտ։ Նա չհիշեց, թե ովքեր են տեղակայված եղել կողային հատվածներում․ «Ընթացքում տեսել ենք [սպաների], եկել-գնացել են՝ տեսել ենք, հանդիպել ենք էդ ընթացքում, «Վիշկի» մասին ա խոսքը։ Արդեն բլիժնի բոյ էր սկսել, հրաման էր տված կրակեինք, անտառի նման տեղ էր մեր հետեւում, հետո հրաման տվին՝ մի կրակեք, մերոնք են, հետո հրաման տվին աջ կողմ կրակենք, իրանք էլ էին կրակում։ Վիրավոր ունեցանք, հետո վիրավորների էինք իջացնում ներքեւ, ավտո էր եկել, որ իրանց տանեին էլի»,- պատմեց Գրիգորյանը։ Նա, սակայն, չի հիշում, թե կոնկրետ ով է այդ հրամաններն արձակել։ «Ընդհանուր էին գոռում «նահանջ»»․ տուժողը չի մտաբերում՝ ով է Խուռհատից նահանջի հրաման արձակել Գրիգորյանը պատմում է, որ այդ տեղանքում փոխհրաձգությունն այնքան է շարունակվել, մինչեւ դարձյալ «նահանջ» հրահանգ է լսվել, ու բոլորով սկսել են հետ քաշվել։ Բայց թե ով է նահանջի հրամանը տվել, նորից անուններ չհնչեցին։ Տուժողը հիշում է, որ ընդհանուր էին գոռում, այն «հրամանը» փոխանցումներով էր հասնում մեկը մյուսին։ Ու այդպես սկսել են կրակելով հետ վազել՝ փորձելով օգնել նաեւ վիրավորներին։ Նրանցից մեկն էլ դատարանում Գրիգորյանի կողքին նստած Ռոբերտ Վարդանյանն է եղել, որի հարցաքննությունը եւս կներկայացնենք այս նյութում։ Հանրային մեղադրողը հետաքրքրվեց՝ ո՞վ էր համակարգում այդ գործողությունները։ Գրիգորյանի խոսքով՝ որքանով ինքը տեղյակ է եղել՝ այդ ժամանակ տարածքում եղել է Իշխան Վահանյանը, բայց կոնկրետ իր կողքին չի տեսել։ Մինչեւ վիրավորներին մեքենաների մոտ հասցնելը՝ Գրիգորյանը սպաներից որեւէ մեկին չի տեսել։ Տուժողը հիշում է, որ իրենց հետ է եղել մի կամավոր քեռի, անունը՝ Արտյոմ, որի ցուցումներին իրենք հետեւել են։ Մասնավորապես, ինչպես հիշում է Գրիգորյանը, քեռին ասել է՝ բարձրանան սարը, իրենք բարձրացել են։ Այդ ժամանակ իրենց հետ է եղել սպաներից նաեւ Հովհաննես Մուրադյանը։ [Կամավոր քեռու մասին իրենց ցուցմունքներում հիշատակել են տարբեր զինծառայողներ]։ Տուժողի խոսքով՝ Մուրադյանն իր հեռախոսով կապ է հաստատել ու ճշտել, որ երրորդ վաշտն իրենցից ավելի վերեւ է։ Իրենք գնացել են այդ ուղղությամբ, հետո իրենց ասել են, որ բարձրանալ պետք չէ, պետք է հետ գնալ։ Հետ գալու ճանապարհին, ըստ տուժողի, հակառակորդը սկսել է բոլոր կողմերից կրակել, ու իրենք այդպես ընկել են շրջափակման մեջ։ «Սպասել ենք մի քիչ, Մուրադյան Հովոն էր ուզում էլի կապի դուրս գալ, մի քիչ առանձնացել ա, էդ պահը չգիտեմ՝ ուր ա գնացել, դրանից հետո չեմ տեսել, դրանից հետո մենակ էդ հոպարն ա եղել՝ Արտյոմը։ Դրանից հետո չեմ տեսել Հովոյին, Արտյոմը անտառի մեջ հետներս ա եղել, մութը ընկնում էր արդեն, մեր վերեւով ադրբեջանցիների զորքը գնում էր, մեր հրետանին կրակում էր, մենք լսում էինք, բայց իրանք մեզ անցնում էին, մենք մնացինք ըտեղ, որտեղ մնացել էինք, հարմար տեղ էր, չէինք երեւում։ Առաջ էին գնացել, էդ ձեները, բան, կտրվեց, արդեն լույսը ուզում էր բացվել, որոշեցինք անտառով էթանք, տենանք ուր ենք դուրս գալիս, դուրս ենք եկել, արդեն էդ գյուղ ենք մտել, Վանք գյուղն ա եղել։ Հլը չէինք հասել Վանք գյուղ, էլի վերեւից կրակում էին, թմբի վերեւից մեզ էին կրակում, գռանատը շպրտում էին մեր կողմ, դաժե հայերեն խոսում էին՝ «դուրս եկեք», մենք հասկանում էինք, էլի, որ կարան իրանցից լինեն, սպասում էինք, էդ պահին չէինք կրակում, որ չերեւանք՝ որտեղ ենք։ Որ գռանատը շպրտեցին, վիրավոր ունեցանք, ինձնից մի քիչ էս կողմ ա գռանատն ընկել։ Արտյոմը ասեց, ճամփա էր անտառից հետո, հետո նորից մտնում էր անտառ, ասեցինք վազենք էդ կողմ, որ կրակում էին, կտրենք անցնենք շոշը դեպի անտառի մյուս կողմը։ Զորքից մի քանի հոգի վազեց, էդ ընթացքում խփեցին, վիրավորներ ունեցանք, մահացան կեսը, կոնկրետ Արտյոմին էլ են ըտեղ խփել, մահացել ա։ Վազելով, վիրավորներին բռնած անցել ենք էդ հատվածը՝ դեպի անտառ, քցվել ենք անտառի մեջ, հետո տուն կար, տրակտոր, բան էր կանգնած, մտել ենք էդ տուն, վիրավորներին տնից ինչով կարացել ենք, պերեվյազկա ենք արել, օգնել ենք ու մնացել ենք ըտեղ»,- մանրամասն պատմեց Գրիգորյանը։  Այդ տնից փորձել են կապի դուրս գալ։ Բայց իրենց մոտ եղած կապի միջոցը չի աշխատել։ Կապ են ունեցել միայն հեռախոսով, բայց մարտկոցները նստած են եղել, չեն ունեցել լիցքավորման սարք։ Բայց, բարեբախտաբար, այդ տան բակում մարտկոց է եղել, տղաներից մեկը կարողացել է դրանով լիցքավորել հեռախոսը ու կապ հաստատել․ «Զանգել ենք, մեզ ասել են, որ տարածքը մերը չի, ու պետք ա սպասենք էնքան, մինչեւ օգնություն գա։ Մեր սերժանտն ա խոսացել, սերժանտներից, ասել են, որ սպասեք, մինչեւ տենանք՝ ինչ ա լինում, մնացել ենք մի քանի օր ըտեղ․․․»։ Վանք գյուղ գնալու գաղափարը կամավորական քեռիինն է եղել Գրիգորյանը նորից նշեց, որ դեպի Վանք գյուղ գնալու գաղափարը կամավորական այդ քեռի Արտյոմինն է եղել։ Մեղադրողի հարցին՝ Արտյոմը կամ սպաներից Հովհաննես Մուրադյանը հակառակորդից ի՞նչ տեղեկություն ունեին իր տպավորությամբ, Գրիգորյանը պատասխանեց, որ, ըստ իրեն, Արտյոմը չի տիրապետել՝ որ կողմ կարող են գնալ։ Նա նշեց, որ եթե իմանային, որ Վանք գյուղում հակառակորդն է, ու շրջափակման մեջ են ընկնելու, այդ ուղղությամբ, բնականաբար, չէին գնա․ «Պետք ա լիներ նենց մարդ, որ ճիշտ հրաման տար, մենք էլ կատարեինք»,- ասաց տուժողը։ Նա նշեց, որ Արտյոմի ասածներին անսացել են, որովհետեւ մտածել են՝ տարիքով մարդ է, գուցե ինքն ավելի լավ իմանա։ Մեղադրողը պարբերաբար հարցերով փորձում էր հասկանալ՝ ի վերջո զորքին չէ՞ր հետաքրքրում՝ ուր են սպաները, չե՞ն փորձել ճշտել։ Գրիգորյանն արձագանքեց, որ այնքան խառը վիճակ էր, շրջափակման մեջ էին, որ անգամ եթե շատ ուզենային, չէին կարող իմանալ՝ ուր են։ Տուժողը չհիշեց նաեւ, որ կապի դուրս եկած լինեն Իշխան Վահանյանի հետ, կամ որ կամավորական քեռին զանգած լինի նրան․ «Ես ըտեղ չեմ եղել, հետագայում էլ չեմ իմացել, մենակ էն ենք իմացել, որ պետք ա ստեղ լիներ [Վահանյանը] ու ստեղ չի»,- ասաց տուժողը՝ նշելով, որ պատերազմից վերադառնալուց հետո է իմացել, որ Վահանյանը լքել է մարտի դաշտը․ «Փախել ա, էլի, որ ըտեղ լիներ, ճիշտ հրաման տար, մենք էլ կանեինք, չէինք հայտնվի էդ վիճակում, չէինք ունենա էդքան զոհ․․․ Ու էլի հաստատ լավ կլիներ»։ «Վիշկայի» մոտ, ինչպես հիշում է տուժողը, հակառակորդը սկզբում հրետանիով է կրակել, իրենք նկատել են նաեւ ադրբեջանական տանկեր։ Բայց իրենց վիրավորումները հրազենային են եղել։ Մեղադրողի հարցին՝ նահանջի ժամանակ հնարավո՞ր էր բեկորային վնասվածք ստանալ, տուժողը նշեց, որ այդ պահին ավտոմատների կրակ էր․ «Դաժե տեսնում էինք, որ պուլեքը կպնում էին գետնին»։ Այդուհանդերձ, Գրիգորյանը նշում է, որ եթե իրենք նորմալ հրամաններ ստանային, ապա ունակ էին դրանք կատարելու։ Տուժողների ներկայացուցիչ Գուրգեն Գրիգորյանն իր հարցերը սկսեց ժամանակագրական հակառակ հաջորդականությամբ՝ Խուռհատից մինչեւ պատերազմի սկիզբ։ Անդրադառնալով նախորդիվ հարցաքննված անձանց ցուցմունքներին, հետաքրքրվեց՝ նահանջի ժամանակ եղե՞լ է դեպք, որ հրամանատարներ Հովհաննես Մուրադյանը, Հայկազ Գրիգորյանը, Վազգեն Վարդանյանը նահանջող զորքը հավաքեն մի տեղ, ապա քննարկեն իրենց անելիքները։ - Ցուցմունք ունենք, որ քննարկում ա եղել, Հայկազ Գրիգորյանը զինվորների հետ չորս սպաներով բարձրացել են դեպի երրորդ գումարտակի ուղղությամբ, Հովիկ Մուրադյանը ձեր մյուս տղաներով մնացել եք տեղում, սպասել, որ ճշտեն՝ վերեւում ոնց են առաջ գնալու, եղել ա հրետանու կրակ, եւ չեն կարողացել միավորվել։ - Հրետանու կրակ եղել ա, բայց կոնկրետ․․․ - Էդ նահանջի ժամանակ, նահանջից հետո․․․ արդեն Խուռհատ սարից իջել եք։ Սպաները ցուցմունք են տալիս, ասում են, որ իջել ենք, Հովիկ Մուրադյանը տղաներով մեր հետ ա եղել, իջել ենք մի հատված, որտեղ նստել են, քննարկել իրենց անելիքները։ Չորս սպաները՝ Հայկազ Գրիգորյանի գլխավորությամբ, առաջ են գնացել դեպի երրորդ գումարտակի ուղղությամբ, Հովիկը Մուրադյան մնացել ա էդտեղ։ -  Հայկազ Գրիգորյանի բարձրանալը ես չեմ հիշում, կարող ա առաջ են ընկել, չեմ տեսել։ Քննարկելը չեմ տեսել։ - Հնարավո՞ր էր մի բան կատարվեր էդտեղ՝ կես ժամ, մի ժամ, տասնհինգ րոպե [Գուրգեն Գրիգորյանը նկատի ունի քննարկում,- խմբ․], դուք չտեսնեիք։ - Կտենայինք հաստատ։ Կոնկրետ հավաքված ես չեմ տեսել։ - Իսկ առաջխաղացման մասին ասացիք՝ չեք իմանում, հա՞՝ Հայկազ Գրիգորյանի գլխավորությամբ սպաները որ ուղղությամբ են շարժվել։ - Չէ, չեմ իմացել։ - Իսկ խոսակցություն տղաների մեջ, որ նման բան ա եղել։ - Չէ, էդ պահին ես մենակ որ հիշում եմ՝ իմացել եմ, որ երրորդ վաշտը վերեւում ա եղել, բայց հետո, որ Հովիկն ուզեցել ա կապ հաստատի․․․ - Վերեւում՝ որտե՞ղ։ - Սարի [խոսքը Խուռհատին հարակից այլ սարի մասին է,-խմբ․] ավելի բարձր տեղում, մեզանից լավ առաջ են եղել։ - Այսինքն՝ դուք իրենց ընդհանրապես մոտ չեք գնացել։ - Չէ, երրորդ վաշտի մոտ մենք չենք հասել։ - Չեք հասել։ - Չէ․․․ Իսկ թե ինչու են սպաները նմանատիպ ցուցմունք տվել, Գրիգորյանը չկարողացավ ասել․  - Ինչ իմանամ․․․ - Դա էլ ա պատասխան,- արձանագրեց տուժողների ներկայացուցիչը։ Ինչ վերաբերում է Խուռհատ սարի վրա տեղակայվելուն, տուժողը պատմեց, որ սարի վրա ոչ խրամատ է եղել, ոչ կահավորում, ոչ էլ խրամատ փորելու ու դիրքավորվելու հրաման են ստացել։ Եթե Վահանյանը հրաման տված լիներ, կարվե՞ր այդ հրամանը՝ հետաքրքրվեց Գուրգեն Գրիգորյանը, տուժողը հաստատական պատասխան տվեց։  Վերադառնալով կամավորական քեռու՝ իրենց զորքի հետ լինելու հանգամանքին, Գուրգեն Գրիգորյանը հետաքրքրվեց տուժողից՝ արդյոք խոսակցություն եղե՞լ է, որ Հադրութի զորամասում տղաներ են մնացել, ու իրենք պիտի գնան նրանց ազատագրելու։ Տուժողը, սակայն, նման դրվագ չէր հիշում։ Թե քեռուն ով էր ճանաչում, որտեղից նրա հանդեպ այդ վստահությունը, տուժողը չկարողացավ ասել։ Ուրիշ կամավորականների Հադրութում, Խուռհատում չեն տեսել․ Գրիգորյանը հիշում է, որ սարը բարձրանալիս քեռին իրենց զորքի հետ է եղել։ Ոչ միայն չի տեսել, այլ նաեւ չի էլ լսել այդ տարածքում այլ կամավորականների մասին։ Բայց այդ պահին իրենց մոտ այդ հարցը չի առաջացել, որովհետեւ շատ խառը վիճակ է եղել։ - Ձեր հրամանատար Մուրադյան Հովիկը պրոֆեսիոնալ սպա ա,- ասաց Գուրգեն Գրիգորյանը,- պրոֆեսիոնալ սպան, սերժանտներ, զինվորներ վստահում են իրենց ճակատագիրը մարդու, որին չեն ճանաչում, այն էլ ոչ զինվորականի։ - Իսկ ո՞ւմ վստահեին։ Ջրականում ԱԹՍ-ն խոցել է զենք-զինամթերքով բեռնված մեքենան, զինվորները հասցրել են պատսպարվել Ալբերտ Գրիգորյանի հարցաքննությունը հասավ մինչեւ պատերազմի առաջին օրերը․ նա պատմեց, որ իրենց դասակն ունեցել է AK74 ինքնաձիգներ, հակատանկային զենք, որը առաջին օրերին բարձրացրել են Ջրականի դիրքեր, նույնիսկ կրակել են «Ֆագոտով»։ Տեղափոխվելիս զենքերը ու արկերը եղել են մեքենաների մեջ, երբ հասել են մի կոնկրետ տեղ, այդ ժամանակ արդեն իրենց ուղղությամբ հարվածներ են սկսվել, զինվորները թաքնվել են, իսկ զինամթերքով բեռնված մեքենան թիրախ է դարձել․ «Ծառ կար մի հատ, փչակի պես էր, մտել էինք մեջը, որ դռոնը գնա, նոր դուրս գանք։ Մեքենան էլ մի քիչ հեռու էր։ Էդ կամիկաձեն [ԱԹՍ,- խմբ․] ուղիղ խփեց մեքենային մեր, էդ սնարյադները բան սաղ մեջն ա եղել, ձենից դուրս ենք եկել, տեսել ենք․․․»,- պատմեց տուժողը՝ նշելով, որ այդ պահին այդտեղ զորքն է եղել, ու մի պահ Ղարիբյանն է եկել մի վիրավորի հետ, հետո այդ տեղանքից գնացել են։ Իսկ ո՞վ էր կազմակերպում հետնահանջը Ջրականից․ տուժողը դարձյալ կոնկրետ անուն չի նշում, հիշում է միայն, որ դարձյալ ընդհանուր բղավոցներ են եղել, բայց այդ ժամանակ գումարտակի հրամանատար է եղել Գարիկ Վարդերեսյանը․ «Պոստում ենք եղել, գոռացվել ա նահանջ, ընդհանուր ա գոռացվել, որ պետք ա նահանջել դեպի Հադրութ, զորքը ոնց վազել ա, սաղս հելել ենք, տենց վազելով գնացել ենք»։ Գուրգեն Գրիգորյանը հստակեցրեց՝ ճի՞շտ է հասկանում, որ Ջաբրայիլից սկսյալ՝ զորքի կարգուկանոնը ճիշտ չի եղել։ Դատավոր Ջոն Հայրապետյանն առավել ուղիղ հարցրեց՝ հրամանատարների՞ց եք ստացել հրամանները, թե ինչ գոռոց ստացել եք, այդ ուղղությամբ գնացել եք։ Տուժողը նշեց, որ այդ պահին ինքը հրամանատար չի տեսել․ - Դասակ ունեք, չէ՞, պետք է ենթարկվեք դասակի հրամանատարին,- ասաց դատավորը։ - Կոնկրետ մեր դասակում եղել ա սերժանտ, դաժե մինչեւ կռիվը մենք դասակի հրամանատար չենք ունեցել, բայց նենց չի, որ էդ պահին սերժանտը մեր կողն ա եղել, կարող ա էն կողմ ա եղել։ Ջոն Հայրապետյանը զարմանք արտահայտեց նաեւ այն հանգամանքից, որ մի քանի հարյուր հոգուց բաղկացած անձնակազմին որպես հրամանատարներ ողջ դատաքննության ընթացքում միայն մի քանի հոգու անուն է հնչում, այնինչ, նրա կարծիքով, տասնյակից ավելի սպաներ պետք է լինեին գումարտակի հետ։ Զոհված զինծառայողներից մեկի հայրը՝ Գեղամը, հարցաքննության վերջում Գրիգորյանին հարց ուղղեց․  - Ձեր կարգավիճակում, որ հայտնվել եք, դժոխքով անցել, եկել եք տուն, ո՞ւմ եք մեղավոր ճանաչում էս ամեն ինչի մեջ։ - Բնականաբար հրամանատարին։ - Իշխան Վահանյանի՞ն նկատի ունեք,- ճշտեց դատավորը։ - Ինքն ա եղել մեր հրամանատարը։ - Այլ հրամանատարներ կա՞ն, որ դուք գտնում եք՝ իրենց պարտականությունները չեն կատարել ձեր ստորաբաժանման հետ կապված։ - Կոնկրետ ով որ պետք ա գլխավոր հրաման տար, էդ եղել ա Իշխանը, որին չենք տեսել։ Ավելի ցածր օղակից չեմ էլ տեսել։ «Լայն ժպիտն ա մեջս տպավորվել․․․»․ տուժողը հիշում է՝ Վահանյանը մարտի ժամանակ թիկունքում էր Մյուս հարցաքննվողը Ռոբերտ Վարդանյանն էր, դարձյալ նույն շրջանում բանակ զորակոչված։ Իշխան Վահանյանին ճանաչում է, հարաբերությունները՝ ծառայողական։  Մեծավ մասամբ նա համաձայնում էր իր զինակցի պատմածների հետ․ առաջին օրվանից մինչեւ վերջ միասին են եղել։ Միայն թե նա հիշեց, որ հագուստի հետ էլ է խնդիր եղել․ մի քանի չափս փոքր հագուստ են տվել իրենց, իրենք էլ Հադրութում շորի խանութից համազգեստ են վերցրել, հետո, երբ Գարիկ Վարդերեսյանը ժողով անելիս է եղել, հրամանատարներից Մանուկ Բադալյանը այդ շորերից մի օրինակ վերցրել ու իրենց սպառնացել է, որ պատերազմը վերջանա, Ռազմական ոստիկանություն է դիմելու։ Վարդանյանն էլ է նշում, որ շատ անկազմակերպ վիճակ է եղել։ Նա պատմում է, որ գնացել են սար, հետո եղել է նահանջ, իջնելիս Վահանյանը հարցրել է՝ ո՞վ է ասել նահանջեն, ոչ մի նահանջ, ու իրենք մնացել են սարի լանջին, գիշերը լուսացրել այդտեղ․ «Վրա են տվել [հակառակորդը,-խմբ․], հետ ենք հելել էլի էդ սար։ Իմ տեսածով՝ Ղարիբյանն ա սաղ կազմակերպած արել, Ղարիբյանն էր հրամաններ տալիս, դիրքավորում»։  Մարտի ժամանակ նա այլեւս Վահանյանին չի տեսել, տեսել է ներքեւում՝ իրենց թիկունքում։ Ասում է՝ վերջինիս լայն ժպիտն է իր մոտ լավ տպավորվել․ «Ներքեւը ռացիայով բաներ էր խոսում։ Բայց լայն ժպիտն ա մեջս տպավորվել․․․ Որ կողով գլուխը տրաքած զինվոր էին տանում․․․»։ Այս պահին զոհերի ծնողները վրդովվեցին ու վիրավորական բառեր հնչեցրին Վահանյանի հասցեին։ Նրան մի պահ դուրս հանեցին դահլիճից, մինչեւ իրավիճակը հանդարտվեր։  Վարդանյանը հիշեց, որ դպրոցից դուրս գալիս օդում անօդաչուներ կային, այդ ժամանակ իրենց հրահանգել են նստել մեքենաները ու գնալ, իբրեւ դրանից վտանգ չկար․ «Էդ էլ կարար անփութություն լիներ, զոհեր լինեին»,- ասաց տուժողը։ Սպաները, որոնք մարտ էին վարում, Վարդանյանի խոսքով՝ վերեւում էին՝ սարի վրա․ «Ղարիբյանն ա մեջս շատ տպավորվել, Մուրադյան Հովիկը, մեկ էլ հոպարը, էլի, Արտյոմը։ [Վահանյանը] «Վիշկայի» դեմերն էր, ճանապարհից 30-40մ դեպի «Վիշկա», մեր թիկունքում։ Մենք որ նահանջել ենք, էդ վախտ եմ ես իրան տեսել։ Նահանջել ենք, լավ չեմ հիշում, աղոտ եմ հիշում, հետո տեսա ձեռը դրել ա հետեւը, էթում էր նստեր «Ուազիկը», էդ «Ուազիկի» բագաժնիկում, տո լի հետեւը վիրավոր զինվոր կար, ինքն էլ նստեց, ու գնացել ա, բան չի ասել, գլորվելով էթում էր, լավ չէր քայլում ոնց որ»։ Տուժողը տեղեկություն չուներ՝ Վահանյանը հեռանալիս արդյոք իր պարտականությունները փոխանցել էր այլ անձի, թե ոչ։ - Կներեք, բայց մենք լուրջ չէինք վերաբերվում իրան, լուրջ չէինք ընդունում, որ փախներ՝  հուսալքվեինք,- ասաց տուժողը։ - Ինչո՞վ էր պայմանավորված Ձեր վերաբերմունքը,- հետաքրքրվեց մեղադրողը։ - Լավ սպան, ինձ չի թվում, զորքին կշարի, կհելնի կկանգնի դեմը, կասի՝ ես մասիվցի տղա եմ, լավ տղա եմ, սաղիդ հերերից լավ ավտո եմ քշում, սաղիդ հերերից շատ փող ունեմ։  Վահանյանն այս խոսքերի ժամանակ քմծիծաղ էր տալիս, ինչը դարձյալ վրդովեցրեց ծնողներին։  Վարդանյանը չէր տեսել Վահանյանի վիրավորվելու