Հնդկաստան

Հնդկաստանը կարող է Իրանի նախագծի մաս դառնալ. Երևանը և Դելին համաձայնագիր են պատրաստում |armeniasputnik.am|

Հնդկաստանը կարող է Իրանի նախագծի մաս դառնալ. Երևանը և Դելին համաձայնագիր են պատրաստում |armeniasputnik.am|

armeniasputnik.am: Հայաստանն ու Հնդկաստանը բանակցություններ են վարում միջազգային ավտոմոբիլային փոխադրումների մասին երկկողմ համաձայնագրի ստորագրման շուրջ: Երևանը հնարավոր է համարում նաև Նյու Դելիի միացումը «Պարսից ծոց-Սև ծով» միջազգային տրանսպորտային միջանցքին (ՄՏՄ)։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնել են տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից մեր գրավոր հարցմանն ի պատասխան։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հայաստանն առաջարկել է Հնդկաստանին ապրանքներն ավելի արագ Ռուսաստան և Եվրոպա հասցնելու համար առևտրային միջանցք տրամադրել, որը կանցնի Իրանով, Հայաստանով, Վրաստանով և Սև ծովով ։ «Ներկայումս Հնդկաստանի հետ ակտիվացել են բանակցությունները տրանսպորտի ոլորտում ՀՀ-ի հետ համագործակցության և միջազգային ավտոմոբիլային փոխադրումների երկկողմ համաձայնագիր ստորագրելու ուղղությամբ»,- նշվում է հարցման պատասխանում։ Գերատեսչությունից նաև հիշեցրել են, որ թեև Հնդկաստանը «Պարսից ծոց-Սև ծով» ՄՏՄ-ի ստեղծման համաձայնագրի անդամ երկիր չէ, սակայն ցանկության դեպքում Նյու Դելին կարող է միանալ դրան: Ինչ կտա ՄՏՄ-ն Երևանին Հայաստանը պատրաստ է վավերացնել «Պարսից ծոց-Սև ծով» միջազգային տրանսպորտային միջանցքի գործարկման մասին համաձայնագիրը` համաձայն հանրապետության օրենսդրության: Երևանում վստահ են, որ ՄՏՄ-ի նախագծի իրագործումը կխթանի մուլտիմոդալ փոխադրումների զարգացումը և կբարձրացնի Հայաստանի տարանցիկ գործառույթը Եվրոպա-Ասիա երթուղով միջազգային բեռնափոխադրումներում: «Պարսից ծոց-Սև ծով» ՄՏՄ-ի համաձայնագրի ստորագրումը նոր որակ կարող է հաղորդել նաև Հայաստանի և Իրանի միջև համագործակցությանը» -նշել են հարցման պատասխանում։ Գերատեսչությունից հիշեցրել են, որ վերջին անգամ նախագծի մասնակից երկրների, մասնավորապես` Հայաստանի, Իրանի, Վրաստանի և Բուլղարիայի պատվիրակությունները հավաքվել էին նախագծի համաձայնեցման փորձագիտական խմբի 6-րդ նիստին` 2022 թվականի ապրիլի 6-7-ը Սոֆիայում։ Նիստի արդյունքում ստորագրվել է վեցերորդ հանդիպման արձանագրությունը, որում ամրագրված է, որ «Պարսից ծոց-Սև ծով» ՄՏՄ-ի վերջնական տարբերակը պատրաստ է: Իրանական կողմը պետք է դիվանագիտական խողովակներով համաձայնեցնի համաձայնագրի վերջնական տարբերակը ՄՏՄ-ի մասնակից այն երկրների հետ, որոնք ներկա չէին հանդիպմանը և, պատասխանը ստանալուց հետո, արդյունքների մասին տեղեկացնի մյուս պետություններին: Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում 
09:23 - 30 մարտի, 2023
Ներխուժում Լոնդոնում Հնդկաստանի դեսպանատան տարածք. Նյու Դելին բողոք Է հայտնել Մեծ Բրիտանիային |armenpress.am|

Ներխուժում Լոնդոնում Հնդկաստանի դեսպանատան տարածք. Նյու Դելին բողոք Է հայտնել Մեծ Բրիտանիային |armenpress.am|

