Էնթոնի Բլինքեն

էնթոնի Բլինքենն Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարն է։ Այդ պաշտոնը զբաղեցնում է 2021-ից։

Մայիսի 4-ին կմեկնարկի Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների բանակցությունների եզրափակիչ փուլը
 |civilnet.am|

Մայիսի 4-ին կմեկնարկի Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների բանակցությունների եզրափակիչ փուլը |civilnet.am|

civilnet.am: Այսօր՝ մայիսի 4-ին, Վաշինգտոնում կմեկնարկի Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի միջև բանակցությունների եզրափակիչ փուլը։ Պետդեպարտամենտից հայտնում են, որ վերջին օրը բանակցություններին կմիանա նաև ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։ Հիշեցնենք, որ մայիսի 1-ից ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում ընթացող բանակցություններում քննարկվում են տարածաշրջանում ստեղծված անվտանգային իրավիճակի, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի հարցեր: Մայիսի 1-ին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հանդիպել է Հայաստանի, ապա Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ։ Իսկ այս հանդիպումներից հետո ԱՄՆ պետքարտուղարը ողջունել է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովին երկկողմ խաղաղ բանակցությունների համար։ Եռակողմ բանակցություններից հետո սկսվել էր Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների երկկողմ հանդիպումը։  Մայիսի 3-ին կայացել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի եռակողմ հանդիպումը: 
10:58 - 04 մայիսի, 2023
Ուկրաինայից ու ԱՄՆ-ից արձագանքել են Կրեմլի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման մասին լուրերին |tert.am|

Ուկրաինայից ու ԱՄՆ-ից արձագանքել են Կրեմլի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման մասին լուրերին |tert.am|

tert.am: Նախագահ Վլադիմիր Զելենսկին հերքել է Ուկրաինայի որևէ մասնակցություն Կրեմլի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման մեջ։ «Մենք չենք հարձակվում Պուտինի կամ Մոսկվայի վրա, մենք կռվում ենք մեր տարածքում»,- ասել է Զելենսկին Հելսինկիում կայացած մամուլի ասուլիսին։ Այս մասին գրել է Reuters-ը։ Ուկրաինայի նախագահական բարձրաստիճան պաշտոնյան ասել է, որ միջադեպը ենթադրում է, որ Մոսկվան պատրաստում է խոշոր «ահաբեկչական սադրանք»: ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն ասել է, որ Վաշինգտոնը չի կարող հաստատել հարձակման մասին հաղորդագրությունը, և որ ռուսական պնդումները պետք է ընդունվեն «շատ մեծ թերահավատությամբ»: Ուկրաինայի նախագահի մամուլի քարտուղար Սերգեյ Նիկիֆորովը ավելի վաղ հայտարարել էր՝ «տեղեկություն չունեն Կրեմլի վրա գիշերվա այսպես կոչված հարձակումների մասին»․ «Ինչպես նախագահ Զելենսկին բազմիցս հայտարարել է, Ուկրաինան ուղղորդում է բոլոր առկա ուժերն ու միջոցները սեփական տարածքները ազատագրելու, այլ ոչ թե ուրիշների վրա հարձակվելու համար»,- ասել էր Սերգեյ Նիկիֆորովը: Կրեմլի պնդմամբ՝ գիշերը Կիևը փորձել է անօդաչու թռչող սարքերով հարվածել ՌԴ նախագահի Կրեմլի նստավայրի վրա։ «Ռադիոէլեկտորոնային պայքարի համակարգերի կիրառմամբ շարքից հանվել են Կրեմլին հարվածել փորձող անօդաչու սարքերը: Ռուսաստանի նախագահի նստավայրի վրա հարձակումը որակավորվում է որպես ծրագրված ահաբեկչական գործողություն Հաղթանակի օրվա՝ մայիսի 9-ի նախաշեմին», - ասվում է հաղորդագրությունում՝ հավելմամբ, որ բեկորների ընկնելու հետևանքով տուժածներ և նյութական վնասներ չկան։ «Ռուսական կողմն իրեն իրավունք է վերապահում պատասխան միջոցներ ձեռնարկել որտեղ և երբ հարմար գտնի», - նշել են Կրեմլում։
21:47 - 03 մայիսի, 2023
Հայ-ադրբեջանական բանակցությունները շարունակվում են, ըստ նախնական ծրագրի վաղը վերջին օրն է. ԱԳՆ
 |azatutyun.am|