պահը։ Բայց, ասում է, չի էլ պատկերացնում, թե ոնց կարող էր բեկորային վնասվածք ստացած լինել, եթե այդ տարածքում հրթիռ չի ընկել, ոչ էլ ԱԹՍ է հարվածել։ Տուժողն ասաց, որ եթե Գարիկ Վարդերեսյանը լիներ, կկարողանար կարգավորել իրավիճակը։ Նա հիշում է, որ կապի միջոցի խնդիր կար, բայց չի մտաբերում՝ Վահանյանն իր մոտի միջոցը իր հետ տարել է, թե ոչ։ Վարդանյանն ասում է, որ վիրավորները սկսել էին դանդաղ քայլել։ Ինքը, կամավորական քեռին։ Հետո պատմում է՝ Հովհաննես Մուրադյանի հետ նստել են, որ կողմնորոշվեն՝ որ կողմ են գնում։ Ասում է՝ հեռախոսով կապ հաստատեցին 911, հետո Արսենի հետ, որը ԱԱԾ համար է տվել, զանգել են, զանգել են նաեւ Վարդերեսյան Գարիկին, ու եկել են այն եզրահանգման, որ պետք է իջնեն ներքեւ։ Իրեն ու վիրավորներին մյուսները քաշելով տարել են Հադրութի այն տունը, որտեղ մնացել են քառասունից ավելի օր։  Մեղադրողը հարց հնչեցրեց՝ ինչ հոգեվիճակում էին սարի վրա, կարո՞ղ էին կատարել հրամանները, եթե դրանք հնչեին։ Վարդանյանն ասում է, որ եղած հրամանները կատարում էին։  «Թուրքերը գերեզմանների կողմից են լցվել Հադրութ» Հրամանատարական կետի մոտ, հիշում է տուժողը, տեսել է մի քանի սպաների․ Վահագ Բաղդասարյանը՝ երկրորդ վաշտի կապիտանը, Վազգեն Վարդանյանը․․․։ Խուռհատից իջնելուց հետո տեսել է Ղարիբյանին, Վազգեն Վարդանյանին, Հայկազ Գրիգորյանին․ «Ղարիբյանը ահագին հետ ընկավ։ Սարի համարյա կեսը մեր հետ եղավ, հետո Արտյոմն էր ասեց՝ գնա տղերքի հետ եղի, թե ինչ, ինքը սկսեց արագ-արագ քայլելը, որ հասցնենք հելնենք։ Ղարիբյանը դաժե մի ձեռով ՊԿ-ն [գնդացիր] էր բռնում, մի ձեռով՝ իրա զենքը, կրակելով իջնում էր»։ Տեղանքում Վարդանյանն այլ սպաների էլ է նկատել, հիշում է․ «ԱԳՍ-ի Հովոն էր, մինամյոտի Ղարիբյանն էր, երկրորդ վաշտի Վահագն էր, մի հոգի էլ փոխգնդապետ, թե գնդապետ կար։ Բայց էդ մարդը, բոյը հենց սկսավ, մի կես ժամ չտեւեց, զոհվավ։ Էդ մարդը դիրքավորելով հելնում էր վերեւ՝ բոյ անելու, դիրքավորում էր՝ ոնց ճիշտ նստենք»։ Հետո մի այլ դրվագ էլ է պատմում տուժողը․ ասում է՝ իրենց առաջ տեսանելի հատվածում հակառակորդի մեքենաներ եկան, հետեւակն իջավ, ապա հայկական կողմից խոցեցին հակառակորդի մի տանկը, տեղանքում, նրա խոսքով, հայ պահեստազորայիններ կային, որոնք փախան․ «Թուրքեր բերին լցրին, հրաման չտվին, որ կրակենք։ Տանկ բերին կանգնացրին դեմներս, մենակ էդ տանկին խփին, տանկը տրաքավ, ու ֆսյո, երեք-չորս «Կամազ» թուրքի զորք բերին լցրին մեջներս։ Ներքեւից գերեզմաններ ա լինում, մեր առաջին վաշտն ա ոնց որ լինում, մեր առաջին վաշտը իջնում ա ներքեւ՝ էդ գերեզմանների մոտ, թուրքը վրա ա տալի, բոյ ա տալի, հետո արդեն ջոկում ա, որ չէ, չի կարում, հետ ա գալի։ Էդ գերեզմանների կողմից ա, ասում են, բացված, թուրքերը արդեն ըտեղից են լցվել Հադրութ։ Սաղ անտառների մեջ թուրք էր»։ Հրամանատարների մասին խոսելիս՝ տուժողն ասաց, որ հրամանատար երկու-երեք հոգի լիներ, թե չէ։ Ըստ նրա՝ իրենց առաջին հրամանատարը Գարիկ Վարդերեսյանն է եղել, որը, նրա պատմելով, Հադրութի դիրքերից մեկում զորքին նահանջ է տվել՝ տեսնելով մոտեցող հակառակորդին, ՊԿ-ով ու նռնակով մնացել է, ողջ գիշեր պահել պոստը։ Կամավորական քեռին առաջարկել է իջնել զորամաս, հանել այնտեղ մնացած տղաներին Վարդանյանը, ի տարբերություն իր զինակցի, հիշում էր, որ կամավորական քեռին առաջարկել է իջնել զորամաս, հանել այնտեղ մնացած տղաներին։ Նախ, Վարդանյանն ասում է, որ իրենց ասել են, թե բոլոր կամավորականները փախել են, մնացել է միայն Արտյոմը․ «Պետք ա իջնեինք չաստ, տղերք կային, հանեինք, բայց հետո հասկացանք, որ մենք չէինք կարում դուրս գայինք շրջափակումից, որ մի հատ էլ իջնեինք էդ չաստից տղերքին հանենք։ Մենք իրան որպես հրամանատար էինք ընդունում, հրաման էր տալիս, ընդունում էինք»։ Տուժողը պատմեց նաեւ, որ Մուրադյանն ու քեռին տարբեր զանգեր էին անում, բայց այլ մանրամասներ չմտաբերեց։ Ասում է՝ երբ ինքը վիրավորվել-ընկել է, իրեն սկսել են քաշել-հանել այդտեղից, ու ինքը ճանապարհին տեսել է նախ կամավորականի դիակը, մի քիչ այն կողմ՝ հրամանատար Մուրադյանի։ Ինչ վերաբերում է մյուս հրամանատարներին՝ Վարդանյանը հիշեց, որ Հայկազն իրենցից առաջ է ընկել, որ «գնա հասնի իր վաշտին»․ - Բա դո՞ւք,- հարցրեց Գուրգեն Գրիգորյանը։ - Մենք արդեն հոպարի հետ էինք, Մուրադյանի հետ էինք։ Մենք հետ ընկանք։ - Դուք էլ էիք իրա հրամանատարության տակ։ - Դե ասում էր արագ քայլեք, բայց որ չէինք կարում․․․ Հետո Հայկազենց այլեւս չեն հանդիպել։ Երբ հետ են ընկել, մի քանի անգամ կանգ են առել, հանգստացել։ Գուրգեն Գրիգորյանը հետաքրքրվեց՝ այդ ընթացքում եղե՞լ է հրետակոծություն, որ, այսպես ասած, կտրի իրենց ու առաջ ընկածների ճանապարհը, ու չկարողանան այլեւս միավորվել [նախկինում այդպիսի բան է հնչել դատարանում]։ Վարդանյանը չհիշեց նման դեպք։  Տուժողի զինակիցն էլ է հիշում՝ «Իշխան Վահանյանը կանգնած՝ խնդալով ռացիայով խոսում էր» Հարցաքննված մյուս տուժողը Էրիկ Խաչատարյանն էր։ Նա հայտնեց, որ ճանաչում է Վահանյանին, ծառայողական հարաբերություններ ունի։  Խաչատրյանը հենց սկզբից անդրադարձավ իր զինակից ընկեր Վարդանյանի հիշած այն դրվագին, երբ Վահանյանը այդ սարսափելի իրավիճակում ժպիտով է եղել․  «Սարից իջնելիս «Վիշկի» ժամանակ վիրավորներին իջացնելիս հասանք կետի, որ մեքենա կար, մոտ քսան վիրավոր տարավ, որ Հադրութում օգնություն ցույց տային։ Հասանք էդ կետին, որ Իշխան Վահանյանը կանգնած, խնդալով ռացիայով խոսում էր։ Մենակ էն եմ հիշում, որ ես ահավոր նեռվայնացած էի իրա արարքի վրա, որ խնդում էր էն ժամանակ, երբ զոհեր ունեինք ու ահավոր վիրավորներ, որ չէինք կարում դաժե վերեւից իջացնեինք։ Իսկ Ղարիբյանը վերեւը բոյ էր տալիս, որ կարանանք վիրավորներին իջացնենք սարից մոտավորապես 1 կմ ներքեւ։ Ինքը չէր կարա վիրավորում ստանար, որտեւ որտեղ որ կանգնած ա եղել, ըտեղ պատրոն չի հասել, վերեւն ա եղել կրակոցները։ Իրա գնալուց հետո ա ըտեղ սկսել կրակոցները։ Ինքը, ձեռը դրած հետեւը, վազում էր։ Նստավ «Վիլիսի» դեմը, հետեւից էլ երկու թե երեք հոգի վիրավոր ունեինք, նստցրեցին ու գնացին»,- պատմեց Խաչատրյանը։ Մեղադրողը հետաքրքրվեց՝ երբ «Վիշկայի» մոտ մարտը սկսվեց, ո՞վ էր ղեկավարում այդ գործողությունը։ Խաչատրյանը դժվարությամբ մտաբերեց, որ սկզբից գնդապետ էր կամ փոխգնդապետ, որը Վահանյանի հետ բարձրացավ վերեւ, տեղավորեցին, դիրքավորեցին, իջան ներքեւ, բայց այդ մյուս սպան նորից բարձրացավ վերեւ ու զոհվեց․ «Էդ ժամանակվանից հետո ես Վահանյանին չեմ տեսել, որ ինքը բարձրանա վերեւ, մեզ դիրքավորի, զենքերը տա, կամ պատրոններ․․․։ Պատրոն էինք ուզում, ասում էին՝ պետքա դիմանաք, վերջացել ա, ինչքան ունեք, էդքանով կրակեք․․․։ Մեկ էլ Ղարիբյանին եմ տեսել, որ ուղղություն տա՝ ուր կրակենք»։ Խաչատրյանը հստակեցրեց, որ Վահանյանին, երբ տեսել են ներքեւում, ոչ մի հրաման չի տվել, ոչ մի այլ գործողություն չի արել։ Նա կարծում է, որ եթե վիրավորված լիներ, չէր կարողանա այդպես քայլել։ Ինքը՝ Խաչատրյանը, վիրավորված է եղել գոտկային հատվածում, եւ, ասում է՝ մոտ մի ժամ չի կարողացել շարժվել, պառկած է եղել ծառերի տակ․ «Չի կարա վիրավորում ստանա ու հելնի վազի»։ Նա հիշում է, որ սերժանտները վիրավոր են եղել, եւ նրանց մեքենան տարել է։ Մյուսները՝ մոտ 100-200 հոգի, որոնք չէին կարողանում արագ քայլել, հետ են մնացել նահանջի ժամանակ, մնացել են Հովհաննես Մուրադյանի հետ, իսկ մյուս զորքը մյուս սպաների հետ գնացել է։ Հանրային մեղադրողը հիշեցրեց, որ Խաչատրյանը նախաքննության ընթացքում տված ցուցմունքում հիշատակել է կամավորականի ու Վահանյանի հեռախոսազանգի մասին։ Տուժողը հիշեց այդ խոսակցությունը՝ ասելով, որ կամավորականը զանգել է Վահանյանին, բարձրախոսով խոսել, հարցրել՝ ինչու է զորքը թողել, փախել, Վահանյանն անհասկանալի պատասխան է տվել, իսկ կամավորականը «ահավոր վատ բառեր» է ասել ու անջատել հեռախոսը։ Այլ կապի միջոցներ տուժողը չի նկատել։  Դատական նիստը հետաձգվեց։ Հաջորդ նիստը նշանակվեց հուլիսի 21-ին, ժամը 13:00-ին։ Լուսանկարում՝ Իշխան Վահանյանը, հանրային պաշտպան Սիրանուշ Հարությունյանը Հայարփի Բաղդասարյան
19:50 - 01 հուլիսի, 2023
Դատարանը «Քիմիկների զորամաս»–ի գործով տուժողներին բերման ենթարկելու որոշում կայացրեց