armenpress.am: Հնդկաստանը բողոք է հայտնել Մեծ Բրիտանիային այն բանից հետո, երբ մարտի 19-ին մի խումբ ցուցարարներ ներխուժել են Լոնդոնում Հնդկաստանի դեսպանատան տարածք և շենքի վրայից պոկել ազգային դրոշը։ Այս մասին հայտնում է РИА Новости գործակալությունը: Ինչպես այսօր հայտնում է Հնդկաստանի արտաքին գործերի նախարարությունը, մարտի 19-ի երեկոյան Մեծ Բրիտանիայի «բարձրաստիճան դիվանագետը» կանչվել է Հնդկաստանի արտաքին քաղաքական գերատեսչություն, որտեղ «վճռական բողոք» են հայտնել «անջատողական և ծայրահեղական տարրերի ձեռնարկած գործողությունների դեմ»։ «Ներկայացվել է պահանջ՝ բացատրել բրիտանական պահնորդական ծառայության լիակատար բացակայությունը, որն այդ տարրերին թույլ է տվել ներթափանցել դեսպանատան շենք: Այդ առնչությամբ հիշեցրել են Վիեննայի կոնվենցիայով Միացյալ Թագավորության կառավարության հիմնական պարտավորությունները: Հնդկաստանն անընդունելի է համարում Մեծ Բրիտանիայի կառավարության անտարբերությունը Մեծ Բրիտանիայում Հնդկաստանի դիվանագիտական ​​շենքերի և անձնակազմի անվտանգության նկատմամբ», - ասված է Հնդկաստանի ԱԳՆ հայտարարության մեջ։ Գերատեսչությունը նշել է, որ Հնդկաստանն ակնկալում է, որ Լոնդոնը կձեռնարկի անհապաղ քայլեր միջադեպին մասնակցած յուրաքանչյուր անձի բացահայտման, ձերբակալման և դատական հետապնդման համար, ինչպես նաև խիստ միջոցներ կձեռնարկի նման միջադեպերի կրկնությունը կանխելու համար։
12:17 - 20 մարտի, 2023
The Economist-ը հրապարակել է Ռուսաստանի դաշնակիցների վարկանիշը. Հայաստանը 2-րդն է
 |tert.am|

The Economist-ը հրապարակել է Ռուսաստանի դաշնակիցների վարկանիշը. Հայաստանը 2-րդն է |tert.am|

tert.am: Հեղինակավոր The Economist ամսագիրը հրապարակել է հոդված «Ռուսաստանի դաշնակիցները՝ խայտաբղետ ու կրճատվող թիմ» վերտառությամբ հոդվածը, որում ներկայացրել է Մոսկվայի ռազմավարական դաշնակիցների վարկանիշը։ Ցուցակում ընդգրկված է 12 երկիր. առաջին տեղում Բելառուսն է, երկրորդում՝ Հայաստանը: Ընդհանուր առմամբ, վարկանիշում, որը հոդվածի հեղինակներն անվանել են նաև «Պուտինի ընկերների ինդեքս», ներառվել են նաև Ղրղզստանը, Իրանը, Տաջիկստանը, Ղազխստանը, Սիրիան, Չինաստանը, Վենեսուելան, Նիկարագուան, Հնդկաստանն ու Ուզբեկստանը: Նշվում է, որ վարկանիշը կազմվել է 11 գործոնի հիման վրա: Օրինակ՝ հեղինակները երկրները դասակարգելիս հաշվի են առել դիվանագիտկան, ռազմական, էներգետիկ և տնտեսական գործոնները. արդյոք երկիրը դե՞մ է քվեարկել ՄԱԿ-ի՝ հակառուսական հիմնական բանաձևերին, ձեռնպա՞հ է մնացել, թե՞ աջակցել է Ռուսաստանին, երկիրը Ռուսաստանի հետ համագործակցության պաշտոնական պայմանագիր ունի՞, երկրում կա՞ն ռուսական զորքեր կամ վարձու զինվորականներ, արդյոք երկիրը զենք  մատակարարե՞լ է Ռուսաստանին Ուկրաինայում պատերազմի սկսվելուց հետո, արդյոք այն կախվա՞ծ է ռուսական զենքից, պատերազմի սկզբից ի վեր Ռուսաստանի հետ համատեղ զորավարժություններ անցկացրե՞լ է, արդյոք երկիրը կախվա՞ծ է ռուսական գազից, ատոմակայաններից կամ միջուկային տեխնոլոգիաներից, արդյոք Ռուսաստանի մասնաբաժինը գերազանցո՞ւմ է ընդհանուր առևտրի 10%-ը, պատերազմի սկզբից ի վեր արտահանումը Ռուսաստան ավելացե՞լ է։ Ցանկում հայտնված երկրների կեսը, որոնք ստացել են ամենաբարձր ինդեքսային միավորները (Հայաստանը ստացել է 9 միավոր), հիմնականում կապված են Ռուսաստանի հետ քաղաքականության, պատմության և աշխարհագրության ոլորտներում. խոսքը Բելառուսի, Հայաստանի, Իրանի, Ղրղզստանի, Տաջիկստանի և Ղազախստանի մասին է: «Ռուսաստանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում (ՀԱՊԿ) ունի հինգ պաշտոնական դաշնակից՝ Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը և Տաջիկստանը։ Նրանք բոլորը պարտավոր են օգնել միմյանց՝ նրանցից մեկի վրա հարձակվելու դեպքում։ Սակայն այդ երկրներից ոչ մեկն իր զորքերով չի աջակցել Ռուսաստանին Ուկրաինայի դեմ պատերազմում։ Բելառուսը որպես ռազմաբազա տրամադրում է միայն իր տարածքը», - գրում է The Economist-ը։ Աղբյուրը նկատում է, որ այս երկրներից ոմանք նույնիսկ փորձում են հեռու մնալ պատերազմից: «Հայաստանը վրդովված է, որ 2020 թվականին Ադրբեջանի հետ պատերազմի ժամանակ իր տարածքում գտնվող 3500 ռուս զինվորականներն օգնության չեն հասել։ Նա հրաժարվել է ՀԱՊԿ-ի այս տարվա զորավարժություններից և այժմ, թվում է, փորձում է ինքն իրեն ապահովագրել, երբ խոսքը վերաբերում է քաղաքական հովանավորներին՝ ԵՄ առաքելությանը հրավիրելով վերահսկելու Ադրբեջանի հետ սահմանը», - նշում են հոդվածի հեղինակները։ «Դիվանագիտական տեսանկյունից Ռուսաստանը գրեթե մեկուսացված է թվում: Միայն չորս երկիր (Բելառուս, Նիկարագուա, Հյուսիսային Կորեա և Սիրիա) միշտ նրա կողքին են եղել ՄԱԿ-ի յոթ բանաձևերի քվեարկության ժամանակ՝ սկսած 2014 թվականից, երբ Ռուսաստանի Դաշնությունը բռնակցեց Ղրիմը», - շարունակում է The Economist-ը։  Մոտ 30 այլ երկիր անվանականորեն չեզոք է և սովորաբար ձեռնպահ է մնում Ուկրաինայի հարցով ՄԱԿ-ի քվեարկության ժամանակ: Այդ երկրներից մի քանիսը կազմում են այսպես կոչված «ԽՍՀՄ հիշողության համայնք»։ Նրանք Մոսկվային չեն առաջարկում որևէ լուրջ դիվանագիտական կամ ռազմական աջակցություն, բայց հաճախ հակված են Ռուսաստանին՝ անցկացնելով համատեղ զորավարժություններ կամ «կրկնելով ռուսական նարատիվները ՆԱՏՕ-ի ընդլայնման և պատերազմում Ուկրաինայի մեղքի մասին», հավելում է պարբերականը: Շարունակությունը՝ tert.am-ում
16:24 - 16 մարտի, 2023
Հայաստանն առաջարկել է Պարսից ծոց-Սև ծով միջանցք ստեղծել՝ Հնդկաստանը Ռուսաստանին և Եվրոպային միացնելու համար. The Economic Times
 |1lurer.am|