Հայ-ադրբեջանական բանակցությունները շարունակվում են, ըստ նախնական ծրագրի վաղը վերջին օրն է. ԱԳՆ |azatutyun.am|

azatutyun.am: Վաշինգտոնում ընթացող հայ-ադրբեջանական քննարկումներն այսօր էլ շարունակվում են, ըստ նախնական ծրագրի վաղը դրանց վերջին օրն է, «Ազատությանը» փոխանցել են արտգործնախարարությունից։ Ըստ ադրբեջանական «Թուրան»-ի՝ սպասվում է, որ վաղը նաև պետքարտուղար Էնթոնի Բլինքենը կմիանա արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի ամփոփիչ բանակցություններին։ ԱԳՆ խոսնակի փոխանցմամբ՝ ամերիկյան մասնակցության և այլ մանրամասների մասին վաղը կհայտնեն։ Հիշեցնենք, որ մայիսի 1-ին Վաշինգտոնում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հանդիպել է Հայաստանի, ապա Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ։ Այս հանդիպումներից հետո ԱՄՆ պետքարտուղարը ողջունել է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովին երկկողմ խաղաղ բանակցությունների համար։ Եռակողմ բանակցություններից հետո սկսվել էր Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների երկկողմ հանդիպումը։  Ավելի ուշ «Ազատության» հետ զրույցում ԱՄՆ պետդեպի բարձրաստիճան ներկայացուցիչներից մեկը հաստատել էր, որ Միրզոյան-Բայրամով բանակցությունները Վաշինգտոնում տևելու են մի քանի օր։ Վաշինգտոնում Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների ընթացող հանդիպմանը նախատեսված է երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման պայմանագրի շուրջ քննարկումների հերթական փուլը։
16:52 - 03 մայիսի, 2023
Վաշինգտոնը Բաքվին ու Երևանին խնդրել է դիտարկել՝ ինչպես լավագույնս պաշտպանել Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքներն ու անվտանգությունը
 |azatutyun.am|

Վաշինգտոնը Բաքվին ու Երևանին խնդրել է դիտարկել՝ ինչպես լավագույնս պաշտպանել Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքներն ու անվտանգությունը |azatutyun.am|

azatutyun.am: Պաշտոնական Վաշինգտոնը Բաքվին ու Երևանին խնդրել է դիտարկել՝ ինչպես լավագույնս պաշտպանել Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքներն ու անվտանգությունը, փոխանցում են Միացյալ Նահանգների պետքարտուղարությունից՝ պատասխանելով «Ազատության» հարցին, թե արդյոք այս օրերին Վաշինգտոնում ընթացող հայ-ադրբեջանական բանակցություններում քննարկվո՞ւմ են Լեռնային Ղարաբաղին առնչվող հարցեր։ Պետքարտուղարության խոսնակը շեշտել է՝ Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքների ու անվտանգության հարցն առանցքային է Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունում: «Չափազանց շատ կյանքեր խլած ու շատ երկար տևող հակամարտությանը տևական կարգավորում գտնելու միակ ճանապարհն այն է, որ ի վերջո այս մարդիկ իրենց ապահով զգան իրենց տներում, և նրանց իրավունքները պաշտպանված լինեն», - փոխանցել են ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչությունից, հավելելով, որ Միացյալ Նահանգները աջակցում է «երկարատև, կայուն համաձայնությանը, որը խաղաղության հիմք կարող է դնել»։ Միաժամանակ, Պետդեպարտամենտն ընդգծում է, որ հարաբերությունները կարգավորելու համաձայնության շրջանակը, բնույթն ու բովանդակությունը պետք է կողմերը որոշեն. - «Վաշինգտոնը պատիվ ունի հյուրընկալելու Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներին, մինչ նրանք աշխատում են խաղաղության ուղղությամբ։ Միացյալ Նահանգները շարունակում է հանձնառու մնալ Հարավային Կովկասում խաղաղ ապագան առաջ մղելու նպատակին։ Կողմերի ուղիղ երկխոսությունը երկարատև խաղաղությանը հասնելու և խնդիրները լուծելու բանալին է։ Հարաբերությունները կարգավորելու համաձայնության շրջանակն ու բնույթը կողմերի գործն է։ Մեր նպատակն է տարածք տրամադրել, որտեղ կարող են տեղի ունենալ երկկողմ քննարկումներ, և կողմերը կարող են միասին կատարել իրապես դժվարին աշխատանքը՝ երկարատև խաղաղության ուղղությամբ առաջընթաց գրանցելու համար։ Ինչ կարող է տեղ գտնել համաձայնության մեջ, և ինչը՝ ոչ` կողմերին վերաբերող հարց է»։
13:46 - 03 մայիսի, 2023
Պեսկովի խոսքով՝ Ռուսաստանի հետ եռակողմ հայտարարությունից բացի հայ-ադրբեջանական կարգավորման ուրիշ հիմքեր չկան