Դատարանը «Քիմիկների զորամաս»–ի գործով տուժողներին բերման ենթարկելու որոշում կայացրեց

ՀՀ հակակոռուպցիոն դատարանի Երեւանի նստավայրում տեւական դադարից հետո երեկ վերսկսվեց ՀՀ ԶՈՒ ռադիացիոն, քիմիական եւ կենսաբանական պաշտպանության զորքերի (այսուհետ՝ ՌՔԿՊ) վերաբերյալ «Քիմիկների զորամաս» անվանումը ստացած քրեական գործի քննությունը, որը, սակայն, կարճ ժամանակ անց դարձյալ հետաձգվեց։ Խոսքը, հիշեցնենք, այն գործի մասին է, որի շրջանակում քննվում են 2020 թ․ 44-օրյա պատերազմի ժամանակ Արցախի Հանրապետության Կովսական քաղաքում  62 հոգանոց խմբի 40 զինծառայողների շրջափակման մեջ ընկնելու հանգամանքները․ նրանցից 5-ը գերեվարվել են, 12-ը՝ սպանվել, 23-ի, ինչպես նաեւ 1 վարորդի գտնվելու վայրն անհայտ է առ այսօր։ Գործով մեղադրյալի աթոռին են ՀՀ ԶՈՒ պատրաստության գլխավոր վարչության պետ–զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Անդրանիկ Մակարյանը (պաշտոնից ազատվել է 2022 թ փետրվարի 24-ին), ՀՀ ՊՆ ՌՔԿՊ զորքերի պատրաստության բաժնի ավագ սպա, փոխգնդապետ Արսեն Աբգարյանը (այդ պաշտոնին նշանակվել է 2023 թ․ փետրվարի 13-ին՝ ազատվելով ՊՆ N զորամասի հրամանատարի պաշտոնից), 2020 թ․ նույն N զորամասի շտաբի պետ, ներկայում ՀՀ ԶՈՒ ԳՇ ՌՔԿՊ վարչության պատրաստության եւ էկոլոգիական անվտանգության ապահովման բաժնի կենսաբանական եւ էկոլոգիական անվտանգության ապահովման բաժանմունքի պետ, փոխգնդապետ Սարգիս Կուլակչյանը եւ զորամասի համալրման բաժանմունքի նախկին պետ, կապիտան Էլլադա Հարությունյանը։ Դատարանը այժմ ապացույցների հետազոտման փուլում է, որի շրջանակում հրապարակվում են գործում առկա գրավոր փաստաթղթերը։ Երեկվա նիստին դատավոր Սարգիս Դադոյանը հրապարակեց մի քանի փաստաթուղթ, որոնց թվում էին նաեւ մեղադրյալ Անդրանիկ Մակարյանի բջջային երկու հեռախոսահամարների վերծանումները․ դրանցից մեկը վերաբերում էր 2020 թ․ հոկտեմբերի 20-21, մյուսը՝ հոկտեմբերի 20-28 ժամանակահատվածներին։ Վերծանումներից պարզ դարձավ, որ նշված օրերին այդ հեռախոսահամարներով Մակարյանը բազմաթիվ զանգեր է ունեցել ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի՝ այդ ժամանակվա պետ Օնիկ Գասպարյանի հետ։ Լուսանկարում՝ նախագահող դատավոր Սարգիս Դադոյանը Փաստաթղթերի հրապարակումից հետո դատավոր Սարգիս Դադոյանը հայտնեց, որ այդպիսով, գրավոր ապացույցների հետազոտման փուլն ավարտվեց։ Պաշտպանական կողմը, սակայն, հայտարարեց՝ գործում առկա են մի շարք այլ փաստաթղթեր, որոնք մեղադրական եզրակացության մեջ ներառված չեն, ուստի դատարանում չեն հրապարակվել եւ չեն հետազոտվել, եւ իրենք ցանկանում են դրանք եւս հետազոտելու  միջնորդություն ներկայացնել։ Դատավորը, սակայն, ասաց՝ միջնորդությունները կներկայացվեն տուժողների եւ վկաների հարցաքննությունից հետո, քանի որ ի սկզբանե ապացույցների հետազոտման այդ հաջորդականությունն է սահմանվել։ Նշենք, որ Քրեական դատավարության օրենսգրքի համաձայն՝ նախնական դատալսումների ընթացքում կողմերը դատարանի պահանջով ներկայացնում են հիմնական դատալսումներում հետազոտման ենթակա ապացույցների շրջանակի վերաբերյալ իրենց առաջարկները՝ հիմնավորելով, թե հետազոտման ենթակա յուրաքանչյուր ապացույց վերդիկտ (մինչեւ դատավճիռ կայացնելը մեղադրյալի անմեղության կամ մեղավորության վերաբերյալ դատարանի գրավոր հետեւությունը)  կայացնելու համար նշանակություն ունեցող ինչ փաստական հանգամանք է հաստատում կամ հերքում, որից հետո դատարանը սահմանում է հետազոտման ենթակա ապացույցների ցանկն ու դրանց հաջորդականությունը։ Եվ փաստորեն, այդ փուլում սահմանվել է, որ մեղադրական եզրակացության մեջ նշված ապացույցներին պետք է հաջորդի տուժողների եւ վկաների հարցաքննությունը։ Մեղադրյալ Արսեն Աբգարյանի պաշտպան Վահան Հովհաննիսյանը առարկեց՝ ասելով, որ դատավորի նշած դեպքում կխախտվի կողմերի մրցակցության սկզբունքը․ «Այդպիսով տուժողների եւ վկաների հարցաքննության ժամանակ մենք հնարավորություն չենք ունենալու նրանց հարցեր տալ չհետազոտված ապացույցների վերաբերյալ, ուստի ես ողջամիտ եմ համարում, որ հետազոտվեն գործում առկա բոլոր փաստաթղթերը՝ սկսած գործի հարուցման պահից մինչեւ նախաքննության ավարտը»,– ասաց նա՝ հավելելով, որ միայն մեղադրանքի կողմի ապացույցները հետազոտելը եւ դրանց վերաբերյալ հարցեր տալը կխախտի նաեւ իրենց պաշտպանական իրավունքը։ Մեղադրող Արշակ Մարտիրոսյանը դիրքորոշում հայտնեց՝ ասելով, որ քրեական գործի նյութերի հրապարակման հետ կապված առարկություններ ինքը չունի, բայց այն դեպքում, երբ որոշվել է ապացույցների հետազոտման հաջորդականությունը, եւ դատաքննությունը սկսված է, պաշտպաններն իրենց միջնորդությունները պետք է ներկայացնեն կա՛մ դատաքննության ավարտից հետո, կա՛մ պետք է նախ ներկայացնեն ապացույցների հաջորդականությունը փոփոխելու միջնորդություն։ Լուսանկարում՝ հանրային մեղադրող Արշակ Մարտիրոսյանը Լսելով կողմերին՝ դատավորը որոշեց․ «Չխախտելով արդարության եւ կողմերի հավասարության սկզբունքը՝ դատարանը որոշում է նախ հարցաքննել բոլոր տուժողներին եւ վկաներին, ապա հետազոտել գործում առկա գրավոր փաստաթղթերը՝ բոլոր վավերապայմանների ստուգմամբ, լսել դրանց վերաբերյալ կողմերի դիրքորոշումները, եւ եթե միջնորդություններ կներկայացվեն, դրանք կքննվեն»,– ասաց նա՝ հավելելով, որ դատարանը կաշկանդված չէ նույն անձանց երկրորդ անգամ հրավիրել հարցաքննության։  Պաշտպան Վահան Հովհաննիսյանը հայտարարեց, որ առարկում է դատարանի ոչ իրավաչափ գործողությունների դեմ, քանի որ այդպիսով դատարանը ձգձգում է առանց այն էլ ձգձգվող դատական քննությունը։ Պաշտպանական կողմը միացավ նրա դիրքորոշմանը։ Նշենք, որ այս գործով վերջին դատական նիստը կայացել էր հունվարի 31-ին, քանի որ մեղադրյալ Էլլադա Հարությունյանը փետրվարի 3-ից սկսած 144 օր գտնվում էր նորածին երեխայի խնամքի համար տրամադրվող արձակուրդում։ Կողմերի քննարկումից հետո երեկվա նիստը կրկին հետաձգվեց, քանի որ դատարանը պետք է անցներ տուժողների հարցաքննությանը, որոնք, սակայն, չէին ներկայացել։ Այս հանգամանքը վրդովեցրեց զոհված եւ անհետ կորած զինծառայողների՝ առանց այն էլ վրդովված ծնողներին, որոնք դժգոհություն հայտնեցին, որ այսքան ամիս սպասելուց հետո նիստը դարձյալ պետք է հետաձգվի։ Լուսանկարում՝ զոհված կամ անհետ կորած զինծառայողների հարազատները Մասնավորապես, տուժողներ Արա Հարությունյանը, Արտակ Անդրեասյանը եւ Գեղամ Էլիբեկյանը, լինելով պատշաճ ծանուցված, չէին ներկայացել դատական նիստերին (Արա Հարությունյանը հայտնել էր, որ վատառողջ է, սակայն բժշկական տեղեկանք չէր ներկայացրել), Ալեքսանդր Բաբայանը եւ Գաբրիել Հարությունյանը պատշաճ ծանուցված չէին եղել, իսկ Արթուր Ստեփանյանի ծանուցումը վերադարձվել էր չպահանջված նշումով։ Վերջինս դատարանին դիմում էր հասցեագրել՝ հայտնելով նիստին ներկայանալ չկարողանալու պատճառների մասին։ Դատավոր Սարգիս Դադոյանը հետաքրքրվեց, թե կողմերն ինչ դիրքորոշում ունեն տուժողների չներկայանալու վերաբերյալ։ Հանրային մեղադրող Արշակ Մարտիրոսյանը առաջարկեց բերման ենթարկել պատշաճ ծանուցված, բայց չներկայացած տուժողներին, իսկ մյուսներին ծանուցել եւս մեկ անգամ։ Պաշտպանական կողմը չառարկեց։ Դատավորը որոշեց բերման ենթարկել պատշաճ ծանուցված, սակայն դատարան չներկայացած տուժողներին։   Հեղինակ՝ Միլենա Խաչիկյան Լուսանկարները՝ Ջուլիետտա Հովհաննիսյանի Գլխավոր լուսանկարում՝ ձախից՝ մեղադրյալ Արսեն Աբգարյանը, պաշտպաններ Վահան Հովհաննիսյանը, Վահան Գեւորգյանը, Գոռ Սաղոյանը, մեղադրյալ Անդրանիկ Մակարյանը
11:18 - 01 հուլիսի, 2023
Մատաղիսի զորամասի հրամանատարի գործով պաշտպանը միջնորդեց դատակոչել Արցախի նախագահին եւ ԱԱԾ նախկին տնօրենին