Հայաստանն առաջարկել է Պարսից ծոց-Սև ծով միջանցք ստեղծել՝ Հնդկաստանը Ռուսաստանին և Եվրոպային միացնելու համար. The Economic Times |1lurer.am|

1lurer.am: Հայաստանն առաջարկել է Պարսից ծոց-Սև ծով միջանցք ստեղծել՝ Հնդկաստանը Ռուսաստանին և Եվրոպային միացնելու համար։ Այս մասին գրում է The Economic Times հնդկական թերթը: Նշվում է, որ առաջարկն արել է անցյալ շաբաթ հայկական բարձրաստիճան պատվիրակությունը, որն այցով եղել է Հնդկաստանում: Դա տեղի է ունեցել այն ժամանակ, երբ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը նույնպես այցով գտնվում էր Հնդկաստանում։ «Առաջարկվող միջանցքը, որը կստեղծվի Հյուսիս-հարավ միջազգային տրանսպորտային միջանցքին զուգահեռ, կմիացնի Մումբայը Իրանի Բանդար Աբասին, այնուհետև կկապվի Հայաստանին և կընթանա դեպի Եվրոպա կամ Ռուսաստան՝ շրջանցելով Ադրբեջանը, որի հետ Հնդկաստանը ոչ այնքան ջերմ հարաբերություններ ունի՝ հաշվի առնելով վերջինիս սերտ կապերը Թուրքիայի և Պակիստանի հետ»,- նշել է օրաթերթը: The Economic Times-ի դիտարկմամբ՝ Պարսից ծոց-Սև ծով միջանցքը համապատասխանում է Հնդկաստանի ծրագրերին, քանի որ վերջինս լրացուցիչ երթուղիներ է փնտրում դեպի Եվրոպա՝ շրջանցելով Սուեզի ջրանցքը և խուսափելով Ռուսաստանի և Արևմուտքի առճակատման բացասական հետևանքներից: Հաշվի առնելով արտասահմանյան խոշոր ենթակառուցվածքային նախագծերին հնդկական ընկերությունների մասնակցության մեծ փորձը և Իրանի ու Վրաստանի տարածքով Հնդկաստան-Եվրոպա տրանսպորտային միջանցքի գործարկման հարցում Նյու Դելիի շահագրգռվածությունը՝ Հայաստանը նախատեսում է բանակցություններ սկսել Հնդկաստանի հետ՝ քննարկելու հնդկական ֆինանսավորման և հնդկական ընկերությունների ներգրավումը նախագծին։
14:56 - 11 մարտի, 2023
Հայաստանը պատվիրել է հնդակական Marg 155/39 ինքնագնաց հաուբիցներ. Indian Defence Research Wing
 |armenpress.am|