Պեսկովի խոսքով՝ Ռուսաստանի հետ եռակողմ հայտարարությունից բացի հայ-ադրբեջանական կարգավորման ուրիշ հիմքեր չկան

Պեսկովը հայտնել է՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև իրավիճակի կարգավորմանն ուղղված օժանդակությունը կարելի է ողջունել, բայց միայն Ռուսաստանի հետ կնքված եռակողմ համաձայնագրերի հիման վրա, քանի որ «դրանց այլընտրանք չկա»։  «Երկու երկրների (Հայաստանի և Ադրբեջանի-խմբ․) հետ առկա խնդիրների լուծումը և տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված որոշ համատեղ քայլերի հնարավոր ձեռնարկումը, առաջին հերթին, իհարկե, հնարավոր է այն եռակողմ փաստաթղթերի հիման վրա, որոնք ստորագրվել են Ռուսաստանի հետ: Առայժմ չկան այլ իրավական հիմքեր, որոնք կնպաստեն կարգավորմանը։ Ըստ այդմ, առայժմ այս եռակողմ փաստաթղթերը բացարձակապես անվիճելի են»,- այսօր ասել է նա։ Մեկնաբանելով ԱՄՆ պետքարտուղար Բլինքենի հանդիպումը կողմերի հետ՝  Պեսկովը նշել է. «Իհարկե, ցանկացած օգնություն, որը կարող է օգնել այս բազայի վրա կարգավորմանը, կարող է ողջունելի լինել: Բայց մենք նաև գիտենք, որ կան տարբեր փորձեր, որոնք լղոզում են կարգավորման հիմքերը, որոնք ապագայում կարող են արդյունք չտալ: Հուսանք, որ այս դեպքում սա առաջին դեպքն է»։
16:30 - 02 մայիսի, 2023
Երկխոսությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում կայուն խաղաղության հասնելու բանալին է. Բլինքեն
 |1lurer.am|

Երկխոսությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում կայուն խաղաղության հասնելու բանալին է. Բլինքեն |1lurer.am|