Մատաղիսի զորամասի հրամանատարի գործով պաշտպանը միջնորդեց դատակոչել Արցախի նախագահին եւ ԱԱԾ նախկին տնօրենին

2020 թ․ 44-օրյա պատերազմից հետո ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբը պատերազմի արդյունքների վերլուծություն է կատարել՝ հանգելով այն եզրակացության, որ դեռեւս սեպտեմբերի 24-ից եղել են հստակ տեղեկություններ Ադրբեջանի զինված ուժերի հարձակման վերաբերյալ։ Երեւանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում այս մասին այսօր հայտնեց Պաշտպանության բանակի 6–րդ պաշտպանական շրջանի նախկին հրամանատար, գնդապետ Սեւակ Աբրահամյանի պաշտպան Արման Թամրազյանը՝ դատարանին միջնորդելով Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության գաղտնի գործավարությունից պահանջել եւ որպես ապացույց ճանաչել այդ վերլուծության՝ քննիչի կողմից ուսումնասիրված, սակայն քրեական գործում չներառված նյութերը։ Գնդապետ Սեւակ Աբրահամյանը, հիշեցնենք, մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի (2003 թ․) 365-րդ հոդվածի 3-րդ մասով՝ մարտական հերթապահության կանոնները խախտելու մեջ, որն առաջացրել է ծանր հետեւանքներ։ Որպես այդպիսին քննչական մարմինը համարել է 44-օրյա պատերազմի ժամանակ Արցախի Հանրապետության Թալիշ եւ Մատաղիս գյուղերի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցնելը։ Ըստ մեղադրանքի՝ հակառակորդի կուտակումների ու շարժի մասին ստացած տեղեկությունները ըստ վերադասության զեկուցելու փոխարեն սեպտեմբերի 26-ին զորամասի սպայական կազմի հիմնական մասի եւ ՊԲ շուրջ 100 սպաների մասնակցությամբ Աբրահամյանը Մատաղիս գյուղում կազմակերպել եւ անցկացրել է զորամասի կազմավորման օրվան նվիրված խնջույք։ Նա կալանավորված է եւ մեղադրանքը չի ընդունում։ Հանրային մեղադրողը ներկայացրեց այն ապացույցները, որոնք, իր գնահատմամբ, ենթակա են հետազոտման Սեւակ Աբրահամյանի վերաբերյալ գործով դատարանը դեռեւս նախնական դատալսումների փուլում է։ Նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանը այսօր դիմեց կողմերին՝ առաջարկելով հայտնել, թե ապացույցների հետազոտման ինչ հաջորդականություն են ցանկանում սահմանել։ Հանրային մեղադրող (դատախազ) Վազգեն Վարդանյանը առաջարկեց նախ հետազոտել գործի նյութերը, որից հետո հարցաքննել դատակոչված վկաներին եւ վերջում լսել մեղադրյալին։ Արձագանքելով պաշտպան Արման Թամրազյանը մեջբերեց Քրեական դատավարության 319-րդ հոդվածը, ըստ որի՝ նախնական դատալսումների ընթացքում կողմերը դատարանի պահանջով ներկայացնում են հիմնական դատալսումներում հետազոտման ենթակա ապացույցների շրջանակի վերաբերյալ իրենց առաջարկները՝ հիմնավորելով, թե դրանցից յուրաքանչյուրը վերդիկտ (մինչեւ դատավճիռ կայացնելը մեղադրյալի անմեղության կամ մեղավորության վերաբերյալ դատարանի գրավոր հետեւությունը) կայացնելու համար նշանակություն ունեցող ինչ փաստական հանգամանք է հաստատում կամ հերքում։ Ըստ այդմ, պաշտպանը մեղադրողին առաջարկեց առանձին–առանձին նշել, թե որ ապացույցները պետք է հետազոտեն, եւ դրանցից յուրաքանչյուրով փաստական ինչ հանգամանք է հաստատվում կամ հերքվում։ Ի պատասխան՝ Վազգեն Վարդանյանը ասաց՝ մեղադրական եզրակացության հավելվածում նշված է այն ապացույցների ցանկը, որոնք դրված են մեղադրանքի հիմքում, եւ որոնցով, ըստ իրեն, հիմնավորվում է ենթադրյալ հանցանքը։ Դատավորն առաջարկեց մանրամասնել դրանք, ինչից հետո Վարդանյանը հրապարակեց այդ ապացույցները, որոնք, ըստ իրեն, ենթակա են դատարանում հետազոտման։  Լուսանկարում՝ հանրային մեղադրող Վազգեն Վարդանյանը Դրանցից առաջինը, ըստ Վարդանյանի, դատակոչի ցուցակում ներառված 51 վկաների, այդ թվում՝ ՊԲ ներկա եւ նախկին հրամանատարներ Կամո Վարդանյանի եւ Ջալալ Հարությունյանի, ՀՀ ԳՇ ներկա եւ նախկին պետեր Էդվարդ Ասրյանի եւ Օնիկ Գասպարյանի, ՀՀ ՊՆ նախկին ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանի ցուցմունքներն են։ Երկրորդ խումբը մեղադրյալ Սեւակ Աբրահամյանի մասնակցությամբ կատարված առերես հարցաքննությունների արձանագրություններն են։ Մեղադրողի խոսքից պարզ դարձավ, որ Աբրահամյանը, ի թիվս այլոց, առերեսվել է նաեւ Ջալալ Հարությունյանի, Օնիկ Գասպարյանի, ինչպես նաեւ ՊԲ զորամասի հրամանատար Կարեն Շաքարյանի հետ։ Նշենք, որ առերեսումը նախօրոք հարցաքննված երկու այն անձանց միաժամանակյա հարցաքննությունն է, որոնց ցուցմունքներում կան էական հակասություններ: Ապացույցների մյուս խումբը, որ, ըստ մեղադրողի, ենթակա է դատարանում հետազոտման, զննության արձանագրություններն էին, արտավարութային փաստաթուղթ ճանաչելու որոշումները, գաղտնի փաստաթղթերի ուսումնասիրության արձանագրությունները։ Մյուս ապացույցն էլ, որ հիշատակեց մեղադրողը, Սեւակ Աբրահամյանի երկու ցուցմունքերն են, որը նա տվել է նախաքննության փուլում դեռեւս վկայի կարգավիճակով․ «Սեւակ Աբրահամյանը հարցաքննվել է վկայի կարգավիճակով, բայց հիմք ընդունելով ՄԻԵԴ–ի եւ Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումները՝ հարցաքննվել է կասկածի շուրջ, որի ժամանակ նրան պարզաբանվել են ցուցմունք չտալու, փաստաբանի մասնակցությամբ հարցաքննվելու եւ այդ պարագայում փաստաբանի՝ որպես պաշտպան հանդես գալու իրավունքները»,– հայտնեց մեղադրողը։ Աբրահամյանը, սակայն, այդ փուլում հարցաքննվել է առանց պաշտպանի։ Սեւակ Աբրահամյանը հրաժարվեց նախաքննության փուլում որպես վկա տված իր ցուցմունքից Արձագանքելով մեղադրողի ելույթի վերջին դրվագին՝ պաշտպան Արման Թամրազյանը մեջբերեց Քրեական դատավարության 97-րդ հոդվածը, ըստ որի՝ պաշտպանի բացակայությամբ մեղադրյալի տված ցուցմունքները չեն կարող օգտագործվել որպես ապացույց, եթե մեղադրյալը դատարանում հրաժարվել է դրանցից․ «Կոնկրետ դեպքում Սեւակ Աբրահամյանը վկայի կարգավիճակով է հարցաքննվել, դա որպես մեղադրյալի ցուցմունք չէր կարող օգտագործվել, բայց քանի որ կասկածանքի շուրջ է հարցաքննվել, դա դիտարկվում է որպես մեղադրյալի հարցաքննություն, եւ քանի որ այդ հարցաքննություններին պաշտպան չի ունեցել, Սեւակ Աբրահամյանը հիմա հայտարարում է, որ այդ ցուցմունքներից հրաժարվում է, եւ օրենքի իմպերատիվ պահանջն է, որ դրանք անմիջապես հանվեն գործի նյութերից»,– ասաց Թամրազյանը։ Թե կոնկրետ ինչ է Աբրահամյանն ասել այդ ցուցմունքներում, քննարկման առարկա չդարձավ։ Հաջորդիվ պաշտպանը ներկայացրեց իր գնահատմամբ դատարանում հետազոտման ենթակա ապացույցների շրջանակը, որոնց թվում էին ՀՀ եւ ԱՀ պաշտպանության նախարարների գաղտնի եւ ոչ գաղտնի մի շարք հրամաններ ու կարգադրություններ։ Նա մանրամասնեց, թե դրանցից յուրաքանչյուրն ինչու է անհրաժեշտ հետազոտել՝ միաժամանակ ասելով, որ իր համար զարմանալի չէր, որ մեղադրողը չմանրամասնեց, թե որ ապացույցը որ փաստական հանգամանքն է հաստատում․ ըստ պաշտպանի՝ դրանցով որեւէ հանգամանք չի հաստատվում․ «Վերացական մեղադրական եզրակացությունը կազմել են, վերացական էլ հայտարարվեց»։ Լուսանկարում՝ մեղադրյալ Սեւակ Աբրահամյանը, պաշտպան Արման Թամրազյանը Ըստ Թամրազյանի՝ ՀՀ ԶՈՒ ԳՇ–ի վերոնշյալ վերլուծությունից բացի մարտական գործողությունների վերլուծություն է կատարվել նաեւ 10–րդ լեռնահրաձգային դիվիզիայի կողմից։ Հաշվի առնելով, որ Սեւակ Աբրահամյանի ղեկավարած 6-րդ ՊՇ–ն այդ դիվիզիայի կազմի մեջ է եղել՝ նա միջնորդեց պահանջել նաեւ այդ վերլուծության նյութերը։  Միաժամանակ պաշտպանը միջնորդեց ձեռք բերել եւ որպես ապացույց ճանաչել 6-րդ ՊՇ–ի հրամանատարի մարտական հրամանը (կամ մարտական որոշումը) եւ դրա հավելված հանդիսացող մարտական քարտեզը․ «Այդ քարտեզը հարցաքննությունների ժամանակ մենք տեսել ենք քննիչի մոտ, բայց դա գաղտնի է, դատարան չի ուղարկվել։ Այդ մարտական որոշման մեջ նշված է՝ եթե հակառակորդը հարձակվի, որ ուղղությամբ է հարձակելու, ինչ ուժերով, եւ Սեւակ Աբրահամյանը ինչ գործողություններ պետք է անի այդ դեպքում։ Սեւակ Աբրահամյանին մեղադրում են, որ երբ հակառակորդը հարձակվել է, 5 օր հետո պայքարել, գնացել Թալիշն ու Մատաղիսը տվել է։ Հիմա կարող է էդ որոշման մեջ ուղղակի մարտական խնդիր է տրված, որ երբ հակառակորդը հարձակվի, կթողես, կնահանջես, ո՞նց ենք հիմնավորել, որ այդպես չէ, գործը քննել են, ամենակարեւոր փաստաթուղթը ձեռք չեն բերել»։ Արման Թամրազյանը միջնորդեց որպես ապացույց ճանաչել եւ գործի նյութերին կցել նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովում օրերս ունեցած ելույթի տեսագրությունը, քանի որ դրանում հնչած տեղեկությունների վերաբերյալ հարցեր են ուղղվելու վկաներին։ Պաշտպանը միջնորդեց որպես վկա հարցաքննել Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին, Արցախի ԱԱԾ նախկին տնօրեն Կամո Աղաջանյանին, ՊԲ գաղտնի գործավարության նախկին պետ Մարինե Ծատրյանին Հաջորդիվ Արման Թամրազյանը միջնորդեց դատարան կանչել եւ որպես վկա հարցաքննել Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանին, որը նախաքննության փուլում հարցաքննվել է։ Մեջբերելով Արցախի Սահմանադրության 94-րդ հոդվածը, որը սահմանում է նախագահի լիազորությունները՝ պաշտպանն ասաց․ «Կոնկրետ դեպքում Աբրահամյանին մեղադրում են՝ ասելով, որ այ, ոչ մեկը չգիտեր, որ հակառակորդը հարձակվելու է, միայն դու գիտեիր, դու էլ ոչ մեկին չես ասել, բայց ԱՀ նախագահը, պատասխանատու լինելով եւ իրավունք ունենալով հայտարարել ռազմական դրություն եւ ամբողջական կամ մասնակի զորահավաք, դրա վերաբերյալ պետք է հարցաքննվի, պետք է հայտնի, թե հավանական հարձակման վերաբերյալ որպես նախագահ ինչ տեղեկություններ է ունեցել, երբ է ունեցել, ումից է ստացել, ում հետ է քննարկել»,–ասաց պաշտպանը՝ հավելելով, որ ցուցմունքներից մեկի համաձայն՝ Ջալալ Հարությունյանը սեպտեմբերի 26-ին գնացել է ինչ–որ տեղ, եւ ասել՝ էս երկու օրը պատերազմ է սկսվելու․ «Հարց է առաջանում՝ Արայիկ Հարությունյանը այս տեղեկությանը տիրապետե՞լ է թե՞ չէ»։ Լուսանկարում՝ նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանը Նույն բացատրությամբ պաշտպանը պայմանավորեց նաեւ Արցախի ԱԱԾ նախկին տնօրեն Կամո Աղաջանյանի հարցաքննության անհրաժեշտությունը․ «Սեւակ Աբրահամյանից վերեւ գտնվող մարմինները շատ ավելի վաղ են ունեցել հարձակման մասին տեղեկություններ եւ շատ ավելի մեծ տեղեկեկություններ են ունեցել, եւ էն, որ մեղադրում, ասում են՝ Սեւակ Աբրահամյանն է ունեցել, երեւի դրանց մեկ տոկոսն էլ չի կազմում»։ Մյուս անձը, որը, ըստ Թամրազյանի, ենթակա է դատարանում հարցաքննության, ՊԲ գաղտնի գործավարության պետ Մարիամ Ծատրյանն է․ «Այն կարգադրությունները, որ նշված են Աբրահամյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու որոշման մեջ, եւ որոնք զննության են ենթարկվել քննիչի կողմից, ուղարկող պաշտոնատար անձը Մարիամ Ծատրյանն է»,– ասաց պաշտպանը՝ հավելելով, որ նա, ի թիվս այլնի, պետք է տեղեկություններ հայտնի նաեւ զինծառայողների արձակուրդ մեկնելու եւ վերադառնալու կարգի վերաբերյալ․ «Եթե տրված է հրաման՝ կոնկրետ օր մեկնել արձակուրդ եւ կոնկրետ օր վերադառնալ, դա ո՞ր ժամանակահատվածն է ներառում, եւ արդյո՞ք դրա վերաբերյալ տրվում են այլ ներքին հրամաններ, որոնցով նոր զինծառայողը մեկնում է արձակուրդ»,– ասաց պաշտպանը։ Այս հանգամանքը, ըստ նրա, կարեւոր է, քանի որ ըստ գործի նյութերի՝ Աբրահամյանը սեպտեմբերի 23-ին արձակուրդից վերադարձել է, բայց ըստ պաշտպանի՝ իրականում վերադարձած չի եղել։ Դատարանի ծանրաբեռնվածությամբ պայմանավորված՝ նիստը հետաձգվեց։ Հուլիսի 14-ին պաշտպանական կողմը կշարունակի ներկայացնել իր գնահատմամբ հետազոտման ենթակա ապացույցների շրջանակը։   Հեղինակ՝ Միլենա Խաչիկյան Լուսանկարները՝ Ջուլիետտա Հովհաննիսյանի
22:45 - 30 հունիսի, 2023
Լևոն Տեր-Պետրոսյանն ինձ ասաց՝ հողերը տուր, հետո հերքեցին, ես սուտ դուրս եկա. Նիկոլ Փաշինյան |aysor.am|