Հայաստանը պատվիրել է հնդակական Marg 155/39 ինքնագնաց հաուբիցներ. Indian Defence Research Wing |armenpress.am|

armenpress.am: Հայաստանը Kalyani Strategic Systems Limited (KSSL) ընկերության կողմից մշակված 155 մմ/39 ինքնագնաց MArG հաուբիցների փորձարկումներ է անցկացրել՝ նախքան սպառազինությունը պատվիրելը։ Այս մասին հայտնել է Indian Defence Research Wing-ը։ «Kalyani Strategic Systems Limited ընկերության պաշտոնատար անձինք հայտարարել են, որ Marg 155/39 ինքնագնաց հաուբիցը մշակվել է 8 ամսում և փորձարկվել է հնդկական բանակի կողմից Բալասորում և Պոկրանում, նախքան այն առաջարկվել էր Հայաստանին, որը սպառազինության համակարգ էր փնտրում բարձրլեռնային շրջաններում ռազմական գործողություններ իրականացնելու համար, որտեղ Ադրբեջանի հետ հակամարտությունը շարունակվում է», - գրում է IDRW-ն: Ինքնագնացի վրա տեղադրված MArG 155/ 39 հաուբիցը մոտ 40 օրվա ընթացքում կրկին փորձարկվել է Հայաստանի պաշտոնյաների ներկայությամբ, և գործարքը կնքվել է պաշտպանական ոլորտի ցուցահանդեսում այն բանից հետո, երբ այն համապատասխանել է հայկական բանակի կողմից սահմանված հրաձգության բոլոր չափանիշներին:
15:26 - 08 մարտի, 2023
Հայաստանն ու Հնդկաստանը քննարկել են պաշտպանության ոլորտում համագործակցությունն ընդլայնելու հնարավորությունները

Հայաստանն ու Հնդկաստանը քննարկել են պաշտպանության ոլորտում համագործակցությունն ընդլայնելու հնարավորությունները

Մարտի 2-ից 4-ն աշխատանքային այցով Հնդկաստանում էր ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանի գլխավորած պատվիրակությունը: Այս մասին հայտնեցին ՀՀ պաշտպանության նախարարությունից: Պատվիրակությունը մասնակցել է գլոբալ անվտանգության խնդիրներին նվիրված ամենամյա «Ռաիսինա երկխոսություն» խորագրով միջազգային համաժողովին։ Հնդկաստանի պաշտպանության շտաբի պետ, գեներալ Անիլ Չաուհանի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցությանը և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր, այդ թվում՝ պաշտպանության ոլորտում Հայաստանի և Հնդկաստանի համագործակցության ընդլայնման հնարավորությունները։ Այցի շրջանակում գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանը մասնակցել է Հնդկաստանի Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմում անցկացված տարածաշրջանային անվտանգության և հայ-հնդկական պաշտպանական համագործակցության շուրջ քննարկումներին, ներկայացրել Հայաստանի շուրջ ծառացած անվտանգային մարտահրավերները։           
12:50 - 06 մարտի, 2023
Հանդիպել են Հայաստանի եւ Հնդկաստանի արտգործնախարարները

Հանդիպել են Հայաստանի եւ Հնդկաստանի արտգործնախարարները

«Ռաիսինա երկխոսություն» համաժողովի շրջանակներում Նյու Դելիում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մարտի 4-ին հանդիպում է ունեցել Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի հետ: Այս մասին հաղորդում է ՀՀ ԱԳՆ-ն։ Զրուցակիցները գոհունակություն են հայտնել Հայաստանի և Հնդկաստանի միջև քաղաքական երկխոսության խորացման դինամիկայի կապակցությամբ՝ այս առումով կարևորելով  բարձրաստիճան փոխայցելությունների և տարբեր հարթակներում պարբերական շփումների դերը։ Հայաստանի և Հնդկաստանի ԱԳ նախարարները քննարկել են մի շարք ոլորտային ուղղություններով երկկողմ օրակարգի հարցեր՝ անդրադառնալով առևտրատնտեսական համագործակցության ու գործարար կապերի ակտիվացմանը, բարձր տեխնոլոգիաների, կրթության, մշակույթի, զբոսաշրջության և այլ ոլորտներում հարաբերությունների զարգացմանը: Ընդգծվել է խորհրդարանական համագործակցության ակտիվացման, ինչպես նաև միջազգային բազմակողմ ձևաչափերում երկու երկրների փոխգործակցության ամրապնդման կարևորությունը։ Քննարկվել են տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանն առնչվող հարցեր: Արարատ Միրզոյանն իր գործընկերոջն է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի շուրջ վերջին զարգացումները:  Անդրադարձ է կատարվել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամին: Այս համատեքստում ընդգծվել է նաև Արդարադատության միջազգային դատարանի՝ Ադրբեջանի նկատմամբ հրատապ միջոցների կիրառման վերաբերյալ փետրվարի 22-ին կայացված որոշման կատարման ուղղությամբ հնարավոր մեխանիզմների գործարկման անհրաժեշտությունը:
16:00 - 04 մարտի, 2023
Հնդկաստանի խորհրդարանի խոսնակն առկա մարտահրավերների հաղթահարման հարցում իր համերաշխությունն ու աջակցությունն է հայտնել Հայաստանին ու հայ ժողովրդին