1lurer.am: ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը թվիթերյան իր միկրոբլոգում անդրադարձել է Վաշինգտոնում ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև տեղի ունեցող բանակցություններին: «Այս շաբաթ մենք խաղաղ բանակցություններ ենք վարում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների` Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հետ` մեր նոր հաստատությունում` Ջորջ Պ. Շուլցի անվան արտաքին գործերի Ազգային ուսումնական կենտրոնում։ Երկխոսությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում կայուն խաղաղության հասնելու բանալին է»,- գրել է նա։ Հիշեցնենք, որ երեկ Վաշինգտոնում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հանդիպել է Հայաստանի, ապա Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ։ Այս հանդիպումներից հետո ԱՄՆ պետքարտուղարը ողջունել է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովին երկկողմ խաղաղ բանակցությունների համար։ Եռակողմ բանակցություններից հետո սկսվել է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների երկկողմ հանդիպումը։  Նշենք նաև, որ  «Ազատության» հետ զրույցում ԱՄՆ պետդեպի բարձրաստիճան ներկայացուցիչներից մեկը հաստատել է, որ Միրզոյան-Բայրամով բանակցությունները Վաշինգտոնում տևելու են մի քանի օր։ Վաշինգտոնում Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների ընթացող հանդիպմանը նախատեսված է երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման պայմանագրի շուրջ քննարկումների հերթական փուլը։
09:55 - 02 մայիսի, 2023
Լաչինի միջանցքը պետք է բաց լինի մարդկանց տեղաշարժի և առևտրի համար. Բլինքեն

Լաչինի միջանցքը պետք է բաց լինի մարդկանց տեղաշարժի և առևտրի համար. Բլինքեն

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ հեռախոսազրույցից հետո գրառում է կատարել թվիթերյան իր միկրոբլոգում: «Այսօր ես խոսեցի Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ՝ փոխանցելու իմ աջակցությունը Հայաստանի հետ խաղաղության ապահովմանն ուղղված շարունակական ջանքերին և դրան նպաստելու մեր պատրաստակամությունը։ Կրկնել եմ ԱՄՆ-ի դիրքորոշումն այն մասին, որ Լաչինի միջանցքը պետք է բաց լինի մարդկանց տեղաշարժի և առևտրի համար»,- գրել է պետքարտուղարը: Հիշեցնենք, որ այսօր Վաշինգտոնում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը կհանդիպի Հայաստանի, ապա Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ։ Այս հանդիպումներից հետո ԱՄՆ պետքարտուղարը 09:45-ին (Երևանի ժամանակով՝ 17։45-ին) ողջունելու է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովին երկկողմ խաղաղ բանակցությունների համար։
16:01 - 01 մայիսի, 2023
Բլինքենն այսօր առանձին հանդիպումներ կանցկացնի Միրզոյանի և Բայրամովի հետ, ապա տեղի կունենան եռակողմ բանակցությունները

 |factor.am|

Բլինքենն այսօր առանձին հանդիպումներ կանցկացնի Միրզոյանի և Բայրամովի հետ, ապա տեղի կունենան եռակողմ բանակցությունները |factor.am|

factor.am: Այսօր Վաշինգտոնում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի միջնորդությամբ սպասվում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի բանակցությունները։ ԱՄՆ Պետքարտուղարության հաղորդմամբ՝ տեղական ժամանակով 8։30-ին (Երևանի ժամանակով՝ 16։30-ին), Բլինքենը Ջորջ Շուլցի արտաքին գործերի ազգային ուսումնական կենտրոնում հանդիպելու է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանին։ Ավելի ուշ՝ տեղի ժամանակով 9։00-ին (Երևանի ժամանակով 17։00-ին) Բլինքենը հանդիպելու է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովին։ Հաղորդագրության համաձայն՝ այս հանդիպումներից հետո ԱՄՆ պետքարտուղարը ժամը 09:45-ին (Երևանի ժամանակով՝ 17։45-ին) ողջունելու է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովին երկկողմ խաղաղ բանակցությունների համար։
14:21 - 01 մայիսի, 2023
Բլինքենն Ալիևի հետ զրույցում անդրադարձել է Հակարիի կամրջին տեղադրված ադրբեջանական անցակետին |news.am|