Լևոն Տեր-Պետրոսյանն ինձ ասաց՝ հողերը տուր, հետո հերքեցին, ես սուտ դուրս եկա. Նիկոլ Փաշինյան |aysor.am|

aysor.am: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի համար անհասկանալի է՝ եթե ՀՀ նախկին բոլոր նախագահները, որ հայտարարում են՝ լավ լուծումներ կային Ղարաբաղի հարցի հետ կապված, ինչո՞ւ չեն լուծել։ «Լուծեիք, ընկերնե՛ր, հիմա ի՞նչ եք եկել, բոլորին բացատրում, թե 1993-ին, 1994-ին, 2002-ին, 2007-ին, 2013-ին ու 2018-ին ինչ պետք է լիներ։ Հիմա ես կարո՞ղ եմ իրենց՝ բոլորին դավաճանության ու դասալքության մեջ մեղադրել, որ այդքան լավ տարբերակներ են ունեցել ու չեն լուծել»,- 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստում ասաց Նիկոլ Փաշինյանը։ Նա ասաց, թե երբ խոսում են իր լեգիտիմության մասին, ուրեմն պետք է իրեն ասեին՝ «հոպ, մի րոպե, լեգիտիմություն ունես՝ գնա տուր, Ղարաբաղն էլ տուր, տարածքներն էլ տուր, էս տուր, էն տուր, էն մեկը տուր, էս մեկը պահի։ Գրեիք, զանգեիք, նամակ գրեիք»։ Փաշինյանը հայտարարեց, թե երբ վարչապետ դառնալուց հետո հանդիպել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին, ասել է իրեն՝ հողերը տուր։ «Հետագայում հարց եղավ, թե ինչ է ինքն ինձ ասել, ասացի՝ ասել է հողերը տուր, իրենք հերքեցին, դա էլ այդտեղ փակեցին, հիմա հնարավորություն կունենայի ասելու՝ գոնե Լևոն Տեր-Պետրոսյանն ասել է՝ տուր, բայց դա էլ հերքեցին, ես սուտ դուրս եկա»,- նշեց Փաշինյանը։
17:19 - 27 հունիսի, 2023
«Արտաքին հետք տեսնում եմ». Փաշինյանը՝ 2021-ին ԶՈՒ ԳՇ-ի կողմից իր հրաժարականը պահանջելու մասին
 |1lurer.am|

«Արտաքին հետք տեսնում եմ». Փաշինյանը՝ 2021-ին ԶՈՒ ԳՇ-ի կողմից իր հրաժարականը պահանջելու մասին |1lurer.am|