Հնդկաստանի խորհրդարանի խոսնակն առկա մարտահրավերների հաղթահարման հարցում իր համերաշխությունն ու աջակցությունն է հայտնել Հայաստանին ու հայ ժողովրդին

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի տեղակալ, Հայաստան-Հնդկաստան բարեկամական խմբի ղեկավար Հակոբ Արշակյանը մարտի 2-ին Նյու Դելիում անցկացվող  «Ռաիսինա երկխոսություն 2023» 8-րդ համաժողովի շրջանակում հանդիպել է Հնդկաստանի Հանրապետության խորհրդարանի Լոք Սաբհայի խոսնակ Օմ Բիրլայի հետ: ԱԺ նախագահի տեղակալը շնորհակալություն է հայտնել Օմ Բիրլային՝ իր գլխավորած պատվիրակությանը ջերմ ընդունելու և հյուրընկալելու համար: Նա նշել է, որ այս համաժողովը հիանալի հնարավորություն է ընձեռում երկկողմ հանդիպումներ անցկացնելու և փոխադարձ հուզող հարցեր քննարկելու համար: Հայաստանը կարևորում է Հնդկաստանի հետ երկկողմ և բազմակողմ համագործակցությունը: ԱԺ փոխխոսնակը գոհունակությամբ է փաստել, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր՝ վերջին 30 տարիների ընթացքում տեղի են ունեցել բազմաթիվ փոխադարձ պաշտոնական և աշխատանքային այցեր, որոնք վկայում են երկու երկրների միջև առկա բարեկամական հարաբերությունների բարձր մակարդակի մասին:
10:40 - 03 մարտի, 2023
Հնդկաստանում հայտարարել են, որ G20-ի ԱԳՆ ղեկավարները փոխհամաձայնության են հասել կարևոր շատ հարցերի շուրջ |armenpress.am|

Հնդկաստանում հայտարարել են, որ G20-ի ԱԳՆ ղեկավարները փոխհամաձայնության են հասել կարևոր շատ հարցերի շուրջ |armenpress.am|

armenpress.am: Մեծ քսանյակի (G20) արտաքին գործերի նախարարությունների ղեկավարներն այսօր Նյու Դելիում կայացած հանդիպման արդյունքներով փոխհամաձանության են եկել կարևոր շատ հարցերի շուրջ, ընդունվել են նախագահի ամփոփագիրը և վերջնական փաստաթուղթը։ Մամուլի ասուլիսի ժամանակ նման հայտարարություն է արել Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարը։ Այդ մասին տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը: «Մենք համաձայնեցրինք ընդհանուր դիրքորոշումը, ըստ որի  Մեծ քսանյակը փոխհամաձայնության է եկել կարևոր շատ հարցերի շուրջ», - ասել է նա՝ հավելելով, որ կողմերն ընդունել են «նախագահի ամփոփագիրը և վերջնական փաստաթուղթը», որոնք արտացոլում են ձեռք բերված համաձայնությունները։ Ջայշանկարը նաև հայտնել է, որ G20-ի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների խորհրդակցությունում Հնդկաստանը՝ որպես նախագահող, «ուշադրությունը կենտրոնացրել է» Աշխարհաքաղաքական Հարավի (Լատինական Ամերիկա, Աֆրիկա, Ասիա, Օվիանիա) խնդրահարույց երկրների վրա։ Մարտի 1-2-ը Հնդկաստանի մայրաքաղաքում կայացել է G20-ի արտաքին գործերի նախարարությունների ղեկավարների գագաթնաժողովը: Հանդիպմանը քննարկվել են պարենային և էներգետիկ անվտանգության և կայուն զարգացման նպատակով համագործակցության, ահաբեկչության դեմ պայքարի հարցերը, նոր և առաջացող սպառնալիքների, տարերային աղետների ժամանակ հումանիտար և այլ օգնության, ինչպես նաև մյուս երկրների համար Ուկրաինայում տիրող իրադրության հետևանքների հարցերը:
17:41 - 02 մարտի, 2023
Հայաստանը բարձր է գնահատում Հնդկաստանի աջակցությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը. Հակոբ Արշակյան

Հայաստանը բարձր է գնահատում Հնդկաստանի աջակցությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը. Հակոբ Արշակյան

 ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, Հայաստան-Հնդկաստան բարեկամական խմբի ղեկավար Հակոբ Արշակյանը մարտի 2-ին Դելիում «Ռաիսինա երկխոսություն 2023» 8-րդ համաժողովի շրջանակում ելույթ է ունեցել Հնդկաստան-Հայաստան երկխոսություն համաժողովում: Այս մասին հայտնեցին ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունից: «Բարձր ենք գնահատում Հնդկաստանի արտաքին գործերի նախարարության հայտարարությունը, որում ընդգծվում է, որ ադրբեջանական զինված ուժերը պետք է դուրս բերվեն Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքից, եւ հնդկական կողմի հնչեցրած դատապարտումը՝ կապված անցյալ տարվա սեպտեմբերին Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ սանձազերծված ագրեսիայի եւ դեկտեմբերից Լաչինի միջանցքի շրջափակման հետ: Բարձր ենք գնահատում նաեւ Հնդկաստանի շարունակական աջակցությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը: Ադրբեջանական զինված ուժերը շարունակում են մնալ Հայաստանի ինքնիշխան տարածքում, եւ, ի լրումն արդեն իսկ առկա դժվարությունների, ներկայումս մենք բախվում ենք Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի, որն առաջացել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման, Լեռնային Ղարաբաղն էթնիկ զտումների ենթարկելուն ուղղված Ադրբեջանի քաղաքականության, շարունակական սադրանքների, ինչպես նաեւ Հայաստանի ինքնիշխան տարածքի ձգտումների: Պատերազմ հրահրող հռետորաբանությունը, Ադրբեջանի մաքսիմալիստական նկրտումները եւ ագրեսիվ գործողությունները խաթարում են Հարավային Կովկասում կայունության եւ խաղաղության հաստատման ուղղությամբ Հայաստանի ջանքերը»,- փաստել է Հակոբ Արշակյանը: ՀՀ ԱԺ փոխխոսնակը նշել է, որ Հնդկաստանը գլոբալ եւ տարածաշրջանային կայունության կարեւոր հենարան է, որն իրավամբ ձգտում է ավելի մեծ դերակատարություն ունենալ միջազգային ասպարեզներում: Հայաստանը սատարում է Հնդկաստանին՝ բարեփոխումների ընթացիկ ծրագրի շրջանակներում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում մշտական անդամություն ստանալու հարցում: «Հայաստանը գնահատում է Հնդկաստանի հավասարակշռված եւ կայունացնող դիրքորոշումը գլոբալ ցնցումների այս ժամանակներում: ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Հնդկաստանի հաջող նախագահությունն այս ուղղությամբ վառ օրինակ է, եւ մենք հուսով ենք, որ G-20-ում եւ Շանհայի համագործակցության կազմակերպությունում Հնդկաստանի շարունակական նախագահությունը նույնքան ներդրում կունենա տարածաշրջանային եւ համաշխարհային խաղաղության եւ կայունության մեջ»,- ասել է Հակոբ Արշակյանը: Անցյալ տարի նշվել է Հայաստանի եւ Հնդկաստանի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը: Անդրադառնալով պատմությանը՝ Հակոբ Արշակյանն ընդգծել է, որ հույն պատմաբան եւ քաղաքական գործիչ Քսենոփոնը գրում է հայերի մասին Հնդկաստանում դեռեւս մ.թ.ա. 430-350 թվականներին: ԱԺ փոխնախագահի խոսքով մեր ժողովուրդների միջեւ ավանդաբար ջերմ հարաբերությունների եւ փոխադարձ աջակցության խորհրդանիշն են նաեւ Հնդկաստանի տարբեր քաղաքներում հիմնված հայկական եկեղեցիներն ու կրթամշակութային կազմակերպությունները: «Երկու երկրների հարաբերությունները շարունակաբար ամրապնդվել են 30 տարիների ընթացքում, իսկ վերջին երեք տարիները մեր հարաբերություններում նշանավորվել են ահռելի զարգացման միտումով»,- նկատել է ԱԺ նախագահի տեղակալը: Նա արձանագրել է երկու երկրների միջեւ ընթացող բարձր մակարդակի քաղաքական փոխգործակցությունը. 1964 թվականին Հնդկաստանի նախագահ Սարվեպալի Ռադհակրիշնանը, 1976 թվականին վարչապետ Ինդիրա Գանդին պատմական այց են կատարել Հայաստան, ինչպես նաեւ 1995 թվականին եւ 2003 թվականին Հայաստանի Հանրապետության առաջին եւ երկրորդ նախագահների այցը Հնդկաստան: 2021 թվականին Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրահմանյամ Ջայշանքարը կարեւոր այց է կատարել Հայաստան, որին հաջորդել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի այցը Հնդկաստան: Հակոբ Արշակյանն ընդգծել է, որ Հայաստանը նոր լիցք է հաղորդել արտաքին գերատեսչությունների միջեւ քաղաքական խորհրդակցությունների մեխանիզմին, եւ հաջողվել է կազմակերպել առեւտրի, տնտեսության, տեխնոլոգիայի, գիտության, կրթության եւ մշակույթի ոլորտներում համագործակցություն: ՀՀ ԱԺ նախագահի տեղակալն արձանագրել է տնտեսական ոլորտում դրական դինամիկան. «Պետք է նշել, որ վերջին տարիներին Հայաստանի եւ Հնդկաստանի միջեւ ապրանքաշրջանառության ծավալներն էապես աճել են: 2020 թվականին այդ ցուցանիշը կազմել է 128,5 մլն ԱՄՆ դոլար, մինչդեռ 2021 թվականին այն արդեն 216,1 մակարդակի վրա էր, իսկ 2022 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին այդ ցուցանիշը հասել է 315,4 մլն ԱՄՆ դոլարի: Սակայն այս թվերը չեն արտացոլում մեր երկկողմ առեւտրատնտեսական համագործակցության ամբողջ ներուժը, եւ մենք, այնուամենայնիվ, ակնկալում ենք ապրանքաշրջանառության ծավալների մեծացում»,- նշել է Հակոբ Արշակյանը:  
15:29 - 02 մարտի, 2023
Հնդկաստանում մեկնարկել է G20-ի ԱԳ նախարարների երկօրյա գագաթնաժողովը
 |armenpress.am|