Բլինքենն Ալիևի հետ զրույցում անդրադարձել է Հակարիի կամրջին տեղադրված ադրբեջանական անցակետին |news.am|

news.am: ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն զրուցել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ ընդգծելով ադրբեջանա-հայկական խաղաղ բանակցությունների կարևորությունը և խոստացել, որ ԱՄՆ աջակցությունը շարունակական կլինի։ Այս մասին ասվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մեթյու Միլլերի հայտարարության մեջ։ Ըստ հաղորդագրության՝ Բլինքենը հաստատել է, որ խաղաղությունը հնարավոր է։ «Նա նաև հայտնել է Միացյալ Նահանգների խոր մտահոգությունը Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում անցակետի տեղադրման կապակցությամբ՝ նշելով, որ այն խաթարում է խաղաղ գործընթացում վստահության ամրապնդմանն ուղղված ջանքերը, և ընդգծել է Լաչինի միջանցքը որքան հնարավոր է շուտ բացելու կարևորությունը,- ասված է հաղորդագրության մեջ։ Հիշեցնենք, որ ապրիլի 23-ին ադրբեջանական կողմը փակել է Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամուրջը, որը ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության տիրույթում է՝ «Լաչինի միջանցք»-ում: Դեպքից հետո ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը հրավիրել է Անվտանգության խորհրդի հրատապ նիստ։ Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության տարածած հաղորդագրության համաձայն՝ ապրիլի 23-ին՝ ժամը 12:00-ին, Լաչին-Ստեփանակերտ ճանապարհին Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանային ծառայությունը «Հայաստանի հետ սահմանին» տեղադրել է սահմանային անցակետ։  Արցախի Անվտանգության խորհուրդը դիմել է եռակողմ հայտարարության կողմերին և հատկապես Ռուսաստանի Դաշնությանը՝ անհապաղ քննարկումներ սկսելու Արցախի շրջափակման վերացման, ադրբեջանական անցակետի տեղադրման կանխարգելման և Արցախի ժողովրդի անվտանգության իրական երաշխիքների ապահովման շուրջ։ ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի քարտուղարի առաջին տեղակալ Վեդանտ Պատելը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները խորապես մտահոգված է, որ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում անցակետի տեղադրումը խաթարում է խաղաղ գործընթացի նկատմամբ վստահության հաստատման ջանքերը: Ֆրանսիան դատապարտել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի նոր ճանապարհի սկզբնամասում անցակետի տեղադրումը, որը հակասում է հրադադարի համաձայնագրերով ստանձնած պարտավորություններին և վնաս է հասցնում բանակցային գործընթացին։ Իսկ ՌԴ ԱԳՆ-ն «կողմերին կոչ է արել անհապաղ վերադառնալու առկա պայմանավորվածություններին»։
09:21 - 01 մայիսի, 2023
Վարչապետ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Էնթոնի Բլինքենի հետ

Վարչապետ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Էնթոնի Բլինքենի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։ «Զրուցակիցներն անդրադարձել են տարածաշրջանում հաստատված ռազմաքաղաքական և հումանիտար իրադրությանը: Վարչապետ Փաշինյանն ընդգծել է, որ Լաչինի միջանցքում ադրբեջանական կողմի քայլերը միտված են Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումներ իրականացնելու և Լեռնային Ղարաբաղն ամբողջությամբ հայաթափելու իր քաղաքականության հետևողական իրագործմանը։ Վարչապետը շեշտել է Ադրբեջանի կողմից տարածաշրջանային անվտանգությունը խարխլող գործողություններին միջազգային հանրության համարժեք արձագանքի կարևորությունը և գործուն քայլերի ձեռնարկումը՝ Արդարադատության միջազգային դատարանի վճռի անվերապահ կատարման ուղղությամբ: Մտքեր են փոխանակվել նաև Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացի, այդ թվում՝ Վաշինգտոնում օրերս կայանալիք քննարկումների շուրջ։ Կողմերը կարևորել են տարածաշրջանում կայունության ու խաղաղության ապահովման ուղղությամբ հետևողական ջանքերը: Անդրադարձ է կատարվել հումանիտար բնույթի այլ հարցերի», - ասված է հաղորդագրության մեջ:
22:01 - 29 ապրիլի, 2023
Սուդանում հակամարտության կողմերը համաձայնել են 72-ժամյա հրադադարի. Բլինքեն |armenpress.am|