1lurer.am: Արդյոք ես այդ պրոցեսների մեջ արտաքին հետք տեսնո՞ւմ եմ, թե՞ չէ: Ես կարող եմ ասել, որ այո՛, որպես վարկած՝ տեսնում եմ: 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով 2021 թ. փետրվարի 25-ին զինվորականների կողմից իր և Կառավարության հրաժարականը պահանջելու դեպքին և դրա հետ 5-րդ շարասյան առնչությանը։ Փաշինյանը փաստեց՝ եղել են մարդիկ, զինվորականներ, որոնք միացել են այդ հայտարարությանը հրամանի ազդեցության տակ, բայց նաև պարզաբանեց. «Եկեք չմոռանանք, որ խոսքը զինվորական կառույցի մասին է, և զինվորական հրամանատարն ասում է. «Սենց թուղթ կա սեղանին դրված, պետք է ստորագրել»: Հասկանո՞ւմ եք: Ինչքան էլ դա հենց զինվորական ծառայության տրամաբանության մեջ չէ, գոյություն ունի զինվորական սուբորդինացիա»: Նիկոլ Փաշինյանը նաև դժվարացավ պատասխանել, թե իր որ գործողությունն է, որ կարող էր վստահության խաթարում առաջացնել զինվորական ղեկավարության շրջանում: «2020 թ. նոյեմբերի 9-ից հետո ինչ-որ պրոցեսներ են գնացել, որոնք, այնուամենայնիվ, իմ ասած վստահությունը խաթարել են: Ես չեմ էլ բացառում, որ երկուստեք է եղել այդ ամեն ինչը։ Բայց ես գիտեմ՝ ինչն է պատճառը, որ գործողություններն են եղել պատճառը, որ ես վստահության խաթարում եմ ունեցել։ Բայց, անկեղծ ասած, դժվարանում եմ ասել, թե իմ որ գործողությունն է, որ պիտի իմ նկատմամբ վստահության խաթարում առաջացներ մեր զինվորական ղեկավարության կողմից»,- ասաց Փաշինյանը։
16:34 - 27 հունիսի, 2023
Մանկապարտեզի երեխային չեմ մեկնաբանում․ Մովսես Հակոբյանն արձագանքել է Փաշինյանին
 |tert.am|

Մանկապարտեզի երեխային չեմ մեկնաբանում․ Մովսես Հակոբյանն արձագանքել է Փաշինյանին |tert.am|

tert.am: Նիկոլ Փաշինյանը թող բացի կանոնադրությունը և կարդա, թե ես որտեղ գտնվելու իրավունք ունեի, ինքն է այդ  կանոնադրությունը  հաստատել։  Tert.am-ի հետ զրույցում ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ, ՊՆ ռազմական վերսկողության ծառայության նախկին պետ Մովսես Հակոբյանն այսպես արձագանքեց Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե պետք է ստուգվի՝ ինչո՞ւ է  Մովսես Հակոբյանը 44-օրյա պատերազմի ժամանակ  գտնվել «բունկերում»։ Նիկոլ Փաշինյանը ԱԺ 44-օրյա պատերազմի հանգամանքերը քննող հանձնաժողովի նիստին նաև հայտարարել էր, որ ԼՂ 7-րդ պաշտպանական շրջանը էվակուացնել՝ զորքերը դուրս բերելու «ռեկամենդացիան» տվել է Մովսես Հակոբյանը։ Լսելով հարցը, թե ինքը նման խորհուրդ տվե՞լ է, Հակոբյանը պատասխանեց․ «Մանկապարտեզի երեխային չեմ մեկնաբանում»։ Ճշտող հարցին, թե 7-րդ պաշտպանական շրջանի պաշտպանության հետ կապված որևէ առնչություն ունեցե՞լ է, նախկին բարձրաստիճան զինվորականն ասաց, որ ինքը որոշում կայացնելու իրավասություն չի ունեցել։  Մովսես Հակոբյանն ի պատասխան տեղեկացրեց, որ չի գնալու և մասնակցելու Քննիչ հանձնաժողովի նիստերին․ «Ես այդ ցիրկին չեմ գնա և մասնակցի»,-ասաց նա։  
14:39 - 27 հունիսի, 2023
44-օրյա պատերազմի ժամանակ Մովսես Հակոբյանն առաջարկել էր տարհանել 7-րդ պաշտպանական շրջանը. Փաշինյան
 |civilnet.am|

44-օրյա պատերազմի ժամանակ Մովսես Հակոբյանն առաջարկել էր տարհանել 7-րդ պաշտպանական շրջանը. Փաշինյան |civilnet.am|

civilnet.am: 44-օրյա պատերազմի ժամանակ Արցախի ռազմական ղեկավարությունը նախական որոշում է կայացրել տարհանել պաշտպանության բանակի 7-րդ պաշտպանական շրջանը։ Այդ մասին հունիսի 27-ին Ազգային ժողովի` 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ նման որոշման համար հիմք էր հանդիսացել պատերազմի ընթաքում պաշտպանության նախարարության ռազմական վերահսկողության ծառայության պետ Մովսես Հակոբյանի վերլուծությունը։ «Օրը հիմա հստակ չեմ հիշում։ Եկավ էսպիսի տեղեկություն, որ որոշում է կայացվել՝ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի 7-րդ պաշտպանական շրջանը պետք է էվակուացնել, այսինքն՝ պետք է զորքերն ամբողջությամբ դուրս բերել։ Ես կապ հաստատեցի Լեռնային Ղարաբաղի իմ գործընկերների հետ ու ինձ ասացին, որ իսկապես նման որոշում կա։ Քննարկումների արդյունքում ինձ ասվեց, որ սա շատ լուրջ վերլուծության արդյունքում կայացված որոշում է։ Հետաքրքրվեցի, թե ով է կայացրել, ինձ պաշտպանության բանակի հրամանատարն ասաց, որ Մովսես Գրանտիչն (Մովսես Հակոբյանը – խմբ․) է այդ ռեկոմենդացիան տվել։ Այսինքն՝ խոսքը գնում էր Լեռնային Ղարաբաղի ամբողջ հյուսիսի մասին»,- պատմեց Փաշինյանը։ Նրա խոսքով՝ ինքը Լեռնային Ղարաբաղի նախագահ Արայիկ Հարությունյանի ասել է, թե այդ որոշումը հիմնավորված չէ․ «Ի պատիվ Լեռնային Ղարաբաղի նախագահի, նա մի խմբով գնաց՝ տեղում իրադրությունը գնահատելու, որովհետև այնտեղ գնահատականն այն էր, որ զորքը հայտնվում է շրջափակման մեջ, Մովսես Գրանտիչն ասում է՝ պետք է րոպե առաջ էվակուացնել զորքը»,- նշեց վարչապետը։ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը 2020-ի հոկտեմբերի 3-ին մեկնել էր առաջնագիծ՝ պնդելով, թե գնում է «իր բաժին մարտը մղելու»: Նիկոլ Փաշինյանը նաև հայտարարեց, թե առ այսօր չի պարզել, թե ինչու էր նման առաջարկ արվում։ Վարչապետն այս խնդրին անդրադարձավ՝ ի պատասխան հարցին, թե պատերազմի ժամանակ ՊԲ-ի կառավարման կետում եղել են տարբեր անձինք, որոնք իրավասու չէին մասնակցել քննարկումներին, այդ թվում՝ իր կինը՝ Աննա Հակոբյանը։ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ Հակոբյանի՝ Արցախ գնալու նպատակը մարդկանց սնունդով ապահովելու հարցում օգնություն ցուցաբերելն էր։ «Բնականաբար Լեռնային Ղարաբաղի ղեկավարության հետ շփում է եղել, գաղափար է հնչել, թե իմաստ ունի տասը րոպեով գնան-տեսնեն, որ հրամկազմը տեսնի, որ վարչապետի կինը Ստեփանակերտում է։ Եղել են մարդիկ, որոնք մտածել են, թե դրական ներգործություն կունենա նրա ներկայությունը։ Առաջարկ է եղել՝ գնալ քաղաքավարական այց կատարել, ինչը եղել է»,- հայտնեց վարչապետը։
14:10 - 27 հունիսի, 2023
Լինել իրավիճակին համարժեք. Փաշինյանը՝ պատերազմից առաջ տված հրահանգների մասին
 |1lurer.am|

Լինել իրավիճակին համարժեք. Փաշինյանը՝ պատերազմից առաջ տված հրահանգների մասին |1lurer.am|

1lurer.am: v id="title"> 44-օրյա պատերազմի հանգամանքների ուսումնասիրման քննիչ հանձնաժողովում հարց հնչեց, թե արդյոք ԶՈՒ հետախուզական ծառայությունները, ԱԱԾ համապատասխան կառույցները վարչապետ Նիկոլ Փաշինյանին որևէ հստակ դետալային տեղեկություններ տրամադրե՞լ են 2020 թ. սպասվող պատերազմի մասին: «Նախ՝ շատ կարևոր արձանագրում. 2018 թվականի մայիսից, երբ ես վարչապետ եմ ընտրվել և ստացել եմ զեկուցագրերը, անընդհատ ԱԱԾ-ի հետախուզությունը և ԱԱԾ-ն անընդհատ ահազանգել են պատերազմի հնարավորության մասին: Այո՛, ժամկետներ են նշվել. 2018-ի ամառը. ես կարող է հիմա ճշգրիտ չհիշեմ, ես տպավորություն եմ փոխանցում. ամռանը, աշնանը, հոկտեմբերին, սեպտեմբերին, չէ՝ 2019-ի գարնանը, չէ՝ 2019-ի ամռանը: Այդ տեղեկատվությունը միշտ եղել է. բաց աղբյուրներում է եղել. այդ տեղեկատվությունը վերլուծաբաններն էլ են դրել: Մեր ինստիտուտները ինչքա՞ն են հավանական գնահատել պատերազմը մինչև ամսի 25-ը: 30 տոկոս է եղել հավանականության գնահատականը: Այդ գնահատումը եղել է ոչ միայն հետախուզության, այլև մի շարք այլ տվյալների, այդ թվում՝ միջազգային գործընկերների հետ ունեցած շփումների հիման վրա: Մեկնաբանություն է հնչել, որ պատերազմի հավանականությունը 30 տոկոս է: 30 տոկոսը այդ պայմաններում չգիտեմ՝ մեծ է թե մեծ չէ, և այդպիսի հավանականություն էլ է հնչել, որ սա հոգեբանական ճնշում է քաղաքական իշխանության վրա, որ քաղաքական իշխանությունը գնա անհամաչափ զիջումների»,- նշեց վարչապետը: Ինչ վերաբերում է այն հարցին, թե արդյոք ՌԴ-ի կողմից հավանական էսկալացիայի մասին տեղեկությո՞ւն է փոխանցվել, Փաշինյանն ասաց. «Ես այդ թեմայով անձամբ քննարկումներ չեմ ունեցել, բայց ինձ մի քանի անգամ զեկուցվել է, որ մեր միջազգային գործընկերները նույնպես պատերազմը քիչ հավանական են համարում և կոչ են անում, որ ՀՀ ԶՈՒ-ը կտրուկ գործողություններ չիրականացնեն՝ այսպես ասած, չեղած տեղից պատերազմ չսադրելու համար: Ես կարծում եմ, որ ԶՈՒ ԳՇ ինձ տված զեկույցը նաև այս տեղեկատվության ազդեցությամբ է ձևավորվել: Ուզում եմ շատ բաց և անկեղծ լինել ձեզ հետ. ես անձամբ այդ գնահատականին այնքան էլ համաձայն չեմ: Իհարկե, միշտ իմ հրահանգը եղել է այն, որ բարձր զգոնություն է պետք ապահովել»,- ասաց վարչապետը՝ նշելով նաև, որ իր համար՝ որպես քաղաքական ղեկավարի, որոշակի խնդիր է եղել՝ բանակին կոնկրետ հրահանգ տալ այս գործողությունն անել թե՝ ոչ: «Որովհետև եթե ես հրահանգ տամ, դա կարող է դառնալ այն կանխատեսված սադրիչ գործողությունը, որի արդյունքում պատերազմ կբռնկվի, բայց իմ քաղաքական հրահանգը եղել է՝ լինել իրավիճակին համարժեք»,- նշեց նա:  Նիկոլ Փաշինյանն ասաց, որ 2020 թվականի հուլիսին ՊՆ-ում հրամկազմի ամբողջ մասնակցությամբ ունեցել է խորհրդակցություն, որի իմաստը եղել է հետևյալը. «Ես հարցրել եմ՝ հարգելի գործընկերներ, դուք ձեր աշխատանքում, մենք մեր տվյալներում ունե՞նք այնպիսի ինդիկատորներ, որի ի հայտ գալու դեպքում մենք գնահատում ենք, որ, վերջ, հարձակում է տեղի ունենալու: Ինձ ասել են, որ՝ այո, կան այդպիսի ինդիկատորներ, և իմ հրահանգը եղել է միանշանակ, որ անկախ ամեն ինչից՝ ես հիմա բաց հրահանգ եմ տալիս, որ եթե այդ ինդիկատորները ի հայտ կգան, բանակը պետք է սահմանված ձևով գործի: Այսինքն՝ ես ասել եմ՝ նույնիսկ դրա համար առանձին քաղաքական խորհրդակցությունների և այլնի անհրաժեշտություն չկա, եթե ինդիկատորները կգան ի հայտ»:
14:07 - 27 հունիսի, 2023
Շահարկում են, թե ես ասել եմ՝ Սերժ Սարգսյանը կորցրել է Լելե-Թեփեն, պետք է ամեն գնով հետ վերցնենք, դա ոչ մի կապ չունի իրականության հետ․ Նիկոլ Փաշինյան
 |tert.am|