Հնդկաստանում մեկնարկել է G20-ի ԱԳ նախարարների երկօրյա գագաթնաժողովը |armenpress.am|

armenpress.am: Նյու Դելիում մեկնարկել է Մեծ 20-յակի երկրների գագաթնաժողովը: Աշխարհի առաջատար 20 երկրների արտաքին գործերի նախարարների երկօրյա գագաթնաժողովի ընթացքում Ուկրաինայի հարցը կլինի ուշադրության կենտրոնում: Այս մասին հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը: Պարբերականը նշում է, որ դիվանագետները կքննարկեն, թե ինչպես են Եվրոպայում ընթացող ռազմական գործողություններն ազդում ամբողջ աշխարհի վրա և ինչպիսի լրացուցիչ դժվարությունների հետ են բախվում աղքատ զարգացող երկրները: Հաղորդվում է, որ գագաթնաժողովի ընթացքում լրատվամիջոցների ուշադրությունը կենտրոնացած կլինի ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի վրա: Նրանք վերջին անգամ նույն տարածքում են գտնվել անցյալ տարվա հուլիսին՝ Բալիում G20-ի գագաթնաժողովի ժամանակ: Ըստ ականատեսների՝ Լավրովը դուրս էր եկել սենյակից, երբ հայտնվել էր Բլինքենը: Հնդկական կողմի հրավերով գագաթնաժողովին կմասնակցեն նաև 20 երկրների ներկայացուցիչներ, որոնք չեն մտնում G20-ի մեջ: Գագաթնաժողովի օրակարգում ներառված են նաև այլ հարցեր, մասնավորապես՝ համաշխարհային տնտեսական աճը, ինֆլյացիան, էներգակիրների և պարենամթերքի գների աճը, ինչպես նաև ամբողջ աշխարհում ապրանքների և ծառայությունների պահանջարկի նվազումը: Գագաթնաժողովից առաջ Հնդկաստանի Բանգալոր քաղաքում հանդիպել էին G20-ի ֆինանսների նախարարները և կենտրոնական բանկերի ղեկավարները: Նրանց քննարկման հիմնական թեման էր ռուս-ուկրաինական հակամարտությունում Արևմուտքի և Ռուսաստան-Չինաստան դաշինքի միջև ուժերի հավասարակշռությունը, սակայն մասնակիցները չէին կարողացել համաձայնեցնել համատեղ կոմյունիկե:
15:23 - 01 մարտի, 2023
Բլինքենը կայցելի Ղազախստան, Ուզբեկստան և Հնդկաստան 
 |factor.am|

Բլինքենը կայցելի Ղազախստան, Ուզբեկստան և Հնդկաստան |factor.am|

factor.am: ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը 2023 թվականի փետրվարի 28-ից մարտի 3-ը կմեկնի Ղազախստան, Ուզբեկստան և Հնդկաստան։ Այս մասին հայտնում է ԱՄՆ Պետքարտուղարությունը։ Տեղեկացվում է, որ փետրվարի 28-ին Աստանայում նա կհանդիպի Ղազախստանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ՝ «խորացնելու երկկողմ համագործակցությունը»։ Ղազախստանի ԱԳՆ-ն հստակեցրել է, որ Բլինքենին կընդունի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, բանակցություններ են նախատեսվում Ղազախստանի արտաքին գործերի նախարար Մուխթար Թլեյբերդիի հետ։ Նույն օրը Բլինքենի մասնակցությամբ Աստանայում տեղի կունենա Կենտրոնական Ասիայի երկրների և ԱՄՆ-ի արտաքին կապերի գերատեսչությունների ղեկավարների նախարարական հանդիպումը C5+1 ձևաչափով (Ղազախստան, Ղրղզստան, Տաջիկստան, Թուրքմենստան, Ուզբեկստան՝ գումարած ԱՄՆ): Ըստ Պետքարտուղարության՝ հանդիպումը «կենտրոնացված կլինի ԱՄՆ-ի և ասիական հինգ պետությունների միջև տնտեսական, էներգետիկ, բնապահպանական և անվտանգության ոլորտում համագործակցության ամրապնդման վրա»։ Նախատեսվում են նաև առանձին հանդիպումներ Ղրղզստանի, Տաջիկստանի և Թուրքմենստանի «բարձրաստիճան պաշտոնյաների» հետ՝ քննարկելու «երկկողմ և բազմակողմ համագործակցության հնարավորությունները և առաջ մղելու բարեկեցիկ, անվտանգ և ժողովրդավարական տարածաշրջան ստեղծելու ընդհանուր նպատակը»։  Շարունակությունը՝ factor.am-ում
17:48 - 24 փետրվարի, 2023
Երևանում Հնդկաստանի քաղաքացուց գողությամբ և ավազակությամբ  հափշտակել են ավելի քան 75 000 ԱՄՆ դոլար. քրեական գործը դատարանում է