Սուդանում հակամարտության կողմերը համաձայնել են 72-ժամյա հրադադարի. Բլինքեն |armenpress.am|

armenpress.am: Սուդանի զինված ուժերը և նրանց դիմակայող Արագ աջակցության ուժերը (ԱԱՈւ) համաձայնության են հասել 72-ժամյա հրադադարի շուրջ: Այս մասին հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենը: «Վերջին 48 ժամվա ինտենսիվ բանակցություններից հետո Սուդանի զինված ուժերը և «Ազատ արձագանքման ուժերը» համաձայնության են հասել երկրի ամբողջ տարածքում հրադադարի շուրջ, որը կսկսվի ապրիլի 24-ի կեսգիշերին և կտևի 72 ժամ», - ասվում է նրա հայտարարության մեջ: «Մենք կաշխատենք Սուդանում հակամարտող կողմերի և մեր գործընկերների հետ ընդհանուր նպատակի՝ իշխանությունը Սուդանի քաղաքացիական կառավարությանը հանձնելու ուղղությամբ», - հավելել է նա։ Սուդանում հրադադար կազմակերպելու նախկին փորձերը հաջողություն չեն ունեցել: Ապրիլի 15-ից Սուդանի մայրաքաղաք Խարթումում և մի շարք այլ քաղաքներում թեժ մարտեր են սկսվել զինվորականների և ԱԱՈւ-ի միջև՝ ծանր սպառազինության կիրառմամբ։ Բախումների ընթացքում հարյուրավոր խաղաղ բնակիչներ են զոհվել, հազարավոր մարդիկ՝ վիրավորվել: ԱԱՈւ-ի հրամանատարության հաղորդագրության մեջ ասվում է, որ զինված ուժերն, առանց նախնական ծանուցման, պաշարել են մայրաքաղաքի հարավային արվարձանում գտնվող իրենց հենակետերից մեկը։ Բանակի հրամանատարությունն իր հերթին իր գործողությունները բացատրել է նրանով, որ ԱԱՈւ-ն վերջերս մեկ անգամ չէ, որ գործել է առանց զինվորականների հետ որևէ համաձայնեցման։
12:57 - 25 ապրիլի, 2023
Լավրովը Բլինկենին հրավիրել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նախարարական նիստերին
 |tert.am|

Լավրովը Բլինկենին հրավիրել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նախարարական նիստերին |tert.am|

tert.am: Ռուսաստանի Դաշնության Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը մի շարք արտգործնախարարների հրավիրել է մասնակցելու Միավորված ազգերի կազմակերպության՝ ապրիլի 24-25-ը կայանալիք Անվտանգության խորհրդի նախարարական նիստերին։ Հրավիրյալների թվում է նաև ԱՄՆ պետքարտուղարության ղեկավար Էնթոնի Բլինկենը։ Այս մասին լրագրողներին ասել է Ռուսաստանի ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը, այս մասին գրել է ՏԱՍՍ գործակալությունը: «Ես չգիտեմ՝ դա կլինի՞ (Լավրովի և Բլինկենի հանդիպումը - Tert.am): Ես գիտեմ, որ նախարարը հրավիրել է արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներին, պետքարտուղարությանը և այլոց՝ մասնակցելու հանդիպումներին, որոնք նա կգլխավորի»,- ասել է Պանկինը։ «Ես չգիտեմ՝ ինչպիսին է պատասխանը եղել, ով կգա, ով չի գա: Եթե պետքարտուղարը գա, չգիտեմ՝ շփում կլինի՞ (ՌԴ արտգործնախարարի հետ - Tert.am)»,- հավելել է Լավրովի տեղակալը: Նրա խոսքով՝ Լավրովի և Բլինկենի վերջին շփումը Հնդկաստանում՝ G20-ի նախարարների հանդիպման շրջանակում, դրվագային է եղել ու նախապես ծրագրված չի եղել։ Ապրիլի 1-ից Ռուսաստանը նախագահելու է ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը՝ փոխարինելով Մոզամբիկին: Նախագահության պաշտոնը երկրին է անցել մեկ ամսով:
12:03 - 20 ապրիլի, 2023