Շահարկում են, թե ես ասել եմ՝ Սերժ Սարգսյանը կորցրել է Լելե-Թեփեն, պետք է ամեն գնով հետ վերցնենք, դա ոչ մի կապ չունի իրականության հետ․ Նիկոլ Փաշինյան |tert.am|

tert.am: Հոկտեմբերի 5-ին, եթե չեմ սխալվում,  ես եղել եմ Սեփանակերտում ու եղել եմ ՊԲ-ի հրամանատարական կետում, այդ ժամանակ արդեն տեղի էր ունեցել 9-րդ պաշտպանական շրջանի ճեղքումը։   Այս մասին 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:   «Այնտեղ է եղել նաև ԼՂ-ի ռազմաքաղաքական ղեկավարությունը։ Ես ասել եմ իրադրությունը վատթարացել է, ինչ առաջարկներ կան, որ կարելի է անել։ Ընդ որում հասկանալով իրադրության լրջությունը՝  ես գնացել եմ այնտեղ, ոչ թե այստեղից եմ փորձել հեռախոսով կապվել։ ԼՂ ԱԽ քարտուղարը հանդես է եկել առաջարկությամբ, ով գիտեք, որ եղել է նաև ՊԲ հրամանատար՝ Սամվել Բաբայանը։   Խոսքը գնացել է այն մասին, որ պետք է վերականգնել 9-րդ պաշտպանական շրջանի ճակատը։ Շատ է շահարկվում, որ Փաշինյանն ասել է, որ Սերժ Սարգսյանը կորցրել է Լելե Թեփեն, պետք է գնալ վերցնել, բացարձակ  այդպիսի թեմա չի էլ եղել, դա ոչ մի կապ չունի իրականության հետ։ Ինձ համար կարևոր է եղել ԶՈՒ ԳՇ պետի կարծիքը։ Ես օբյեկտիվ ու սուբյեկտիվ հանգամանքների բերումով ԶՈՒ ԳՇ պետի պաշտոնում գտնվող մարդկանց հավատացել ու վստահել եմ գրեթե անվերապահորեն, այն փաստը, որ իրենք կրում են ՀՀ գեներալական ուսադիրներ, ինձ համար, վստահության կանխավարկածի շատ մեծ ավանս է։ Սա շա երկար գործոն է եղել, մինչև որ այդ վստահությունը ամբողջությամբ չի խաթարվել, ընդ որում խաթարումը կապված է կոնկրետ դրվագների հետ։ Այնտեղից ես կապ եմ հաստատել Օնիկ Գասպարյանի հետ, նա ասել է, որ տրամաբանություն կա մեջը ու կարծում է, որ ՊԲ հրամանատարը պետք է ձևավորի պլան  ու ինքը գնահատի այդ պլանի իրագործելիությունը։ Ես ասել եմ շատ լավ, դրական կամ բացասական պատասխանի դեպքում ինձ կտեղեկացնեք»,- ասաց Փաշինյանը։ Նա նշեց, որ ինքը քաղաքական առումով չի արգելել դա անել, սակայն ռազմական առումով դա պետք է որոշեն ռամական պաշտոնյաները։ «Ես արդեն Երևանում էի ու Օնիկ Գասպարյանը ինձ ասաց, որ որոշում է կայացվել իրագործել այդ օպերացիան։ Օնիկ Գասպարյանը Ջալալ Հարությունյանի առաջ խնդիր այդպես է դրել՝ «տես աչքդ ուտում է, թե ոչ», որից հետո Հարությունյանը ասել է, որ այո։ Ես տեղյակ եմ, որ այդ դրվագով քրեական գործ կա հարուցված և քննություն է  իրականացվում, ու ամենևին փաստ չէ, որ դա անիրատեսական ու չհիմնավորված բան էր»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։
13:17 - 27 հունիսի, 2023
Վերելակում իմ և Ալիևի հետ Հայրապետովն է եղել, ընդդիմությունը կարող էր նրան հարցնել այդ մասին․ Փաշինյան
 |news.am|

Վերելակում իմ և Ալիևի հետ Հայրապետովն է եղել, ընդդիմությունը կարող էր նրան հարցնել այդ մասին․ Փաշինյան |news.am|

news.am: Երբ Ադրբեջանի նախագահի հետ 2019 թվականին վերելակով Դուշանբեում բարձրացանք, երրորդ մարդը մեզ հետ Գրիգորի Հայրապետովն էր, չորրորդ մարդու տեղ չկար։ Այս մասին, այսօր՝ հունիսի 27-ին, 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Ընդդիմության ներկայացուցիչները փորձում էին ներկայացնել, որ դավադիր խոսակցություն է եղել։ Այդ ժամանակ Հայրապետովին ազատել էի աշխատանքից։ Այդ խոսակցությանը ինքն էլ է ներկա եղել։ Ընդդիմությանն ասացի՝ իրեն հրավիրեք, այլևս հրամանի ներքո չի, ծառայության մեջ չի, իմացեք, թե ինչ կարող էր լինել վերելակում։ ՊՊԾ-ն կարող է տեղյակ լինել, որ քայլելիս ինչ որ բան խոսեն, բայց բանակցային բովանդակությանը, որ փակ սենյակում է, ՊՊԾ-ն չի կարող տեղյակ լինել, դա իրենց գործը չի»,-նշեց Փաշինյանը։
13:12 - 27 հունիսի, 2023
Փաշինյանը պարզաբանեց, թե ինչ էր իր կինը 44-օրյա պատերազմի օրերին անում ՊԲ հրամանատարական շտաբում

Փաշինյանը պարզաբանեց, թե ինչ էր իր կինը 44-օրյա պատերազմի օրերին անում ՊԲ հրամանատարական շտաբում

Նիկոլ Փաշինյանը Քննիչ հանձնաժողովում պարզաբանեց, թե ինչ էր իր կին Աննա Հակոբյանը 44-օրյա պատերազմի օրերին անում ՊԲ հրամանատարական շտաբում․ «Իմ կնոջ՝ [պատերազմի օրերին Ստեփանակերտում] գտնվելու սիմվոլիկ իմաստն այն էր, որ նաև մենք մեր ներկայությունն էնտեղ ապահովենք։ Եվ էնտեղ կային մարդիկ, որ չէին կարողացել դուրս գալ, նկուղներում էին, սննդի կարիք կար, և կնոջս այնտեղ մեկնելու նպատակը եղել է դա։ Եվ հընթացս բնականաբար նաև ԼՂ ղեկավարության հետ եղել է, տեսել են, շփում է եղել։ Գաղափար է հնչել, որ գուցե իմաստ ունի, որ 10 րոպեով գնան նաև, որ հրամկազմը տեսնի, որ ՀՀ վարչապետի կինը գտնվում է Ստեփանակերտում։ Եղել են մարդիկ, որ մտածել են՝ դրական ներգործություն կունենա, որ վարչապետի ընտանիքի անդամը էնտեղ է գտնվում։ Եվ առաջարկ է եղել քաղաքավարական այց անել հրամկազմին, էդ քաղաքավարական այցը եղել է, գնացել է, ողջունել է, 10, 15 րոպե մնացել է դուրս է եկել»,- ասաց Փաշինյանը։
13:07 - 27 հունիսի, 2023
Այն, ինչ տեղի է ունեցել առաջնագծում, նպատակը Հայաստանում իշխանափոխություն կազմակերպելն է. վարչապետի վարկածը
 |1lurer.am|

Այն, ինչ տեղի է ունեցել առաջնագծում, նպատակը Հայաստանում իշխանափոխություն կազմակերպելն է. վարչապետի վարկածը |1lurer.am|

1lurer.am: Շատ դրվագներ կան՝ պատերազմի հետ կապված, որոնք ինձ հանգեցրել են մտքերի և վարկածների, որ այն, ինչ տեղի է ունեցել առաջնագծում, դրա նպատակն իրականում Հայաստանում իշխանափոխություն կազմակերպելն է: Այդ մասին ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Ես անկեղծ ասում եմ, շատ երկար՝ մինչև պատերազմի ավարտը նույնիսկ, ես ինձ թույլ չեմ տվել մտքով այդպիսի բան անցկացնել: Բայց հետագայում ինչ-որ իրադարձություններ վերլուծելով՝ հետահայաց ես մեկ-մեկ սկսում եմ մտածել դրա մասին: Ընդ որում՝ այդ վարկածը ուժեղացել է նաև Սոթք-Խոզնավարի հատվածում տեղի ունեցած իրադարձություններով, որոնց հետ կապված էլ հարցեր կան, այսինքն՝ քրեական գործ կա, մեղադրանք կա, մեղադրյալ կա, բայց բացատրություն չկա: Սա շատ կարևոր նյուանս է»,- ասաց նա, ապա հավելեց, որ վերջինիս մասով պարզվել է, որ իքս մարդը արել է այսինչ գործողությունը, բայց թե ինչու է արել այդ գործողությունը, պարզված չէ:  
12:56 - 27 հունիսի, 2023