Երևանում Հնդկաստանի քաղաքացուց գողությամբ և ավազակությամբ հափշտակել են ավելի քան 75 000 ԱՄՆ դոլար. քրեական գործը դատարանում է

Ավարտվել է մի խումբ անձանց կողմից Հնդկաստանի Հանրապետության քաղաքացու նկատմամբ Երևանում կատարված ավազակության, առանձնապես խոշոր չափերով գումար հափշտակելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնում կատարված քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն, Երևան քաղաքի բնակիչ 23-ամյա երիտասարդը ուրիշի գույքը գաղտնի հափշտակելու հարցի շուրջ նախնական համաձայնության գալով իր հասակակից ընկերոջ հետ, 2022 թվականի մայիսի 31-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, գազի կաթսան վերանորոգելու պատրվակով այցելել են Հնդկաստանի Հանրապետության քաղաքացու կողմից Երևանում վարձակալած բնակարան: 23-ամյա երիտասարդը կատարել է վերանորոգման աշխատանքներ, իսկ հասակակից ընկերը օգտվելով տանտիրոջ ժամանակավոր բացակայությունից՝ սկսել է գումար փնտրել։ Սենյակներից մեկում կախված կոստյումի ծոցագրպանում նա հայտնաբերել է փաթեթավորված գումար, որի մի մասը՝ շուրջ 30.000 ԱՄՆ դոլլար, հափշտակելով, ընկերոջ հետ անմիջապես  հեռացել են՝ այդ կերպ Հնդկաստանի Հանրապետության քաղաքացուն պատճառելով առանձնապես խոշոր չափերով  վնաս: Շանունակելով հանցավոր մտադրությունը՝ 23-ամյա երիտասարդի ընկերը նյութապես շահագրգռելու եղանակով դրդել է Երևան քաղաքի բնակիչ իր 30-ամյա մեկ այլ ընկերոջ ավազակությամբ հափշտակել հիշյալ բնակարանում եղած գումարի մնացած մասը: Օրեր անց, վերջիններս երկուսով դիմակավորված, օդաճնշիչ ատրճանակով զինված, այցելել են վերոհիշյալ բնակարան, որտեղ օդաճնշիչ ատրճանակի գործադրմամբ տանտիրոջ կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով, պահանջել են գումար։ Վերջինս իր մոտ եղած 60.000 ՀՀ դրամը տվել է նրանց, ինչից հետո, նախապես տեղյակ լինելով բնակարանում ավելի մեծ գումարի առկայության մասին, 23-ամյա երիտասարդն իրեն հայտնի վայրից՝ պահարանում կախված կոստյումի ծոցագրպանից հայտնաբերել ու հափշտակել է մնացած՝ շուրջ 45.000 ԱՄՆ դոլար գումարը: Հնդկաստանի քաղաքացին փորձել է դիմադրել և խլել նշված գումարը, սակայն բռնություն գործադրելով՝ վերջինիս հրել, գցել են մահճակալի վրա, գոտիով կապել ոտքերը և բնակարանի մուտքի դուռը դրսից փակելով դիմել փախուստի: Ձեռք բերված բավարար փաստերի համադրությամբ՝ 23-ամյա երիտասարդներից մեկին մեղադրանք է ներկայացվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (համապատասխանում է գործող ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետին (առանձնապես խոշոր չափերով գողություն)), 23-ամյա մյուս երիտասարդին՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (համապատասխանում է գործող ՀՀ քրեական օրենսգրքի 252-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ (առանձնապես խոշոր չափերով գողություն) և 4-րդ կետերին (բնակարան ապօրինի մուտք գործելով՝ առանձնապես խոշոր չափերով ավազակություն), իսկ 30-ամյա տղամարդուն՝  ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով գողություն): Երեք մեղադրյալների նկատմամբ էլ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը։ Նախաքննությունն ավարտվել է և քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են դատարան: Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
12:35 - 17 փետրվարի, 2023